ՀԳՄ (hայաստանյան) անդամ ժամանակակից գրողների ստեղծագործությունները օտար լեզուներով

Հուլիսի 15-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ մամլո ասուլիս «ՀԳՄ (hայաստանյան) անդամ ժամանակակից գրողների ստեղծագործությունները օտար լեզուներով» թեմայով:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ անկախության տարիների ձեռքբերումներից խոսելու դեպքում չպիտի մոռանալ գրահրատարակչական դաշտում ունեցած որոշակի հաջողությունները: «Ի մասնավորի, վերջին հինգ տարում օտար լեզուներով հայաստանյան հայ գրողների ստեղծագործությունների տպագրության ամբողջական տեսքը ուսումնասիրելիս նկատում ենք, որ անգամ սովետական տարիների լայն հրատարակչական հնարավորությունների դեպքում, հայ գրողների` օտար լեզուներով այսքան գիրք չէր հրատարակվում»,- ասաց Էդ. Միլիտոնյանը: Տարբեր երկրներում հրատարակվում են հայ գրողների ստեղծագործություններ անթոլոգիաներում, ամսագրերում, թերթերում: «Կան հեղինակներ, ովքեր 4-5 գիրք են հրատարակել տարբեր երկրներում»,- նշեց ՀԳՄ նախագահը և հավելեց, որ մեր գրողների գործերը գովազդելու բացթողում կա, հատկապես արտասահմանյան երկրներում: Այդ գրողները հիմնականում հրատարակվում են արտասահմանցի թարգմանիչների միջոցով և հրատարակչությունների գումարներով: Նա ընդգծեց նաև Մշակույթի նախարարության դերը հայ գրողների թարգմանական գրքերի տպագրության աջակցության գործում, մասնավորապես` Մշակույթի նախարարությունը իր ծրագրերում ներառել է արձակագիր Լ. Խեչոյանի ստեղծագործությունների ուկրաիներեն և ռուսերեն թարգմանության խնդիրը, Գ. Խանջյանի «Ենոքի աչքը» գիրքը, որը մասնակի աջակցություն է ստացել: Նախարարությունը աջակցում է Հայաստանում գրողներին հրատարակելու հարցում, և մի քանի դեպք կա, երբ աջակցել է արտասահմանյան ամսագրերում հայ ժամանակակից գրականությունը ներկայացնելուն, ինչպես` ուկրաինական «Վսեսվիտ» ամսագրում, Բուլղարիայի «Պլամյա» ամսագրում ևս պատրաստվում է ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունների տպագրությունը: Իրանի «Աֆրազ» հրատարակչությունը տպագրել է 7 հայ հեղինակների բանաստեղծությունների ժողովածուները՝ «Ժամանակակից հայ բանաստեղծների ստեղծագործությունները» մատենաշարով: Էդ. Միլիտոնյանը կարևորեց այն, որ թարգմանվում են տարբեր ժանրեր` արձակ, պոեզիա, մանկական գրականություն, դրամատուրգիա, նաև գրականագիտություն, մասնավորապես` Հ. Էդոյանի «Շարժում դեպի հավասարակշռություն» գիրքը թարգմանվել է անգլերեն և հրատարակվել է Իրանում: Ամփոփելով խոսքը` նա շեշտեց, որ թարգմանական գրքերը վկայում են, որ որոշակի երկրներ սևեռուն հետաքրքրություն ունեն մեր ժամանակակից գրականության հանդեպ` Ուկրաինա, Ռուսաստան, Վրաստան, Սերբիա, Գերմանիա, Բելառուս, Ռումինիա, Բուլղարիա, Սովակիա և այլն:
Ստորև ներկայացնում ենք վերջին հինգ տարում այլ երկրներում ՀԳՄ անդամ հայ հեղինակների տպագրված ստեղծագործությունների ցանկը:

Գրքեր
գ Պերճ Զեյթունցյան, «Անավարտ մենախոսություն», Ֆրանսիա, 2012, «Մի՛ նայիր հայելուն», Իրան, 2015:
գ Նորայր Ադալյան, «Տեսիլք», Գերմանիա, 2010, Սլովենիա, 2012:
գ Վահագն Գրիգորյան – պատմվածքներ – իտալերեն, 2012:
գ Վարդան Հակոբյան, «Փակիր աչքերդ, չերևաս», Վրաստան, 2012:
գ Ալեքսանդր Թոփչյան, «Բանկ Օտոման», Ռումինիա, 2011, Ֆրանսիա, 2012, Ռուսաստան, 2013:
գ Լևոն Խեչոյան, «Խնկի ծառեր», Ուկրաինա, 2013:
գ Գագիկ Դավթյան, «Բաց նամակ», (բանաստեղծություններ), Վրաստան, 2013, «Աստանդական սիրտը» (բանաստեղծությունների ժողովածու), Լեհաստան, 2015 և «Անհնարին զրույց» (բանաստեղծություններ), հայերեն-ֆրանսերեն, Ֆրանսիա, 2015:
գ Հենրիկ Էդոյան, «Շարժում դեպի հավասարակշռություն», անգլերեն, Իրան, 2014:
գ Դիանա Համբարձումյան, «Հեռագիր Ֆաթիմային», Գերմանիա, Ռուսաստան, 2014:
գ Էդվարդ Միլիտոնյան, «Օդեղեն տուն», Ղազախստան, 2012, Բելառուս, 2015, Ուկրաինա, 2016, «Որոնումներ», Լեհաստան, 2016:
գ Գուրգեն Խանջյան, «Ենոքի աչքը», ԱՄՆ, 2014, «Ժամագործ աղջնակը և ես», Իրան, 2016:
գ Զորի Բալայանի ստեղծագործությունների 8-հատորյակ, Ռուսաստան, 2015:
գ Սուրեն Մուրադյան, «Նապաստակի մուշտակը», Մոսկվա, 2015:
գ Ժամանակակից հայ բանաստեղծների ստեղծագործությունների մատենաշար, Իրան, «Աֆրազ» հրատարակչություն:
գ Հենրիկ Էդոյան, «Քայլեր և ստվերներ», 2012:
գ Հովիկ Հովեյան, «Քամիների վերադարձը», 2013:
գ Հովհաննես Գրիգորյան, «Երազ, որի համար արժե քնել և չարթնանալ», 2014:
գ Լիպարիտ Սարգսյան, «Հավատա ինձ, իմ հայրենիք», 2014:
գ Արևշատ Ավագյան, «Առավոտը երբեք չի ուշանում», 2014:
գ Էդվարդ Միլիտոնյան, «Շիրազի վարդեր», 2015:
գ Վարդան Հակոբյան, «Քարի շնչառություն», 2015:
գ Սոնա Վան, «Լիբրետո անապատի համար» (բանաստեղծությունների ժողովածու), Ռուսաստան, 2015, Ուկրաինա, 2016, Լիբանան, 2016:
գ Հովիկ Վարդումյան, «Եթե մոռանաս, կանիծեմ քեզ», անգլերեն, պարսկերեն, Կանադա, 2015:
գ Էդուարդ Հարենց, «Կյանքն ապրում է ինձ», Բելգիա, 2016:

Անթոլոգիաներ և պարբերականներ
գ «Հայ ժամանակակից արձակի խճանկար», Ֆրանսիա, 2012:
գ «Արդի հայ արձակ», Վրաստան, 2012:
գ «Սիրում եմ քեզ, հայրենիք» (15 հայ գրողի` բանաստեղծ և արձակագիր, ստեղծագործություն), Բելառուս, 2014:
գ «Արդի հայ պոեզիա» (ժամանակակից 28 հայ բանաստեղծների ստեղծագործություններ), Սերբիա, 2015:
գ Ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունները գերմանական ՕDA ամսագրում.
Լևոն Անանյան, Ռազմիկ Դավոյան, Հակոբ Մովսես, Հենրիկ Էդոյան, Սամվել Մկրտչյան, Հրաչյա Բեյլերյան, Զավեն Բեկյան, Անահիտ Պարսամյան, Գագիկ Դավթյան, Արևշատ Ավագյան, Հրաչյա Սարուխան, Ավագ Եփրեմյան, Մետաքսե, Լիլիթ, Վարդան Հակոբյան, Ղուկաս Սիրունյան, Հովիկ Հովեյան, Հրաչյա Թամրազյան, Հերմինե Նավասարդյան, Էդուարդ Հարենց, 2012:
գ Վահե Արսեն, Ելենա Շուվաևա-Պետրոսյան, 2013:
գ Էդվարդ Միլիտոնյան, 2014:
գ Ղուկաս Սիրունյան, 2015:
գ “Москва” ամսագիր, 2012, Ռուսաստան. Լևոն Բլբուլյան:
գ Дружба народов, Ռուսաստան, 2013
Ռուբեն Հովսեփյան «Ծիրանի ծառերի տակ»:
գ “Kado” ամսագրում ժամանակակից հայ բանաստեղծների ստեղծագործություններ, Ռումինիա 2013.
Ռազմիկ Դավոյան, Հենրիկ Էդոյան, Էդվարդ Միլիտոնյան, Հակոբ Մովսես, Ավագ Եփրեմյան, Արմեն Շեկոյան, Խաչիկ Մանուկյան, Տիգրան Պասկևիչյան, Վիոլետ Գրիգորյան, Հերմինե Նավասարդյան:
գ «Պոեզիան և պատմությունը» (Գրողների բելգրադյան 50-րդ համաժողովի մասնակիցների ստեղծագործություններ՝ բնագրով և սերբերեն), Բելգրադ, 2013. Գագիկ Դավթյան:
գ “Все свит” ամսագիր, Ուկրաինա, Հայ գրողների ստեղծագործություններ, 2013:
գ “Pesme” ամսագրում հայ բանաստեղծների ստեղծագործություններ, Սերբիա, 2013.
Հովհաննես Գրիգորյան, Էդվարդ Միլիտոնյան, Ղուկաս Սիրունյան, Ներսես Աթաբեկյան, Բաբկեն Սիմոնյան, Շանթ Մկրտչյան, Գոհար Գալստյան, Գագիկ Դավթյան, Հովիկ Հովեյան, Հրաչյա Թամրազյան, Խաչիկ Մանուկյան, Հերմինե Նավասարդյան, Ռուզան Ասատրյան, Սարգիս Կարեյան, Անդրանիկ Կարապետյան, Հասմիկ Սիմոնյան, Գևորգ Թումանյան:
գ Deus ex machina ամսագիր, Բելգիա, 2014.
Հրաչյա Սարիբեկյան, «Կույրինը՝ կույրին»:
գ De Gids ամսագիր, Հոլանդիա, 2014.
Հրաչյա Սարիբեկյան, «Հավերժական շարժիչը»:
գ Դասական և ժամանակակից հայ գրականություն չեխերեն, չեխական «Պլավ» («Ընթացք») հրատարակչություն, 2014:
գ “Le reti di Dedalus” պարբերականում հայ բանաստեղծուհիների ստեղծագործություններ, Իտալիա, 2015.
Անահիտ Պարսամյան, Մետաքսե, Լենա Անթառանյան, Մարինե Պետրոսյան, Գոհար Գալստյան, Հերմինե Նավասարդյան, Արմենուհի Սիսյան, Հասմիկ Սիմոնյան:
գ Լեհական “Temat” գրական, բանասիրական, մշակութային հանդես, 2015. Էդվարդ Միլիտոնյան, Գագիկ Դավթյան, Վարդան Հակոբյան, Էդուարդ Հարենց:
գ Սլովակիայի գրական ամսագրում արձակ և պոեզիա, 2015:
գ Ժամանակակից հայ 65 բանաստեղծները պարսկերեն. «Թռիչք կռունկի հետ», Իրան, 2015:
գ Ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունները ռուսական “Знамя” ամսագրում, Մոսկվա, 2015:
գ Ժամանակակից հայ 10 դրամատուրգների ստեղծագործությունները պարսկերեն, Իրան, 2015:
գ Ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունները վրացերեն, Վրաստան, 2015:
գ Ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունները լիտվերեն, Լիտվա, 2015:
գ “Дружба народов”, Ռուսաստան, 2015:
գ «Գրական Տապան». Հրանտ Մաթևոսյան, Մարգո Ղուկասյան, Էդուարդ Հարենց, Կարինե Աշուղյան, Հովհաննես Ազնաուրյան, Գևորգ Գիլանց:
գ “Литературная газета” Ռուսաստան, 2015:
գ «Երկիր Նաիրի» հավելված. հայ գրողների ստեղծագործություններ:
գ Հայ գրողների ստեղծագործությունները ռուսերեն, Սիբիր, 2015:
գ Հայ բանաստեղծների ստեղծագործությունները Ռումինիայի Կուրտեա դե Արջեշ պոեզիայի փառատոնի անթոլոգիաներում.
Էդուարդ Հարենց, 2014,
Լևոն Բլբուլյան, Հերմինե Նավասարդյան, Տիգրան Գաբոյեան, 2015:
գ “Молодость” ամսագրում հայ երիտասարդ բանաստեղծների ստեղծագործությունները, Բելառուս, 2015.
Էդուարդ Հարենց, Նշան Աբասյան, Ռուզան Ոսկանյան, Հարություն Հովակիմյան, Մարիամ Կարապետյան:
գ “Mu muter” («Իմ մայրիկ») անթոլոգիայում, Կուբա, 2016, իսպաներեն – հայերեն. Լևոն Բլբուլյան:

Դրամատուրգիա
գ Հովհաննես Երանյան, «Շտապելու մեկ դար ունեմ», Արգենտինա:
գ Կարինե Խոդիկյան, «Երկրորդ կտակը» – Վելեսի «Յորդան Ձինոտ» թատրոն, Մակեդոնիա: «Սիրային քառանկյունի» – Գաբրովոյի պետ. դրամ. թատրոն, Բուլղարիա: «Չկրակրեք, ես արդեն սպանված եմ» – Չայկովսկի Պատանի հանդիսատեսի թատրոն, ՌԴ: «Վերադառնում եմ, մոռացեք…» – Չեռնիգովի պետ. երաժշտ. դրամ. թատրոն, Ուկրաինա: «Տրակտատ թաշկինակի մասին» – Ուլյանովսկի դրամ. թատրոն, ՌԴ: «Վիճակախաղ» & «Պատերազմի կանայք», Նյուրնբերգի ազգային թատրոն, Գերմանիա:

Պատրաստվում է տպագրության.
գ “Пламя”. Հայ գրողների ստեղծագործություններ, Բուլղարիա, 2016:
Ժամանակակից հայկական պոեզիայի անթոլոգիաներ Գերմանիայում, Լեհաստանում:
_____________
Հ.Գ. Եթե կան բացթողումներ, կարող են ներկայացնել հաջորդ համարին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։