Դեկտեմբերի 11-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ հանդիպում ռուս գրողներ Իգոր Կարաուլովի, Աննա Դոլգարևայի և Անդրեյ Պոլոնսկու հետ: Հանդիպումը կազմակերպվել էր Հայաստանում Ռուսաստանի հետ համագործակցության ներկայացուցչության` «Ռոսսոտրուդնիչեստվոյի» համագործակցությամբ: Ողջույնի խոսքով հանդես եկավ բանաստեղծ, թարգմանիչ Կոնստանտին Շաքարյանը: Հանդիպումը վարում էր կազմակերպության ներկայացուցիչ Արամ Գյուրջյանը: Նա ներկայացրեց ռուս գրողներին, խոսեց նրանց գործունեության մասին: Անդրեյ Պոլոնսկին ընթերցեց բանաստեղծություններ Հայաստանի ու Արցախի մասին: Իգոր Կարաուլովը խոսեց ռուս գրողների՝ տարբեր երկրներ այցելելու ծրագրի մասին և ընթերցեց բանաստեղծություններ իր նոր հրատարակած «Հիմնական բառերը» գրքից: Աննա Դոլգարևայի բանաստեղծությունները պատերազմի ու մարդկային հոգու զգացողությունների մասին էին: Այնուհետև գրողները պատասխանեցին ներկաների հարցերին: Ներկա ռուսագիր գրողները նույնպես ընթերցեցին իրենց ստեղծագործություններից:
Կարդալ նաեւ․․․
ԱՐԴԻ ՀԱՅ ՊՈԵԶԻԱՅԻ ԵՐԵԿՈ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ
Ի նշանավորումն Լեհաստանում հայ համայնքի կազմավորման 650-ամյակի, Հայաստանի գրողների միության…
Երիտասարդ ստեղծագործողների հայտը
Վայոց ձորը միշտ աչքի է ընկել տաղանդավոր, ստեղծագործ և ակտիվ…
«ԱՎԵՍՏԱ»-Ն՝ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԱՅԻՆ ԱՐԺԵՔ
Հոկտեմբերի 21-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծ, թարգմանիչ Էդուարդ…
