Կորյուն Տուրյանի «Ուխտագնացը» գրքի շնորհանդեսը

 

Դեկտեմբերի 9-ին` Վայոց ձորի մարզային գրադարանում, տեղի ունեցավ ռուսաստանաբնակ, Վայոց ձորի Թառաթումբ գյուղում ծնված Կորյուն Տուրյանի (Խաչատուրյան) «Ուխտագնացը» պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը: Գիրքը հրատարակել է «Վան Արյան» հրատարակչությունը: Գրքի խմբագիրն է արձակագիր Մերուժան Տեր-Գուլանյանը: Միջոցառման մասնակիցներին ողջունեց և բացման խոսք ասաց գրադարանի տնօրեն Արփինե Ավագյանը: Միջոցառումը վարում էր Արտաբույնքի միջնակարգ դպրոցի գրականության ուսուցչուհի, բանաստեղծուհի Վարսիկ Հովհաննիսյանը:
Արձակագրի կենսագրությունը ներկայացրեց գրողի եղբայրը՝ Թառաթումբ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Զոհրաբ Խաչատրյանը:
Գրողին շնորհավորեց նրա նախկին աշխատանքային ընկեր Նորիկ Մկրտչյանը: Ստեղծագործություններից հատվածներ էին ներկայացնում գրադարանի աշխատողները, որոնք համեմվում էին Եղեգնաձորի երաժշտական դպրոցի սաների կատարումներով:
Միջոցառմանը խոսք ասացին գրողի նախկին աշակերտներից Վարդան Ավագյանը և տողերիս հեղինակը: Միջոցառմանը մասնակցում էին նաև Վայոց ձորի մարզպետարանի և համայնքապետարանի ներկայացացուցիչներ:
Միջոցառման վերջում գրողն իր շնորհակալական խոսքն ասաց կազմակերպիչներին ու ներկաներին:

Սերյոժա ԳԱՍՊԱՐՅԱՆ

Գրեք մեկնաբանություն