Ա­րա ՆԱԶԱՐԵԹՅԱՆ

 

ՀՈՒՍԱՆՔ, ԲԱՅՑ ՈՉ ՄԻԱՅՆ…

Ի­րոք, ինչ­պես հի­վան­դի պա­րա­գա­յում, ախ­տո­րո­շել բառն է սա­զա­կան վե­րու­վա­րում­նե­րով ու ցա­վա­լի կո­րուստ­նե­րով շնչա­խեղդ անց­նող տար­վան: Եվ ոչ միայն անց­նող: Սկսած մեր իսկ բաց­թո­ղում­նե­րով պայ­մա­նա­վոր­ված, ե­թե չա­սենք՝ ո­մանց մի­տում­նա­վոր անձ­նա­մղված, ար­ցախ­յան դառն պար­տութ­յու­նից մինչև Ջեր­մու­կի մա­տույց­ներ թշնա­մու մխրճվե­լը, ներ­քա­ղա­քա­կան վա­րու­վե­րում­նե­րը ու դեռ հա­մա­վա­րակն էլ վրա­դիր… Ցա­վոք, մոտ անց­յա­լում փոր­ձութ­յուն­նե­րի հա­ջոր­դա­կան շար­քի ա­կա­նա­տե­սը ե­ղանք՝ է՛լ հե­ղաշրջ­ման փորձ, է՛լ քա­ղա­քա­կան անձ­նա­պաս­տան­նե­րի հա­վակ­նոտ գոր­ծո­ղութ­յուն­ներ՝ ցույ­ցե­րի, մի­տինգ­նե­րի ծայ­րը չեր­ևա­ցող մղձա­վանջ, անձ­նա­կան շա­հին քա­ղա­քա­կան ե­րանգ տա­լով, ընդ­հուպ մեր երկ­րի շահն օ­տա­րի­նին ստո­րա­դա­սե­լով՝ դրսին ծա­ռա­յե­լը, ա­մեն սրբութ­յուն՝ Հայ­րե­նի­քից մինչև պարզ, մարդ­կա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մա­կար­դակ… դար­ձան թի­րախ, ոտնձգ­վե­ցին: Ժո­ղովր­դի հա­վա­քա­կան ի­մաստ­նութ­յան շնոր­հիվ միայն հնա­րա­վոր ե­ղավ խու­սա­փել վատ­թա­րա­գույ­նից: Դժ­վար է դա նվա­ճում հա­մա­րե­լը, բայց ի­րա­վի­ճակն ու դեպ­քե­րի ան­ցան­կա­լի հա­ջոր­դա­կան, գլխա­­պտույ­տի նման շար­քը մեզ հասց­րել էր ընդ­հուպ ազ­գե­րի ըն­տա­նի­քում ստո­րա­դա­սի կար­գա­վի­ճա­կով հայտն­վե­լու, ան­կախ պե­տա­կա­նութ­յան կորս­տի շե­մին, ու կար­ծես հաղ­թա­հա­րե­ցինք վտան­գը, կար­ծես կա­րո­ղա­ցանք: Միակ լու­սա­վոր կե­տը եր­ևի հա­մա­ժո­ղովր­դա­կան սթափ գնա­հա­տումն ու վե­րա­բեր­մուն­քը ե­ղավ ի­րա­դար­ձութ­յուն­նե­րին, ին­չի առ­կա­յութ­յու­նը հույս ու հիմք է տա­լիս, թեև չա­փա­վոր, բայց լա­վա­տե­սութ­յամբ հա­մակ­վե­լու ի դեմս գա­լիք տար­վա: Ա­յո՛, ինչ խոսք, ճգնա­ժա­մա­յին վի­ճակն այն­քան է խո­րա­ցել, դրա հաղ­թա­հա­րու­մը դեռ եր­կար ու ձիգ տա­րի­նե­րի հա­մազ­գա­յին նե­րու­ժի լա­րում է պա­հան­ջե­լու, մեկ տար­վա կար­գա­վո­րե­լիք չէ: Սա­կայն ան­հե­տաձ­գե­լի, կտրուկ քայ­լե­րի կա­րիքն ար­դեն այ­սօր իսկ պա­հան­ջարկ­ված է, ու կար­ծես նկա­տե­լի հու­սադ­րող շարժն առ­կա է: Դան­դաղ, բայց նշմար­վում է մեր հան­դեպ մի­ջազ­գա­յին հան­րութ­յան վե­րա­բեր­մուն­քի փո­փո­խութ­յու­նը՝ դրա­կա­նի ի­մաս­տով: Խոս­քը մեր­կա­պա­րա­նոց չլի­նի, հի­շենք ԱՄՆ-ից, Ֆ­րան­սիա­յից ստաց­վող ոգ­ևո­րիչ ազ­դակ­նե­րը, հլու-հնա­զան­դի միա­վեկ­տոր քա­ղա­քա­կա­նութ­յու­նից հրա­ժար­վե­լու մեր իշ­խա­նութ­յուն­նե­րի հա­մար­ձակ քայ­լե­րը Եվ­րո­պա­յից մինչև Հնդ­կաս­տան, ին­չը պետք է, որ սպաս­ված ցան­կա­լի արդ­յուն­քը չու­շաց­նի: Հու­սանք: Նաև չբա­վա­րար­վենք լոկ սպա­սե­լով: Ո­րով­հետև օգ­նում են մի բան ա­նո­ղին, ճա­կա­տագ­րի հետ հաշտ­վա­ծին միայն ցա­վակ­ցում են՝ լա­վա­գույն դեպ­քում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։