Սարգիս ՎԱՀԱԳՆ

ՀԳՄ վար­չութ­յու­նը
շնոր­հա­վո­րում է
ար­ձա­կա­գիր, թա­տե­րա­գիր, թարգ­մա­նիչ
Սար­գիս Վա­հագ­նին
ծննդյան 95-ամ­յա­կի
առ­թիվ
«Գ­րա­կան թեր­թը» միա­նում է
շնոր­հա­վո­րան­քին

 

Հար­գե­լի՛ Սար­գիս Վա­հագն (­Սար­գիս Փա­թա­փու­թեան),
Հա­յաս­տա­նի գրող­նե­րի միութ­յան բո­լոր ան­դամ­նե­րի ա­նու­նից սրտանց շնոր­հա­վո­րում եմ Ձեր ծննդյան 95-ամ­յա­կը։
Հի­րա­վի, մեծ է Ձեր վաս­տա­կը հայ գրա­կա­նութ­յան և մ­շա­կույ­թի տար­բեր ո­լորտ­նե­րում՝ որ­պես ար­ձա­կա­գիր, թա­տե­րա­գիր, թարգ­մա­նիչ և խմ­բա­գիր։ Տաս­նամ­յակ­նե­րի ըն­թաց­քում Դուք հրա­տա­րա­կել եք տար­բեր ժան­րե­րի բազ­մա­թիվ գրքեր ու ժո­ղո­վա­ծու­ներ, ո­րոն­ցում ամ­փոփ­ված է փոր­ձութ­յուն­նե­րով ու վե­րելք­նե­րով հատ­կանշ­վող Ձեր կյան­քի և գոր­ծի ողջ պատ­մութ­յու­նը՝ ա­ռա­ջին քայ­լե­րից մինչև այ­սօր։ Բեղմ­նա­վոր այդ ճա­նա­պար­հի կար­ևոր հանգր­վան­նե­րից են հայ­րե­նա­սի­րութ­յան, մար­դա­սի­րութ­յան և­ ար­վես­տա­սի­րութ­յան Ձեր էութ­յան վկա­յութ­յուն­նե­րը հան­դի­սա­ցող «Ա­շոտ Ո­ղոր­մած» թա­տեր­գութ­յունն ու «Ար­շիլ Կոր­քի» վե­պը, «­Ծաղ­կա­քաղ» պատմ­վածք­նե­րի ընտ­րա­նին և «­Հա­ճը՜­նը սի­րուն» պատ­մա­վե­պը, բո­լո­րո­վին վեր­ջերս լույս տե­սած «Ինքս՝ ինձ հետ» հու­շա­վե­պը…
Հար­գե­լի՛ հո­բել­յար,
Դուք ի­րա­վամբ սփյուռ­քա­հայ գրա­կա­նութ­յան վաս­տա­կա­շատ, պատ­կա­ռե­լի դեմ­քե­րից մեկն եք։ Նաև՝ եր­ջա­նիկ ըն­տա­նի­քի հայր և­ ա­մու­սին, սրտա­ցավ ըն­կեր ու քա­ղա­քա­ցի։
Մեկ ան­գամ ևս շ­նոր­հա­վո­րե­լով նշա­նա­կա­լից հո­բել­յա­նի առ­թիվ՝ մաղ­թում եմ Ձեզ նույն­քան բեղմ­նա­վոր նոր տա­րի­ներ, գոր­ծեր ու եր­կեր՝ ի զո­րա­ցու­մի հա­յոց ազ­գի և հա­յոց պե­տա­կա­նութ­յան։
Էդ­վարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

 

«­Գո­հա­ցած եմ գո­յու­թե­նէս, այն­պէս՝ ինչ­պէս որ ե­ղած եմ եւ կամ…»

Լ­րա­ցավ սփյուռ­քա­հայ վաս­տա­կա­շատ գրող՝ ար­ձա­կա­գիր, թա­տե­րա­գիր, թարգ­մա­նիչ և խմ­բա­գիր Սար­գիս Վա­հագ­նի (­Սար­գիս Փա­թա­փութ­յան) ծննդյան 95-ամ­յա­կը:
Սար­գիս Վա­հագ­նի գրա­կա­նութ­յու­նը բնո­րոշ­վում է հա­յի և հա­յութ­յան ճա­կա­տագ­րի, ար­մատ­նե­րի պահ­պան­ման ու ա­պա­գա­յի տես­լա­կա­նի ո­րոն­ման հատ­կա­նիշ­նե­րով: ՀԳՄ ծաղ­կա­ձոր­յան հա­մա­ժո­ղով­նե­րից մե­կում, անդ­րա­դառ­նա­լով ա­մե­րի­կա­հայ գրա­կա­նութ­յան մեջ իր դե­րին, նա ի­րա­վա­ցիո­րեն նշել է, թե ին­քը՝ «ըստ Պերճ Զէյ­թուն­ցեա­նի ո­րա­կու­մին», մնա­ցել է «ա­ւան­դա­պահ, բայց ո՛չ հնա­տա­րազ», «­Տագ­նապ» (2000 թ.) պատմ­վածք­նե­րի ժո­ղո­վա­ծո­ւով շա­րու­նա­կել է իր ծննդա­վայր Բեյ­րու­թի և­ աշ­խար­հասփյուռ հա­յութ­յան բե­կոր­նե­րի ճա­կա­տա­գրի ար­տա­ցո­լու­մը, «Ա­շոտ Ո­ղոր­մած» (1991թ.) թա­տեր­գութ­յամբ ջա­նա­ցել է զար­գաց­նել ար­վես­տի այդ ճյու­ղը, իսկ «Ար­շիլ Կոր­քի» (2004 թ.) վե­պով վրձնել է Ոս­տա­նիկ Ա­դո­յան-Ար­շիլ Գոր­կիի կյան­քի ու ստեղ­ծա­գոր­ծութ­յան պատ­կե­րը՝ ա­մե­րիկ­յան ար­վես­տի մթնո­լոր­տում: Իր տար­բեր եր­կե­րում Սար­գիս Վա­հագ­նը մշտա­պես շեշ­տադ­րել է «հայ­րե­նի հա­րա­զատ հո­ղի եւ հա­րա­զատ պե­տա­կա­նու­թեան նե­ցու­կի» կար­ևո­րութ­յու­նը՝ որ­պես «պա­կա­սող կռուան» սփյուռ­քա­հայ գրող­նե­րի հա­մար, քան­զի «օ­տար հո­ղի վրայ կա­րե­լի չէ տոհ­միկ գրա­կա­նու­թիւն ար­մա­տա­ւո­րել»: Այս ա­մե­նը հրա­շա­լիո­րեն ար­տա­ցոլ­ված է նաև նա­խորդ տաս­նամ­յակ­նե­րին տպագր­ված պատմ­վածք­նե­րի ժո­ղո­վա­ծու­նե­րից կա­տար­ված «­Ծաղ­կա­քաղ» (2016 թ.) ընտ­րա­նիում, իր ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քի, թերևս, ա­մե­նա­կար­ևոր եր­կում՝ «­Հա­ճը՜­նը սի­րուն» (2017 թ.) վե­պում:
2019-ին Լոս Ան­ջե­լե­սում տպագր­ված «Ինքս՝ ինձ հետ» հու­շա­վե­պը բաց­վում է Պաբ­լո Նե­րու­դա­յի հետև­յալ քա­ռա­տո­ղով.
…­Բայց երբ ու­զեմ դի­մել իմ
ան­հան­դարտ էու­թեան,
Կը յայտ­նո­ւի նոյն այն ծեր
ու յոյլ եսս,
Այն­պէս որ, բնաւ պի­տի
չգիտ­նամ թէ ճիշդ ո՞վ եմ ես,
Քա­նի՞ հո­գի եմ եւ ո՞ւր պի­տի յան­գիմ:
Այդ ժա­մա­նակ ար­դեն կյան­քի ին­նե­րորդ տաս­նամ­յակն ան­ցած Սար­գիս Վա­հագ­նը գրում է, որ ինքն էլ «ճիշդ այդ­պէս» հարց է տա­լիս ի­րեն՝ «թէ ի՞նչ տե­սակ անձ մըն եմ. ե­սա­սէ՞ր, այ­լա­սէ՞ր թէ ան­տար­բե՛ր: Գործ­նա­պա՞շտ թէ ե­րա­զա­տես: Ու­րա՞խ թէ թախ­ծոտ: Հ­պա՞րտ թէ հա­մեստ»: Ան­կեղ­ծո­րեն խոս­տո­վա­նում է, թե «այս բո­լո­րի մա­սին ցարդ չեմ մտա­ծած: Ժա­մա­նակն ու կա­րի­քը չեմ ու­նե­ցած ճշդե­լու: Գո­հա­ցած եմ գո­յու­թե­նէս, այն­պէս՝ ինչ­պէս որ ե­ղած եմ եւ կամ…»: Եվ, ա­հա, այլևս բա­վա­րար ա­զատ ժա­մա­նակ ու­նի մտո­րե­լու բար­դա­գույն այդ հար­ցե­րի շուրջ, մա­նա­վանդ որ՝ ինչ­պես նշում է գո­հու­նա­կութ­յամբ՝ «տա­կա­ւին պայ­ծառ մտա­ծո­ղա­կա­նու­թիւնս եւ զուսպ զգա­ցա­կան կա­րո­ղու­թիւն­ներս կը ջա­նան պար­զա­բա­նել այս թնճուկ­նե­րը, վե­րա­տե­սու­թեան են­թար­կե­լով կեան­քիս ան­ցած եր­կար ու ո­լո­րապ­տոյտ ու­ղի­նե­րը»: Իսկ դա, ըստ նրա, վկա­յում է այն մա­սին, որ «կը նշա­նա­կէ թէ տա­կա­ւին, յոյս կայ պայ­ծա­ռա­տե­սու­թեան»: Այ­նու­հետև սկսում է շա­րադ­րել իր «եր­կար ու ո­լո­րապ­տոյտ» կյան­քի պատ­մութ­յու­նը՝ ման­կութ­յու­նից, պա­տա­նե­կութ­յու­նից մինչև սույն հա­տո­րի գրութ­յան վեր­ջա­կե­տի պա­հը: Դ­րա­մա­տիկ, ող­բեր­գա­կան, բայց նաև կեն­սա­կան ու ստեղ­ծա­գոր­ծա­կան վե­րաս­լաց բա­զում պա­հե­րով հա­գե­ցած կյան­քի, ինչ­պես միշտ, գե­ղար­վես­տա­կան գրա­վիչ մի պա­տում, ո­րի ա­վար­տին հե­ղի­նա­կը շնոր­հա­կա­լութ­յուն է հայտ­նում ոչ միայն իր բո­լոր «հա­ւա­տա­րիմ ըն­թեր­ցող­նե­րուն, մե­կե­նաս­նե­րուն եւ բա­րե­կամ­նե­րուն», այլև՝ «ին­չո՞ւ չէ», ի­րեն «չսի­րող­նե­րուն»: Հա­տո­րը փա­կե­լով մի հար­ցու­մով, որն իր կար­ծի­քով, թերևս, միան­շա­նակ պա­տաս­խան չի են­թա­դրում՝ «­Գու­ցէ դար­ձեալ տես­նո­ւի՞նք: Ո՞վ գի­տէ…»:
Բայց մենք՝ Սար­գիս Վա­հագ­նի բո­լոր ըն­թեր­ցող­ներն ու երկր­պա­գու­նե­րը, շնոր­հա­վո­րե­լով ծննդյան նշա­նա­կա­լից հո­բել­յա­նի առ­թիվ, վստահ ենք, որ ան­պայ­ման դեռ շատ հան­դի­պում­ներ են լի­նե­լու վաս­տա­կա­շատ գրո­ղի, մշա­կու­թա­յին գործ­չի, ազ­նիվ ու շի­տակ հա­յի, կյան­քի մեծ փոր­ձութ­յուն­նե­րը հաղ­թա­հա­րած ան­կոտ­րում կամ­քի ու նկա­րագրի տեր մար­դու և ն­րա ար­վես­տի հետ:
Պետ­րոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

 

 

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։