Շնորհանդես՝ նվիրված Ս­տե­փան Ա­լա­ջաջ­յա­նի «Ե­ղեգ­նե­րը չխո­նարհ­վե­ցին» վե­պի 55-րդ տա­րե­դար­ձին

 

­Հոկ­տեմ­բե­րի 5-ին Եր­ևա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի բա­նա­սի­րա­կան ֆա­կուլ­տե­տի դահ­լի­ճում տե­ղի ու­նե­ցավ տա­ղան­դա­վոր ար­ձա­կա­գիր, հա­սա­րա­կա­կան և գ­րա­կան գոր­ծիչ Ս­տե­փան Ա­լա­ջաջ­յա­նի «Ե­ղեգ­նե­րը չխո­նարհ­վե­ցին» վե­պի 55-րդ տա­րե­դար­ձին և ն­րա վե­րահ­րա­տա­րակ­մա­նը նվիր­ված հան­դես։
Գ­րո­ղի և ն­րա գրքի մա­սին բաց­ման խոսք ա­սաց ԵՊՀ ռեկ­տոր Հով­հան­նես Հով­հան­նիս­յա­նը։ Ա­պա ե­լույթ ու­նե­ցավ ՀԳՄ նա­խա­գահ Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նը, ո­րը մաս­նա­վո­րա­պես անդ­րա­դար­ձավ հե­ղի­նա­կի պատ­մա­վե­պին, նաև մյուս ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րին՝ նշե­լով. «Ա­լա­ջաջ­յա­նի գրքե­րի վեր­նագ­րերն ան­գամ խո­սուն վկա­յութ­յուն­ներ են նրա գրո­ղա­կան նե­րաշ­խար­հի, հա­յոց պատ­մութ­յան ըն­կալ­ման և ժո­ղովր­դի ա­պա­գա­յի հա­րատև­ման ու­ղի­նե­րի մա­սին»։ Նաև շեշ­տեց գրո­ղի հա­սա­րա­կա­կան և գ­րա­կան գոր­ծու­նեութ­յու­նը (հի­շենք, որ Ա­լա­ջաջ­յա­նը ե­ղել է ՀԳՄ քար­տու­ղար), անդ­րա­դար­ձավ նրա մարդ­կա­յին բարձր նկա­րագ­րին։
Հա­յաս­տա­նում և Սփ­յուռ­քում՝ ԱՄՆ-ում, նա իր կար­ևոր մաս­նակ­ցութ­յունն է ու­նե­ցել հա­յա­պահ­պան­ման, հայ գրա­կա­նութ­յան տա­րած­ման ու զար­գաց­ման գոր­ծում։ Բա­նա­սի­րա­կան ֆա­կուլ­տե­տի դե­կան, բան. գիտ. դոկ­տոր, պրո­ֆե­սոր Արծ­րուն Ա­վագ­յա­նը բա­նա­խո­սեց՝ ներ­կա­յաց­նե­լով գրո­ղի ներդ­րու­մը հայ ար­ձա­կի պատ­մութ­յան մեջ։
Վեր­ջում ամ­փոփ­վեց «Ս­տե­փան Ա­լա­ջաջ­յան հիմ­նադ­րա­մի» հայ­տա­րա­րած գրա­կան մրցա­նա­կա­բաշ­խութ­յու­նը։ Հան­դի­սութ­յա­նը ներ­կա գրո­ղի դուստր Թե­րե­զա Ա­լա­ջաջ­յա­նը ներ­կա­նե­րին սի­րով նվի­րեց նոր լույս տե­սած գիր­քը։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։