ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

 

Հոկ­տեմ­բե­րի 3-ին ՀԳՄ-ում տե­ղի ու­նե­ցավ հան­դի­պում Հա­մաշ­խար­հա­յին գրա­կա­նութ­յան Մ. Գոր­կու ան­վան ինս­տի­տու­տի տնօ­րեն Վա­դիմ Պո­լոնս­կու հետ: Հան­դիպ­ման ա­ռի­թը Ծաղ­կա­ձո­րի գրող­նե­րի ստեղ­ծա­գոր­ծա­կան տա­նը տե­ղի ու­նե­ցող Գե­ղար­վես­տա­կան գրա­կա­նութ­յան թար­մա­նիչ­նե­րի 7-րդ մի­ջազ­գա­յին կոնգ­րեսն էր՝ «­Գե­ղար­վես­տա­կան թարգ­մա­նութ­յու­նը որ­պես մշա­կու­թա­յին դի­վա­նա­գի­տութ­յան մի­ջոց» խո­րագ­րով, ո­րին մաս­նակ­ցում էին աշ­խար­հի շուրջ 40 երկր­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ:
ՀԳՄ նա­խա­գահ Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նը նշեց, որ հա­յաս­տան­ցի թարգ­մա­նիչ­նե­րի մաս­նակ­ցութ­յունն ա­պա­հով­ված էր ընդ­լայն­ված կազ­մով: Կոնգ­րե­սի շրջա­նա­կում հան­դի­պում­ներ են կա­յա­ցել Եր­ևա­նի հա­մալ­սա­րան­նե­րում: «­Ժա­մա­նա­կա­կից և դա­սա­կան շատ գրող­ներ ազ­դե­ցութ­յուն են կրել ռուս գրա­կան մե­ծե­րից, փոխ­կան­չեր են ե­ղել, հոգ­ևոր շարժ­ման մի ըն­թաց­քի մեջ են ե­ղել»,- ա­սաց Էդ. Մի­լի­տոն­յա­նը՝ հա­վե­լե­լով, որ այ­սօր էլ ռուս դա­սա­կան և ժա­մա­նա­կա­կից գրող­նե­րի լա­վա­գույն գոր­ծե­րը թարգ­ման­վում և ներ­կա­յաց­վում են հայ ըն­թեր­ցող­նե­րին:
Շա­քե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.