Ապրիլի 2-ին, ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ «Տոնապետ 2023» Վրեժ Իսրայելյանի անվան գրական մրցույթի դափնեկիրների մրցանակաբաշխության արարողությունը։
Առաջին մրցանակի արժանացավ Հրաչյա Սարիբեկյանը «Թիթեռներ փոստային նամականիշների վրա» պատմվածքի համար, երկրորդ մրցանակի` Նարեկ Թոփուզյանը «Նրանց նոր հանգրվանը» պատմվածքի համար։
Երկու երրորդ մրցանակներ շնորհվեցին Լանա Մելիքյանին «Տատիկը» պատմածքի և Գրիշ Սարդարյանին «Կոմպոզիտորը» պատմվածքի համար։
Խրախուսական մրցանակների արժանացան Մարի Մելիքյանը` «Թանաքագրություն», Մանվել Պողոսյանը «Սայլը», Հրաչ Բեգլարյանը «Արծիվը» պատմվածքների համար։
Երիտասարդական մրցանակի արժանացավ Տաթևիկ Դեբենցը «Օրոր» պատմվածքի համար։
Եզրափակիչ անցած բոլոր պատմվածքները հրատարակվել են «Կայարան» հանդեսի տարվա առաջին համարում։
«Տոնապետ 2023» Վրեժ Իսրայելյանի անվան գրական մրցանակաբաշխություն
