ԺԱՄԱՆԱԿԸ ՊԻՏԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՌՆԱ

 

­Փետր­վա­րի 19-ին Կ­լոր սրա­հում տե­ղի ու­նե­ցավ ՀԳՄ՝ ­Հա­յոց բա­նա­կին նվիր­ված և «Հ­րանտ և ­Մա­նու­շակ ­Սի­մոն­յան­ներ» մրցա­նա­կա­բաշ­խութ­յուն­նե­րի մրցա­նակ­նե­րի հանձն­ման ա­րա­րո­ղութ­յու­նը: ՀԳՄ նա­խա­գահ Էդ­վարդ ­Մի­լի­տոն­յա­նը, նշե­լով, որ փետր­վա­րի 19-ը՝ ­Հովհ. ­Թու­ման­յա­նի ծննդյան օ­րը, ար­դեն ա­վան­դա­բար նշվում է որ­պես ­Գիրք նվի­րե­լու օր, նկա­տեց, որ այն նպաս­տում է ըն­թեր­ցա­նութ­յան տա­րած­մա­նը, ինչ­պես նաև հի­շա­տա­կում ­Մեծ բա­նաս­տեղ­ծի սե­րը գրքի, մշա­կույ­թի հան­դեպ:
Էդ. ­Մի­լի­տոն­յա­նի հա­վաստ­մամբ՝ վեր­ջին տա­րի­նե­րին ­Գիրք նվի­րե­լու օ­րը նաև մի­ջազ­գա­յին բնույթ է կրում, մաս­նա­վո­րա­պես՝ Վ­րաս­տա­նում, ­Լի­բա­նա­նում, ­Սի­րիա­յում հա­յա­խոս մեծ հա­մայնք­նե­րի գրո­ղա­կան խմբե­րը ևս ն­շա­նա­վո­րում էին այդ օ­րը: «­Հատ­կա­պես Թ­բի­լի­սիում, ե­կե­ղե­ցու ա­ռաջ­նոր­դութ­յամբ, գնում են ­Պան­թեոն, ծա­ղիկ­ներ դնում մեր մե­ծե­րի հու­շա­քա­րե­րին, հե­տո նշում են և՛ ­Հով­հան­նես ­Թու­ման­յա­նի ծնուն­դը, և՛ ­Գիրք նվի­րե­լու օրն են պան­ծաց­նում»,- մաս­նա­վո­րա­պես ա­սաց ՀԳՄ նա­խա­գա­հը և ­հա­վե­լեց. «­Գիրք նվի­րե­լու օր­վա ա­մե­նա­կար­ևոր խոր­հուր­դը՝ ա­ռա­ջին հեր­թին դու պի­տի գիրք նվի­րես, ոչ թե սպա­սես՝ քեզ նվի­րեն: Եվ դա իս­կա­պես հա­մա­ժո­ղովր­դա­կան բնույթ կու­նե­նա»: ­Նա տե­ղե­կաց­րեց, որ անց­յալ տար­վա ըն­թաց­քում հայ­տա­րար­ված մի շարք մրցա­նա­կա­բաշ­խութ­յուն­ներ հասց­րել են ամ­փո­փել («­Կան­թեղ», Հ­րանտ ­Մաթևս­յա­նի ան­վան), սա­կայն պա­տե­րազ­մի ա­միս­նե­րին, ինչ­պես նաև տա­րե­վեր­ջին, հնա­րա­վոր չէր ամ­փո­փել մի շարք այլ մրցա­նա­կա­բաշ­խութ­յուն­ներ, ո­րոնք հայ­տա­րար­վել էին, իսկ գրքե­րը՝ ներ­կա­յաց­վել: Անդ­րա­դառ­նա­լով ­Հա­յոց բա­նա­կին նվիր­ված և «Հ­րանտ և ­Մա­նու­շակ ­Սի­մոն­յան­ներ» մրցա­նա­կա­բաշ­խութ­յան արդ­յունք­նե­րի ամ­փոփ­մա­նը՝ նա նկա­տեց, որ դրանք թեև տար­բեր են, բայց էութ­յու­նը նույն է՝ հան­րահռ­չա­կել ժա­մա­նա­կա­կից գրա­կա­նութ­յու­նը: «­Լավ գրո­ղի հա­մար մրցա­նա­կը եր­ևի թե նշա­նա­կութ­յուն չու­նի, բայց նշա­նա­կութ­յուն ու­նի ըն­թեր­ցո­ղի հա­մար՝ տե­ղե­կա­նա­լու նոր լույս տե­սած գրքե­րի մա­սին և ­ճա­նա­չե­լու ժա­մա­նա­կա­կից գրող­նե­րին»,- ընդգ­ծեց ՀԳՄ նա­խա­գա­հը: Այ­նու­հետև հանձն­վե­ցին մրցա­նակ­նե­րը:
2020 թվա­կա­նի  ՀԳՄ՝ ­Հա­յոց բա­նա­կին նվիր­ված  մրցա­նա­կա­բաշ­խութ­յան գե­ղար­վես­տա­կան ար­ձակ ան­վա­նա­կար­գի 1-ին մրցա­նա­կը հանձն­վեց  ­Սու­սան­նա ­Հա­րութ­յուն­յա­նին՝  «­Խուլ ու համր», 2-րդ մր­ցա­նա­կը՝ ­Գո­հար ­Գալստ­յա­նին՝  «­Գետ­նից բարձր»  պատմ­վածք­նե­րի, 3-րդ մր­ցա­նա­կը՝ ­Ռո­բերտ Ե­սա­յա­նին՝  «Ա­րա­մոր­դու գի­րը» գրքի հա­մար: ­Պոե­զիա ան­վա­նա­կար­գում 1-ին մրցա­նա­կի ար­ժա­նա­ցավ ­Նո­րայր Գ­րի­գոր­յա­նը՝ «Ա­ռաջ­նա­գիծ» գրքի, 2-րդ մր­ցա­նա­կի՝ ­Սո­նա ­Համ­բար­ձու­մը և ­Ռու­զան ­Հո­վա­սափ­յա­նը բա­նաս­տեղ­ծա­կան շար­քե­րի հա­մար, 3-րդ մր­ցա­նա­կի՝ ­Հո­վիկ Գ­րի­գոր­յա­նը՝  «­Նաիր­յան ղո­ղանջ­ներ» և Գ­րի­գոր ­Մե­լիք-­Սարգս­յա­նը՝  «Սր­բա­զան հայ­րե­նիք» գրքե­րի հա­մար: Հ­րա­պա­րա­կագ­րութ­յան, գրաքն­նա­դա­տութ­յան ժան­րի  մրցա­նակ­նե­րը շնորհ­վե­ցին ­Վարդ­գես ­Խա­նո­յա­նին  «­Հայ­րեն­յաց զին­վոր­նե­րը» գրքի և Ար­տա­շես Ա­րա­մին՝  հոդ­ված­նե­րի և ­բա­նաս­տեղ­ծա­կան շար­քի հա­մար: ­Հա­յոց բա­նա­կին նվիր­ված գրա­կան ան­թո­լո­գիա­նե­րի, գրա­կան-տե­սա­կան աշ­խա­տութ­յուն­նե­րի  մրցա­նա­կը շնորհ­վեց Հ­րա­նու­շին՝ «­Միշտ հաղ­թե­լու ենք» գրքի հա­մար։ ­Հանձ­նա­ժո­ղո­վը ո­րո­շեց  հա­տուկ մրցա­նակ­ներ  շնոր­հել ­Վար­դան Ա­վե­տիս­յան-Ք­յա­րուն­ցին՝  «­Հի­սուս Ք­րիս­տո­սի…» գրքի և ­Նեմ­րու­թին (­Սեր­գեյ Ա­սատր­յան)՝  բա­նաս­տեղ­ծա­կան շար­քի հա­մար: ԵԿՄ՝ ­Վազ­գեն ­Սարգս­յա­նի ան­վան  մրցա­նա­կը շնորհ­վեց ­Հո­վիկ ­Վար­դում­յա­նին՝  «Գ­թութ­յան քույ­րը» պատմ­ված­քի և ­Վա­չա­գան ­Մա­նուկ­յա­նին (հետ­մա­հու)՝  «­Մա­հից յոթ րո­պե ա­ռաջ» գրքի հա­մար: 2020 թվա­կա­նի  «Հ­րանտ և ­Մա­նու­շակ ­Սի­մոն­յան­ներ» մրցա­նա­կա­բաշ­խութ­յան ար­ձակ ան­վա­նա­կար­գում մրցա­նա­կը տրվեց ­Ժան­նա ­Հա­կոբ­յա­նին՝ «Փրկօ­ղակ» վե­պի հա­մար, պոե­զիա ան­վա­նա­կար­գում ­Սա­թե­նիկ ­Ղա­զար­յա­նին՝    «Ան­ցու­մա­յին…», ­Սամ­վել ­Մար­գար­յա­նին՝ «­Տիե­զե­րա­կան սեր», ­Ռո­զա ­Հով­հան­նիս­յա­նին՝  «Ար­գե­լակ­ման ճա­ռա­գայ­թում», ­Սոկ­րատ ­Խան­յա­նին՝ «Կրակ չէ, ի՞նչ է» գրքե­րի հա­մար: Հ­րա­պա­րա­կա­խո­սութ­յուն ան­վա­նա­կար­գում մրցա­նա­կի ար­ժա­նա­ցավ ­Հով­հան­նես ­Պա­պիկ­յա­նը՝ «Ա­նա­վարտ զրույց­ներ» գրքի հա­մար: ­Խա­չիկ ­Մա­նուկ­յա­նը, շնոր­հա­կա­լութ­յուն հայտ­նե­լով մրցա­նա­կի հա­մար, նկա­տեց. «­Հայ­րե­նա­սի­րութ­յու­նը ոչ թե պլա­կա­տա­յին, այլ ըստ էութ­յան էն խոսքն է, ո­րով մար­դը պի­տի ապ­րեց­նի ու պա­հի ­Հա­յաս­տա­նը: Ու­րախ եմ, որ գա­լիս է մի սե­րունդ, ո­րը թույլ չի տա­լու ոտ­նա­հա­րել մեր ազ­գա­յին ար­ժեք­նե­րը»:
­Սամ­վել ­Մար­գար­յա­նը, վստա­հեց­նե­լով, որ հայ գրող­նե­րը տաս­նամ­յակ­ներ շա­րու­նակ ե­ղել են մեր ազ­գի ա­ռա­ջա­մար­տիկ­նե­րը, հոր­դո­րեց միաս­նա­կան ու­ժե­րով նպաս­տել գրո­ղի հե­ղի­նա­կութ­յան, գրա­կա­նութ­յան և գրքի դե­րի ու նշա­նա­կութ­յան բարձ­րաց­մա­նը:

­Շա­քե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։