Վահագն Մուղնեցյան

Վահագն ՄուղնեցյանՀԳՄ վար­չութ­յու­նը շնոր­հա­վո­րում է բանաստեղծ, արձակագիր
Վահագն Մուղնեցյանին ծննդյան 75-ամ­յա­կի առ­թիվ
«Գ­րա­կան թեր­թը» միա­նում է
շնոր­հա­վո­րան­քին

 

…ՈՒ ԵՐԱԶԵԼ ԵՄ ՃԱԽՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վա­հագն Մուղ­նեց­յա­նի ստեղ­ծա­գոր­ծա­կան ան­հա­տա­կա­նութ­յու­նը հատ­կանշ­վում է ա­ռա­ջին հեր­թին ի­րա­կա­նութ­յան, կյան­քի ըն­կալ­ման և­ ար­տա­հայտ­ման մասշ­տա­բայ­նութ­յամբ: Ընդ ո­րում` ոչ միայն ար­տա­քին-ֆի­զի­կա­կան, այլև ներ­քին-հո­գե­կան ա­ռում­նե­րով: Պա­տա­հա­կան չէ, որ նա հար­ցազ­րույց­նե­րից մե­կում իր վեր­ջին՝ «­Տա­բու» վե­պը «մեծ մասշ­տա­բի գործ» է հա­մա­րում: Այս հատ­կա­նի­շը դրսևոր­վում է ոչ միայն ստեղ­ծա­գոր­ծութ­յան գլխա­վոր նպա­տա­կի նրա բա­նաձև­ման մեջ, ըստ ո­րի՝ «Ընդ­հան­րա­պես, գրա­կա­նութ­յան խնդի­րը մարդն է, Եր­կիր մո­լո­րա­կը», այլև մտա­հղաց­ման ծի­րում, երբ խոս­տո­վա­նում է, որ «Ալիզ», «Եկ­վոր­ներ», «­Տա­բու» ե­ռագ­րութ­յունն իր մտքում ձևա­վոր­վել է դեռևս… 30 տա­րի ա­ռաջ: Ա­հա թե ին­չու, նրա ար­ձա­կի հե­րոս­նե­րը աչ­քի են ընկ­նում կեր­պա­րի կա­ռուց­ման հի­պեր­բո­լա­յին-ա­ռաս­պե­լա­կան բնու­թագ­րութ­յուն­նե­րով, ին­չի հիմ­քե­րը պետք է փնտրել ինչ­պես ազ­գա­յին բա­նահ­յու­սութ­յան, ժո­ղովր­դա­կան մտա­ծո­ղութ­յան, այն­պես էլ հայ ու հա­մաշ­խար­հա­յին գրա­կա­նութ­յան և­ ար­վես­տի հին ու նոր դրսևո­րում­նե­րում…: Այլ խոս­քով` Վ. Մուղ­նեց­յա­նը ո­րո­շա­կի ժա­մա­նա­կի և տա­րա­ծութ­յան մեջ գո­յութ­յուն ու­նե­ցող կյան­քի, թե­կուզև գե­ղար­վես­տա­կան, վա­վե­րագ­րո­ղը չէ միայն, այլև այդ ո­րո­շա­կիի մեջ խտա­ցած ան­սահ­մա­նի ու ա­նըմբռ­նե­լիի վեր­ծա­նո­ղը, ո­րը հա­ճախ ան­լու­ծե­լի հար­ցա­կան­նե­րի ա­ռաջ է կանգ­նեց­նում նաև ի­րեն: Գ­րո­ղի իր բուն մտա­հո­գութ­յու­նը Վ. Մուղ­նեց­յանն ար­տա­հայ­տել է «Ա­լիզ» վե­պի հե­րոս­նե­րից մե­կի՝ Չար­քա­շի բե­րա­նով. «Ե­րա­զը լավ բան է, բայց մարդ իր ար­թուն ժա­մա­նա­կը պետք է տրա­մադ­րի աշ­խա­տե­լուն ու մտա­ծե­լուն, որ գո­նե հաս­կա­նա, թե ինքն ով է, որ­տե­ղից է ե­կել և­ ուր է գնում»… Կամ` «­Մենք» քերթ­վա­ծի չա­փա­ծո տո­ղե­րում՝
Էս լռակ­յաց հո­լո­վույ­թի//­Բար­դույ­թի մեջ ով­քե՞ր ենք մենք…
Ճա­կա­տագ­րա­կան այս հար­ցը ծա­գում է ինչ­պես նրա ար­ձա­կի գրե­թե բո­լոր հե­րոս­նե­րի, այն­պես էլ բա­նաս­տեղ­ծա­կան ժո­ղո­վա­ծու­նե­րի քնա­րա­կան հե­րո­սի մեջ, քա­նի որ նրանք ա­մենքն էլ, ըստ էութ­յան, Վա­հագն Մուղ­նեց­յան ար­վես­տա­գետ-գրո­ղի նե­րաշ­խար­հա­յին պրպտում­նե­րի դրսևո­րում­ներն են: Եվ բար­դութ­յունն այն է, որ շեղ­վե­լով նա­խաս­տեղծ հո­գե­կան մաք­րութ­յան ու ան­մե­ղութ­յան էութ­յու­նից, մար­դը ստիպ­ված է միայ­նակ ո­րո­նել դե­պի ա­նա­ղարտ Մար­դը տա­նող ու­ղի­նե­րը: Այդ է պատ­ճա­ռը, որ «­Տա­բու» վե­պում նկա­րիչ Կար­լո­սը «շա­րու­նակ մարդ էր փնտրում այս մար­դաբ­նակ աշ­խար­հում», «մե­նա­կութ­յան մեջ Ա­նու­շի­կը եր­բեք ի­րեն այդ­քան մե­նակ չէր զգա­ցել», և նույ­նիսկ կյան­քի բո­լոր բա­րիք­նե­րից օգտ­վե­լու ու­նակ վա­րիչ Ա­րա­միչն ի­րեն զգում է «այն­պես միայ­նակ, ինչ­պես թի­թեռ­նի­կը լուց­կու տու­փի մեջ»:
Գ­րո­ղի հո­գին, ներ­քին տագ­նապ­ներն ու հույ­սե­րը ա­ռա­վել մերկ ու բաց են ներ­կա­յա­նում հատ­կա­պես բա­նաս­տեղ­ծա­կան ժո­ղո­վա­ծու­նե­րում: Նա խոս­տո­վա­նում է, որ Մար­դուն չգտնե­լով այլ տե­ղե­րում, ո­րո­նել է իր ներ­սում, բայց… սար­սա­փել գտա­ծից: Քան­զի հա­մա­ռո­րեն չի ձեր­բա­զատ­վում «ան­կու­մի ա­հից», ձգտում է մաքր­վել «ա­նո­րո­շութ­յան սպա­նող ցա­վից» ու չի կա­րո­ղա­նում… Դաս առ­նե­լով նա­րե­կա­ցիա­կան պոե­զիա­յի ներ­քին ո­գո­րում­նե­րից՝ նա ևս­ իր մեջ զգում է երկ­րա­յին մար­դու բո­լոր հան­ցանք­նե­րի ու մեղ­քե­րի բե­ռը, երբ «ծա­խում են մար­դուն», նրա «խոս­քը միա­միտ», հար­բած մար­դու ճիչն ու «վրդով­վա­ծի խռով­քը հո­գու», վա­ճա­ռում են խիղ­ճը, սրտի տրո­փը, ո­րից հո­գե­պես ար­ժեզրկ­վում է մար­դը՝ «Եվ ար­ժեք չու­նենք՝ ոչ ես, ոչ էլ դու»:
Սա­կայն բա­նաս­տեղ­ծի սիր­տը տագ­նա­պում է ոչ միայն ան­հատ մար­դուն, այլև իր ազ­գին ու հայ­րե­նի­քին բա­ժին հա­սած զրկանք­նե­րի, կո­րուստ­նե­րի ու տա­ռա­պանք­նե­րի հա­մար: Վ­կան՝ քերթ­ված­նե­րից մե­կի խոս­տո­վա­նան­քա­յին տո­ղե­րը՝
Իմ հի­շո­ղութ­յան ծալ­քե­րում որ­քան փոր­ձում եմ ջնջել՝//Է­լի հառ­նում է կի­սա­լու­սի­նը՝ կեռ մի յա­թա­ղան:
Եվ, ա­հա, գրո­ղին թվում է, թե երկ­րա­յին այս փոր­ձութ­յու­նը Եր­կինքն է պարգ­ևել ի­րեն՝ որ­պես «ինք­նա­հերձ­ման մի­ջոց», ո­րով՝
Հիմ­քից պի­տի ինձ ա­վե­րեմ՝//­Վե­րա­կեր­տեմ հիմ­քից նո­րից…//… Եվ հա­տու­ցեմ՝ իմ մեղ­քե­րի//­Չափ ու կշի­ռը ճա­նա­չած,//Որ դե­պի Քեզ ող­ջա­գու­րեմ,//Որ դե­պի Քեզ ան­մե­ղա­նամ:
Իսկ այդ ե­րա­նե­լի վի­ճա­կին հաս­նե­լու միակ մի­ջո­ցը Սերն է, ո­րը մարդ­կայ­նաց­նում, ազն­վաց­նում է մար­դուն, միայն «լու­սա­տե­սիլ, լու­սաե­րիզ, լու­սա­վա­րար և լու­սա­ցիր» վե­րերկ­րա­յին աղջ­կա տե­սիլն է, որ բա­նաս­տեղ­ծի մի­ջից իս­պառ ջնջում է մշու­շը՝ տեղ բա­ցե­լով «պարզ գույ­նե­րի» հա­մար, նա­հան­ջում են «խա­վա­րա­ծին խոր­հուրդ­նե­րը», և­ ինչ-որ տե­ղից կան­չում է «ան­հայ­տութ­յան մո­գա­կան ու­ժը դա­վա­դիր»…
Ինչ վե­րա­բե­րում է ազ­գի ու հայ­րե­նի­քի ճա­կա­տագ­րին, ա­պա Վա­հագն Մուղ­նեց­յան բա­նաս­տեղ­ծի ընդվ­զու­մը միան­գա­մայն ան­կեղծ է ու ո­գեշն­չող՝ նե­մե­սիս­յան ո­գու չա­րութ­յամբ «մեղ­սա­ծին դևե­րին սան­ձե­լու» ցան­կութ­յու­նից, մինչև հրե­ղեն կառ­քով դե­պի Մաս­յաց գա­գա­թը սլա­նա­լու ձգտու­մը, որ­պես­զի՝
Հա­լեց­նեմ հա­զար տար­վա սա­ռույ­ցը Նոյ­յան տա­պա­նի,-//Եվ բե­րեմ սեր­մեր, ո­րոնց պտու­ղը երկ­րում չո­րա­ցավ,//Եվ ան­խո­ցե­լի սկիզ­բը դնեմ իմ նոր ոս­տա­նի: «Եվ բե­րեմ սեր­մեր»
Վեր­ջա­պես, նման ձգտու­մի կամ հան­դուգն ե­րա­զան­քի ի­րա­վուն­քը նրան տա­լիս է «երդվ­յալ զո­րա­կա­նի» իր կո­չու­մը, ո­րով հպար­տո­րեն կա­րող է բարձ­րա­ձայ­նել՝
Ես պա­տիվ ու­նեմ, ա­հա, այս­պես,-//­Զի­նան­շա­նիս – դ­րո­շիս հետ, -//­Զեն­քով ու գրչով իմ Նաիր­յան//­Խո­սել ու խոր­հել դա­րե­րի հետ: «­Հայ զո­րա­կան»
Այս ա­մե­նից հե­տո ե­թե ու­զում եք ի­մա­նալ նաև Վա­հագն Մուղ­նեց­յա­նի տե­սա­կե­տը գրի ու գրա­կա­նութ­յան մա­սին, ա­պա ա­վե­լի լավ, քան «Ա­լիզ» վե­պի գու­շակ Ա­ռա­քե­լի վկա­յութ­յունն է, չեք գտնի՝ «­Կար­դա­լը գի­տե՞ս ին­չով է լավ. կյան­քում ինչ որ չես կա­րո­ղա­նում ա­նել, թվում է, թե գրքի մեջ ապ­րե­լով՝ կա­րո­ղա­ցար: Գիր­քը ե­րա­զի նման մի բան է, իսկ ես ամ­բողջ կյան­քումս ճախ­րել եմ իմ ե­րազ­նե­րում ու ե­րա­զել եմ ճախ­րե­լու մա­սին»…
Շ­նոր­հա­վո­րե­լով հո­բել­յա­նի առ­թիվ՝ հո­գե­կան ճախ­րան­քի բա­զում նո­րա­նոր պա­հեր եմ մաղ­թում Վա­հագն Մուղ­նեց­յա­նին:

Պետ­րոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

***
­Հայտ­նութ­յունն այն­քան ա­նակն­կալ էր, որ պար­զա­պես չէի կա­րո­ղա­նում ան­ջատ­վել այն հար­ցից, թե երբ և ինչ­պես կազ­մա­վոր­վեց գրա­կան այս տա­ղան­դը: Հի­րա­վի, ինչ­պի­սի՜ ներ­քին ա­զա­տութ­յուն, եր­ևա­կա­յութ­յան ինչ­պի­սի՜ բարձր հա­մա­տե­ղում­ներ, խոս­քի գե­ղար­վես­տա­կան ինչ­պի­սի՜ զգա­ցո­ղութ­յուն…
Ն­րա գրի­չը ի­րոք որ օժտ­ված է զար­մա­նա­լի կա­րո­ղութ­յամբ: Ն­րա հե­րոս­նե­րը լիար­ժեք մար­դիկ են, ան­հա­տա­պես ընդգծ­ված ու կա­մա­յին, ֆի­զի­կա­կան ու հոգ­ևոր չա­փա­զանց ու­ժեղ բռնկում­նե­րով ու կրքե­րի հե­թա­նո­սա­կան ար­տա­հե­ղութ­յամբ: Մուղ­նեց­յա­նը կա­ռու­ցում է մար­դու երկ­րա­յին գո­յութ­յան մի յու­րա­տե­սակ ա­ռաս­պել՝ գնա­լով դե­պի կե­ցութ­յան սկիզ­բը, էթ­նի­կա­կան ար­խե­տի­պը…
Վա­հագն Մուղ­նեց­յա­նը միան­գա­մայն ինք­նա­տիպ ան­հա­տա­կա­նութ­յուն է ժա­մա­նա­կա­կից հայ ար­ձա­կում և ար­դեն ա­ռա­ջին գծի վրա է դրել իր տա­ղան­դի հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը:

Սեր­գեյ ՍԱՐԻՆՅԱՆ

***
Վա­հագն Մուղ­նեց­յա­նը շատ բան շատ լավ գի­տի: Ն­րան տրված է լի­նել իր ծննդա­վայ­րի բա­նա­հա­վաքն ու հի­շո­ղութ­յան կրո­ղը, նրա կեն­սա­կեր­պի ու կեն­սաձ­ևի վկա­յո­ղը: Ն­րա «Ա­լիզն» ու «Եկ­վոր­նե­րը» բա­նա­վոր աս­քե­րի էին նման և­ ա­սես վեր­ծա­նում էին է­պոս­նե­րի ստեղծ­ման գաղտ­նագ­րե­րը:
Ն­րա պա­տու­մը հոր­դում է հան­կար­ծա­հաս հե­ղե­ղի պես…
Նա հա­յոց լեզ­վին դի­մում է որ­պես տեր և տի­րա­կալ, քա­մում է նրա ա­ռողջ հյու­թե­րը, և հուն­դե­րը չեն դա­տարկ­վում…
Նա մարդ­կանց չի նկա­րագ­րում:
Նա վե­րապ­րում է մարդ­կանց:
…­Մեծ ազ­գե­րը գի­տեն եր­գի­ծել սե­փա­կան վար­քը, ա­նո­ղոք վե­րա­բեր­վել նրա անց­յա­լին ու ներ­կա­յին՝ հա­նուն ա­պա­գա­յի: Մենք նույն­պես կա­րող ենք՝ «Եր­կիր Նաի­րի», «Կ­յո­րես», «Այր­վող այ­գես­տան­ներ» ու­նենք: Մեր այդ կա­րո­ղութ­յան ա­պա­ցույցն է նաև «­Տա­բու»-ն:
Այս վե­պով Վա­հագն Մուղ­նեց­յա­նը «Ա­լիզ»-ի և «Եկ­վոր­ներ»-ի հետ ըն­թեր­ցո­ղի սե­ղա­նին է դնում մի մե­ծա­դիր «Ե­ռագ­րութ­յուն»:
Ե­կեք չսար­սա­փենք գնա­հա­տա­կան­նե­րից և չ­թող­նենք դրանք գա­լիք սե­րունդ­նե­րին…

Ռո­միկ ՍԱՐԴԱՐՅԱՆ

***
Տ­պագր­վել է մի գիրք, պա­տա­նութ­յան մի ասք, ուր բա­ռի ուժն ու զգաց­մուն­քի առ­նա­կա­նութ­յու­նը հեր­քում են հի­շո­ղութ­յան ա­մեն տե­սակ քաղց­րաշ­շուկ նվնվոց, ըն­թեր­ցո­ղի առջև հառ­նում է ապ­րած կյան­քի ճշմար­տութ­յու­նը՝ եր­ջա­նիկ օ­րե­րով ու կո­րուստ­նե­րի ող­բեր­գութ­յամբ, ճա­կա­տագ­րե­րի բա­խու­մով ու հո­գի­նե­րի հաշ­տութ­յամբ, տա­րի­նե­րի ըն­թաց­քում գի­նու պես թնդված սի­րով ու մեղ­մա­ցած ա­տե­լութ­յամբ: Դա Վա­հագն Մուղ­նեց­յա­նի «Ա­լիզ» վեպն է…

Իգ­նատ ՄԱՄՅԱՆ

***
Հ­պարտ եմ քեզ­նով: Նախ ա­պա­ցու­ցե­ցիր, որ դու հրա­շա­լի ար­ձա­կա­գիր ես… «­Ճա­նա­պար­հը շրջա­նա­կի մեջ» քո ա­ռա­ջին գիր­քը շար­ժեց գրա­կան լայն շրջան­նե­րի ու­շադ­րութ­յու­նը… թե՛ յու­րա­տիպ ո­ճը, թե՛ պատմ­վածք­նե­րիդ աշ­խար­հա­հա­ղորդ մտա­ծե­լա­կեր­պը միան­գա­մից կոչ­վեց մուղ­նեց­յա­նա­կան… դու չթո­ղե­ցիր, որ ըն­թեր­ցո­ղի հիա­ցու­մը գո­նե մի քիչ սա­ռի. դու նրա հիա­ցու­մը դարձ­րիր զար­մա­նա­լի բոր­բոք, երբ լույս տե­սավ ար­դեն նոր, անդ­րա­նիկ վեպդ՝ «Ա­լի­զը»… Դա կեն­սագ­րութ­յուն էր, բայց քո կեն­սագ­րութ­յու­նով բա­զում կեն­սագ­րութ­յուն­ներ բա­ցող է­պո­խա: Նա­մա­նա­վանդ լեզ­վամ­տա­ծո­ղութ­յունդ ու բա­ռա­յին նո­րա­խո­սութ­յու­նը կուռ կա­ռուց­ված­քով, ե­զա­կիութ­յան շա­ղա­խով էր պատ­ված: Հայ գրա­կա­նութ­յան հա­մար ծնվեց նոր գրո­ղը, իր յու­րո­վի դի­մագ­ծե­րով, ա­ռանձ­նա­ցող բնա­վո­րութ­յամբ, ցա­վի մուղ­նեց­յա­նա­կան տե­սա­կով: Ար­դեն հաս­տա­տուն եր­կա­րաձգ­վեց քո կեր­պը, հա­մոզ­մուն­քը, ճշտին սո­վո­րեց­նե­լու կամքն ու ե­ռան­դը:

Լ­յուդ­վիգ ԴՈՒՐՅԱՆ

Շ­նոր­հա­վոր

Վա­հագն Մուղ­նեց­յա­նը յո­թա­նա­սուն­հինգ տա­րե­կան է… Ան­հա­վա­տա­լի է… Ե՞րբ, ո՞նց… Թ­վում է` ըն­դա­մե­նը մի քա­նի ժամ է ան­ցել, ՀԳՄ- ից ե­կել, Թու­ման­յան-­Տեր­յան խաչ­մե­րու­կում բա­ժան­վել ենք տնե­րով` ե­րե­կո­յան «­Հա­րիս­նո­ցի» մոտ հան­դի­պե­լու պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յամբ, ու ե­րե­կոն դեռ չի ի­ջել…
Մեր բա­րե­կա­մութ­յու­նը կա­յա­ցավ դժվա­րին ժա­մա­նակ­նե­րում, Խորհր­դա­յին երկ­րի գո­յութ­յան վեր­ջին տա­րին էր, հե­տո` փլու­զում, մութ, ցուրտ, սով, պա­տե­րազմ… Մեզ ջեր­մաց­նում էր գրա­կա­նութ­յու­նը. ես իմ ա­ռա­ջին գոր­ծերն էի հրա­պա­րա­կում, Վա­հագ­նը ար­դեն չորս գրքե­րի հե­ղի­նակ էր, այդ թվում` եր­կու վե­պի` «Ա­լիզ» և «Եկ­վոր­ներ»: Սոց­ռեա­լիզ­մի ճնշու­մը դեռևս գոր­ծում էր, ու հան­կարծ հրա­պա­րակ ի­ջան այս զար­մա­նահ­րաշ վե­պե­րը` ձևով, լեզ­վով, ո­ճով թարմ, ան­կաշ­կանդ, հյու­թեղ կեր­պար­նե­րով ու յու­րօ­րի­նակ հու­մո­րով, մուղ­նեց­յա­նա­կան սի­րո նուրբ ու շռայլ տե­սա­կի հա­մընդգր­կու­մով: Այս վե­պերն ա­սես կան­խա­ն­շե­ցին ա­զա­տու­մը հնի կա­ղա­պար­վածք­նե­րից, և դա միայն գրա­կա­նութ­յան մա­սին չէր, հե­ղի­նա­կը զգա­ցել էր նոր ժա­մա­նակ­նե­րի գա­լուս­տը երկ­րի, ժո­ղովր­դի կյան­քում, «­Սո­վետ­նե­րի» փլուզ­մա­նը ոչ ոք չէր հա­վա­տում, սա­կայն գրո­ղի են­թա­գի­տակ­ցութ­յու­նը որ­սա­ցել, կան­խազ­գա­ցել էր մո­տա­լուտ փո­փո­խութ­յուն­նե­րի փո­թո­րի­կը: Ար­դեն ան­կա­խութ­յան շրջա­նում լույս տե­սավ հե­ղի­նա­կի եր­րորդ հրա­շա­լի վե­պը` «­Տա­բու»-ն: Այ­նու­հետև` «­Զո­հան­վեր»-ը, ո­րը Վա­հագն Մուղ­նեց­յա­նի աշ­խար­հա­յաց­քի, հա­վատ­քի, փոր­ձի և­ ի­մաստ­նութ­յան պոե­տիկ ամ­փո­փումն է` մե­ծա­ծա­վալ, բազ­մա­շերտ ու հե­տաքր­քիր:
Շ­նոր­հա­վո­րում եմ հո­բել­յա­նա­կան տա­րե­դարձդ, մեծ գրող, լավ մարդ, հրա­շա­լի ըն­կեր, հու­մորդ, կեն­սա­խնդութ­յունդ ու սերդ` ան­պա­կաս, ա­ռողջ ե­ղիր, ա­մուր, նոր ստեղ­ծում­ներ ենք սպա­սում քեզ­նից:

Գուր­գեն Խանջ­յան

ՀՈՒՇԻ ԵՎ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՇԱՂԱԽԸ

Երբ 1986-ին լույս տե­սավ Վա­հագն Մուղ­նեց­յա­նի «Ա­լիզ» վե­պը, հաս­կա­ցա, որ դեռ դպրո­ցա­կան տա­րի­նե­րից իմ ըն­կե­րը, բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րով ու պատմ­վածք­նե­րով ըն­թեր­ցո­ղին ար­դեն հայտ­նի Վա­հագ­նը, մի շատ հե­տաքր­քիր բան է ա­րել ար­դի հայ վե­պի բնա­գա­վա­ռում: Ես, որ նաև գրքի ձևա­վոր­ման հե­ղի­նակն էի և Վա­հագ­նի ա­ռա­ջին բա­նաս­տեղ­ծա­կան ժո­ղո­վա­ծո­ւի հրա­տա­րա­կի­չը, մա­մու­լում ա­ռա­ջինն անդ­րա­դար­ձա վե­պին: Եվ դա ա­վե­լի քան ե­րեք ու կես տաս­նամ­յակ ա­ռաջ, երբ դեռ նա չէր գրել «Եկ­վոր­ներ» ու «­Տա­բու» վե­պե­րը և չէր ամ­բող­ջաց­րել իր ար­ժե­քա­վոր ե­ռագ­րութ­յու­նը: Ն­պա­տա­կա­հար­մար եմ գտնում իմ այդ խոս­քից ո­րոշ հատ­ված­ներ ներ­կա­յաց­նել ըն­թեր­ցող­նե­րին և դ­րա­նով իսկ շնոր­հա­վո­րել տա­ղան­դա­շատ գրչըն­կե­րոջս 75-ամ­յա­կը:
«… Բայց ինչ­պես էլ հա­մա­գոր­ծակ­ցեն հի­շո­ղութ­յունն ու եր­ևա­կա­յութ­յու­նը, նրանց արդ­յուն­քը միայն այն դեպ­քում է դառ­նում գե­ղար­վես­տա­կան ար­ձա­կի ակ­նա­ռու նվա­ճում, երբ այն իր վրա է կրում հե­ղի­նա­կի ան­հա­տա­կան ինք­նու­րույ­նութ­յան, ստեղ­ծա­գոր­ծա­կան հա­սու­նաց­ման և մաս­նա­գի­տա­կան վար­պե­տութ­յան ու կա­տա­րե­լութ­յան ան­բե­կա­նե­լի կնի­քը»:
«… Տե­ղանք, ո­րը հե­ղի­նա­կի սի­րո հա­յաց­քի տակ սոսկ աշ­խար­հագ­րա­կան վայ­րից վե­րած­վել է հյու­թեղ, գու­նա­ռատ մի մի­ջա­վայ­րի, ո­րի զիգ­զագ­նե­րում ծնվում, ապ­րում-դե­գե­րում ու մեռ­նում են վե­պի հե­րոս­նե­րը: Բայց ի շնոր­հիվ հե­ղի­նա­կա­յին ու­րույն ար­տա­հայտ­չա­մի­ջոց­նե­րի, բո­լոր հե­րոս­նե­րի կյան­քը ա­նընդ­մեջ է վե­պի ա­ռա­ջի­նից մինչև վեր­ջին է­ջը: Այս­պես. ա­հա ծի­ծա­ղա­շարժ մի դրվագ, ո­րին մաս­նա­կից է հե­րոս­նե­րից մե­կը, և փույթ չէ, որ նա­խորդ է­ջում պատ­կեր­ված է ե­ղել այդ նույն մար­դու մա­հը: Այդ հնար­քը, որ կար­ծես հաս­տա­տումն է կեր­պար-հե­րոս­նե­րի ո­գե­ղեն ան­մա­հութ­յան, Օղ­բաթ Մար­տի­նի գլխա­վո­րութ­յամբ է­ջից էջ է տե­ղա­փո­խում իր է­շին անմ­նա­ցորդ սի­րող Հա­մո­յին ու ղար­սե­ցի Ա­վո­յին, խե­լառ, ցան­ցա­ռա­մո­րուս Կո­լա­յին ու կոն­ֆետ ու­տող Ես­թե­րին, ան­զու­գա­կան ե­րա­ժիշտ­ներ Դար­չո-Մ­գո­յին ու բեր­զեն Իլ­յա­զին, Ե­րե­միա Չար­քա­շին ու Փիղ Մի­կի­չին, Տի­րա­ցու Ար­մե­նա­կին ու է­լի շատ շա­տե­րի, ո­րոնց գրքի է­ջե­րում հենց ա­ռա­ջին հայտն­վելն ար­դեն հե­տա­գա ան­մո­ռաց հան­դի­պում­նե­րի ե­րաշ­խիք է»:
«… Բայց որ­քան էլ ան­հա­վա­տա­լիո­րեն ի­րա­կան լի­նեն դեպ­քերն ու դիպ­ված­նե­րը, և­ որ­քան էլ ըն­թեր­ցո­ղի հո­գում ա­նի­մա­նա­լի թրթիռ­ներ ա­ռա­ջաց­նեն ծա­նոթ վայ­րե­րի նկա­րագ­րութ­յուն­նե­րը, միև­նույնն է, մենք նսե­մաց­րած կլի­նենք Վա­հագն Մուղ­նեց­յա­նի «Ա­լիզ» վե­պի ար­ժա­նիք­նե­րը, ե­թե ա­սենք միայն, որ այն ըն­դա­մե­նը մի թա­ղի, թե­կուզ և­ ան­նա­խա­դեպ, տա­րեգ­րութ­յուն է: Ա­վե­լին, դա ոչ թե թա­ղի, այլ հե­ղի­նա­կի, ինչ­պես նաև հե­ղի­նա­կի ծննդա­վայ­րից շատ ու շատ հե­ռու անկ­յուն­նե­րում ապ­րող, բո­լո­րո­վին ու­րիշ մար­դանց կյան­քի այն ժա­մա­նա­կա­տա­րա­ծա­կան հատ­վա­ծի շա­ղախ-պա­տումն է, ո­րը բնո­րոշ­վում է ման­կութ­յուն-պա­տա­նե­կութ­յուն-ե­րի­տա­սար­դութ­յուն ան­դառ­նա­լի ան­ցու­մով, և­ ո­րի ընդ­միշտ հե­ռաց­ման գի­տակ­ցու­մը մեզ այ­ցե­լում է շատ ա­վե­լի ուշ…»:
«… Գր­քի մա­սին խոս­քը թե­րի կլի­նի, ե­թե, թե­կուզ և հա­մա­ռոտ, չանդ­րա­դառ­նանք եր­կու կար­ևոր գոր­ծոն­նե­րի: Նախ անհ­նար է չնշել ֆա­բու­լան հե­տաքրք­րա­շարժ ու կլա­նող սյու­ժեի վե­րա­ծե­լու հե­ղի­նա­կի գրա­կան ինք­նա­տիպ, բայց սա­հուն ու ան­ն­կատ ո­ճի մա­սին: Իսկ գրքի լեզ­վի հար­ցը, թեևս, ա­ռան­ձին խո­սակ­ցութ­յան նյութ է: Խոսքն, ի­հար­կե, հե­ղի­նա­կա­յին լեզ­վի մա­սին է, այն լեզ­վի, ո­րով ըն­թա­նում է ողջ պա­տու­մը և, ո­րը Վա­հագն Մուղ­նեց­յա­նի նշա­նա­կա­լից նվա­ճում­նե­րից մե­կը պետք է հա­մա­րել»:

Վան ԱՐՅԱՆ

Իմ գրչըն­կեր, ժա­մա­նա­կա­կից Վա­հագն Մուղ­նեց­յա­նի կյան­քը՝ ստեղ­ծա­գոր­ծա­կան թե պար­զա­պես մարդ­կա­յին՝ իր բո­լոր ա­ռում­նե­րով, բուռն է փո­թոր­կուն լի­նե­լու չափ: Կար­ծես թե նա աշ­խա­տել է ան­դադ­րում՝ մի վե­պից ան­ցել է մյու­սին, նոր բա­նաս­տեղ­ծութ­յու­նից հե­տո ան­մի­ջա­պես ծնվել է ա­վե­լի նո­րը՝ տար­բեր ա­սե­լի­քով, բնույ­թով, գոր­ծու­նեութ­յան մի ո­լոր­տից ան­ցել մյու­սին: Նա մի գրող է, ո­րի գոր­ծե­րը կար­դա­լիս ա­պա­գա սե­րունդ­նե­րը տես­նե­լու են ոչ միայն մեր ապ­րած ժա­մա­նակ­նե­րը, այլ նաև այս տա­րի­նե­րի համն ու հո­տը: Վա­հագ­նի լեզ­վամ­տա­ծո­ղութ­յու­նը, մտքե­րի փի­լի­սո­փա­յա­կան կա­ռուց­ված­քը միան­գա­մից ըն­թեր­ցո­ղին առ­նում են ի­րենց հոր­ձա­նու­տը, և հոր­դում է զգա­ցո­ղութ­յուն­նե­րի գե­տը:
Սի­րե­լի՛ Վա­հագն, նո­րից եմ կար­դա­լու քո «Ա­լի­զը», «Եկ­վոր­նե­րը», «­Տա­բուն»:
2003 թվա­կա­նին, երբ գրե­ցիր քո այս տո­ղե­րը, ո՞րե­րորդ զգա­յա­րա­նով էիր ա­ռաջ­նորդ­վում, երբ դեռ չկար Սի­րիա­յի պա­տե­րազ­մը, չկա­յին մեր այս վեր­ջին պա­տե­րազ­մը կան­խո­րո­շող նշան­նե­րը, դեռ ոչ մե­կի մտքով չէր կա­րող անց­նել ռուս-ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը, դրանց բե­րած ար­հա­վիրք­նե­րը.
Եր­կի­րը խոր-խրվել է հա­տա­կը մեղ­քի,
Ո՞վ էր տե­սել այս­քան ցավ բար­դեն մի մեջ­քի:
Ո՞վ էր տե­սել այս­պի­սի բազ­մութ­յուն մի ան­տուն,-
Սեր­մը հատ­նում է ար­դեն, ար­մատն են հա­տում:
Գուժ­կան­նե­րը կան­չում են-ի­րար ձայն տա­լիս,-
Վեր­ջին ա­ղետն է, ա­հա, ծան­րու­մեծ գա­լիս:
Շ­նոր­հա­վո­րում եմ ծնունդդ, ըն­կե՛ր, սրտանց ցան­կա­նում նո­րա­նոր գրա­կան հա­ջո­ղութ­յուն­ներ: Եվ թող այս­պես լի­նի.
Ա­հա լսում եմ շշունջ­ներդ թանկ,-
Ղո­ղան­ջա­լուր է ձայ­նը զան­գե­րիդ,-
Եվ կա­մա՜ց-կա­մաց լցվում եմ խին­դով՝
Թո­թափ­վում ձմռան ծանր թմբի­րից:

Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ա­սում են՝ նա­խա­սահ­ման­ված կապ կա մար­դու և­ իր ան­վան միջև: Վա­հագն ան­վան մեկ­նութ­յուն­նե­րից ա­մե­նավս­տա­հե­լի տար­բե­րա­կը «հուր (ագն) բե­րողն» է: Եվ Վա­հագն Մուղ­նեց­յա­նը հուր, ու­րեմն նաև լույս է բե­րում իր մի­ջա­վայ­րին ու իր ժա­մա­նա­կին ոչ միայն իր մարդ­կա­յին նկա­րագ­րով, այլև իր գիր ու գրա­կա­նութ­յամբ: Եվ քա­նի որ գիրն ան­մահ է, ան­մեռ է նաև այն լույ­սը, որ բխե­լու է իր գրից: Անշ­փո­թե­լի ներ­կա­յութ­յուն է Վա­հագն Մուղ­նեց­յանն իր բա­նաս­տեղ­ծութ­յամբ ու ար­ձա­կով, որ տաս­նամ­յակ­ներ ու­ղեկ­ցում է հա­յա­լե­զու ըն­թեր­ցո­ղին, գե­ղար­վես­տով բա­ցա­հայ­տում մեր երկ­րի ու ժո­ղովր­դի կե­ցութ­յու­նը, հայ մար­դու նե­րաշ­խարհն ու հո­գու տագ­նապ­նե­րը:
Վա­հա՛գն, քո գի­րը ճա­կա­տա­գիր ու ժա­մա­նա­կի ա­մե­նօր­յա դի­մագ­ծութ­յուն է՝ իր տոհ­միկ ժա­ռան­գոր­դութ­յու­նը հա­վաս­տող, որ Վա­հագ­նի ծննդյան պա­տա­ռի­կից գա­լիս ու հաս­նում է Վա­հագն Մուղ­նեց­յան գրա­գե­տին, զգայ­նութ­յուն­նե­րի լար­ված մի խառ­նա­րան է, ուր ներ­դաշ­նութ­յան կա­րոտ, վեր­ս­լա­ցում­ներ ու հո­գու թևա­բե­կում­ներ կան, ան­ցա­վո­րութ­յան տագ­նապ ու մշտամ­նա­յութ­յան առ­հա­վատչ­յա:
Ար­ձա­կա­գիր Վ. Մուղ­նեց­յա­նին բնո­րոշ է ան­զուսպ գե­ղար­վես­տա­կան երևա­կա­յութ­յու­նը, որ ըն­թեր­ցո­ղը վա­յե­լել է նրա վե­պե­րի ըն­թերց­ման ըն­թաց­քում: Եվ Աստ­ծո ա­մեն օր սպա­սում եմ այն վե­պին, ո­րի մա­սին բազ­միցս խո­սել է հե­ղի­նա­կը՝ «Սմ­բատ Բագ­րա­տու­նի»: Սե­բեո­սի հի­շա­տա­կութ­յան, նա­խա­տի­պի պատ­մա­կան-հա­վաս­տի լի­նե­լու ու մուղ­նեց­յա­նա­կան եր­ևա­կա­յութ­յան մեկ­տե­ղու­մից մուղ­նեց­յա­նա­կան գրի բազ­մա­շա­վի­ղում կա­րող է սկզբնա­վոր­վել մի նոր շա­վիղ՝ սրա­նով իսկ հաս­տա­տագ­րե­լով իր շա­րու­նա­կա­կան ու մշտա­կան ներ­կա­յութ­յու­նը մեր ար­ձա­կում: Ու քա­նի հե­ղի­նա­կը չի մա­րել իր գրի պար­տա­մուր­հակ­նե­րը, մեր օ­րե­րի պա­տանդն է ու հա­յոց ըն­թաց­քի ու­ղե­կի­ցը, հա­յոց գրի զի­նա­վորն է ու Զո­հան­վե­րը: Վա­հագն Մուղ­նեց­յան վաս­տա­կա­վոր տա­ղան­դա­վո­րին, իր թոռ­նե­րի Հ­րա­շեկ պա­պին, ճախ­րիկ մե­նա­վո­րին շնոր­հա­վո­րա­կան խոսք ա­սե­լուց ա­ռաջ և հե­տո մաղ­թենք Ա­ռող­ջութ­յուն, Արև­շա­տութ­յուն և Ա­րա­րում:

Վա­լե­րի ՓԻԼՈՅԱՆ

­Հուր­հեր Վա­հագն Մուղ­նեց­յա­նը ԵՊՀ-ի բա­նա­սի­րա­կան ֆա­կուլ­տե­տի ժուռ­նա­լիս­տի­կա­յի բաժ­նի մեր կուր­սին միա­ցավ քիչ ա­վե­լի ուշ՝ տե­ղա­փոխ­վե­լով ե­րե­կո­յան ու­սու­ցու­մից։ Ե­կավ ու իր բուռն ու բռնկուն, ան­մի­ջա­կան ու հա­խուռն, բաց ու ան­կեղծ բնա­վո­րութ­յամբ ան­մի­ջա­պես մի տաք ե­րակ հա­ղոր­դեց կուր­սին՝ դառ­նա­լով ոչ միայն ու­սա­նո­ղա­կան տա­րաբ­նույթ խեն­թութ­յուն­նե­րի «հրահ­րո­ղը», այլև գրա­կան ու ե­րաժշ­տա­կան մթնո­լոր­տի կրա­կը թե­ժաց­նո­ղը: Ա­մեն ին­չի մեջ ա­մե­նա-ա­մե­նան էր. կուր­սի ա­մե­նա­լավ եր­գողն էր, ու­մից մենք բազ­մա­թիվ ազ­գա­յին ու հայ­րե­նա­սի­րա­կան եր­գեր սո­վո­րե­ցինք, ա­մե­նա­հու­մո­րովն էր, ա­մե­նահ­նա­րա­մի­տը՝ դա­սա­խոս­նե­րի հա­մար զա­նա­զան թա­կարդ­ներ լա­րե­լու մեջ, ա­մե­նաբռն­կու­նը, անհ­րա­ժեշ­տութ­յան դեպ­քում՝ ա­մե­նաա­ռա­ջի­նը թի­կուն­քիդ կանգ­նո­ղը և, վեր­ջա­պես, ինչ­պես ցույց տվեց ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քի հե­տա­գա ըն­թաց­քը՝ կուր­սի բազ­մա­թիվ շնոր­հա­լի­նե­րի մեջ՝ ա­մե­նա­տա­ղան­դա­վո­րը։
Մի խոս­քով, ա­ռանց Վա­հագ­նի մեր կուրսն այն չէր լի­նի, ինչ որ էր… Հա՛, մո­ռա­ցա ա­սել, որ տա­րի­քով էլ՝ ա­մե­նաա­վագն է, որ ար­դեն ծննդյան 75-ամ­յակն է բո­լո­րում…
­Սի­րե­լի՛ Վա­հագն, հի­մա, մտա­բե­րե­լով ու վե­րապ­րե­լով այդ ա­մե­նը, ու­զում եմ նախ շնոր­հա­կալ լի­նել քեզ, ո­րով­հետև հատ­կա­պես քո՛ ներ­կա­յութ­յունն ամ­բողջ հմայ­քով զգաց­նել տվեց ու­սա­նող լի­նե­լու համն ու անկրկ­նե­լիութ­յու­նը, անց­նող յու­րա­քանչ­յուր օր մի տպա­վո­րիչ դրվա­գով ան­մո­ռա­նա­լի դարձ­նե­լու ու­րա­խութ­յու­նը, ստեղ­ծածդ գրա­կան ար­ժեք­նե­րով որ­պես հա­րա­զատ ըն­կեր հպար­տա­նա­լու հնա­րա­վո­րութ­յու­նը… Ա­հա այդ բո­լոր թանկ ու գնա­հա­տե­լի ապ­րում­նե­րը հո­գուս մեջ՝ սրտանց շնոր­հա­վո­րում եմ փա­ռա­վոր հո­բել­յանդ: Քեզ ա­մուր ա­ռող­ջութ­յուն՝ թեթ­ևո­րեն կրե­լու հսկա­յա­կան վաս­տա­կիդ ծանր բե­ռը, որ հաս­տա­տա­պես դեռ բազ­մա­պատկ­վե­լու է… Վս­տահ եմ, որ ինձ միա­նում են մեր բո­լոր հա­մա­կուր­սե­ցի­ներն ու ու­սա­նո­ղա­կան տա­րի­նե­րի ըն­կեր­նե­րը…

Սեյ­րա­նու­հի ԳԵՂԱՄՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։