Արամ Արսենյան / ԼԱՑԿԱՆԸ

Արամ ԱրսենյանՀԳՄ վար­չութ­յու­նը
շնոր­հա­վո­րում է
արձակագիր, թարգմանիչ
Արամ Արսենյանին
ծննդյան 70-ամ­յա­կի
առ­թիվ
«Գ­րա­կան թեր­թը» միա­նում է
շնոր­հա­վո­րան­քին

 

ԼԱՑԿԱՆԸ
Մա­կա­նու­նը կպել էր շեն­քի բա­կում և­ ա­վե­լի ա­մուր դաջ­վել էր դպրո­ցում, որ­տեղ դա­սա­տո­ւի նույ­նիսկ ա­մե­նա­մեղմ սաս­տող հա­յաց­քից ար­ցունք­նե­րը վրխկա­լով հո­սում էին ոսկ­րոտ այ­տե­րով դե­պի ա­ռեղծ­վա­ծա­յին կի­սա­նուրբ շուր­թե­րը, միա­ձուլ­վում քթից ընդ­հատ դուրս ցայ­տող փսլին­քին, ա­պա կառ­չում ոչ մի տե­ղից հայտն­ված թա­րա­խա­դե­ղին լեզ­վից ու ակն­թար­թո­րեն ան­հե­տա­նում թքա­ռատ բե­րա­նի մեջ: Ու բազ­մա­պատկ­վում էր թու­քը, նա­խան­ձի ու վրե­ժի բջիջ­ներն էին հա­զա­րա­պատկ­վում ու­ղե­ղում, մաղ­ձի լափն էր եռ գա­լիս հո­գում, իսկ գան­գի մեջ ան­վերջ պտտվում էր ըն­դա­մե­նը մեկ նա­խա­դա­սութ­յուն՝ «­Դեռ կտես­նե՜ք, քթնե­րիցդ բե­րե­լու եմ»:
Եվ գու­ցե բնա­կան էր, որ նրա իս­կա­կան ա­նու­նը ոչ ոք չգի­տեր, թեև մեկ-եր­կու­սը մի կերպ հի­շում էին, բայց հի­շոց­նե­րով հա­մեմ­ված: Իսկ ա­նու­նը շա՜տ հե­տաքր­քիր էր, պար­զա­պես զար­մա­նա­լի՝ Մա­ղաս: Լ­սած կա՞ք: Ա­հա այդ հազ­վագ­յուտ, անկրկնե­լի ան­վան պատ­մութ­յու­նը:
Լաց­կանն այս աշ­խարհ ժա­մա­նեց անց­յալ դա­րի վեր­ջին 90 թվի ա­մառ­նա­մու­տից ա­ռաջ, ամ­պա­մած, անթթվա­ծին մի օր: Բայց նախ­քան կծնվեր, մայրն ինն ա­միս շա­րու­նակ բո­ղո­քեց.
– Տե՜ր Աստ­ված, էս ի՜նչ պա­տիժ է, օր չկա, որ սիրտս չխառ­նի:
– Մի՛ նեղ­վիր,- հանգս­տաց­նում էին հա­րա­զատ­ներն ու հար­ևա­նու­հի­նե­րը,- բնութ­յան օ­րենքն է, կանց­նի:
– Ե՞րբ կանց­նի, Աստ­ված սի­րե՛ք, ար­դեն ութ ա­մի­սը լրա­նում է, ներ­սումս է­լի ոնց որ խորխ ու խլինք լի­նի, դուրս թքել չի՛ լի­նում:
– Դի­մա­ցի՛ր,- շա­րու­նա­կում էին սփո­փել,- հենց որ ծնվեց, ու­րա­խութ­յու­նից գլուխդ կկորց­նես:
Եվ ե­կավ ե­րա­նե­լի օ­րը՝ ա­նարև, ա­նօդ: Ու ծննդկա­նը հի­վան­դա­նոց չհա­սավ, հենց ի­րենց շքա­մուտ­քի դռան մոտ գո­ռաց ու ճղղաց, և նո­րած­նի գլու­խը եր­ևաց՝ թա­րա­խա­դե­ղին ու շա՜տ փոք­րիկ, ա­սես խակ կա­նաչ լո­բու լխկած պա­տի­ճից դուրս թռած հա­տիկ՝ պո­չից չգի­տես ին­չի բա­վա­կան խո­շոր պա­լար կախ­ված: Իսկ մայ­րը ե­րա­նե­լի ժպի­տը դեմ­քին ան­մի­ջա­պես ու­շագ­նաց ե­ղավ:
Բայց մինչև ու­շագ­նաց լի­նե­լը լսեց, որ ե­րե­խան կյան­քի ճիչ չար­ձա­կեց, դրա փո­խա­րեն նո­թե­րը կի­տած լռեց ու չա­րա­ցած հա­յաց­քով շուր­ջը նա­յեց: «­Լույս աշ­խարհ գալն էլ չի ու­րա­խաց­նում: Ս­րա վեր­ջը լավ չի լի­նե­լու»,- մտա­ծեց մայ­րը:
Իսկ հորն ա­սես ամ­բողջ աշ­խարհն էին նվի­րել, փո­ղո­ցում ում բռնում՝ տուն էր բե­րում, որ մի թաս աչ­քա­լու­սան­քի ա­ռի­թով խմեն: Հայ­րը խմում էր, մայ­րը՝ քնում, իսկ նո­րա­ծի­նը լաց չէր լի­նում, որ գո­նե հյու­րերն ի­մա­նա­յին, որ նոր շունչ կա տա­նը:
Մի քա­նի օ­րից հար­ևան-բա­րե­կամ հա­վաք­վե­ցին, որ ա­նուն ընտ­րեն: Ում մտքով ի՜նչ ան­ցավ՝ ա­ռա­ջար­կե­ցին, բայց հայ­րը ի­րե­նը պնդեց:
– Ա­մե­նա­լավ ա­նու­նը Ա­ղասն է: Ա­ղա­սիին հի­շո՞ւմ եք, ի՜նչ տղա էր, Խա­չա­տուր Ա­բով­յա­նի ըն­կերն էր: Բա Ա­ղա­սի Խանջ­յա­նը, կար­գի՜ն հայ­րե­նա­սեր էր, դրա հա­մար էլ գլու­խը կե­րան: Համ էլ՝ փոքր ժա­մա­նակ կա­սենք՝ Ա­ղաս, ձին տակդ խա­ղաս, իսկ որ մե­ծա­նա՝ կդառ­նա Ա­ղա­սի Վազ­գե­նիչ, կար­գին պաշ­տոն կու­նե­նա, մեր նման միա­միտ չի լի­նի:
Փաս­տարկ­ներն այն­քա՜ն ծան­րա­կշիռ էին, որ սե­ղա­նի ոտ­քե­րը ճռռա­ցին, ու բա­ժակ­ներն ի­րար զարկ­վե­ցին:
Օ­րերն անց­նում էին, բայց Վազ­գե­նի տնից այդ­պես էլ ե­րե­խա­յի ճիչ չէր լսվում:
– Աղ­ջի՛, սրանց է­րե­խին հո բան-ման չի՞ է­ղել,- ի­րար էին հարց­նում ա­մե­նա­տես հար­ևա­նու­հի­նե­րը:
– Չէ՜ հա, դրա գլխի ձևից եր­ևում ա, որ առ­նող ա, տվող չի,- իր հա­մար հաս­կա­նա­լի, մյուս­նե­րի հա­մար ան­հե­թեթ միտք ար­տա­հայ­տեց ա­մե­նա­տա­րե­ցը:
Ա­ղա­սի լռութ­յան ծեսն ա­վարտ­վեց ե­րեք տա­րին լրա­նա­լուց հե­տո, երբ ար­դեն ա­մուր կանգ­նում էր ոտ­քի վրա և նույ­նիսկ բակ էր իջ­նում՝ ե­րե­խա­նե­րի հետ խա­ղա­լու: Բայց նրա խա­ղը պայ­մա­նա­կան էր, հիմ­նա­կա­նում ու­զում էր խլել մյուս­նե­րի խա­ղա­լիք­նե­րը: Ճա­կա­տը կնճռո­տում էր, հա­յաց­քը սրում, նա­խան­ձի ու մաղ­ձի ա­ռա­ջին և­ երկ­րորդ ա­րա­գութ­յուն­նե­րը միաց­նում, ակն­թար­թո­րեն հար­ձակ­վում էր զո­հի վրա ու խլում իր կար­ծի­քով իր հա­սա­նե­լի­քը: Ե­թե դի­մա­ցի­նը չէր երկն­չում և մի հար­վա­ծով դի­մա­կա­յում ու գե­տին էր տա­պա­լում նրան, Ա­ղա­սը բարձ­րա­ձայն լա­լիս էր, ճղճղան ձայ­նով ա­պա­ցու­ցում, որ ինքն ան­մեղ է, հա­նի­րա­վի են մե­ղադ­րում, ին­քը բո­լո­րո­վին մե­ղա­վոր չէ, մյուս բո­լորն են մե­ղա­վոր:
Բա­կի ե­րե­խա­նե­րը շուտ գլխի ըն­կան, թե ի­րա­կա­նում ո՞վ էր Ա­ղա­սը, և ձեռք առ­նե­լու հա­մար սկսե­ցին վան­կար­կել՝ Ա­ղա՜ս-­Մա­ղա՜ս: Հե­տո քիչ-քիչ մո­ռա­ցան իս­կա­կան ա­նու­նը և մշ­տա­պես կան­չում էին Մա­ղաս:
Ա­նու­նը շա­լա­կած դպրոց գնաց: Դպ­րոցն էլ բա­կի կա­տա­րե­լա­գործ­ված տե­սակն է՝ իր բյուր և բազ­մա­զան հնա­րա­վո­րութ­յուն­նե­րով:
Գ­րե­թե ա­մեն օր Մա­ղա­սը լաց էր լի­նում: Մի օր աղ­ջիկ­նե­րից էր նե­ղա­նում, մյուս օ­րը նա­խան­ձից էր ի­րեն ու­տում, եր­րորդ օրն էլ դա­սա­տու­նե­րից մե­կի հան­դեպ էր թա­րախ շնչում: Եվ այդ­պես ամս­վա քսան­հինգ օ­րը: Մ­նա­ցա­ծը նրա հանգստ­յան օ­րերն էին, մնում էր տանն ու ներ­քին մաղ­ձի պա­շա­րը բազ­մա­պատ­կում:
Ա­վար­տա­կան ե­րե­կո­յի ըն­թաց­քում այդ­պես էլ աղ­ջիկ­նե­րից ոչ մե­կը (քիչ էր մնում հե­ռուս­տա­հա­յե­րեն ա­սեի՝ ոչ մեկ) նրա հետ չպա­րեց, պար­զա­պես տղա­նե­րը խղճա­ցին ու ի­րենց հետ տա­րան ծխե­լու: Բայց հինգ րո­պե էլ չէր ան­ցել, դպրո­ցի տնօ­րե­նը հայտն­վեց նրանց գլխա­վեր­ևում, և նոր միայն նկա­տե­ցին, որ Մա­ղասն ան­հե­տա­ցել էր:
Հա­կա­ռակ ե­րե­խա­նե­րի, դպրո­ցի տնօ­րե­նը լա՜վ գի­տեր մա­ղաս բա­ռի ի­մաս­տը, դրա հա­մար էլ դի­մեց տղա­նե­րին.
– Աշ­խա­տեք կյան­քում եր­բե՛ք մա­ղաս չլի­նել:
Իսկ տղա­նե­րին թվաց, թե պետք է Մա­ղա­սի պես չլի­նեն, ին­չը վա­ղո՜ւց ա­կանջ­նե­րին օղ էին ա­րել և մի բան էլ ի­րենք էին ու­րիշ­նե­րին խոր­հուրդ տա­լիս, մեկ-մեկ էլ մի քիչ կո­պիտ բա­ռե­րով դաս­տիա­րա­կում դժվար հաս­կա­ցող­նե­րին:
Հե­տո Մա­ղա­սը գնաց հա­մալ­սա­րան, այս­տեղ էլ ա­մեն ա­ռի­թով մռթա­վոր­վում ու լաց էր լի­նում և մտ­քում ան­վերջ կրկնում. «­Բո­լո­րիդ հա­խից գա­լու եմ: Ձեր քոքն եմ կտրե­լու: Այ­սօր­վա ա­մեն ար­ցուն­քա­հա­տիս հա­մար պա­տաս­խան եք տա­լու: Դեռ չգի­տեք ձեր գլխի գա­լի­քը»:
Եվ աշ­խա­տեց հա­զար ու մի տեղ, հա­զար ձևի մաշ­կը փո­խեց, մե­կի մոտ լաց ե­ղավ, մյու­սից դժգո­հեց, եր­րոր­դին ա­հա­բե­կեց, բայց ներ­քին թույ­նը գնա­լով ոչ թե պա­կա­սում, այլ ա­վե­լա­նում էր երկ­րա­չա­փա­կան պրոգ­րե­սիա­յով:
Շատ զարկ­վեց այս ու այն կողմ և­ ի վեր­ջո իր տե­ղը գտավ: Մի հիմ­նարկ կար, որ կեղծ լու­րեր ու ստեր էր տա­րա­ծում և մարդ­կանց հա­մո­զում, որ միայն ի­րենք են ար­դար ու ազ­նիվ, և­ ոչ ոք չկա ի­րեն­ցից զատ, ո­րը կա­րող է լի­նել բար­ձուն­քում: Եվ այդ կեղծ լու­րե­րի ու ստի մեջ անս­պա՜ռ էր մաղձն ու թա­րա­խը և նաև մա­ղա­սը: Տե­սա՞ք, որ դա իս­կը մեր Մա­ղա­սի տեղն էր:
Եվ գոր­ծեց Մա­ղա­սը թևե­րը քշտած, իր տա­րերքն էր, այդ­քա՜ն տա­րի սպա­սել էր, հո ա­ռի­թը բաց չէր թող­նե­լու, բո­լո­րը հատ-հատ պա­տաս­խան են տա­լու, իր ար­ցունք­նե­րը հենց այն­պես չե՜ն կոր­չե­լու:
Հ­րա­շա­լի մեր­վել էր թի­մին, ո­րով­հետև բո­լորն էին մա­ղաս, կես բա­ռից հաս­կա­նում էին ի­րար, ու ե­թե այ­լոք փոր­ձեին վի­րա­վո­րել ի­րեն­ցից մե­կին, բո­րե­նի­նե­րի ոհ­մա­կի պես հար­ձակ­վում էին ու պա­տա­ռո­տում: Իս­կա­կան պայ­քա­րը սա է, ար­դա­րութ­յունն ու ճշմար­տութ­յու­նը կեղծ կա­տե­գո­րիա­ներ են, ճիշ­տը մեկն է և­ այդ ճիշ­տը մեկ հո­գու մոտ է:
Ու ե­թե դևե­րը անցք բա­ցե­ցին Պան­թեո­նի տա­նի­քին ու փա­խան ե­կե­ղե­ցուց, քա­նի որ Պապն օ­ծել էր այն, Մա­ղասն ու իր ըն­կեր­նե­րը հա­կա­ռակն ա­րե­ցին՝ անցք բա­ցե­ցին, որ մտնեն ե­կե­ղե­ցի ու ա­պա­կա­նեն այն: Ո­րով­հետև ի­րենք դևե­րից էլ հզոր են:
Բայց որ­քան էլ հզոր լի­ներ Մա­ղա­սը, պա­տա­հում էր, որ ա­ռանձ­նա­նում էր բո­լո­րից ու մի եր­կու ար­ցուն­քա­հատ կոր­զում աչ­քե­րից, ո­րով­հետև եր­բեմն խղճի մի ան­նշմար կա­թիլ հո­սում էր քթից և կախ­վում բե­ղի ծայ­րից:
Ու այդ­պի­սի մի օր էլ նա հրա­ժեշտ տվեց այս կյան­քին, ա­տե­լի աշ­խար­հին և պատ­րաստ­վում էր գնալ դևե­րի մոտ՝ ո­րա­կա­վո­րու­մը բարձ­րաց­նե­լու: Թեև պսա­կա­ժահ­րի օ­րեր էին, սա­կայն ո­րոշ­վեց, որ թաղ­ման հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղութ­յուն ան­պատ­ճառ կազ­մա­կերպ­վե­լու էր, այն էլ՝ բարձ­րա­գույն մա­կար­դա­կով:
Հա­վաք­վե­ցին բո­լոր ջո­ջերն ու նրանց պո­չե­րը, մի մա­սը նույ­նիսկ ե­րե­խա­նե­րին էր հե­տը բե­րել, ո­րով­հետև ար­ևոտ, պայ­ծառ օր էր, և­ ա­րա­րո­ղութ­յու­նից հե­տո ճոխ կե­րու­խում էր լի­նե­լու: Եվ գե­րեզ­մա­նո­ցում ի­րար գլխի հա­վաք­ված սպա­սում էին բո­լո­րը, և­ ոչ ոք լաց չէր լի­նում: Մե­կը, որ ամ­բողջ կյանքն ապ­րել էր ա­ռանց բա­րո­յա­կան օ­րենք­նե­րի, հռհռում էր նո­րան­շա­նակ հայտ­նութ­յան հետ: Քիչ հեռ­վում եր­կու երկ­վոր­յա­կա­կերպ մա­ղաս­ներն էին՝ եր­կու գունդ, մե­կի վեր­ևում աչ­քե­րը պլշած էին, մյու­սի­նը՝ կի­սա­խուփ: Ս­րանք ժա­մա­նա­կին նույն տի­րոջն էին քծնում, հի­մա էլ եր­կու­սով նոր տի­րոջն էին ծա­ռա­յում: Այս եր­կու­սը լուրջ էին, ո՛չ լաց էին լի­նում և­ ո՛չ էլ ծի­ծա­ղում, նրանց գոր­ծը նյութ հա­վա­քելն էր՝ թե՛ թշնա­մի­նե­րի և թե՛ թի­մա­կից­նե­րի մա­սին:
Է­լի շա՜տ մա­ղաս­ներ կա­յին՝ կրկնա­կի, ե­ռա­կի, քա­ռա­կի ճամ­բա­րա­փող, ա­սում են նույ­նիսկ հնգա­կի էլ կար, բայց շատ էին նաև հա­վա­տա­վոր օ­տա­րա­պաշտ­նե­րը, հա­կա­հայ­րե­նա­սեր­նե­րը, աշ­խար­հա­քա­ղա­քա­ցի­նե­րը, փո­ղա­սեր­նե­րը, պաշ­տո­նա­մոլ­նե­րը, քծնա­մե­ռուկ­նե­րը, հաճ­կա­տար­նե­րը, և­ ոչ ոք չէր լա­լիս: Ախր մեր Մա­ղա­սը ջա­հել էր, լե­զուս չի պտտվում, որ ա­սեմ՝ ափ­սոս էր, բայց գո­նե հա­րա­զատ ըն­կեր­նե­րը սգա­յին:
Հան­կարծ աչքս ըն­կավ դա­գա­ղի շուր­ջը խմբված հա­րա­զատ­նե­րին: Հայրն ու մայրն էին տխուր կանգ­նած, քույրն ու եղ­բայր­նե­րը, մյուս բա­րե­կամ­նե­րը:
Եվ միայն հան­գիստ պառ­կած Մա­ղա­սի աչ­քե­րից էր զույգ ար­ցուն­քա­կա­թիլ հո­սել, նստել քթի ծայ­րին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։