Վահագն ԴԱՎԹՅԱՆ-100

Օ­գոս­տո­սի 15-ին Կո­մի­տա­սի ան­վան զբո­սայ­գու պան­թեո­նում Վա­հագն Դավթ­յա­նի ծննդյան 100-ամ­յա­կի ա­ռի­թով հա­վաք­վել էին մտա­վո­րա­կան­ներ, գրչա­կից ըն­կեր­ներ, մտե­րիմ­ներ, նրա գրա­կա­նութ­յան երկր­պա­գու­ներ՝ հար­գան­քի տուրք մա­տու­ցե­լու և խն­կար­կե­լու գրո­ղի հի­շա­տա­կը։  ՀԳՄ նա­խա­գահ Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նը, տե­ղե­կաց­նե­լով հո­բել­յա­նա­կան տար­վա հետ կապ­ված ծրագ­րե­րի, մի­ջո­ցա­ռում­նե­րի մա­սին, անդ­րա­դար­ձավ Վ. Դավթ­յան գրո­ղի, մար­դու ան­ցած ճա­նա­պար­հին և գոր­ծին։ «­Վա­հագն Դավթ­յա­նը միայն քնա­րեր­գու չէր. 50-60-ա­կան թվա­կան­նե­րի նրա գրքե­րը, նրա գո­յութ­յու­նը հսկա­յա­կան նշա­նա­կութ­յուն ու­նեին և՛ գեղարվեստական մտածողության, և՛ գրական մթնոլորտի ա­ռու­մով»,- ա­սաց Էդ. Մի­լի­տոն­յա­նը, հա­վե­լե­լով, որ հո­գով գրված նրա բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րը հայ պոե­զիա­յի հա­վեր­ժա­կան մատ­յա­նում ի­րենց տեղն ու­նեն: Էդ. Մի­լի­տոն­յանն անդ­րա­դար­ձավ նաև Վ. Դավթ­յա­նի Վիլ­յամ Սա­րո­յա­նին նվիր­ված «­Բա­րի հսկան» գրքին,  դրա­մա­տուր­գիա­կան գոր­ծե­րին,   մաս­նա­վո­րա­պես  «­Թոնդ­րա­կե­ցի­ներ»  դրա­մա­յին, թարգ­մա­նա­կան գոր­ծու­նեութ­յա­նը, հրա­պա­րա­կա­խո­սութ­յա­նը, ո­րը, ըստ Էդ. Մի­լի­տոն­յա­նի,  չա­փուկ­շիռ էր իր մեջ կրում, նաև՝ ինչ-որ չա­փով զգու­շա­ցում ա­պա­գա­յի ա­ներ­ևա­կա­յե­լի վտանգ­նե­րից: «­Վա­հագն Դավթ­յա­նի՝ հրա­շա­լի բա­նաս­տեղ­ծի, գործ­չի, ա­կա­դե­մի­կո­սի, մար­դու, ըն­կե­րոջ, բա­րե­կա­մի եր­թը ժա­մա­նակ­նե­րի ու մեր հիշողության մեջ ան­շուշտ կշա­րու­նակ­վի»,- ամ­փո­փեց ՀԳՄ նա­խա­գա­հը:
Գ­րա­կա­նա­գետ,  ՀԳՄ քար­տու­ղար Պետ­րոս Դե­միրճ­յա­նը, Վ. Դավթ­յա­նին բնու­թագ­րե­լով որ­պես խո­րունկ ան­հա­տա­կա­նութ­յուն, նշեց, որ նրա պոե­զիա­յում եր­կի­րը, եր­կին­քը, ա­մեն մի քար ու թուփ, աստ­ղե­րը, մո­լո­րակ­նե­րը, տիե­զեր­քը, մար­դը նույն նյու­թից են, նույն շրջա­նա­կի մեջ։ «Ա­ռա­ջին հա­յաց­քից թվում է, թե հո­ղը և­ աստ­ղե­րը միմ­յանց հա­կա­դիր են, սա­կայն նրանք ու­նեն ներ­քին խոր­քա­յին միաս­նութ­յուն, և Վա­հագն Դավթ­յա­նի ամ­բողջ պոե­զիան կա­ռուց­ված է այդ հա­կադ­րութ­յուն­նե­րի ներ­քին խոր­քա­յին միաս­նութ­յան վրա»,- ա­սաց Պ. Դե­միրճ­յա­նը:
Ըստ բա­նաս­տեղծ Խա­չիկ Մա­նուկ­յա­նի՝ բա­վա­կան է Վա­հագն Դավթ­յա­նի մի բա­նաս­տեղ­ծութ­յու­նը կար­դալ, և միան­գա­մից արթ­նա­նում են հայ գե­նը, հա­յե­րե­նը, ո­գե­ղե­նութ­յու­նը, մար­դուն մարդ պա­հող ի­րա­կան ար­ժեք­նե­րը։ Նա այն բա­նաս­տեղծն է, որ ազգ է պա­հում, գա­լիս է ա­սե­լու, որ Հա­յաս­տա­նը հա­վեր­ժա­կան ըն­թացք ու­նի:
­Բա­նաս­տեղծ Լ­ևոն Բլ­բուլ­յա­նը խոս­տո­վա­նեց, որ պա­տա­նե­կան տա­րի­նե­րից տար­ված է ե­ղել Վա­հագն Դավթ­յա­նի պոե­զիա­յով։ Այ­նու­հետև ըն­թեր­ցեց Վ. Դավթ­յա­նին նվիր­ված «­Բա­նաս­տեղծ­նե­րը» բա­նաս­տեղ­ծութ­յու­նը:
Գ­րա­կա­նա­գետ Սամ­վել Մու­րադ­յա­նը վստա­հեց­րեց, որ Վ. Դավթ­յա­նը մեր գե­ղար­վես­տա­կան խոս­քը հղկող, կա­տա­րե­լա­գոր­ծող վար­պետ­նե­րից մեկն է, ո­րի մե­ծութ­յու­նը պետք է չա­փել մի քա­նի ուղ­ղութ­յուն­նե­րով. նախ պետք է գնա­հա­տել բա­նաս­տեղ­ծին, հե­տո՝ մեծ թարգ­ման­չին, որ  մեծ կա­մուրջ է ե­ղել Հա­յաս­տա­նի և­ աշ­խար­հի միջև։ Ե­լույթ ու­նե­ցան նաև ՀՀ ԿԳՄՍ փոխ­նա­խա­րար Ալֆ­րեդ Քո­չար­յա­նը, քա­ղա­քա­կան գոր­ծիչ Րաֆ­ֆի Հով­հան­նիս­յա­նը, Վար­դան Դև­րիկ­յա­նը և­ ու­րիշ­ներ։ Վա­հագն Դավթ­յա­նի պոե­զիան ներ­կա­յաց­րեց աս­մուն­քող Սիլ­վա Յուզ­բաշ­յա­նը:
­Շա­քե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.