ՍԻՐՈ ՀՈՒԶԻՉ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ/ Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

 

Եր­բեմն լրագ­րող­ներն ինձ հարց­նում են, թե ին­չու յո­թա­նա­սուն-ութ­սու­նա­կան թվա­կան­նե­րին հրա­տա­րակ­ված շնոր­հա­լի և­ ո­րոշ ժա­մա­նակ անխ­նա քննա­դատ­ված ե­րի­տա­սարդ բա­նաս­տեղծ­նե­րի գրքե­րում հիմ­նա­կա­նում բա­ցա­կա­յում են սի­րա­յին բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րը։ Ես նաև ա­վե­լաց­նում եմ՝ հայ­րե­նի­քի ներ­կա­յի, պատ­մութ­յան թե­մա­յով գրվածք­նե­րը, և պա­տաս­խա­նում, որ նա­խորդ հան­րա­հայտ սերն­դի քեր­թո­ղա­կան ար­վես­տը լիու­լի մա­տու­ցել էր նման գրվածք­ներ, կար­ծես դաշ­տը հա­գե­ցել էր, և նո­րե­րը խու­սա­փում էին հին թե­մա­նե­րի հին ո­ճե­րից, լեզ­վամ­տա­ծո­ղութ­յու­նից, և նոր խոս­քում դեռևս չէր գտնում իր թարմ, ինք­նա­տիպ ա­սե­լի­քը։
Չ­գի­տեմ՝ ճիշտ եմ ար­տա­հայ­տում գրա­կան այն թվե­րի ի­րա­վի­ճա­կը, թե ոչ, բայց ի­րա­կա­նութ­յու­նը դեռևս լիո­վին չի մեկ­նա­բան­վել։ Միամ­տո­րեն ա­սեմ՝ հին ան­վան­ված թե­մա­նե­րը հա­վեր­ժա­կան են, հա­վեր­ժութ­յունն էլ քա­րա­ցած չէ, ան­վերջ գու­նա­փոխ­վում, պա­րու­րա­գա­լար վեր է ձգտում։ Այս ժա­մա­նակ­նե­րում էլ են գրվում սի­րա­յին բա­նաս­տեղ­ծութ­յուն­ներ, ըն­թեր­ցող­նե­րը փնտրում են նման գրվածք­նե­րով գրքեր, հրա­տա­րա­կիչ­ներն էլ վրա-վրա հրա­տա­րա­կում են։
Եվ ա­հա վեր­ջերս լույս տե­սավ ճա­նաչ­ված բա­նաս­տեղծ Ա­նա­հիտ Թար­յա­նի «­Մատ­յան սի­րո» ժո­ղո­վա­ծուն։ Ն­րա հո­բել­յա­նա­կան տա­րում լավ նվեր է և՛ Ա­նա­հի­տին, և՛ ըն­թեր­ցող­նե­րին։ Գիր­քը լիո­վին սի­րա­յին է՝ բազ­մա­ծալ, սի­րո նրբե­րանգ­նե­րով, կյան­քը սի­րո ո­լո­րան­նե­րում դի­տար­կած, մե՛րթ դրա­մա­տիկ, մե՛րթ մեղմ լի­րի­կա­յով ըն­դե­լուզ­ված, համ­բույ­րից այն կողմ չանց­նող սի­րա­զե­ղութ­յամբ, խո­հա­կան շեր­տե­րով ու սի­րեց­յա­լի, տվյալ դեպ­քում՝ ա­մուս­նու կորս­տից հե­տո զգա­յա­ցունց պոռթ­կում­նե­րով ու ցա­վով։
Հա­ճախ չէ, որ բա­նաս­տեղծ­նե­րի տեքս­տե­րում կյան­քի, հատ­կա­պես սի­րո ճա­նա­պարհն այս­քան կեն­սա­կան ու տրա­մա­բա­նա­կան լի­նի։ Ան­կեղ­ծութ­յան շուն­չը ջեր­մաց­նում է ըն­թեր­ցո­ղին և չի են­թար­կում այս ժա­մա­նա­կին հա­տուկ սե­ռացն­ցում­նե­րի, է­պա­տա­ժի, նո­րո­վի ա­սե­լի­քի չա­փա­զանց ճիգ ու ջան­քի։ Հե­ղի­նա­կը գի­տի իր չա­փը և մ­նում է լի­րի­կա­յի դա­սա­կան ծի­րում, բայց ինք­նա­տիպ պատ­կեր­նե­րի, պարզ, եր­բեմն կեն­ցա­ղա­յին դրվագ­նե­րի սրտա­մոտ, յու­րա­հա­տուկ դաշ­տում։
Գիր­քը բաց­վում է «­Սի­րում եմ» բա­նաս­տեղ­ծութ­յամբ.
Լույ­սի հետ ե­կավ սե­րը.//­Բե՛ր՝ սա­րին գրեմ՝ սի­րո՜ւմ եմ…//­Դար­ձավ իմ սրտի տե­րը.//Այս ծա­ռին գրեմ՝ սի­րո՜ւմ եմ…//Թ­ևե­ցի ար­ևի շուրջ.//­Մեր դա­րին գրեմ՝ սի­րո՜ւմ եմ…//­Թե մեռ­նեմ՝ մեռ­նեմ սի­րուց.//Իմ քա­րին գրեն՝ «­Սի­րո՜ւմ եմ…»։
Սո­վո­րա­կան կյան­քի մի դիպ­ված իր մեջ որ­քան հույզ է պար­փա­կում, հայ աղջ­կա վե­հե­րո­տութ­յան, դա խիստ պարզ, առտ­նին խոս­քով ներ­կա­յա­նում է «­Հան­դի­պում» բա­նաս­տեղ­ծութ­յան մեջ։ Որ­պես­զի լրիվ չմեջ­բե­րեմ, ա­սեմ՝ խոս­քը մի տղա­մար­դու ա­մեն օր նույն ժա­մին, նույն տե­ղում տես­նե­լու մա­սին է ու.
Շատ եմ վրաս ես զար­մա­նում.//Ինչ­պե՞ս է, որ ես//­Մի օր հան­կարծ չեմ մո­ռա­նում//Ու… բար­ևում քեզ… («­Հան­դի­պում», էջ 16)
Տիո­լետ­նե­րի շար­քում ե­րաժշ­տա­կա­նութ­յու­նը սո­լի բա­նա­լու կող­քին հայտ­նա­բե­րում է.
Քո սրտի հա­մար գի­շե­րով այս ուշ//Ո­րո­նում եմ ես հրաշք բա­նա­լի… («Տ­րիո­լետ – 2», էջ 75)
Չշ­փո­թենք, հրաշք բա­նա­լի փնտրո­ղը կա­րող է լի­նել այն­պի­սին, որ տղա­մար­դիկ ճիշտ չհաս­կա­նան նրան.
Իմ չար լե­զուն քո դեմ գոր­ծեց որ­պես սվին.//­Սիրտդ ար­նեց ինչ­պես ցա­վից փշրված նուռ… («Այ­րող ե­ղինջ», էջ 93)
Սա մեր ճա­նա­չած ա­վան­դա­կան կնոջ ծուռ խոս­տո­վա­նութ­յուն է, տղա­մարդ­կանց խոս­քի տակն ու վրան տար­բե­րա­կե­լու մղող, որ չփշրվեն որ­պես նուռ։
Ընդ­հան­րա­պես նու­ռը մշտա­պես ու­ղեկ­ցում է հե­ղի­նա­կին, և կե­նաց ծա­ռի բո­լոր փայ­լե­րը մե՛րթ պար­փակ­ված են նրա կեղ­ևի տակ, մե՛րթ բոցկլ­տում են բաց­ված կեղ­ևից։
Կեն­սա­հաս­տատ է Թար­յա­նի էութ­յու­նը, եր­բեք չընկճ­վող, ըմ­բոս­տա­ցող.
Ճիչն այդ կբռնի աշ­խարհն իսկ հա­մայն,//­Բայց դու՝ իմ կող­քին, չես լսի բնավ… («­Ցա­վիս ճի­չը սուր», էջ 134)
Ա­նա­հիտ Թար­յա­նի քնա­րեր­գութ­յան շրջա­նա­կում քիչ չեն չոր և­ ի­րեն հար­գող կնոջ հրա­մա­յա­կան տո­ղե­րը.
Դու ինձ մի՛ ժպտա.//­Մո­գա­կան ուժ կա//­Քո սֆինք­սա­յին, լուռ ժպի­տի մեջ.//Այն տա­քու­պաղ է,//­Գույ­նե­րի խաղ է,//Որ վետ­վե­տում է դեմ­քիդ ա­նընդ­մեջ։ («­Դու ինձ մի՛ ժպտա», էջ 167)
Ի­րեն հա­տուկ հի­շար­ժան պատ­կեր է այս քա­ռա­տո­ղը, որ­տեղ վեր­ջին տո­ղե­րում գոր­ծած­վող ռե­տին բա­ռը ճշգրիտ իր դերն է խա­ղում ա­ռաս­պե­լա­կան դա­մոկլ­յան սրի կող­քին.
Ու չար­չար­վում է ժա­մա­նակն ան­լուր՝//­Մեր ձեռ­քին դար­ձած ռե­տի­նե լար…//Ո՜ւր էր, թե իջ­ներ դա­մոկլ­յան մի սուր՝//­Հատ­ված մի ծայրն ինձ, մյու­սը՝ քեզ գար… («Ս­պաս­ման պահն այս», էջ 201)
Մեջ­բեր­ված քա­ռա­տո­ղից հե­տո մի ու­րիշ քա­ռա­տող իր տեղն է պա­հան­ջում այս է­ջի մեջ, նա պա­կաս դրա­մա­տիկ չէ.
Չար­չա­րա­նաց գի­շերս մութ//­Մո­տե­նում է լու­սա­բա­ցին.//Պսպ­ղում է սառն ու ան­գութ//­Լու­սինն՝ ինչ­պես սրած կա­ցին… («­Խա­չե­լութ­յուն», էջ 246)
Սա­կայն սի­րո ջերմ, նաև ցա­վա­գին ռիթ­մե­րից հե­տո Ա­նա­հի­տը որ­պես գրքի ամ­բող­ջաց­նող վեր­ջա­բան բո­լո­րիս ըն­ծա­յում է հա­վեր­ժա­կան քրիս­տո­նեա­կան պատ­գամ.
Ապ­րիր քո օրն ու տա­րին,//­Թող քնքշանք բու­րեն բա­ռե­րը… («Ան­հոգ են», էջ 291)
Մեջ­բե­րում­նե­րը գու­ցե առավել գնահատանքի էին ար­ժա­նի, քան իմ մեկ­նա­բա­նութ­յուն­ներն են։ Սի­րա­յին գրվածք­նե­րը թող նե­րող լի­նեն։
Ա­նա­հիտ Թար­յա­նի ժո­ղո­վա­ծուն ամ­բող­ջո­վին շնչում է իր պատ­գա­մի ո­գով, սի­րո ան­պա­րա­գիծ, մարդ­կա­յին սրտի ա­լիք­նե­րով հուրհ­րա­տող մթնո­լոր­տով։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։