­Հա­րա­զատ մնա­լով սե­փա­կան հո­գե­կերտ­ված­քին ու դա­րա­վոր մշա­կույ­թի ա­վան­դույթ­նե­րին / ­Կա­րի­նե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

Ս­կիզ­բը… ­Չէ՞ որ ան­պայ­ման մի տե­ղից ե­կել էր։ Ե­կա­ծը ո՞ւր է գնում, այս դեպ­քում (և­ ընդ­հան­րա­պես) ա՞ջ, թե՞ ձախ, իսկ մի­գու­ցե վերև՞… ­Միակ ու­ղին բո­լո­րի հա­մար. չկա անց­յալ, չկա ներ­կա, չկա ա­պա­գա, կա միայն վերև՝ բազ­մա­մե­ղիս (ներ­կա) փրկութ­յան և ­մաք­րա­գործ­ման ա­ղերս-փա­փա­գով։
Ս­կիզ­բը մար­դու և ս­կիզ­բը ­Սա­թե­նիկ Մկրտչ­յա­նի՝ ար­դեն 10-րդ գր­քի։ ­Բա­նա­լին գտնված է, ո՛չ, բա­նա­լին տրված է։ Եվ սրան հա­ջոր­դող ա­մեն դռան մյուս կող­մում ա­մեն ինչ մար­դու մա­սին է, տա­նում է դե­պի մար­դը և­ այն­տեղ, ուր նույն «նա­վա­հան­գիստն է» բո­լո­րի հա­մար՝ ան­կախ սե­ռից, տա­րի­քից, ազ­գա­յին պատ­կա­նե­լութ­յու­նից։ ­Բա­զում հան­գույց­նե­րից ա­րար­ված արդ­յուն­քը՝ տրա­մա­բա­նո­րեն ճշգրիտ միա­ցում­ներ՝ ընդ­հա­նու­րից մաս­նա­վո­րը, հա­մա­մարդ­կա­յի­նից՝ հայ­կա­կանն ըն­կած ան­ցում­նե­րում ու պար­բե­րութ­յուն­նե­րում։
«­Պատմ­վածք» ու «պատմ­վածք­ներ» մեկ պատմ­ված­քի կա­ղա­պա­րում՝ սարս­ռա­լի ման­րա­մաս­նե­րով, մարդ­կայ­նո­րեն, հո­գե­բա­նո­րեն, ֆի­զիո­լո­գիա­պես ներ­դաշ­նակ ման­րա­մաս­նե­րով և­ է­լի որ­քա՜ն մարդ­կա­յին։ Ընդգ­ծուն հո­գե­բա­նա­կան վայ­րի­վե­րում­ներ, որ, ի վեր­ջո, հասց­նում են մարդ­կա­յին հո­գու թու­լութ­յա՞ն, թե՞… ամ­րութ­յան վախ­ճա­նա­կե­տին՝ ինք­նաս­պա­նութ­յան։ Ընդգր­կուն, ա­սես լցվող ու դա­տարկ­վող տո­ղեր են, ո­րոնք ստեղ­ծում են նա­խատ­րա­մադր­վա­ծութ­յուն։ ­Մի դեպ­քում՝ ի՞նչ է սա՝ հո­ղի հան­դեպ այս­քան ան­հա­գուրդ վե­րա­բեր­մուն­քի բա­ցա­ռիկ, բայց ցա­վոք ի­րա­կան ար­տա­հայ­տութ­յուն-դրսևո­րում, չա­փի և­ այլևս ան­չա­փե­լիի հա­կադ­րա­միաս­նութ­յուն. մարդ-հող հա­րա­բե­րութ­յու­նը բո­լոր ա­ռում­նե­րով, հա­րա­բե­րութ­յուն, որ գու­ցե թե մարդ­կա­յին ներ­քին վի­ճակ­նե­րից յու­րա­քանչ­յու­րի ա­վարտն է սկզբի կամ վախ­ճա­նա­կե­տի ա­կուն­քը։
­Բա­ցա­ռիկ զգա­ցո­ղութ­յուն­նե­րի է հան­գեց­նում ժո­ղո­վա­ծո­ւի ա­մեն մի պատմ­ված­քը. գրքի բո­լոր ա­րա­րում­նե­րը սեղմ ծա­վա­լի մեջ հաս­նում են գրե­թե ան­սահ­մա­նա­փակ ընդգր­կում­նե­րի թե՛ թե­մա­տիկ, թե՛ գրո­ղի ա­սե­լի­քի ա­ռու­մով։ ­Մեկ այլ դեպ­քում՝ ակն­հայտ, ան­զեն աչ­քով տե­սա­նե­լի, ա­վե­լի շուտ, ներ­կա­յաց­ման նման մի բան կա ներ­սում, բայց ինքն իր ներ­սում, ներ­սի՛ ներ­սում՝ ապ­րու­մի, ապ­րում­նե­րի, սոս­կու­մի, կոտր­ված հա­վա­տի ու ափ­սո­սան­քի, հույ­զե­րի ու ան­սահ­ման ար­տա­ռոց զգա­ցո­ղութ­յուն­նե­րի, ա­սել է՝ այն ա­մե­նի, ո­րոն­ցով կա­րե­լի է բնո­րո­շել մարդ­կա­յին, հա­րա­զատ-ար­յու­նակ­ցա­կան կա­պով պայ­մա­նա­վոր­ված հա­րա­բե­րութ­յուն­նե­րը։ Իսկ որ­տե՞ղ փնտրել աղբ­յու­րը չա­րի­քի։ ­Հարց, ո­րը կրկին ար­դիա­կա­նութ­յան տի­րույ­թում է և­ այդ­պի­սին ե­ղել է բո­լոր ժա­մա­նակ­նե­րի հա­մար՝ լի նույն ա­վեր­մունք-հետ­ևան­քով՝ մշտա­պես խո­ցե­լի տե­ղը մարդ­կա­յին հո­գու նրբա­նուրբ ա­ռանց­քի, որ է՛ հո­գեոր­սութ­յուն։ ­Ներ­քին խռովք, պայ­քար, հա­կա­սութ­յուն­նե­րի միաս­նութ­յուն, մարդ­կա­յին բո­լոր տե­սա­կի՝ ապր­ված ու ապ­րե­լի, չապ­րե­լիք հույ­զե­րի ու զգա­ցո­ղութ­յուն­նե­րի կուռ շղթա, պինդ կա­ռույց, որ նույն՝ ապր­ված-ապ­րե­լի-չապ­րե­լի բա­վիղ-հան­գույց­նե­րով գա­լիս հաս­նում է վախ­ճա­նա­կե­տին. «…այլևս չբա­ժան­վե­լու լուռ ո­րոշ­մամբ միմ­յանց ձեռք բռնած չորս մար­դիկ՝ դե­պի ար­ևա­մուտ թռչող խուն­կի ծխին…»։ Իսկ հե­րոս­նե­րը բո­լորն են՝ նո­րած­նից մինչև «զու­գա­հեռ» աշ­խար­հի բնա­կի­չը։
­Մեկ այլ հո­գե­բա­նա­կան բար­դա­գույն հյուս­ված­քում ո՞վ է նվի­րա­տուն, որ­տե­ղի՞ց են ի­րար ան­շե­ղո­րեն հաս­նում պա­տու­մի սկզբի ու ա­վար­տի թե­լե­րի ծայ­րե­րը՝ չնա­յած ամ­բողջ ու­ղու զար­մա­նա­լի բեկ­բե­կում­նե­րին։ Եվ կրկին մկրտչյա­նա­կան՝ կնո­ջա­կան մարդ­կա­յին ճա­կա­տագ­րերն են։ ­Բո­լոր հե­րոս­նե­րը, ընդ­հուպ՝ միայն «վան­կե­րով լա­ցող» ե­րե­խան, ա­մեն օր «երթ­ևե­կում են» միջ­քա­ղա­քա­յին ավ­տո­բու­սով. պատ­կեր­նե­րը խո­սուն են, շո­շա­փե­լի, կեր­պար­նե­րը, ան­գամ ե­րազ­նե­րում ու տե­սիլք­նե­րում ապ­րող, կոնկ­րետ, ի­րենց հա­տուկ գծե­րով, ա­մե­նա­կար­ևո­րը՝ մարդ­կա­յին, հստակ հատ­կա­նիշ­նե­րով։
Եվ գտնված ճշգրիտ բա­ռը «մտքի մտքում», նրա՝ գրո­ղի բո­լոր խո­հե­րը մտքում են, հե­տո լցվում են մտքից ներս՝ մտքի միտք կամ, ընդ­հա­կա­ռա­կը, բխում են այն­տե­ղից՝ միտ­ված դառ­նա­լու բո­լո­րի­նը և ­յու­րա­քանչ­յու­րի­նը։ ­Մեկ այլ տե­սակ՝ գե­ղար­վես­տո­րեն կա­տար­յալ և ­մաք­րող ա­մեն բա­ցա­սա­կա­նից, իր խոս­քե­րով՝ «…մա­քո՜ւր եք՝ նոր ծնված մա­նուկ­նե­րի և ս­պի­տա՜կ՝ վրձին չկպած կտա­վի նման…»։ ­Սա ևս­ ինքն է՝ ար­վես­տա­գե­տը՝ ի՛ր դի­ման­կա­րով… ի՞ր… Իսկ ա­հա խեղճ ու կրակ հե­րո­սու­հու ցա­վա­գին վի­ճա­կի ա­կա­նա­տե­սը, հար­կավ, ժպի­տի մա­սին կմո­ռա­նա, սա­կայն տո­ղե­րը սա­հում են «ծի­ծաղ ար­ցունք­նե­րի մի­ջից» կա­ղա­պա­րով։ «­Հը-բը օր օ­րըմ զարթ-նի՜մ ու… ու տես-նի՜մ, էլ կը-լուխ չու-նի՜մ… ­Սետ-րակ կըտ-րյել է՜, ­Մար-րամ ճա՜ն…»։ Եվ ի՞նչ է սա, ե­թե ոչ աստ­վա­ծա­պաշտ, «ոս­կեջր­վա՜ծ հա­յաց­քով» ու ներ­սով կնոջ մաք­րութ­յան ու միամ­տութ­յան բարձ­րա­կե­տը։ Իսկ ա­ղոթք­նե­րը. «Ա­հը սրտե՜ս չառ­նիս, ա­մո­թը՝ է­րե­սե՜ս»։ Գ­րո­ղի մոտ ­Վե­րի­նի հետ կա­պը մի դեպ­քում ար­տա­հայտ­վում է ուղ­ղա­կի, մյուս դեպ­քում՝ միջ­նոր­դա­վոր­ված. տա­ռա­ցիո­րեն այ­սօ­րեա­կան մյուս ստեղ­ծա­գոր­ծութ­յու­նը գա­լիս է հա­վաս­տե­լու, որ երկ­րա­յին ինչ-որ «բա­ցիլ» երբ­ևի­ցե չի կա­րող նույ­նիսկ փոք­րիկ ար­գելք լի­նել. երկ­նա­յին մաք­րութ­յու­նը ան­գամ հրին կա­րող է հաղ­թել։
Եվ «կի­նը, մո­տե­նա­լով ծածկ­ված դռա­նը, ա­ռա­ջին ան­գամ՝ ներ­սից… ­Ներ­սի՜ց բա­նա­լիով փա­կե՛ց այն»։ ­Կի­նը, կին բժշկու­հին, որ ար­դեն իսկ իր ներ­սից փակ­ված է, կա­տա­րում է միայն… ըն­դա­մե­նը «բա­ժան­մուն­քի շար­քա­յին բժշկի» պարտ­քը։ ­Մի՞­թե։ ­Կա­նա­ցի հո­գե­բա­նութ­յան բազ­մա­թիվ նրբա­թե­լեր են բաց­վում-ար­ձակ­վում, հե­րո­սու­հու ապ­րում­նե­րի թե­լե­րը։ Իսկ աշ­խար­հում ի՞նչն է այն­քան ան­հաս­կա­նա­լի, հա­կա­սա­կան ու խորհր­դա­վոր, որ­քան կնոջ նե­րաշ­խար­հը՝ հա­նե­լու­կա­յին, ան­վեր­ծա­նե­լի ու լա­բի­րին­թա­յին, նույ­նիսկ ինքն ի­րեն ճա­նա­չե­լու մե­ծա­գույն խնդրով, մի բան, ին­չին ան­հա­ղորդ է ան­գամ ի­րե­նից ծնված նույն կի­նը և­ ան­գամ ի­րեն ծնած նույն կի­նը, բայց և­ այս պա­րա­գա­յում հաս­կա­նա­լի՝ թե­կուզ միայն ա­րարք­նե­րի տե­սանկ­յու­նից։
­Մեկ այլ կին, «որ չգի­տեր, թե մտքում ինչ լեզ­վով էր լաց լի­նում»։ ­Հայ­կա­կան՝ 1915-2020 թթ.՝ մեկ դա­րից էլ ա­վե­լի մարդ­կա­յին կյանք ու ժա­մա­նա­կաշր­ջան է ամ­փո­փում ժո­ղո­վա­ծուն, սա­կայն մար­դու կյան­քը, նրա սե­րե­րը, դժբախ­տութ­յուն­ներն ու եր­ջան­կութ­յուն­նե­րը չեն փոխ­վում, մար­դը, կի­նը՝ իր ապ­րում­նե­րով, հո­գե­բա­նութ­յամբ, ֆի­զի­կա­կան վի­ճա­կով։ Ո՞վ է հե­րո­սու­հին, ինքն էլ չգի­տի՝ կի՞ն, դա­յա՞կ, մա՞յր. «­Մե­ղա՜»։ ­Նա՝ ութ զա­վակ­նե­րի մայ­րը, որ «հի­շո­ղութ­յան դաշ­տը ավ­լած-մաք­րա­ծի ու գրե­թե ո­չինչ, նույ­նիսկ սե­փա­կան ա­նու­նը չպա­հա­ծի» բնո­րո­շումն է ստա­ցել գոր­ծում, ճա­կա­տագ­րո­րե՞ն, թե՞… ի­րեն որ­պես վեր­ջին ճա­նա­պար­հի վեր­ջին ու­ղե­կից պի­տի ու­նե­նար… կատ­վի սրտաճմ­լիկ «լա­ցը»։
Եվ չնա­յած ար­տա­քի­նին՝ կի­նը կին է՝ ի­րեն բնո­րոշ նրբա­նկա­տութ­յամբ, որ կա­րող է տես­նել «ա­մեն ին­չի խոր­քը… խոր­քե՜­րը, էութ­յո՛ւ­նը»։ ­Կին՝ անքն­նե­լի, խճճվող-բա­ցե­լի-չբաց­վող հան­գույց­նե­րի հարս­տութ­յամբ և… ­մաք­րութ­յամբ. չէ՞ որ մկրտչյա­նա­կան հե­րո­սու­հի­նե­րին բնո­րոշ է «ա­հը սրտե՜ս», «ա­մո­թը՝ է­րե­սե՜ս»՝ կա­նա­ցի մաք­րութ­յու­նը, վախն ու հա­վա­տը, հայ­կա­կան հո­գե­կերտ­ված­քը, ա­վան­դա­պաշ­տութ­յու­նը, կու­սա­կան ա­մոթ­խա­ծութ­յու­նը. բո­լո­րը մեկ տե­ղում՝ իբրև այ­րա­կան (նաև ու ա­ռա­ջին հեր­թին) հպար­տութ­յան ի­րա­վուն­քը վա­յե­լե­լու ե­րաշ­խա­վոր­ներ։ «Ան­կո­ղինս կհա­վա­քես, մա՛… Ան­կո­ղի՛նս կհա­վա­քես»։
Մ­յուս կի­նը, մայրն այս ան­գամ՝ ծնո­ղի վայ­րի բնազ­դով է, հա­նուն զա­վա­կի ինքն ի­րեն գե­րա­զան­ցե­լու՝ անհ­նա­րի­նութ­յան ու­ժով, ջրհո­րի շղթան «ար­յու­նե ար­ցունք­նե­րով» լաց լի­նե­լու գնով, ե­րե­խա­յին, ա­մեն­ևին էլ ոչ պա­տա­հա­կա­նո­րեն, առ­նե­լով «ազդ­րե­րի ա­րան­քը…»՝ իր մեջ ու ի­րեն կպած… կրկին ծնե­լով։
Գ­րո­ղի մի քա­նի գոր­ծե­րում աստ­վա­ծա­յին, երկ­նա­յին, քրիս­տո­նեա­կան, խա­չա­պաշ­տութ­յան խոր­հուրդն է, ի լրումն այդ ա­մե­նի, նաև ­Հո­ղի ու­ժը, լույսն աստ­վա­ծա­յին և, ան­շուշտ, հա­վա­տը, ո­րից ծնվում է անհ­նա­րի­նութ­յան մեջ՝ ե­ղե­լութ­յու­նը։ Իսկ գոր­ծո­ղութ­յուն­նե­րի ա­ռանց­քում կինն է. ընտր­ված թե­ման, գա­ղա­փար­նե­րը ան­տե­սա­նե­լիո­րեն թե ակն­բախ պտտվում են նրա շուր­ջը։
­Հա­մո­զիչ, պատ­կե­րա­վոր, հստակ, վստա­հութ­յուն և ­հա­վատ ներշն­չող, կեն­սաէ­ներ­գիա­յով առ­լե­ցուն. ա­հա բա­զում մակ­դիր­նե­րից միայն մի քա­նի­սը, ո­րոն­ցով կա­րե­լի է բնո­րո­շել ժո­ղո­վա­ծուն։ Ի­րենց ընդգր­կում­նե­րի շրջա­նա­կով մե­կը մյու­սին գե­րա­զան­ցում են մարդ­կա­յին, ճշմար­տա­ցիո­րեն կյանքն ար­տա­ցո­լող գոր­ծե­րը։ Դ­րան գու­մար­վում են գե­ղար­վես­տա­կան պատ­կեր­նե­րը՝ շար­ժան­կա­րի կշռույ­թով։
­Ժո­ղո­վա­ծո­ւի վեր­ջին մա­սում ընդգրկ­ված են եր­կու «պա­տում­ներ»՝ «­Բա­ցիլ, որ յա­նի­րա­ւի կո­չի «կո­րո­նա»» և «­Մի՛ ստիր»՝ «…Եվ եր­կու ճե­պան­կար մեր 2020 թվա­կա­նի հա­զա­րամ­յա պատ­մութ­յու­նից»՝ խո­սուն խո­րագ­րի ներ­քո, իսկ հե­ղի­նա­կի «մտո­րում­նե­րով» ամ­փոփ­վում է այն։ Որ­քա՜ն ի­րա­տես է նա այս մտո­րում­նե­րում. սա այ­սօր­վա գրո­ղի խո­հե­րի ընդ­հան­րա­ցում-խտա­ցումն է։ ­Սա և՛ բա­նա­լին է, և՛ ամ­փո­փու­մը, սա նաև գրո­ղի ու ըն­թեր­ցո­ղի հան­դիպ­ման կամ ակն­կալ­վող հան­դիպ­ման… զգա­յուն սար­սուռն է։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։