ՀԳՄ վար­չութ­յու­նը շնոր­հա­վո­րում է արձակագիր, թարգմանչուհի ՍԱԹԵՆԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ծննդյան 75-ամյակի առթիվ «Գ­րա­կան թեր­թը» միա­նում է շնոր­հա­վո­րան­քին

Սաթենիկ ՄկրտչյանՀԳՄ վար­չութ­յու­նը շնոր­հա­վո­րում է արձակագիր, թարգմանչուհի ՍԱԹԵՆԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ
ծննդյան 75-ամյակի առթիվ «Գ­րա­կան թեր­թը» միա­նում է շնոր­հա­վո­րան­քին

­Սա­թե­նիկ ՄԿՐՏՉՅԱՆ

ԴՐՍԻՑ… ԴՈՒՐՍԱՐՎԱԾՆԵՐԸ

Դուստ­րը տուն էր մտել, ու մայ­րը չէր նկա­տել ա­ռա­վոտ­վա­նից սրտատ­րոփ սպաս­վա­ծի վե­րա­դար­ձը, ե­թե նույ­նիսկ վեր­ջի­նիս պա­յու­սա­կում պի­տի խնամ­քով դրված լի­ներ ար­վես­տա­բա­նութ­յան մա­գիստ­րո­սի կար­միր (թե չէ՝ ու­րիշ ի՞նչ գույ­նի) դիպ­լո­մը, ու­րեմն՝ չէր նկա­տել, ու դուստ­րը նա­յել էր մոր հա­յաց­քի ուղ­ղութ­յամբ՝ հե­ռուս­տաէկ­րա­նի՝ բա­զում ար­հա­վիրք­նե­րի են­թարկ­ված ի­րենց բազ­մա­տանջ մո­լո­րա­կի ինչ-որ տա­րած­քում՝ փո­թո­րիկ­նե­րից ջրա­հեղձ լի­նող…
Եվ ան­ձեն ու անծպ­տուն նստել էր մոր կող­քին՝ նրա նման լուռ, նրա նման ար­տաս­վա­թոր… Ու հի­շել Իս­պա­նիա­յում ար­դեն քա­նի՜ տա­րի մշտա­կան բնա­կութ­յան ի­րա­վունք ստա­ցած մո­րաք­րոջ, այ­սինքն՝ մոր պի­ճի քրոջ, բա­զում հոգ­սե­րով ծան­րա­բեռ ի­րենց Հայ­րե­նի­քի նկատ­մամբ՝ մեկ-եր­կու ա­միս ա­ռաջ ար­հա­մար­հան­քով. «Եր­կիրն էլ մի եր­կի՜ր լի­նի»,- շպրտած նա­խա­դա­սութ­յու­նը. «Եր­կիրն էլ…»:
Ու մեկ վայրկ­յա­նում հօդս էր ցնդել ի­րեն սպա­սող մորն ինչ-որ բան ցույց տա­լու (պար­ծե­նա­լո՞ւ –­ եր­բեք պար­ծեն­կոտ չէր ե­ղել) ցան­կութ­յու­նը և լուռ նստել ար­տաս­վող մոր կող­քին…
.
Ա­ռա­վոտ վաղ (վա՜յ, էս ինչ­քան է քնե՜լ) ձայ­նը գլուխն էր գցել ար­դեն քա­նի՜ տա­րի ա­ռա­ջին հարկ վտար­ված (հան­կարծ դստե­րը չարթ­նաց­նի սո­վե­տա­կան-սո­ցիա­լիս­տա­կան հե­ռա­խոս­նե­րի մի­ջին սերն­դի բրա­ծոն, ո­րի հե­ռա­վոր ձայ­նը (էս ինչ­քան էլ բարձր է զրնգում ան­տե­րը) իր սեն­յա­կից հա­նել և տնքտն­քալ-փնթփնթա­լով ներքև էր տա­րել գի­շեր­նե­րից սոսկ եր­կու-ե­րեք ժամ խլող կնո­ջը, որ. «­Գո­նե թող­նեիր մի քիչ էլ, գո­նե՝ մի կես ժամ էլ քնեի… գո­նե…»,- ու. «­Լա՛վ, գլու­խը քա­րը մի քիչ էլ քնե­լը, մե­նակ թե շուտ հաս­նի ու դրա ձե­նը կտրի, որ չարթ­նաց­նի իր պատ­վախն­դիր, իր՝ գի­շերն ու ցե­րե­կը մեկ ա­րած, պաշտ­պա­նութ­յան պատ­րաստ­վող ու «հինգ րո­պեից» ար­վես­տա­գի­տութ­յան մա­գիստ­րոս դստե­րը, ում՝ իր ե­րա­զան­քին հասց­նե­լու հա­մար ա­մեն ա­ռա­վոտ՝ ժա­մը չոր­սին-հին­գին (դու եր­կու­սից-ե­րե­քի՜ց լուր տուր) վեր կե­նալն ու ե­րե­կո­յան կաթ­նա­հունց խմո­րից ու մյուս նա­խա­պատ­րաս­տութ­յուն­նե­րից բե­րան­նե­րում հալ­վող թխվածք­ներ պատ­րաս­տե­լով՝ խա­նութ հասց­նելն ա­մե­նօր­յա կեն­ցաղ էր դարձ­րել (դուստրն ա­սում է՝ «տան­ջա­լի՜ կեն­ցաղ»), ին­չի հետ՝ մեջ­քը մի կերպ շտկե­լով ու ժպտա­լով՝ ին­քը հա­մա­ձայն չէ. «­Չէ-չէ մի՝ տան­ջա­լի՜… Գործ է, է­լի, այն էլ տա­նը՝ իր հա­վե­սին ար­վող գործ», որ հի­մա՝ տնքտնքա­լով ու փնթփնթա­լով՝ մե­նակ թե շուտ հաս­նի «ձե­նը գլու­խը գցա­ծին ու մե­նակ թե…»:
«­Մե­նակ թե-ն» չէր. քույրն էր, իր «պի­ճի՜», քա­նի՜ ե­րե­խա­նե­րի մայր իր «պի­ճի» քու­րի՜­կը…
– Ե՞րբ… Ե՞րբ ես… Ե՞րբ եք ե­կե՜լ,- շնչաս­պառ,- ե՞րբ եք ե­կե՜լ,- ա­սաց,- ե՜րբ…
– Ի՞նչ կար­ևոր է, ե­թե ար­դեն այս­տեղ ենք…
– Բայց…
– Ա­ռանց «բայց-ե­րի». ե­կել ենք՝ ա­ռանց «բայց-ե­րի» ու դեռ պի­տի ա­ռանց «բայց-ե­րի» էլ ե­կող շա­բաթ, մի քա­նի օ­րով, մեկ­նենք՝ մա­մա­յի գե­րեզ­մա­նին այ­ցե­լութ­յան:
Կո­կոր­դում կոշտ քա­րի նման լռված «բայց»-ը հալ­վեց, ու սիր­տը թփրտաց,- «­Վա՜յ, քո ցա­վը տա­նե՜մ, իմ պու­ճուր, իմ ա­նուշ քու­րի՜կ… Ախր, ես էլ…»:
Ու քույ­րը՝ իր պի­ճի քու­րի՜­կը, հե­ռա­խո­սագ­ծի մյուս կող­մում եր­ևի ժպտաց.
– Մեր մար­թը,- չէ՜, նա հաս­տա՛տ ժպտաց, ու ինքն էլ ժպտաց.
«Աստ­ված ջան, իր պի­ճի քու­րը, իր ա­նո՜ւշ քու­րի­կը չի մո­ռա­ցել հայ­րե­նի ե­զեր­քի «մեր մար­թը» հա­րա­զատ ձևը, ու. «­Տես­նես շա՞տ մարդ կա ի­րենց կող­մե­րից էն տե­ղե­րում»,- մտա­ծեց:
Իսկ քույ­րը.
– Մեր մար­թը,- կրկնեց ու շա­րու­նա­կեց իր չընդ­հատ­ված խոս­քը,- մեր մար­թը մի քա­նի օ­րով վար­ձու մե­քե­նա է վերց­րել հինգ հո­գու հա­մար:
«Ախ, հա՜,- չգի­տես որ­տեղ թաքն­ված «բայ­ցը» վե­րա­դար­ձավ կո­կորդ ու խեղ­դե­լու աս­տի­ճան լռվեց այն­տեղ,- ախ, հա՜, ճիշտ պի­ճի քրոջ ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի թվով, որ, քիչ էր մնա­ցել կուլ գնա­լուց՝ ար­ցունք­ներ բե­րեր աչ­քե­րից,- ախ, հա՜… ա­ռանց բայց-ե­րի»,- որն ար­դեն եր­ևի չի տե­ղա­վոր­վում ման­կութ­յան «ա­մե­նա-բայ­ցիկ» քրոջ բա­ռա­պա­շա­րում. «…բայց ո՞ւր է իմ շո­րը, գտեք-տվե՜ք…»,
«…բայց ո՞վ է կե­րել իմ բա­ժի­նը, ի­մը էս­քան չէ՜ր…», «…բայց ո՞ւր է իմ կար­միր-կա­պույտ գնդա՜­կը…», և դարձ­յալ ու դարձ­յալ բո­լո­րի և­ ա­մեն ին­չի վրա ան­հաշ­վե­լի ան­գամ­ներ շաղ տրվող. «…բայց…», «…բայց…», «…բայց…», ու հի­մա՜…
Եվ.
– Ապ­րի ին­քը,- ժպտաց մտքում. քույ­րը մի պահ մո­ռաց­նել էր տվել փե­սա­յի… ներ­կա­յութ­յունն ու գո­յութ­յու­նը,- ապ­րի ին­քը. թե չէ մինչև հաս­նեիք՝ հո­գի­ներդ պի­տի դուրս գար:
– Բա ո՜նց,- եր­ևի պու­ճուր քույրն էլ ժպտաց լիա­բե­րան,- բա ո՜նց: Համ էլ ու­զում ենք մի քա­նի օր մնալ էն­տեղ ու ա­ռանց ավ­տո­յի, նույնն է, թե՝ ա­ռանց ոտք ու ձեռ­քի…
– Ինչ ճիշտ է՝ ճիշտ,- պի­ճի քրոջ ճիշտ խոս­քի հետ չէր կա­րող չհա­մա­ձայ­նել ա­վագ քույ­րը,- ինչ ճիշտ է՝ ճիշտ…
Ում միտ­քը կի­սատ թող­նե­լով ու եր­ևի մի բան հի­շե­լով.
– Մի խոս­քով,- ա­սաց,- մի խոս­քով. վա­ղը չէ մյուս օ­րը հա­վաք­վե­լու ենք, ան­պայ­ման կգաք, չմո­ռա­նա՛ս. վա­ղը չէ մյուս օ­րը…- և վաղ ա­ռա­վոտ­վա լռութ­յան մեջ. «­Չը-մո-ռա-նա՜ս…»,- բարձ­րա­ձայն հո­րան­ջեց, ու ան­ջատ­վեց հե­ռա­խո­սը,- տո՜ւ… որ զրնգաց մեծ քրոջ ա­կան­ջում. «­Տո՜ւ…»:
Ա՛յ, սրա ձայ­նից որ հաս­տատ արթ­նա­ցավ դուստ­րը, հաս­տա՛տ:
Փառք Աստ­ծո, չէր արթ­նա­ցել, ու մայ­րը՝ ա­վար­տե­լով «տան­ջա­լի կեն­ցա­ղի» (հա­մա թե բառ է պե­ղել դուստ­րը՝ տան-ջա-լի՜) վեր­ջին ման­րա­մաս­նե­րը, շտա­պեց խա­նութ… խա­նութ­նե՜ր. ի­րեն ու դստերն այ­սօր փող է պետք, սո­վո­րա­կա­նից շատ փո՜ղ… Եվ վե­րա­դար­ձին՝ բարձ­րա­նա­լով նրա ննջա­սեն­յակ.
– Վեր կաց,- ա­սաց,- վե՛ր կաց,- մո­րա­քույրդ է ե­կել Իս­պա­նիա­յից՝ ամ­բողջ ըն­տա­նի­քով, վե՛ր կաց:
– Ե՞րբ,- զար­մա­ցավ դուստ­րը,- ե՞րբ:
– Ի՞նչ կար­ևոր է,- ա­ռանց մտա­ծե­լու՝ քրոջ բա­ռե­րը կրկնեց մայ­րը,- ի՞նչ կար­ևոր է, վեր կաց, գնում ենք…
– Ո՞ւր:
– Էն բա­ռին ո՞նց են ա­սում ըն­կե­րու­հի­ներդ:
– Ո՞ր բա­ռին, մա՛:
– Հա­գուստ­նե­րի խա­նութ-սրահ­նե­րում գնում­ներ կա­տա­րե­լու:
– Դե դու ար­դե՛ն ա­սա­ցիր, մա՛, իսկ այդ բա՜­ռը… հե՛նց այդ բա­ռը հաս­տատ մտքումդ չի մնա­լու. ին­չի՞դ է պետք:
– Պետք չէ,- ժպտաց մայ­րը,- հաս­տատ չեմ հի­շե­լու. ին­չի՞ս է պետք:
-­Տե­սա՞ր, նույ­նիսկ ինձ պետք չի այդ բա­ռը կամ… այդ խա­նութ­նե՜­րը,- փոր­ձել էր հրա­ժար­վել դուստ­րը,- ես հո ե­րե­խա չե՞մ, ու­նե­ցած­ներս էլ ար­դեն բա­վա­րար են, մա՛:
– Բա­վա­րար չե՛ն,- դստեր խոս­քը ժխտա­կա­նով ընդ­հա­տել էր մայ­րը,- բա­վա­րար չեն,- ու մտքում ա­վե­լաց­րել. «Ես դեռ ո՜ղջ եմ, իմ ար­քա­յա­դուստր…»: Եվ ա­պա.
– Վեր կաց, էլ չկրկնեմ. վե՛ր կաց:

Եվ ան­ճոռ­նի դի­մակ­նե­րը հա­մա­ճա­րա­կա­վախ դեմք­նե­րին. մարդ­կան­ցից չճա­նաչ­ված ու փո­խա­դար­ձա­բար նրանց չճա­նա­չող, մայր ու դուստր հա­սան, մոր կար­ծի­քով՝ թան­կար­ժեք, բայց ո­րո­շա­կի խա­վի կող­մից այն­քան էլ բա­նի տեղ չդրվող հա­գուս­տի մի խա­նութ-սրահ և­ ընտ­րե­ցին աղջ­կա՝ մոր աշ­խա­տան­քը խնա­յող աղջ­կա, բայց ո՛չ մոր սրտով մի շոր, վե­րա­դար­ձան տուն՝ ա­ռա­վոտ­յան ճա­նա­պարհ ընկ­նե­լու հա­մար ա­մա­ռա­նո­ցա­յին գողտ­րիկ ու փոք­րիկ քա­ղա­քում մո­րաք­րոջ նոր գնած երկ­հարկ տուն, որ­տեղ.
– Բա­րով ե­կաք,- ա­սա­ցին միմ­յանց. ի­րենք՝ հայ­րե­նիք ժա­մա­նած­նե­րին, և հայ­րե­նիք ժա­մա­նած­ներն՝ ի­րենց՝ ի­րենց նոր տուն մտած­նե­րին,- բա­րով ե­կաք:
– Բա­րով ե­կաք, բայց էս ին­չո՞ւ էս­քան ու­շա­ցաք,- քրոջ աղջ­կան համ­բու­րե­լով ու գնա­հա­տող հա­յաց­քով զննե­լով,- էս ինչ­քան ես սի­րու­նա­ցե՜լ… Համ էլ,- կրկնեց,- համ էլ, էս ին­չո՞ւ էս­քան ու­շա­ցաք,- և­ ա­պա խո­ժոռ­վե­լով,- ին­չո՞վ ե­կաք,- ա­վե­լաց­րեց:
– Տաք­սիով,- մեղք գոր­ծա­ծի նման մի պահ հա­պա­ղե­լով պա­տաս­խա­նեց մեծ քույ­րը,- տաք­սիով:
– Տաք­սիո՞վ… Ին­չո՞ւ աղջ­կադ… Գե­ղեց­կու­հի աղջ­կադ հա­մար ավ­տո չե՞ս ա­ռել,- խո­ժոռ­վեց «ար­տա­սահ­ման­ցի»… «իս­պա­նա­ցի՜» քույ­րը,- մի ավ­տոն էլ ի՞նչ է, որ չես առ­նո՜ւմ… Թե՞ չես կա­րող…,- և­ ինչ-որ բա­ռեր կուլ տա­լով,- թե չես կա­րող, տուր տա­նեմ՝ թա­գու­հու նման պա­հեմ…
Եվ սի­րուն աղ­ջի­կը՝ ոտ­քը հա­զիվ շե­մից ներս դրած մոր «ար­քա­յա­դուստ­րը», հմտո­րեն բռնե­լով նետ­ված «կռվախնձո­րը» և­ այն խնամ­քով վե­րա­դարձ­նե­լով մորաք­րո­ջը, ա­ռա­ջին ան­գամ բա­ցեց բե­րա­նը.
– Ին­չու մա՞յրս պի­տի ինձ հա­մար մե­քե­նա գնի,- ա­սաց:
– Բա էլ ո՞վ,- ժպտաց աղջ­կա մոր պի­ճի քու­րը,- բա էլ ո՞վ պի­տի առ­նի:
– Ե՛ս,- ա­ռար­կութ­յուն չըն­դու­նող ձայ­նով. «Այ քեզ բա՜ն,- իր խո­սել չսի­րող ու «հինգ րո­պեից» ար­վես­տա­բա­նութ­յան մա­գիստ­րոս դստե­րը նա­յեց մայ­րը»,- այ քեզ բա՜ն,- որ հան­գիստ ժպտաց մո­րը և,- ե՛ս,- ա­սաց,- ե՛ս կառ­նեմ, երբ ինքս փող վաս­տա­կեմ… Ե՛ս,- ու մոր ետ­ևից մտավ «փոք­րիկ հա­վա­քի»՝ խիստ խայ­տա­բղետ բազ­մութ­յամբ լեփ-լե­ցուն մեծ սրահ. պի­ճի մո­րա­քույ­րը (ըստ չար լե­զու­նե­րի) մե՜ծ ա­ռա­քե­լութ­յամբ էր ժա­մա­նել ի­րենց Աստ­վա­ծա­տուր եր­կիր, այս­տե­ղից՝ մինչև երկ­րորդ հո­գե­գա­լուստ տա­նե­լու և­ եր­կիր մո­լո­րա­կով մեկ ան­հայ­րե­նիք ու ան­տուն թա­փա­ռե­լու հա­մար ցրիվ տա­լու ի­րենց սե՜ր­մը ազն­վա­կան…

Մեկ ժամ անց ան­հո­դա­բաշխ աղ­մու­կից հոգ­նած մոր ու դստեր դի­մաց հայտն­վեց ի­րենց փնտրող մոր պի­ճի քու­րը, և.
– Գ­նո՞ւմ եք,- հարց­րեց,- գնո՞ւմ եք:
– Ե­րե­խա՛ս,- շեշ­տե­լով «ե­րե­խաս» բա­ռը,- ա­սաց ա­վագ քույ­րը,- ե­րե­խաս վա­ղը պե­տա­կան քննութ­յան է, իսկ մեկ ամ­սից՝ պաշտ­պա­նութ­յան,- ո­րը սա­հե­լով մոր պու­ճուր քրոջ ա­կան­ջի կող­քով՝ գնաց-կո­րավ ներ­սից դուրս լցվող շա՜տ կար­ևոր աղ­մու­կի մեջ, ո­րը մոր պի­ճի քու­րը պի­տի փոր­ձեր լռեց­նել ա­մե­նա­կար­ևոր ա­սե­լի­քով.
– Եր­կու շա­բաթ հե­տո, կի­րա­կի օ­րը, ժա­մը ե­րե­քին, հա­վաք­վե­լու ենք «­Հան­րա­պե­տութ­յան հրա­պա­րա­կի» ցայ­տաղբ­յուր­նե­րի մոտ, չու­շա­նա՛ք, որ­տե­ղից գնա­լու ենք ռես­տո­րան՝ հրա­ժեշ­տի քե­ֆի,- ո­րը խու­տուտ տվեց «հինգ րո­պեից» օ­րիոր­դի ա­կան­ջը. «գու­ցե՝ խնջույ­քի՞»…,- ու,- կրկնեց,- չմո­ռա­նա՛ք ու չու­շա­նա՛ք,- և մ­տավ տուն…

Եր­կու շա­բաթ հե­տո…
Դեռ չմո­տե­ցած ցայ­տաղբ­յու­րին, մարդ­կա­յին հսկա­յա­կան զանգ­վա­ծից պոկ­վեց մե­կը՝ ի­րենց պի­ճի քրոջ ու մո­րաք­րոջ տես­քով մե­կը, և շ­տա­պեց դե­պի ի­րենք. «­Վայ, քո ցա՜­վը տա­նեմ, իմ ջիգ­րե­խե­լա՜ռ քուր»,- որ դեռ չմո­տե­ցած.
– Դուք էլ ու­րիշ շո­րեր չու­նեի՞ք,- շպրտեց ա­տամ­նե­րի ա­րան­քից,- դուք էլ ու­րիշ շո­րեր չու­նեի՞ք…- ու,- դե ա­րա­գաց­րե՛ք,- մեջքն ի­րենց դարձ­նե­լով՝ քայ­լեց դե­պի ի­րեն սպա­սող, գու­նա­վոր ա­պա­գա­յով ու խայ­տաբ­ղետ զգեստ­նե­րով «կառ­նա­վա­լա­յին» բազ­մութ­յու­նը՝ թի­կուն­քում ե­րե­քամ­յա… ե­րես­նամ­յա, հար­յու­րե­րես­նամ­յա, հա­զա­րե­րես­նամ­յա ար­նա­ծոր, բայց ո՛չ ար­նա­քամ, հի­վանդ, բայց ո՛չ հի­վան­դոտ, սե­փա­կան և­ ոչ սե­փա­կան բո­րե­նի­նե­րի ձեռ­քե­րով ճղոտ­վող, բայց հա­վեր­ժի՛ ճա­նա­պար­հը բաց չթող­նող ի­րենց եր­կի­րը…

Եվ մո­րա­քը՝ իր մո­րաքն ու մոր պի­ճի քու­րի­կը, դարձ­յալ ետ նա­յեց դեռ ի­րենց տե­ղում կանգ­նած­նե­րին.
– Դե ա­րա­գաց­րե՜ք…
Որ, մեջ­քով շրջվե­լով ցայ­տաղբ­յու­րին, քայ­լե­ցին դե­պի մո­տա­կա կան­գա՛ռ:

21.10.21 թ.

ԳՐՔԵՐ՝ ԱՌԱՆՑ ԿԵՂԾԻՔԻ

Իր աստ­վա­ծա­տուր լեզ­վի յու­րա­քանչ­յուր տառն ու բա­ռը պաշ­տող և­ ըստ Ա­րա­րատ Ղա­րիբ­յա­նի դա­սագր­քե­րի Գ­յում­րիի (­Լե­նի­նա­կան – Լեն­նա­կա­նի) ա­մե­նա­լավ դպրո­ցի շրջա­նա­վար­տի ա­ռա­ջին իսկ պատմ­վածք­նե­րը գրա­վե­ցին լրջմիտ գրա­կա­նա­գետ-քննա­դատ-ըն­թեր­ցող­նե­րի ու­շադ­րութ­յու­նը. ե­կել էր նոր խոսք, ո­րը նրան կարճ ժա­մա­նակ անց՝ քսա­նամ­յա­կի օ­րը պի­տի բե­րեր «­Սո­վե­տա­կան դպրոց» թեր­թի հան­րա­պե­տա­կան մրցույ­թի ա­ռա­ջին մրցա­նա­կը…
Եվ դա ու­ղիղ 55 տա­րի ա­ռաջ էր՝ 1966 թվա­կա­նին:
­Բայց այդ պատմ­վածք­նե­րը՝ իբրև ա­ռա­ջին գիրք, լույս չտե­սան, որ պետք է շա՜տ հե­տո դառ­նա­յին… 5-րդ, իսկ որ­պես ա­ռա­ջին, որ­պես՝ «­Մի­ջին և բարձր տա­րի­քի դպրո­ցա­կան­նե­րի հա­մար» հոր­ջորջ­ված (մեր խե­լոք մա­նուկ­նե­րը դեռ պի­տի «մե­ծա­նա­յի՜ն») գիրք, ո­րը պի­տի «…բե­րեր իր յու­րա­հա­տուկ ե­րանգն ու ո­ճը, ինք­նա­տիպ մտահ­ղա­ցում­նե­րի և մո­տե­ցում­նե­րի դրսևո­րում­նե­րը»՝ «­Դաշ­տա­յին ծա­ղիկ­ներ» ման­կա­կան վի­պակն էր, որ ոչ միայն հա­ճե­լի խառ­նաշ­փոթ ա­ռա­ջաց­րեց գրա­կան շրջա­նակ­նե­րում, այլև թարգ­ման­վեց (ամ­բող­ջա­կան թարգ­մա­նութ­յու­նը՝ Սամ­վել Շահ­մու­րադ­յա­նի) և 1984 թվա­կա­նին, ամ­սագ­րա­յին տար­բե­րա­կով լույս տե­սավ «Литературная Армения» ամ­սագ­րի 3-րդ հա­մա­րում, ո­րի ինք­նա­տիպ ար­ձա­գան­քը ե­ղավ հա­մա­միու­թե­նա­կան «Вопросы литературы» ամ­սագ­րի 1985 թ.՝ հայ­կա­կան գրա­կան կյան­քին նվիր­ված ամ­փո­փիչ հոդ­վա­ծում տեղ գտած և­ այդ վի­պա­կին նվիր­ված ա­վե­լի քան բար­յա­ցա­կամ ու ինք­նա­տիպ վեր­լու­ծութ­յու­նը:
­Շատ ջերմ ըն­դու­նե­լութ­յան ար­ժա­նա­ցավ նաև երկ­րորդ՝ ա­ռա­ջի­նի օր­գա­նա­կան շա­րու­նա­կութ­յուն հան­դի­սա­ցող «­Քա­ռա­սուն­վեց ա­հեղ հնդկա­ցի­ներ» վի­պա­կը, և մոս­կով­յան «Детгиз» հրա­տա­րակ­չութ­յան կող­մից Սա­թե­նիկ Մկրտչ­յա­նին ա­ռա­ջարկ­վեց եր­կու վի­պակ­նե­րի հա­մա­տեղ՝ ռու­սե­րեն թարգ­մա­նութ­յան տպագ­րութ­յու­նը: Գր­քե­րը թարգ­ման­վե­ցին (երկ­րորդ գրքի թարգ­մա­նութ­յու­նը՝ Ա­նա­հիտ Հով­հան­նիս­յա­նի), բայց ժա­մա­նակ­նե­րը կտրուկ փոխ­վե­ցին, և­ այդ՝ եր­կու­սը մեկ գրքում հա­մա­տեղ լույս չտե­սած գրքե­րից երկ­րոր­դը «Литературная Армения» ամ­սա­գիրն իր ըն­թեր­ցող­նե­րին ներ­կա­յաց­րեց այս տար­վա (2021 թ.) ա­ռա­ջին և­ երկ­րորդ հա­մար­նե­րում՝ ամ­բող­ջութ­յամբ:
Իսկ մինչ այդ, «Юность» ամ­սագ­րի 1986 թվա­կա­նի ա­ռա­ջին հա­մա­րում տպագր­վեց Սա­թե­նիկ Մկրտչ­յա­նի «Самый старый сапожник» («­Հին քա­ղա­քի ա­մե­նա­ծեր հնա­կար­կա­տը») պատմ­ված­քը, ո­րի հի­ման վրա 1987 թվա­կա­նին «КИЕВНАУЧФИЛЬМ»-ը՝ նույն­պես սե­փա­կան նա­խա­ձեռ­նութ­յամբ և հե­ղի­նա­կի թույլտ­վութ­յամբ, նկա­րա­հա­նեց հա­մա­նուն մուլ­տիպ­լի­կա­ցիոն ֆիլ­մը, ո­րոնց մա­սին են վկա­յում հե­ղի­նա­կի մոտ պահ­պան­վող ռու­սա­լե­զու ըն­թեր­ցող­նե­րի ու ֆիլ­մը դի­տող­նե­րի բա­ցա­ռիկ ջերմ նա­մակ­նե­րը:
Ն­շենք նաև, որ Խն­կո-Ա­պոր ան­վան ման­կա­կան գրա­դա­րա­նի կող­մից անգ­լե­րեն թարգ­ման­ված և Ճա­պո­նիա՝ ման­կա­պա­տա­նե­կան գրա­կա­նութ­յան մրցա­նա­կա­բաշ­խութ­յանն ու­ղարկ­ված այդ նույն պատմ­ված­քը 2002 թվա­կա­նին Ծա­գող ար­ևի երկ­րում ստա­ցավ ա­ռա­ջին մրցա­նա­կը:
Բարձր գնա­հա­տա­կա­նի են ար­ժա­նի նաև Սա­թե­նիկ Մկրտչ­յա­նի պատմ­վածք­նե­րի «Fatum» ժո­ղո­վա­ծո­ւի թարգ­մա­նութ­յուն­նե­րը, որ կա­տա­րել էր բազ­մա­փորձ, բայց այժմ, ա­վաղ, եր­ջան­կա­հի­շա­տակ թարգ­մա­նիչ Նել­սոն Ա­լեք­սան­յա­նը, և դա­տե­լով ըն­թեր­ցող­նե­րի ար­ձա­գանք­նե­րից, ո­րոնք նույն­պես դար­ձան ռու­սա­լե­զու նույ­նիսկ ա­մե­նախս­տա­պա­հանջ և լրջ­միտ ըն­թեր­ցող­նե­րի հա­մար հա­ճե­լի ա­նակն­կալ, քան­զի իր՝ եր­բեմն ա­մե­նա­կարճ պատմ­վածք­նե­րում ան­գամ Սա­թե­նիկ Մկրտչ­յա­նը կա­րո­ղա­նում է այն­պես և­ այն­քան բան ա­սել տեքս­տում, են­թա­տեքս­տում և հա­մա­տեքս­տում, որ այդ­քա­նը լի ու լի կա­րող է բա­վա­րա­րել նույ­նիսկ վի­պա­կի, եր­բեմն էլ՝ վե­պի ստեղծ­ման հա­մար: Դա ան­վի­ճե­լիո­րեն դրա­կան կողմն է հե­ղի­նա­կի, ով իր գրի մեջ թույլ չի տա­լիս ոչ մի կեղծ նո­տա:
Ա­վե­լաց­նենք միայն այն, որ իր 75-ամ­յա­կի նա­խօ­րեին հե­ղի­նակն իր սի­րե­լի ըն­թեր­ցո­ղին հանձ­նեց պատմ­վածք­նե­րի՝ «­Մենք և մենք» նոր ժո­ղո­վա­ծուն, ո­րը նույն­պես պա­կաս հույ­զեր չի պարգ­ևի և մ­տաս­ևե­ռում­նե­րի չի մղի իր լրջմիտ ըն­թեր­ցո­ղին, իսկ նրան՝ մեր սի­րե­լի ըն­կե­րու­հուն ու գրո­ղին, մաղ­թենք նո­րա­նոր գրքեր:

Ալ­բերտ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
«Литературная Армения» ամ­սագ­րի գլխա­վոր խմբա­գիր

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.