***
Ապրիլի 17-ին Մատենադարանում տեղի ունեցավ Ռազմիկ Դավոյանի «Ռեքվիեմ» պոեմի անգլերեն հրատարակության շնորհանդեսը՝ բրիտանացի հրատարակիչներ Թոնի Ուորդի և Անջելա Ջերմենի մասնակցությամբ:
Բացման խոսքում ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը գնահատեց Ռ. Դավոյանի դերը մեր պոեզիայում և կարևորեց տարբեր լեզուներով հայ բանաստեղծությունը թարգմանելու իրողությունը: Շեշտեց, որ այսօր ժամանակակից պոեզիան թարգմանվում է տարբեր լեզուներով, և դա փաստում է, որ մենք ունենք ժամանակակից բարձր պոեզիա:
Ելույթ ունեցան պոեմի թարգմանչուհի Արմինե Թամրազյանը, որը հայերեն ու անգլերեն հատվածներ կարդաց պոեմից, ինչպես նաև բրիտանացի հրատարակիչները և արձակագիր Անուշ Ասլիբեկյանը:
Ռազմիկ Դավոյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին և կարդաց հատված «Ռեքվիեմից»:
***
Ապրիլի 17-ին Կարեն Դեմիրճյանի տուն-թանգարանում բացվեց «Միասնության դաշինքի» 20-ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդես, որտեղ արտացոլված էին Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի հանդիպումները ժողովրդի հետ:
Ցուցահանդեսի բացմանը մասնակցեց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: