Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ գրող, թարգմանիչ Սաթենիկ Մկրտչյանի ծննդյան 75-ամյա, գրական գործունեության 55-ամյա հոբելյանները և «Մենք և մենք» ժողովածուի շնորհանդեսը։ Ջերմ շնորհավորանքների և գնահատանքի խոսքեր հղելով՝ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը գրական վաստակի համար հոբելյարին հանձնեց ՀԳՄ ոսկե մեդալ։ Շնորհավորանքներով և նորատիպ ժողովածուի մասին խոսքով հանդես եկան «Մենք և մենք» գրքի խմբագիր՝ դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, գրողներ Սեյրանուհի Գեղամյանը, Ալիս Հովհաննիսյանը, Պերճուհի Ավետյանը և Գոհար Գալստյանը։ Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը՝ իր և գրադարանի աշխատակիցների անունից հոբելյարին հանձնեց պատվոգիր։
Ելույթ ունեցողները հետաքրքիր շեշտադրումներով ներկայացրեցին Սաթենիկ Մկրտչյանի քաղաքացիական հայեցի կերպարը, նրա առանձնահատուկ գրականությունը և գրելաոճը՝ նշելով, որ նրա գրական, թարգմանչական գործունեությունը զգալի տեղ է գրավում արդի հայ գրականության մեջ։
Հանդիսության ավարտին Սաթենիկ Մկրտչյանը խորին երախտագիտություն հայտնեց միջոցառման մասնակիցներին, կազմակերպիչներին, Հասմիկ Կարապետյանին։
Միջոցառումը վարեց դերասանուհի Գայանե Սամվելյանը։
Ավ. Իսահակյանի անվ.
կենտրոնական գրադարան