«Созвучие» ԿԱՅՔՈՒՄ ՀՈՒՆԻՍԻՆ ԲԱՑՎԵԼ Է «ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ» ՆԱԽԱԳԻԾԸ

Կայքը ներկայացնում է Համագործակցության երկրների գրականությունը և հրապարակախոսությունը: Բաժիններից մեկը «Նախագիծն» է, որտեղ ներկայացված են Սվետլանա Ալեկսիևիչը, Վասիլի Բիկովը, Ալես Ադամովիչը, Միկաիլ Մուշվիգը, Յակոբ Կոլասը և այլք: Հերթական նախագիծը նվիրված է բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ Էդվարդ Միլիտոնյանին: Կենսագրական տեղեկատվությանը հաջորդում է գրողի անցած ստեղծագործական ուղին` անցյալ դարի 70-ականների սկզբից մինչև մեր օրերը, թվարկվում են նրա գրքերը ըստ ժամանակագրության, միաժամանակ անդրադարձ կա առանձին ստեղծագործությունների: Այսպես, «Քշիշտոֆ Պենեդերեցկի» պոեմը, գեղարվեստական արժեքից բացի, դիտարկվում է այլ տեսանկյունով, այն է` գլոբալիզացիայի դարաշրջանում, երբ առանձնահատուկ արժեք է ներկայացնում ազգային ինքնության պահպանումը, բանաստեղծը կարևոր շեշտադրում է հաղորդում այն իրողությանը, որ տարբեր ժողովուրդների երեխաներ վերցնում են իրենց բորոր նախնիների մշակութային ժառանգությունը: «Որպես իր երկրի ճշմարիտ զավակ, նա տեսածը երևակում է ազգային տեսանկյունով»,- փաստում է հոդվածագիրը:
Էդ. Միլիտոնյան-մանկագրին մեծ տեղ է հատկացված, առավել ևս, որ բելառուս լսարանը Միկոլա Չեռնյավսկու թարգմանությամբ է կարդացել «Օդեղեն տունը» բանաստեղծական հեքիաթային ժողովածուն, իսկ այժմ այն կտեղադրվի կայքում, ինչպես նաև գրողի նոր գործերը և նրան նվիրված գրականագիտական նյութեր:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։