Բուխարեստում եռամսյա պարբերականությամբ հրատարակվող POEZIA հանդեսը տարեսկզբի թողարկման թարգմանական բաժինը ամբողջությամբ նվիրել է ժամանակակից հայ պոեզիային: Կենսագրական համառոտ տեղեկություններով ուղեկցվող մեկական բանաստեղծությամբ ներկայացված են Հովհաննես Գրիգորյանը, Լևոն Անանյանը, Հենրիկ Էդոյանը, Դավիթ Հովհաննեսը, Գագիկ Դավթյանը, Ներսես Աթաբեկյանը, Բագրատ Ալեքյանը, Կարեն Անտաշյանը, Հերմինե Նավասարդյանը և Էդվարդ Սաֆարյանը: Բանաստեղծությունները թարգմանել է պոեզիայի Արցախյան և Հայաստանյան փառատոների մասնակից, ռումին անվանի բանաստեղծ Մարիուս Քելարուն՝ «Ժամանակակից հայ պոեզիա» անգլերեն անթոլոգիայից («Ապոլոն», Երևան, 2012) և «Բանաստեղծությունն աշխարհի միջօրեականներում» երկլեզվյան ալմանախից («Վաչագան Բարեպաշտ». Ստեփանակերտ, 2012):
Կարդալ նաեւ․․․
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 3-ին ՀԳՄ-ում տեղի ունեցավ հանդիպում Համաշխարհային գրականության Մ.…
Գրական անցուդարձ
ՆՎԵՐ ՀԱՅՐԵՆԻ ԳՅՈՒՂԻՆ Օգոստոսի 14-ին Վրաստանի Ախալցխայի տարածաշրջանի Ծղալթբիլա հայկական…
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ի պաշտպանություն Սևան Նշանյանի
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ի պաշտպանություն Սևան Նշանյանի Հայաստանի գրողների միությունը իր բողոքի…

