ՈՒՐԱՑՎԱԾ – ՄՈՌԱՑՎԱ՞Ծ. Հայոց ցեղասպանության 100 – ամյա տարելիցը

Գերմանական ՊԵՆ ակումբի ցերեկույթին հրավիրվել էին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, թուրք գրող Դողան Աքանլըին, Հալլեի Մարտին Լյութերի համալսարանի պրոֆեսոր և «Մեսրոպե կենտրոնի տնօրեն Արմենուհի Դրոսթ-Աբգարյանը և ԱԺ նախկին նախագահ ու Գերմանիայի գրողների ասոցիացիայի անդամ Իմրե Տորոկը: Ցերեկույթը վարում էր «Ֆրիդրիխ-Բյոդեքեր-Կրայսիսե հիմնադրամի նախագահ Յուրգեն Յանկովսկին: Ներկայացված էր երկու գիրք՝ «Ափ մը մոխիրե՝ հրատարակված ՀԳՄ-ի, «Մեսրոպե կենտրոնի և Սաքսոնիա-Անհալթի «Ֆրիդրիխ-Բյոդեքեր-Կրայսիսե հիմնադրամի միջոցով, Էդվարդ Միլիտոնյանի, Արմենուհի Դրոսթ-Աբգարյանի և Յուրգեն Յանկովսկու կողմից, Օշերսլեբընի դոկ. Ցիթեն հրատարակչությունում և «Ուրացված-մոռացվա՞ծե հայ և գերմանացի դպրոցականների ստեղծագործությունների գիրքը՝ հրատարակված ՀԳՄ-ի և Սաքսոնիա- Անհալթի «Ֆրիդրիխ-Բյոդեքեր-Կրայսիսե հիմնադրամի միջոցով, Էրֆուրթի Դորիս հրատարակչությունում: Յուրգեն Յանկովսկին ներկայացրեց երկու գրքերը: «Ափ մը մոխիրե գրքում ամփոփված են Եղեռնի ընթացքում զոհված հայ գրողների՝ Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Ռուբեն Սևակի, Գրիգոր Զոհրապի, Ռուբեն Զարդարյանի, Երուխանի, Թլկատինցու, Գեղամ Բարսեղյանի, Տիգրան Չյոկյուրյանի և Արտաշես Հարությունյանի ստեղծագործությունները: Էդվարդ Միլիտոնյանը կարդաց 20-րդ դարի հայ նշանավոր բանաստեղծ Սիամանթոյի «Ափ մը մոխիր, հայրենի տունե բանաստեղծությունը: Արմենուհի Դրոսթ-Աբգարյանը ներկայացրեց Վիլհելմ Բարչի թարգմանությունը:
Փշրեցա՞ւ, ուրեմն, այն հայելին ոսկեծիր,
Որուն եթերային խորութեանը մէջ
Երազներս, յոյսերս, սէրերս
եւ կամքս կարմիր,
Տարիներով, մտածումիս հետ, ցոլացին…:
Ու բակին մէջ երգող աղբիւրը մեռա՞ւ,
Ու կոտրեցա՞ն պարտէզիս
ուռին ու թթենին…
Անխուսափելի մահվանից առաջ գրված նրա բանաստեղծական պատկերներով լցվեց Մագդեբուրգի ամենահին եկեղեցին: Էդվարդ Միլիտոնյանն ասաց. «Եկեղեցում ասվածը ճշմարիտ է: Եկեղեցին նաև մշակույթի սրբավայր էե:
Դողան Աքհանլըին, ով բանտարկվել էր Թուրքիայում իր քաղաքական հայացքների պատճառով և հետո տեղափոխվել Գերմանիա, խոսեց Օսվենցիումի այցելության մասին, և թե ինչպես Բիրկենաուից ցնցված է վերադարձել և հիմնել թուրքերից, հայերից, գնչուներից, ռումինացիներից ու հրեաներից կազմված խումբ՝ ուսումնասիրելու Բիրկենաուի պատճառները:
Նա ասաց, որ իր կարծիքը տարբերվում է թուրքական կառավարության դիրքորոշումից, որը մերժում է Ցեղասպանությունը, և նրանց ներողություն խնդրելը ավելի հեռու է, քան Հարդագողի ճանապարհը: Բայց թուրք ժողովրդի մի մասը այլ դիրքորոշում ունի: Թե ինչ կարող է կատարվել մեկի հետ, ով մեր ժամանակներում հրապարակայնորեն խոսում է այդ մասին, ավելի լավ չի կարելի ասել, քան դա գրել է Էդվարդ Միլիտոնյանն իր «Հրանտ Դինքի կոշիկըե բանաստեղծության մեջ, որը նա նվիրել է «Ակոսե թերթի խմբագրին, ով թուրքական կառավարությունից պահանջել է ներողություն խնդրել.
100 տարի հետո էլ վտանգավոր է
Թուրքիայում խոսել
Հայոց եղեռնի մասին,
Երբ կոշիկդ ծակ է,
Եվ անցքը նման է
Տիեզերքի ակնախոռոչում
անտարբեր պտտվող
Երկրագնդի:
Յուրգեն Յանկովսկին մեջբերեց Վերնիգերոդեում ապրող 14-ամյա Քրիստինա Քրիշոկի՝ Հայաստանում ապրող Արմենուհուն գրած նամակից. «Մի տեսահոլովակի մեջ ես տեսա, թե ինչ է կատարվում Հայաստանում: Ինձ մեծ ցավ է պատճառում ու զայրացնում այն, որ Թուրքիան չի ընդունում Ցեղասպանությունը: Ինձ զարմացնում է, թե ինչպես կարելի է արդար ապրել, եթե երկրները համարձակություն չունեն ընդունել իրենց ոճրագործություններըե: Այս գիրքը երկու երկրների երիտասարդների ընթացիկ վկայություն է, որոնք վերապրում են մահը սիրիական անապատներում, տեղահանությունը, թուրքական կառավարության ժխտումը, ինչպես նաև ճամփորդությունը դեպի ծիրանի երկիր ու ծանոթությունը նրա յուրահատուկ մշակույթի հետ:
Յուրգեն Յանկովսկին նկարագրեց իր տպավորությունը Բունդեսթագի բանավեճից, որին հետևում էր հեռուստացույցով, թեթևության զգացումը, երբ Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Լամերտը վերջապես արտասանեց «ցեղասպանությունե բառը: Սակայն մեղսակից Գերմանիայի կողմից ճանաչումը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու: Դաշնային կառավարությունը Գերմանիայի ՍԴ կուսակցության և ընդդիմության ճնշման տակ է և ի վերջո ստիպված էր հրաժարվել՝ հավասարակշռությունը մարդու իրավունքներից տեղափոխելով տնտեսական շահերի օգտին:
Տպավորիչ էր Իմրե Թորոքի փակման խոսքը. «Ազգերը սպանում են ազգերին, մարդիկ սպանում են մարդկանց…ե: Նա ասաց, որ պետք է զգուշանալ կեղծ ազգայնականությունից ու կեղծ հպարտությունից: «Ինքնությունը կարևոր է յուրաքանչյուր ազգի համար, բայց այդ ինքնությունը պետք է կոչված լինի հաստատելու, որ մենք մարդկային էակներ ենքե,- ասաց նա:
Ռենատե ԶԵԹԼԵՐ
Գերմանիայի Սաքսոնիա – Անհալթ
երկրամասի ԳՄ նախագահ

Թարգմանեց
Հերմինե ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։