Հունիսի 18-20-ը Երևանում անցկացվելու է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ Ռուոդե սեմինարը, թեմաներից մեկը՝ «Իսլամական պետության վերելքը և դրա ազդեցությունը տարածաշրջանում ու անդինե խորագրով: Հաշվի առնելով ԻՊ-ի վերջին շրջանի առավել ագրեսիվ գործողությունները, պիտի ենթադրել, որ տարածաշրջանի համարյա բոլոր երկրները ռազմահենության պոտենցիալ թիրախ են: ԻՊ-ն իսկապես լուրջ մարտահրավեր է, որը չի կարող չանհանգստացնել և տագնապի ազդակներ չհաղորդել ողջ աշխարհին, քանի որ սահմանափակված չէ որոշակի տեղանքով ու սահմանագծերով: ԻՊ-ի մետաստազները տարածված են ողջ երկրագնդով՝ փորձելով քայքայել ու աղավաղել առողջն ու տրամաբանականը: Տարբեր տվյալներով խալիֆայություն հռչակած տարածքում ավելի քան 30000 զինյալ է կռվում, և այս թիվը վերջնական չէ: ԻՊ-ի էմիսարները շարունակում են նոր զինյալներ հավաքագրել, և ոչ մի երկիր չի կարող ճշգրիտ նախանշել, թե իր քաղաքացիներից քանիսն են ահաբեկչական ինտերնացիոնալի շարքերում: Անգամ ԱՄՆ-ին չի հաջողվում վերահսկել իրադրությունը: Վիճակն առանձնապես լարված է Միջին Ասիայում: Գրոհայինները, նկատի ունենալով այդ երկրների հիմնական զանգվածի դավանանքը, իրենց կարևորագույն հաղթանակների շարքին են դասում նրանց ներգրավումը մեծ խալիֆության մեջ: Ուստի փորձագետները հավանական են համարում ռազմական ասպատակությունների տեղափոխությունը միջինասիական տարածաշրջան, որի հետևանքները, բնականաբար, կործանարար կարող են լինել արդեն այդ երկրների սահմաններից շատ ավելի հեռու, այդ թվում և Հայաստանի համար, հաշվի առնելով, որ Տաջիկստանը, Ղրղզստանը ու Ղազախստանը Հայաստանի հետ ռազմական միևնույն դաշինքի մեջ են: Խնդիրն առավել բարդ է նրանով, որ հիմնականում իսլամ դավանող այս երկրներում չափազանց շատ են ԻՊ-ի գաղափարների հետևորդները: Որոշ քաղաքագետների կարծիքով, Իսլամական պետությունը շուտով կարող է շնչել նաև Հայաստանի թիկունքին, ինչն ամենից առաջ պայմանավորված է Ադրբեջանում տիրող իրավիճակով: Լրատվամիջոցները պարբերաբար տվյալներ են ներկայացնում ազերի ահաբեկիչների, այդ երկրում գործող ԻՊ խմբավորումների և, դրանով պայմանավորված, երկրի լարված մթնոլորտի մասին: Պարբերաբար է նաև ազերի զոհերի մասին լրատվությունը: Այդուհանդերձ, թեև այդ երկրի իշխանությունների ջանքերին, շարունակվում է նոր զինյալների հավաքագրումը: Վտանգն այն չէ, որ բազմաթիվ ազերիներ են ընդգրկված ԻՊ-ի զորամիավորներում, այլ, որ նրանցից շատերը վերադառնում կամ պատրաստվում են տուն վերադառնալ նոր ահաբեկչություններ կազմակերպելու, անհավատներին ոչնչացնելու, հեղափոխություններ իրականացնելու և ԻՊ-ի սահմաններն ընդարձակելու համար, քանի որ դա է նրանց «առաքելությանե իմաստը: Կասկածից վեր է, որ ազերի ահաբեկիչների վայրենության հիմնական ալիքն ուղղված է լինելու Հայաստանի ու հայերի կողմը, ինչի համար սահմանների վրա զգոնության բարձր գործակիցն ավելի է կարևորվում: Միաժամանակ հայկական էթնոսի գոյությունը շարունակում է խնդրահարույց լինել Սիրիայում: ԻՊ-ի զինյալները ռազմական գործողությունների արդյունքում հսկողության տակ են առել Սիրիայի հյուսիսային մի շարք շրջաններ՝ ընդհուպ մոտենալով թուրք-սիրիական սահմանին: Այս առաջխաղացումից հետո ԻՊ-ի գրոհայինները կկարողանան առաջ շարժվել Բաբ ալ-Սալամ անցակետ տանող ճանապարհով, որն անցնում է սիրիական Հալեպ և թուրքական Քիլիս նահանգների արանքով: Հալեպում դեռևս բազմաթիվ հայեր են մնացել, որոնց ճակատագիրը չի կարող չանհանգստացնել: ԻՊ-ի ռազմավարությունը՝ այրել, ոչնչացնել, հավատափոխ անել, ստրկացնել, հայկական այս շրջանում անպայմանորեն դաժանության նոր դրսևորումներ կունենա: Պիտի հաշվի առնել, որ աշխարհի անհամերաշխության հաշվին Իսլամական պետությանը հաջողվել է այնքան հզորանալ, որ որևէ երկիր, այն էլ պատերազմից հյուծված Սիրիան, այլևս անզոր է նրան միայնակ դիմակայել: Նման իրավիճակում համընդհանուր չարիքի դեմ քաղաքակիրթ աշխարհի ուժերը համախմբելու յուրաքանչյուր միջոցառում ու փորձ ոչ միայն խրախուսելի, այլև ժամանակի գերակա թելադրանքն է: Այդ փորձերից մեկն էլ Երևանում կայանալիք ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի սեմինարն է, որի մասնակիցների նախնական ցանկը՝ Դանիա, Գերմանիա, Բուլղարիա, Չեխիա, Հունաստան, Հունգարիա, Իտալիա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Պորտուգալիա, Իսպանիա, Վրաստան և այլն (առանց Ադրբեջանի), հաստատումն է նրա, որ աշխարհը սկսել է խորապես գիտակցել ԻՊ-ի իրական սպառնալիքը և մոլորակի քրիստոնյա հատվածի անվտանգությանը միտված միջոցառումների անհետաձգելիությունը:
Կարդալ նաեւ․․․
Մանվել ՄԻԿՈՅԱՆ / Մեկ անգամ ևս մերժենք նախկին հանցավոր ռեժիմը
Հայաստանում նախկին իշխանությունները փորձում են ամեն կերպ պահպանել իրենց հանցավոր…
ԱՄԵՆ ԻՆՉԻ ԳԵՐՇԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է / Սամվել ԿՈՍՅԱՆ
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ Բաքու այցելության նախաշեմին Ադրբեջանի ՊՆ-ում…
Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
2022 թվականի բազում հիվանդությունների, անառողջությունների, ցավերի բազմությունից մատս դրել եմ…