Ռոլանդ ՇԱՌՈՅԱՆ

ՀԳՄ վար­չութ­յու­նը շնոր­հա­վո­րում է արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ ՌՈԼԱՆԴ ՇԱՌՈՅԱՆԻՆ ծննդյան 70-ամ­յա­կի առ­թիվ։
«Գ­րա­կան թեր­թը» միա­նում է շնոր­հա­վո­րան­քին։

***

 

­Բա­րի երթ

Ռո­լանդ Շա­ռո­յա­նի հետ ըն­կեր ենք պա­տա­նե­կան տա­րի­քից, սո­վո­րել ենք, կա­րե­լի է ա­սել, նույն կուր­սում. նա՝ լրագ­րող, ես՝ բա­նա­սեր, և մեր մտեր­մութ­յունն ա­վե­լի բո­վան­դա­կա­լից դար­ձավ, երբ նա ինձ ա­ռա­ջար­կեց կար­դալ իր «­Ցու­լը» պատմ­ված­քը։ Դա ա­ռա­ջին դեպքն էր, երբ նա գրա­կան ստեղ­ծա­գոր­ծութ­յան հայտ էր ներ­կա­յաց­նում։ Կար­դա­լուց հե­տո, ու­րա­խութ­յամբ վեր­լու­ծե­լով, հիմ­նա­վոր հա­վատ ներշն­չե­ցի Ռո­լան­դին, որ ար­ձա­կի դժվար ու­ղու ա­ռա­ջին ար­գել­քը հաղ­թա­հար­ված է։
Ն­րա պատմ­վածք­նե­րը տպագրվե­ցին գրա­կան մա­մու­լում, ա­պա և հ­րա­տա­րակ­վեց ա­ռա­ջին գիր­քը։ Գո­վե­լի էր, որ նա մե­ծա­կան կոչ­ված ար­ձա­կին զու­գըն­թաց գրում էր մա­նուկ­նե­րի հա­մար, և հ­րա­տա­րակ­վեց «Ի­շուկ Գոր­շու­կը, որ գնում է աշ­խար­հը տես­նե­լու» վի­պա­կը, ո­րը դար­ձավ փոք­րիկ­նե­րի սի­րե­լի գրքե­րից։ Շա­ռո­յան հե­ղի­նա­կը պար­բե­րա­բար տպագ­րեց ման­կա­կան գրքեր և հաս­տա­տեց որ­պես տա­ղան­դա­վոր գրող մա­նուկ­նե­րի հետ խո­սե­լու իր ի­րա­վուն­քը։ Գր­վածք­նե­րը և՛ բա­նահ­յու­սա­կան ար­մատ­ներ ու­նեն, և՛ ի­րենց գյու­ղի ան­ցու­դար­ձե­րի դրոշ­մը, և՛ անձ­նա­կան փոր­ձով թրծված համ ու հո­տը։ Ն­րա ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը կրում են հե­ղի­նա­կի եր­ևա­կա­յութ­յան խա­ղե­րը։ Աշ­նա­կի ու Սա­սու­նի հայ­րե­նի գյու­ղի միջև Ռո­լան­դը մի եր­գե­ցիկ, հու­զա­խառն կա­մուրջ է, ո­րի վրա­յով թռչկո­տե­լով գնում են էրգ­րա­յին պա­տում­նե­րը և վե­րա­դառ­նում են պա­տում­ներ ներ­կա ժա­մա­նա­կի՝ Հա­յաս­տա­նի, Սփ­յուռ­քի ու Ար­ցա­խի ներշնչ­մամբ։
Տար­բեր պե­տա­կան պաշ­տոն­ներ վա­րե­լով՝ նա չմո­ռա­ցավ երգն ու հատ­կա­պես հու­մո­րը, որն ան­պա­կաս է Ռո­լանդ Շա­ռո­յա­նի կեն­սա­կեր­պից, և բ­նա­կան է, նաև նրա ստեղ­ծած ման­կա­պա­տա­նե­կան ա­ռինք­նող ու սի­րե­լի տա­րածք­նե­րից, հե­քիաթ­նե­րից ու վի­պակ­նե­րից։
Հա­սուն տա­րի­քում Ռո­լանդն ի­րեն փոր­ձար­կեց պոե­զիա­յի գե­տը նետ­վե­լով և թ­ևա­լո­ղով կտրեց ա­զատ բա­նաս­տեղ­ծա­կան ա­լիք­նե­րը, և­ ե­թե ո­մանց թվաց, թե կխեղդ­վի այդ հոր­ձանք­նե­րում, չէ՛, գրում է է­լի ու թեթև, բա­տերֆ­լայ ո­ճով հրա­տա­րա­կում ու մտա­ծում, որ ին­քը բա­նաս­տեղծ չի։ Դա օգ­նում է հաս­տատ, որ չի ջղաձգ­վում ինք­նա­պար­ծան­քի հող­մե­րից և շա­րու­նա­կում է ման­կան հո­գով պատմ­վածք­ներ գրել ե­րե­խա­նե­րի հա­մար։ Այդ­պես դյու­րին է հաս­նել 70-ամ­յա­կի և լո­ղալ դե­պի նոր ներշն­չանք­ներ։
Բա­րի երթ, իմ ան­հան­գի՛ստ ըն­կեր։

Էդ­վարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

ԻՐ ԵՐԿՐԻ ՈՒ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆԿԵՂԾ ՀԱՎԱՏԱՎՈՐԸ

Ռո­լանդ Շա­ռո­յա­նի՝ որ­պես ե­րի­տա­սարդ ար­ձա­կագ­րի ան­վանն ա­ռա­ջին ան­գամ գրա­վոր անդ­րա­դար­ձել եմ 1984 թվա­կա­նին, Հա­յաս­տա­նի ե­րի­տա­սարդ գրող­նե­րի ծաղ­կա­ձոր­յան խորհր­դակ­ցութ­յան շրջա­նա­կում կար­դա­ցած իմ զե­կուց­ման մեջ, ո­րը վեր­նագ­րել էի «­Սե­փա­կան դի­մագ­ծի ո­րո­նում­նե­րում», և­ ո­րը 1986-ին զե­տեղ­վեց նաև «­Ժա­մա­նա­կը և գ­րա­կա­նութ­յան զար­գա­ցու­մը» իմ ժո­ղո­վա­ծո­ւում: Դի­տել էի, որ «նման ա­ռատ ներ­կա­յա­ցուց­չութ­յուն մեր ար­ձա­կը, եր­ևի թե, եր­բեք չէր ու­նե­ցել», և­ ա­վե­լի քան եր­կու տասն­յակ խոս­տում­նա­լից հե­ղի­նակ­նե­րի թվում նշել էի նաև ար­դեն վի­պակ­նե­րի ու պատմ­վածք­նե­րի ժո­ղո­վա­ծուով հան­դես ե­կած աշ­նակ­ցի ե­րի­տա­սարդ Ռո­լանդ Շա­ռո­յա­նին: Ու­շադ­րութ­յու­նիցս չէր վրի­պել «­Հար­յուր կռունկ» վի­պա­կի հետև­յալ ինք­նա­տիպ պատ­կե­րա­վոր ա­սե­լի­քը. «Ամեն ան­գամ, երբ Հա­րութ­յու­նը իջ­նում էր ձո­րարտ՝ ըն­կու­զե­նին տես­նե­լու, ել­նում էր ու ծա­ռի մեջ ե­րե­խա փնտրում: Նա գի­տեր, թե ոնց է ե­րե­խեն մար­մի­նը փա­թա­թում ծա­ռի ճյու­ղին, շուն­չը պա­հում ու լսում թփրտա­ցող սրտի զար­կե­րը: Այդ պա­հին, միայն այդ պա­հին է, որ ե­րե­խան զգում է ու հաս­կա­նում, որ ծա­ռը իր բա­րե­կամն է, և ծառն էլ է հաս­կա­նում, թե ինչ­քան կար­ևոր է այս պա­հին ե­րե­խա­յին պահ­պա­նե­լը ու գրկում է նրան հա­րա­զա­տի պես, խշշում է, և տերև­նե­րը ծած­կում են նրան»: Ամ­բողջ վի­պա­կում և հատ­կա­պես այս պատ­կե­րի մեջ զգա­լի էր մար­դու և բ­նութ­յան միա­ձույլ էութ­յան մի զգա­ցո­ղութ­յուն, որն, ան­կաս­կած, վկա­յում էր հե­ղի­նա­կի գրո­ղա­կան նուրբ ու խոր հա­յաց­քի, մտա­ծո­ղութ­յան մա­սին:
Անց­նող տա­րի­ներն ու Ռո­լանդ Շա­ռո­յա­նի տար­բեր ժան­րի նոր եր­կե­րը, նրա բազ­մա­կող­մա­նի հե­տաքրք­րութ­յուն­նե­րը (կի­նո, թատ­րոն, ման­կագ­րութ­յուն, մար­զաշ­խարհ), պե­տա­կան-մշա­կու­թա­յին գոր­ծու­նեութ­յու­նը (այդ թվում՝ ՀՀ մշա­կույ­թի նա­խա­րա­րի պա­տաս­խա­նա­տու պաշ­տո­նում) ա­վե­լիով ա­պա­ցու­ցե­ցին նրա՝ որ­պես հայ մար­դու, քա­ղա­քա­ցու, գրո­ղի էութ­յան հա­վա­տար­մութ­յու­նը ազ­գա­յին պատ­մութ­յան, գրա­կա­նութ­յան ու մշա­կույ­թի ա­վան­դույթ­նե­րին, այն ա­նանց ար­ժեք­նե­րին, ա­ռանց ո­րոնց ապ­րե­լը դառ­նում է գրե­թե անհ­նա­րին: Այդ է պատ­ճա­ռը, որ լրա­գ­րո­ղի «Ի՞նչ կար­դալ» հար­ցին հստա­կո­րեն պա­տաս­խա­նում է՝ ա­ռա­ջին հեր­թին «­Սա­սուն­ցի Դա­վիթ» մեր է­պո­սը, նաև Հովհ. Թու­ման­յա­նի մշակ­մամբ, ո­րի խոր­քա­յին ըն­կալ­մամբ է գրված 2017-ին լույս տե­սած «Էրգ­րի աստ­ված­նե­րը» վի­պաս­քը: Ընդ­հան­րա­պես, կո­րուս­յալ Հայ­րե­նի­քի, Էրգ­րի մար­դու էութ­յան խոր զգա­ցո­ղութ­յու­նը յու­րա­հա­տուկ կո­լո­րիտ են հա­ղոր­դում Ռո­լանդ Շա­ռո­յա­նի ան­հա­տա­կան կեր­պա­րին՝ թե՛ կեն­ցա­ղա­յին, թե՛ ստեղ­ծա­գոր­ծա­կան ի­մաս­տով: Մ­տե­րիմ հա­վաք­նե­րի ժա­մա­նակ ազ­գա­յին-ժո­ղովր­դա­կան եր­գե­րի ու պա­րե­րի նրա ան­թե­րի կա­տա­րում­նե­րը ոչ մե­կի հա­մար ա­նակն­կալ չեն: Ընդ­հան­րա­պես, ըն­կե­րոջ, մար­դու, հա­յի նրա կեր­պա­րը անց­յա­լի ու ներ­կա­յի ներ­քին շա­ղա­խի դրսևո­րում է, ո­րի հան­գու­ցա­կե­տերն են ժա­մա­նա­կի ճիշտ, գործ­նա­կան օգ­տա­գոր­ծու­մը (քան­զի իր բնո­րոշ­մամբ՝ ժա­մա­նա­կը մար­դու «կյան­քի մար­տա­դաշտն է»), ժո­ղովր­դի պատ­մութ­յան հաղ­թա­կան ու հե­րո­սա­կան, բայց նաև դառն ու ող­բեր­գա­կան անց­քե­րից ի­րա­տե­սա­կան դա­սեր քա­ղե­լու հրա­մա­յա­կա­նը, որն ստի­պում է նաև Ար­ցա­խի ե­րեկ­վա ու այ­սօր­վա ի­րո­ղութ­յուն­ներն ըն­կա­լել որ­պես «ցնցող եր­ևույթ»:
Թերևս այդ ա­մենն է պատ­ճա­ռը, որ վեր­ջին տա­րի­նե­րին ար­ձա­կա­գիր Ռո­լանդ Շա­ռո­յա­նը սկսել է գրել նաև չա­փա­ծո: Այս­տեղ ևս հան­դես բե­րե­լով իր յու­րա­հա­տուկ էութ­յունն ու մտա­ծո­ղութ­յու­նը: Ո­րով­հետև, ըստ նրա, դրանք՝ մաս­նա­վո­րա­պես «Ան­սանձ գրա­քան­դակ­ներ» (2010) գրքի գոր­ծե­րը, սո­վո­րա­կան բա­նաս­տեղ­ծութ­յուն­ներ չեն, այլ «բա­ռե­րի ե­րամ են, ո­րոն­ցով ես քան­դա­կել եմ իմ մտա­ծում­նե­րը»: Ա­վե­լին՝ բա­նաս­տեղ­ծա­կան նրա շար­քե­րը ոչ թե սոսկ բա­ռեր են, այլ «բա­ռե­րի խրխինջ­ներ», ինչ­պես և վեր­նագր­ված է 2017-ին լույս տե­սած նրա ժո­ղո­վա­ծուն: Այ­սինքն՝ ոչ թե պատ­մո­ղա­կան, այլ ա­ռա­վե­լա­գույնս քնա­րա­կան, ներ­քին-խոր­քա­յին զգա­ցա­կան ար­տա­հայ­տութ­յուն­ներ: Քան­զի, ինչ­պես բա­ցատ­րում է գրո­ղը՝ «…ե­թե կա­րո­ղա­նա­յի պատ­մել՝ էլ չէի գրի, ո­րով­հետև սո­վո­րա­բար գրող­նե­րը ինչ խո­սում են, այդ չեն գրում», չմո­ռա­նա­լով նշել, որ խոս­քը, ի­հար­կե, «իս­կա­կան գրող­նե­րի մա­սին է»:
Վեր­ջա­պես, ըն­դա­մե­նը կյան­քի յո­թե­րորդ տաս­նամ­յա­կը բո­լո­րած գրո­ղը կար­ծես շտա­պում է ըն­թեր­ցո­ղի՝ ժո­ղովր­դի հետ կի­սել իր հո­գում ոչ մի կերպ չմա­րող տագ­նապ­նե­րը՝ «­Զո­րա­վոր ե­կե­ղե­ցու զան­գեր,//­Մի՛ ու­շա­ցեք, թոռ­նի­կիս ձայ­նով ա­վե­տեք//Այ­սօր­վա լու­սա­բա­ցը» («­Կեն­սա­կան ա­ղոթք»): Պատ­գա­մում է՝ «­Պա­հիր քո մեջ ար­յան գնի զգա­ցու­մը, խայ­թող մեղ­վի նման». «նո­րած­նի ճիչն ա­վե­տող ար­շա­լույ­սի մե­ղե­դին», «լեռ­նե­րի վրա­յով սու­րա­ցող քա­մու եր­գը», «հորդ լու­սա­պատ­կերն ու մորդ լե­զուն» և «քո մի­ջից հա­նիր քեն ու ո­խի ցան­կա­ցած զգա­ցում՝ ջրի հա­յե­լու մեջ ինք­նութ­յունդ փնտրե­լով», «առ­յու­ծի բա­ժին հաս­կա­ցութ­յու­նը», «այն տա­րած­քը, որ ե­րե­խան չի տես­նում», «մեռ­նող ձիու խրխին­ջը»… («Կ­տակ»): Խոս­տո­վա­նում է՝ «…­Ջաղ­ցի ձո­րը//­Հորս ձայ­նի ար­ձա­գան­քով ինձ է կան­չում: //Ել­նեմ գնամ, եր­ևի, քա­նի դեռ ձմռան մու­թը չի ըն­կել…» («Ան­սիրտ պատ­կեր»):
Բ­նա­կա­նա­բար, սրանք միան­գա­մայն ըմբռ­նե­լի խո­հեր ու տագ­նապ­ներ են մեծ կյանք տե­սած ու ապ­րած մար­դու, հա­յի, գրո­ղի հա­մար: Բայց միան­գա­մայն հաս­կա­նա­լի է նաև, որ ըն­թեր­ցո­ղը՝ ժո­ղո­վուր­դը դեռևս շատ սպա­սե­լիք­ներ ու­նի իր ստեղ­ծա­գործ զա­վա­կից: Մա­նա­վանդ ին­քը՝ գրո­ղը ևս չի թաքց­նում, որ այդ զգա­ցու­մը փո­խա­դարձ է՝
Ես չեմ կա­րող ապ­րել ա­ռանց ձեզ:
Ան­կեղծ են իմ այս խոս­քե­րը: («Ա­ռանց ձեզ»)
Ու­րեմն, նո­րա­նոր եր­կար ու բեղմ­նա­վոր տա­րի­ներ մաղ­թենք մեր ըն­կե­րո­ջը, ազ­նիվ ու ող­ջա­խոհ մար­դուն, իր երկ­րի ու ժո­ղովր­դի ա­պա­գա­յի ան­կեղծ հա­վա­տա­վո­րին:

Պետ­րոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

«ԴԵՊԻ ԾՈՎԵՐԸ, ԴԵՊԻ ԼԵՌՆԵՐԸ, ԴԵՊԻ ՏՈՒՆ»

Սի­րե­լի՛ Ռո­լանդ, գրե­թե կես­դար­յա մեր ծա­նո­թութ­յան և հե­տա­գա տա­րի­նե­րի մտեր­մութ­յան հիմ­քե­րը քո ստեղ­ծած լուրջ ու ա­ռինք­նող գրա­կա­նութ­յա՞ն, թե՞ ընդ­հան­րա­պես մեր մշա­կույ­թին քո նվիր­վա­ծութ­յան մեջ փնտրեմ, քո հայ­րե­նա­պաշ­տութ­յա՞ն, թե՞ բա­նաս­տեղ­ծա­կան խառն­ված­քի, ըն­կեր­նե­րիդ նկատ­մամբ սի­րա­ռատ վե­րա­բեր­մուն­քի՞, թե՞ պար­զա­պես քո տե­սա­կի։
«Էրգ­րի աստ­ված­նե­րի» ու Էր­գի­րը կորց­րած­նե­րի հետ, քուն թե արթմ­նի, քո հույ­սե­րի ու հա­վա­տի մա­սին մշտատև զրույ­ցի՞, և­ այն ճշմար­տութ­յան, որ «մենք հայ­րե­նիք ու­նենք», բայց նաև «ե­րե­խա ու թոռ», որ «կա­տար­յալ հայ­րե­նիք են ու­զում»։ Թե՞ քո հա­վա­տի՝ մեզ սպա­սող «չթամ­բած ու ան­սանձ Ճեր­մակ նժույ­գի» տե­սի­լի և մշ­տա­գո նպա­տա­կի, որ պի­տի ուղ­ղոր­դի կռունկ­նե­րի չուն՝ մեզ, գու­ցե ոչ վա­ղը, կամ ա­վե­լի ուշ, բայց մի օր հաս­տա­տա­պես՝ «­Դե­պի ծո­վե­րը, դե­պի լեռ­նե­րը, դե­պի տուն»։
Սի­րե­լի՛ Ռո­լանդ, ա­հա և դու էլ վաս­տա­կե­ցիր «պատ­վա­վոր հո­բել­յա­րի» տիտ­ղո­սը։ Տա­րի­նե­րիդ այս գու­մա­րը ոչ քիչ է և­ ոչ էլ՝ շատ։ Եվ ապ­րած տա­րի­նե­րիդ հաշ­վեկ­շի­ռը ապ­րե­լի­քիդ հա­վաս­տա­գիրն է հաս­տա­տա­պես։
Ու­րեմն, շնոր­հա­վո­րե­լով հո­բել­յանդ, մաղ­թում եմ քեզ եր­կար տա­րի­նե­րի քա­ջա­ռողջ ըն­թացք՝ Ս­պա­սե­լու, Գոր­ծե­լու և քո ե­րա­զած օ­րը Տես­նե­լու հա­մար։ Նաև՝ բա­ռեր, խո­րի­մաստ ու թո­վիչ, քո ե­րա­զի Ս­պի­տակ ձիու խրխին­ջը մեկ­նա­բա­նող, «խրխնջա­ցող բա­ռեր»։ Եվ ո­րով­հետև քո տե­սա­կը մեզ ընդ­հան­րա­պես ու հատ­կա­պես այ­սօր շա՛տ է հար­կա­վոր։

Վազ­գեն ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«ՄՈԼԵԳԻՆ» ՌՈԼԱՆԴԻ ՅՈԹԱՆԱՍՈՒՆ ՏԱՐԻՆԵՐԸ

Ինչ­պես ա­սում են՝ ա­մեն ինչ փոխ­վում է, հո­սում, ան­շարժ ո­չինչ չկա. այս հին և ճա­կա­տագ­րա­կան ճշմար­տութ­յու­նը մեկ ան­գամ ևս գի­տակ­ցե­ցի, երբ ի­մա­ցա, որ իմ հին, ազ­նիվ, շնոր­հա­շատ ըն­կե­րը ար­դեն «խփել» է յո­թա­նա­սու­նը, մինչ­դեռ ես նրան հի­շում եմ խոր ե­րի­տա­սար­դութ­յու­նից, այն տա­րի­նե­րից, երբ նրան հու­մո­րով կո­չում էի «մո­լե­գին Ռո­լանդ», նկա­տի ու­նե­նա­լով 16-րդ դա­րի ի­տա­լա­ցի հայտ­նի պոետ Ա­րիոս­տո­յի «­Մո­լե­գին Ռո­լանդ» պոե­մի անձ­նու­րաց, խի­զախ, խենթ սի­րա­հար և ն­վիր­յալ աս­պետ Ռո­լան­դին։ Թեև ար­դեն ան­ցել են բազ­մա­թիվ տա­րի­ներ, բայց «մո­լե­գին Ռո­լան­դը» ա­մեն­ևին չի փոխ­վել՝ նույն խի­զախ, ինք­նա­տիպ, նվիր­յալ ըն­կերն ու բա­րե­կա­մը, նույն հա­մակ­րե­լի, դրա­կան մեծ է­ներ­գիա­յով լի մար­դը, իր մեջ մի ամ­բողջ բնաշ­խարհ կրող անձ­նա­վո­րութ­յու­նը, որ նաև մտա­ծող է, գրող, ստեղ­ծա­գոր­ծող, այլ կերպ ա­սած՝ ներ­հուն և հա­վա­սա­րակշռ­ված մարդ, ո­րին խորթ չէ այն ա­մե­նը, ին­չը մարդ­կա­յին է։ Ոչ ոք չի կա­րող կանգ­նեց­նել ժա­մա­նա­կի հոս­քը, բայց կան մար­դիկ, ո­րոնք հա­վա­տա­րիմ լի­նե­լով ի­րենց կոչ­մա­նը, կա­րո­ղա­նում են խույս տալ «հոս­քից» և­ ա­պա­ցու­ցել, որ մարդն իր էութ­յամբ նույնն է բո­լոր ժա­մա­նակ­նե­րում՝ ան­կախ տե­ղից, պա­հից, ի­րա­վի­ճա­կից, և փո­փո­խութ­յուն­ներ միայն ար­տա­քին մա­կե­րե­սի վրա են հայտն­վում՝ չպղտո­րե­լով ներ­քին էութ­յու­նը, այս­պես ա­սած՝ «ներ­քին մար­դուն», ո­րը մինչև վերջ մնում է ա­նա­ղարտ, ինչ­պի­սին իմ ըն­կերն է՝ յո­թա­նա­սու­նի սահ­մանն ար­դեն անց­նող, ժա­մա­նա­կա­կից աշ­խար­հի հա­կա­սութ­յուն­ներն ապ­րող և­ իր նախ­նի­նե­րին միշտ ունկն­դիր Ռո­լանդ Շա­ռո­յա­նը։

Հեն­րիկ ԷԴՈՅԱՆ

Էրգ­րի Աստ­ված­նե­րի
կեն­սա­գի­րը

Ինչ­պես որ հո­րի­զոնն է ա­նընդ­հատ նա­հան­ջում ճամ­փոր­դի ա­ռաջ, այդ­պես դու ե­կար ձեր Աշ­նակ գյու­ղից, և կ­յան­քը քո բա­ժին ճա­նա­պար­հը բա­ցեց դե­պի գրա­կա­նութ­յուն։ Եվ սկսե­ցիր, որ­պես Սաս­նո յոթ ձո­րե­րը, էջ առ էջ թեր­թել ճա­նա­չածդ աշ­խար­հը՝ քո Դա­նիել հոր ան­կեղծ հանդգ­նութ­յամբ, ում զա­վակ­նե­րով Դա­նիկ էիք ա­սում, և Սե­դա մորդ ի­մաստ­նութ­յամբ, ում Սե­դիկ էիք ա­սում։ Իսկ երբ քո ա­ռա­ջին պատմ­ված­քը կար­դա­ցի, տա­րօ­րի­նակ զգա­ցո­ղութ­յուն ու­նե­ցա, թե դու ծա­գու­մով իշ­խան ես, բայց գրիդ մեջ գյու­ղա­ցի տղա ես ձևա­նում։
Եվ գյու­ղա­ցի տղա­յի խո­նար­հութ­յամբ էլ մաք­րում ես քո և­ ու­րի­շի ճա­նա­պար­հին ըն­կած քա­րե­րը, որ քե­զա­նից հե­տո գրա­կա­նութ­յուն մտնո­ղը չքթնվո­րի, չընկ­նի օ­տար ա­րա­հետ­ներ։ Դա հատ­կա­պես շեշտ­վեց «­Գա­րուն» ամ­սագ­րում, որ­տեղ սկսե­ցիր վա­րել «­Պա­տու­հան» լրագ­րո­ղա­կան խմբա­կը, և հ­րա­շա­լի լրագ­րող­ներ ճամ­փա ե­լան քո և­ իմ «­Գա­րու­նից»։
Ի՜նչ սի­րով ու լու­սա­վոր աչ­քե­րով էինք նա­յում դե­պի ան­կա­խութ­յուն մղվող մեր միա­կամ ժո­ղովր­դին։ Այդ շրջա­նո՞ւմ էր, թե՞ դրա­նից ա­ռաջ էր, որ ա­վար­տե­ցիր «Էրգ­րի Աստ­ված­նե­րը» վեպդ, և­ ի՜նչ սի­րով էի ես, որ­պես գլխա­վոր խմբա­գիր, ա­ռա­ջար­կում տպագ­րել «­Գա­րու­նում»։
Մեծ ար­ձա­գանք ու­նե­ցավ վեպդ, և­ իմ կաս­կա­ծը քո ծագ­ման մա­սին ար­դա­րա­ցավ. ա­յո՛, դու իշ­խան Շա­ռո­յի շա­ռա­վիղն էիր։ Ինչ գրե­ցիր, տա­ղան­դի կնի­քը վրան էր, նույ­նիսկ «Ի­շուկ Գոր­շուկ»-ի, ո­րը կար­դում էի Դա­վիթ որ­դուս, երբ փոքր էր։
Խա­չիկ Դաշ­տեն­ցի ռանչ­պար­նե­րից, Մու­շեղ Գալ­շո­յա­նի պատմ­վածք­նե­րից հե­տո աստ­վա­ծաց­րիր հա­նուն մեր Հին Հայ­րե­նի­քի մարտն­չած և նա­հա­տակ­ված հե­րոս­նե­րին։ Ինչ­պես ա­սա­ցի՝ վեպդ հիաց­րել էր մեր շատ գրող­նե­րի, ա­մե­նից շատ ու­րա­խա­ցել էր Վազ­գե­նը Սարգս­յան՝ իմ ու քո գրող-սպա­րա­պետ ըն­կե­րը։
Չէ՛, դու ի­զուր էիր գյու­ղա­ցի տղա ձևա­նում, դու իշ­խան Շա­ռո­յի թոռն ես, թեև պահ­ված­քիցդ չի եր­ևում, Ռո­լանդ Շա­ռո­յան ա­նուն-ազ­գա­նու­նով իմ գրող ըն­կեր, ծնունդդ շնոր­հա­վո՛ր։

Մե­րու­ժան ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

 

***
­Սի­րե­լի՛ Ռո­լանդ Շա­ռո­յան, դու հազ­վագ­յուտ հատ­կա­նիշ ու­նես՝ լռել­յայն աղմ­կել մարդ­կանց սրտե­րի առջև՝ իբրև նրանց ինք­նութ­յան ա­ռաս­պել­նե­րով հիա­ցող ի­մաս­տուն ու­ղե­կից: Չես փնտրում ար­ձա­գանք քո խոս­քին. դա այն­քա՜ն նկա­տե­լի է քո տո­ղե­րում։ Ու­րի­շի գնա­հա­տա­կա­նի հան­դեպ զվարթ ան­տար­բե­րութ­յան ու լու­սեղ հան­դուր­ժո­ղութ­յան ազ­նվա­կան ժպիտ կա քո մեջ. ստի­պում ես հա­վաս­տիա­նալ, որ ժպի­տը մար­դու ներ­սում է ծաղ­կում։ Ան­պա­րա­գիծ, մի տե­սակ քար­քա­րոտ ու որձ սի­րո լից­քեր են պայ­թում ա­նընդ­հատ ու պարպ­վում քո մեջ: Ռուս ի­մաս­տա­սեր Նի­կո­լայ Բերդ­յաևն ա­սում էր՝ կան «ի­գա­կան» և «ա­րա­կան» ազ­գեր։ Գ­րա­կա­նութ­յունն էլ է այդ­պի­սին։ Քո­նը որձ ու տաք գրա­կա­նութ­յուն է, նոր թխած հա­ցի պես… Կ­յանքդ ու բառդ, դժվար է ա­սել, ան­թա­փանց, թե բա­ցա­զատ երգ ես դարձ­րել՝ վասն քո այն մե­կու­սի ու թանկ անկ­յու­նի, ո­րը միայն Ռո­լանդ Շա­ռո­յա­նինն է: Իմ ըն­կալ­մամբ՝ դու մի տխուր ու պայ­ծառ ճամ­փորդ ես, ում ժպի­տը հի­շեց­նում է Ագ­ռա­վա­քա­րի անհ­նա­րին թվա­ցող, բայց ան­խու­սա­փե­լի Տ­նօրհ­նե­քի մա­սին…
Լևոն ԳԱԼՍՏՅԱՆ

 

 

 

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։