ՍՈՒՐԲ ՀԱՅՐ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՎԱԽՃԱՆԸ/ Ռոլանդ ՇԱՌՈՅԱՆ

Հով­հան­նե­սը բամ­բա­կե հաստ, հնա­մաշ բաճ­կոնն ա­ռավ ու­սե­րին, ե­րեկ, էս տա­րի, ցա­վի ա­սեղն է­լի խլրտա­ցել էր թի­կուն­քին։ Դան­դաղ, համ­րա­քայլ ի­ջավ տան փայ­տա­շեն աս­տի­ճան­նե­րով և­ ան­դուռ թոն­րա­տան մուտ­քի մու­թու­լու­սի մեջ, փե­շերն ալ­րո­տած կնո­ջը գո­ռա­լով ա­սաց.
– Բա­րի՛ լույս, Մա­րիա՛մ, բա­րի լույս, կնի՛կ ջան, տո բա­րի՛ լույս, կյան­քա­կե՛ր, տո ի՞նչ ես ա­նում, թեր­մա՛շ կնիկ: Քեզ ո՞նց փախց­րի, լավ փախց­րի, չէ՞, քեզ փախց­նո­ղը ե՛ս չէի, է՜, ձի՛ն էր, էդ ձին հի­մի չկա ախր, դու կաս, թեր­մա՛շ ան­տեր,- խո­սեց, խո­սեց, խոս­քով մո­տե­ցավ, գրկեց կնոջն ու համ­բու­րեց.
– Իա՞, քնել-ե­լել ես, ա­մոթդ կորց­րե՞լ, տնա­շե՛ն,- կի­նը մի կողմ հրեց ա­մուս­նուն:
– Ա­մո­թի ե­ղածն ի՞նչ է, որ չկորց­նեմ, Մա­րիա՛մ ջան, ջա՛ն ու ջան:
– Ա՛յ մարդ, քեզ ի՞նչ է ե­ղել:
– Շատ բան է ե­ղել, կնիկ ջա՜ն,-­ եր­գե­լով խո­սում էր Հայր Հով­հան­նե­սը,-­ ինչ որ ե­ղել է, ինձ ու քեզ է ե­ղել, Մա­րիա՛մ ջան, «ախ Մա­րիամ, Մա­րիամ, իմ ջան քու ջա­նին հեյ­րան»:
Խո­սում-եր­գում-պա­րում էր Հայր Հով­հան­նե­սը:
– Էս մարդն է­լի գժվել է,- շ­վա­րած ինքն ի­րեն ա­սաց Մա­րիա­մը,-­ ա­սենք` ձեր ցե­ղի մեջ կա, քո ո­ղոր­մա­ծիկ քե­ռի Աբ­գա­րը մեռ­նե­լուց ա­ռաջ չէ՞ր ա­սել, թե ժո­ղո­վուրդ, մի քիչ սպա­սեք, ես եր­թամ Մա­սի­սի ձյու­նե­րով զիմ սիրտ հով­ռեմ ու գամ մեռ­նիմ: Դու հան­գիստ պառ­կի, ա­սել էին, մենք գնանք բե­րենք: Ձ­յու­նը բե­րել էին, բայց Ա­րա­գա­ծի, կե­րել էր մի քիչ ու հո­խոր­տա­ցել, վայ­նա­սու­նը գցել, թե էս ի՞նչ եք բե­րել, էս Մա­սի­սի ձյու­նը չէ, էդ ո՞ւմ եք խե­լա­ռի տեղ դրել, ա­սել էր, դե լավ, մեռ­նում եմ, բայց խռո­ված եմ մեռ­նում` ձեզ­նի՛ց էլ, բո­լո­րի՛ց էլ, աշ­խար­հի՛ց էլ: Ձեր մեջ ցե­ղա­կան ծռութ­յուն կա:
– Տո թեր­մա՛շ ան­տեր,-­ եր­գում-պա­րում էր Հայր Հով­հան­նե­սը,-­ ես ու ձին որ քեզ չփախց­նեինք, լա­վաշ թխելն էլ ձեռքդ չէր ընկ­նի, Մա­րիա՛մ ջան, «ախ Մա­րիամ, Մա­րիամ, Մա­րիամ»:
– Օ՜ֆ, հա­վես չու­նեմ, Հով­հան­նե՛ս, ես քո հա­վե­սը չու­նեմ, խելքդ տվել ես քա­մուն, պար ես գա­լիս, տունդ վա­ռես` շոր­հոտ չի գա, գո­նե հարս­նե­րիցդ ա­մա­չի, թոռ­նա­տեր ես:
– Ե՞րբ ե­կան էս­տեղ` մար­դա­վա­րի ապ­րե­ցինք, որ ես չա­մա­չե­ցի:
– Է­սօր գա­լու են, շա­բաթ է, մի քիչ քեզ հա­վա­քի, ա՛յ մարդ:
– Գի­տեմ, որ գա­լու են, Ար­տա­շի տղու հետ լուր եմ ա­րել, ես եմ կան­չել, Մա­րիա՛մ ջան:
– Այ մա՞րդ, էդ ին­չո՞ւ ես շալ­վար­թափ ե­ղել:
– Լա­վաշ թխել ես, լա՛վ ես ա­րել, հի­մի հաց, թթու, պա­նիր, ա­րաղ, մեկ էլ թան տար ու էն մեծ ծի­րա­նի ծա­ռի տակ սե­ղան գցի:
– Չէ՛, ձեր ցե­ղի մեջ հաս­տատ կա,- փնթփն­թաց Մա­րիա­մը:
Մի քա­նի թարմ լա­վաշ վերց­րեց ու քայ­լեց մեծ ծի­րա­նե­նու կող­մը, ուր հին, փայ­տե ինք­նա­շեն սե­ղան էր դրված, չորս կող­մը` ի­շոտ­նուկ: Գոգ­նո­ցի ճո­թով սրբեց սե­ղա­նի փո­շին, լա­վա­շը փռեց վրան, ետ դա­ռավ և ք­թի տակ մռթմռթա­լով ի­ջավ հա­ցա­տուն:
– Էլ քար ու գործ չու­նի, ա­մեն ինչ ներ­կել է, մնա­ցել է նարն­ջա­գույ­նը, քո խիղ­ճը չմեռ­նի, խե­լա­ցի ցեղ եք, է­լի՜:
Հայր Հով­հան­նե­սը հա­յաց­քը խճճել էր հսկա ըն­կու­զե­նու վե­րին ճյու­ղե­րի մեջ ու փնտրում էր ագ­ռա­վին, որն ա­խոր­ժա­լուր «ա­նի­ծում» էր, բայց երբ կնոջ վեր­ջին խոս­քերն ըն­կան ա­կան­ջը, շրջվեց և միտքն ու բա­ռե­րը մի բե­րան ա­րած շպրտեց.
– Լավն էն է, Մա­րիա՛մ, խե­լառ մեռ­նիս, չէ, թե բուրդ գզող­նե­րի ցե­ղից կնիկ ու­նե­նաս:
Ագ­ռավն է­լի կռկռաց:
– Տո ես քո՜ւ,- հայ­հո­յեց Հայր Հով­հան­նեսն ու մտքում խո­սեց: «Ինձ­նից ա­ռաջ դո՛ւ պի­տի մեռ­նիս, չէ, դու սատ­կիս, ես մեռ­նիմ»:
Նա հու­շիկ քայ­լե­րով մտավ մա­րագ, հա­նեց սյունն ի կախ երկ­փո­ղա­նի որ­սոր­դա­կան հրա­ցա­նը, ձեռ­քը պար­զեց դե­պի օ­ճորքն ի վար ճոճ­վող ա­ղավ­նու լքված բույ­նը, որ ան­ճոռ­նի դույլ էր, եր­կու փամ­փուշտ վերց­րեց, լից­քա­վո­րեց հրա­ցա­նը և լ­ռել­յայն դուրս ե­լավ: Գո­ղե­գող քայ­լում էր, ոնց որ վա­րունգ թռցնող ե­րե­խա:
Ագ­ռավն է­լի կռկռում էր: Հայր Հով­հան­նե­սի զույգ աչ­քե­րը չորս էին դար­ձել, ո՞նց էր փնտրում սև­ ագ­ռա­վին, ա­մեն ինչ կտար, ինչ որ մնա­ցել էր տնից, տե­ղից, ապ­րուս­տից, մե­նակ թե աչքն առ­ներ ագ­ռա­վին:
Լույ­սի մի շող ըն­կու­զե­նու ճյու­ղե­րի ա­րան­քից ըն­կել էր Հայր Հով­հան­նե­սի դեմ­քին: Ան­ն­շան քա­մուց տերև­նե­րը խշշում էին, իսկ շո­ղը թրթռում էր ե­րե­սին: Ագ­ռա­վը նո­րից կռռաց: Ձայ­նի ուղ­ղութ­յամբ թռան նրա աչ­քերն ու մի խա­չաճ­յու­ղի վրա «բռնե­ցին» ագ­ռա­վին: Սև ագ­ռա­վը կրկին կռնչաց: Կ­րակ խա­ղաց Հայր Հով­հան­նե­սի աչ­քե­րում, ա­սե­ղի նման մի բան ծա­կեց մեջ­քը և խր­վեց-մնաց թի­կուն­քին: Ն­շան առ­նելն ու կրա­կե­լը մեկ ե­ղավ: Գե­լա­ձո­րը եր­կար ար­ձա­գան­քեց, և լ­ռութ­յան մի­ջից սատ­կած ագ­ռա­վը խշրտո­ցով ճյուղ­նիճ­յուղ թրմփաց գե­տին. ետ­ևից հին­գու­վեց դեղ­նոտ, լեն թուփ ու տերև թափ­վեց:
Կ­րա­կո­ցի վրա Մա­րիա­մը ե­լավ մա­ռա­նից: Սփ­րի­դի մեջ մե­կիկ-մե­կիկ շա­րել էր ա­մուս­նու պատ­վի­րած ու­տե­լիք-խմե­լի­քը:
– Հով­հան­նե՛ս,- կան­չեց նա,-­ էդ ի՞նչ հրա­ցան պայ­թեց:
Հ­րա­ցա­նի ուս­նան­ցու­կը ձեռքն ի կախ, սատ­կած ագ­ռա­վը ոտ­քե­րի ա­ռաջ` քա­րա­ցած կանգ­նած էր Հայր Հով­հան­նե­սը:
– Ես էի, Մա­րիա՛մ ջան,- ձայ­նեց ա­մու­սի­նը,- գ­նա­լուց ա­ռաջ ա­սի` էս ագ­ռա­վին սպա­նեմ, նոր եր­թամ. դի­ման­լու­սից կռա­վում է:
Մա­րիա­մը սփրի­դի ե­ղած-չե­ղա­ծը դրեց սե­ղա­նին և շ­վա­րած նա­յեց ա­մուս­նուն: Սիր­տը վախ ըն­կավ:
– Ո՞ւր, տո խե­լա՛ռ, ո՞ւր կեր­թաս, է­սօր շա­բաթ է, ուր որ է տղան, հարս ու թոռ կգան: Չէ՛, ձե­րը ցե­ղա­կան է:
– Դու իմ ցե­ղը հան­գիստ թող, կեր­թամ, ուր ծնվել եմ: Լավն էն է, հի­մա Վա­րազ­դա­տին ձեն տաս, ա­սա թող զուռ­նեն հետն առ­նի,-­ ա­սաց կտրուկ և զեն­քը փողն ի վեր հե­նեց ծա­ռաբ­նին:
Մա­րիա­մի սիր­տը շրխկաց: Մի բան ան­դառ­նա­լի փոխ­վեց ներ­սում:
– Ի­րա՞վ, օ­րը հաս է, Հով­հան­նե՛ս, քո տուն չավ­րի,- նա զույգ ձեռ­քով խփեց ծնկնե­րին և մո­տե­ցավ:
Հայր Հով­հան­նե­սի աչ­քե­րը մշուշ­վել էին, հա­յաց­քը ցի­րու­ցան էր ե­ղել:
Քո աչ­քեր ո՞ւր կնա­յեն, Հով­հան­նե՛ս:
Իմ աչ­քեր կու­զեն հար­սա­նիք տես­նեն, Մա­րիա՜մ, Վա­րազ­դա­տին կան­չե, ա­սա թող դհոլ­չի Կա­րա­պե­տին հետն առ­նի, ու գան, ա­մեն­քը թող գան ու տես­նեն տալ­վո­րիկ­ցի սուրբ Հայր Հով­հան­նե­սի հար­սա­նիք, չմո­ռա­նաս քո շո­րեր փո­խես, նոր շո­րեր հա­գի: Մի գունդ մրմուռ կլլեց Մա­րիա­մը, թևե­րը խաչ­վոր­կեց, գնաց այ­գե­միջ­յան ճա­նա­պար­հով. այն կողմ Վա­րազ­դա­տի տունն է:
– Մա­րիա՜մ,- հաստ, խռպոտ ու խզված ձայ­նով ետևից կան­չեց,- Մա­րիա՛մ, մի պղինձ լի­քը ջուր դիր օ­ջա­խին` թող տա­քա­նա,-­ ու սե­ղան նստեց:
Քեզ ո՞վ ի­րա­վունք տվեց, ո՞վ քո նժույ­գին քու­ռակ կո­չեց, քեզ ի՞նչ ե­ղավ, շատ շուտ չբոցկլ­տա­ցի՞ր ու հան­գար, տալ­վո­րիկ­ցի սուրբ Հայր Հով­հան­նես, աշ­նակ­ցի ջրբաշխ Հո­վան, էդ ե՞րբ աշ­խար­հի ջրեր բա­ժա­նե­ցիր պրծար հա­վա­սար և հի­մա գնում ես, դու չէի՞ր, որ խելքդ լեզ­վիդ վրա էր` թշնա­մին թշնա­մի է, թե­պետ բա­րե­կա­մութ­յուն է քա­րո­զում, բա­րե­կամդ թշնա­մի բա­րե­կամ է, թե­կուզ մի բա­ժակ ջուր է խմել քե­զա­նից թա­քուն, էդ դու չէի՞ր, որ Հա­յաս­տա­նում էլ ես ապ­րել, Ս­տամ­բու­լում էլ ես ապ­րել, Հա­լե­պում էլ ես աշ­խա­տել, Ա­մե­րի­կա­յում թա­փա­ռել, Օ­դե­սա­յում, Կ­րաս­նո­դա­րում, Ռոս­տո­վում` փնտրել, Թիֆ­լի­սում ու Բոգ­դա­նով­կա­յում` գտել ե­սիմ ում, ե­կել հա­սել Ու­ջան, մի ամ­սից փոշ­մա­նել, ոչ ա­վել, ոչ պա­կաս, ո­րո­շել ես, որ Աշ­նակն ա­վե­լի մոտ է Մեղ­րա­գե­տին, քան Ու­ջա­նը, քո տու­նը չքանդ­վի, սո՛ւրբ Հայր, էդ­քան բա­նից հե­տո լա՜վ, լավ կշռա­դա­տել ու գնում ես:
«­Հա՛, կեր­թամ»:
– Հով­հան­նե՜ս, Հո­վա՛ն,- հեռ­վից լսվեց Վա­րազ­դա­տի ձայ­նը, և կան­չը կա­մաց-կա­մաց մո­տե­ցավ:
– Դեռ էս­տեղ եմ, Վա­րազ­դա՛տ, ե­կա՞ր, ժա­մա­նա­կին ե­կար:
Քիչ անց, շնչակ­տուր հա­սավ դհոլ­չի Կա­րա­պե­տը` դհոլն ուսն ի կախ, զույգ զարկ­փայ­տե­րը ձեռ­քին:
– Դո՛ւ էլ ժա­մա­նա­կին ե­կար, Կա­րո՛:
Վա­րազ­դա­տը խո­սեց.
– Ու­րեմն ինչ…
– Հա՛,- խոս­քի վրա ե­կավ Հայր Հով­հան­նե­սը,- ձեզ կան­չել եմ, որ իմ հո­գին դհոլ-զուռ­նով ճամ­փու դնեք մեր էր­գիր, ու հի­մա դուք պի­տի իմ հար­սա­նի­քի նվա­գը հնչեց­նեք, իմ հո­գին շա՜տ շու­տով ճամ­փա է ել­նե­լու: Տալ­վո­րիկ­ցի սուրբ Հայր Հով­հան­նե­սին դուք լավ եք ճա­նա­չում, Վա­րազ­դա՛տ, նա­խա­պես մի հատ «Մ­շո ղըռ» մինչ Մա­րիամ նո­րա­հար­սի գալ:
Շ­փոթ­ված Վա­րազ­դա­տը ծո­ցից հա­նեց զուռ­նան, բե­րա­նով մի քա­նի ան­գամ ծվեց ղա­մի­շը: Կա­րա­պե­տը շփոթ­ված դհո­լի կախ թելն անց­րեց թևին, պտտե­լով ո­լո­րեց, զարկ­փայ­տե­րը աջ ու ձախ ձեռ­քով տկտկաց­րեց, փորձ ա­րեց և նա­յեց Վա­րազ­դա­տին, ա­սել է թե` ես պատ­րաստ եմ, քո­քի: Ծղր­տաց զուռ­նան` զիլ, թնդաց դհո­լը` «Մ­շո ղըռ»: Հայր Հով­հան­նե­սի ու­սե­րը սկսե­ցին դան­դաղ ետ ու ա­ռաջ ա­նել: Ոս­կոր­նե­րում ար­յու­նը խա­ղաց, հը՛, հը՛, ու­սե­րը ցնծութ­յան մեջ են: Նա ե­լավ տե­ղից: Ծնկ­նե­րը հա­մա­չափ կոտր­վում-բաց­վում են, հը՛, հը՛, աջ ոտ­քը թա­փով զար­կում է գետ­նին, հը՛, հը՛, գո­ռում.
– Իմ հո­գին փա­ռա­վո՜ր ճամ­փա է կեր­թա:
Զուռ­նա­յի ծղրտո­ցից գայ­թակղ­ված ե­րե­խա­նե­րը շար­վել էին ցան­կոր­մի ետ­ևում և ճեղ­քե­րից բե­րան­բաց նա­յում էին:
Մա­րիա­մը ե­կավ: Շո­րե­րը փո­խել էր, կար­միր գոգ­նոց էր կա­պել, թաց աչ­քե­րով, իբր շո­րո­րա­լով գա­լիս էր:
– Վա­րազ­դա՛տ,-­ է­լի գո­ռաց Հայր Հով­հան­նե­սը,-­ էն սատ­կած ագ­ռա­վին կտա­նես գցես Սարգ­սի շան ա­ռաջ: Վա­րազ­դա՛տ: Փո­խե հարս­նա­պար:
Հայր Հով­հան­նե­սը պա­րե­լով մո­տե­ցավ Մա­րիա­մին, ճկույթ ճկթի բռնեց ձեռ­քից և­ եր­գեց.
Նախ­շուն կա­քավ, սի­րուն կա­քավ
Ձեռ­քես փա­խավ, ձորն ըն­կավ:
Եր­գեց ու գլխով նշմա­րեց` հեր­թը զուռ­նա­յինն է:
Ցան­կոր­մի ետ­ևից նա­յող ե­րե­խա­նե­րը ժպտում էին, մի քա­նի­սը ծի­ծա­ղում, մյուս­նե­րը տե­ղում պար գա­լիս, ա­վե­լի չա­րաճճի­նե­րը հրմշտում էին ի­րար` ու­րախ-զվարթ:
Բա­նից ան­տեղ­յակ, խորհր­դա­վոր հար­սան­քա­վոր­նե­րին մո­տե­ցան Հայր Հով­հան­նե­սի տղան, հարսն ու թո­ռը:
– Հա­սա՜ն, Վա­րազ­դա՛տ, փո­խե «Մ­շո ղըռ»:
Գ­լու­խը կորց­րած Կա­րա­պե­տը զար­կում էր կա­տա­ղի` ուր որ է կպայ­թեր դհո­լը: Մա­րիա­մի ձեռ­քից բռնած պինդ` պա­րե­լով Հայր Հով­հան­նե­սը ձգվեց որ­դու կողմն ու քա­շեց նրան պա­րի մեջ: Տ­ղա­յի ե­րե­սին ա­նո­րոշ ժպիտ էր գծվել:
Մի պահ Հայր Հով­հան­նե­սը տա­րեր­քի մեջ էր: Հե­տո բո­լո­րի դեմ­քե­րը դան­դաղ լո­ղա­լով սա­հե­ցին նրա աչ­քե­րի ա­ռա­ջով, մշուշ ի­ջավ աչ­քե­րին, ձայ­նե­րը խլա­ցան ա­կանջ­նե­րում: Ցան­կա­պատն ի կախ ե­րե­խա­նե­րը, ինչ-որ բան գու­շա­կե­լով, ժպիտ­նե­րը, ծի­ծաղն ու փռթկոց­նե­րը դեմ­քե­րին քա­րա­ցան:
– Էս ի՞նչ ու­րա­խութ­յուն է, ա՛յ հեր,- հոր ա­կան­ջին թեք­վեց ու հարց­րեց որ­դին:
Տալ­վո­րիկ­ցի սուրբ Հով­հան­նե­սը մռայլ­վեց, աչ­քե­րից շան­թեր թռան, ա­պա մի լու­սա­վոր շող բաց­վեց դեմ­քին:
– Իմ հո­գին ճամ­փու ենք դնում էն­տեղ, ուր ես շունչ եմ ա­ռել: Է՜ս մեծ ու­րա­խութ­յուն է, տղա՛, լաո՜, էս իմ հո­գու հար­սա­նիքն է…
Աշ­նան նո­րե­լուկ քա­մին խա­ղում էր ծա­ռե­րի մեջ: Սուրբ Հայր Հով­հան­նե­սը պա­րե­լով հա­սավ ծի­րա­նի ծա­ռին, պա­րե­լով գրկեց հաստ ծա­ռա­բու­նը, ինչ­քան ուժ ու­ներ ցնցեց, թո­ղեց ու շա­րու­նա­կեց պա­րը: Դեղ­նած տերև­նե­րի հար­յու­րա­թիվ մի ե­րամ դող­դո­ղա­լով ի­ջավ ցած:
Վա­րազ­դա­տը մո­ռա­ցել էր ա­մեն ինչ, աչ­քե­րը կկո­ցել, թշերն ուռց­րել, ինք­նա­մո­ռաց փչում էր զուռ­նան` զիլ: Կա­րա­պե­տը մո­ռա­ցել էր ա­մեն ինչ, վի­զը ծռել, աչ­քե­րը ո­չինչ չէին տես­նում, ուր որ է հաս­տա՜տ, դհո­լը կպայ­թի, և ցան­կորմն ի կախ քա­րա­ցած ծի­ծաղ­նե­րով, փռթկոց­նե­րով ու ժպիտ­նե­րով ե­րե­խա­նե­րը հա­րութ­յուն կառ­նեն և կանց­նեն ցան­կոր­մից այն կողմ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.