ՈՐԴԻՔ ՈՐՈՏՄԱՆ ՈՒ ԳԻՀԻ / ­Հա­կոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Եվ չար ու բա­րի խոր­հուրդ­ներն ա­հա խմբված բազ­մութ­յամբ,
Ս­պա­ռա­զին­ված զենք ու սու­սե­րով՝
­Բախ­վում են ի­րար ո­սոխ­նե­րի պես,
­Դարձ­նե­լով հա­մակ ինձ մահ­վան գե­րի,
Ըստ հին դիպ­վա­ծի, երբ շնոր­հը քո դեռ ինձ չէր հա­սել:
Գր. ­Նա­րե­կա­ցի, ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ, ­Բան Ա, Բ

Անց­յալ դա­րի 30-ա­կան թվա­կան­նե­րը հա­յութ­յան հա­մար ա­նո­րոշ ա­պա­գա­յով ու դրա­մա­տիզ­մով լե­ցուն ժա­մա­նա­կաշր­ջան էր, երբ «Հն­չում է ա­հա ուժգ­նա­պես ձո­րում վրեժխնդ­րութ­յան՝//­Ձայ­նը ա­հա­վոր քո դա­տաս­տա­նի» («­Մատ­յան ող­բեր­գութ­յան», ­Բան Ա, Բ): ­Հա­յին հա­րա­զա­տա­ցած ցա­վը անց­յա­լից ե­կող նույն ուժգ­նութ­յունն ու­ներ, իսկ ներ­կան էլ իր ա­նե­լա­նե­լիութ­յամբ աղ էր կար­ծես ցա­նում այդ վեր­քին: ­Հայ ի­րա­կա­նութ­յու­նը բա­ժան­վել էր եր­կու մա­սի՝ Սփ­յուռ­քի և ­Հա­յաս­տա­նի: Ե­ռա­գույն դրո­շի դեմ էր դուրս ե­կել հի­մա ար­դեն պատ­մութ­յուն դար­ձած սո­վե­տի երկ­գույն դրո­շը: Ի հետ­ևանս՝ խախտ­վել էր հա­յի հո­գե­կան հա­վա­սա­րակշ­ռութ­յու­նը՝ եր­բեմն հան­գեց­նե­լով ծայ­րա­հեղ ու ող­բեր­գա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի:
1933 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րի 24-ին, ա­ռա­վոտ­յան ժա­մը 10.30-ին, ­Վա­շինգ­տոն ­Հայթ­ցի, Ն­յու ­Յորք, Ս. ­Խաչ ե­կե­ղե­ցում պա­տա­րա­գե­լու էր հրա­վիր­ված Ա­մե­րի­կա­յի հա­յոց թե­մի ա­ռաջ­նորդ Տ. Ղ­ևոնդ արք. ­Դուր­յա­նը: ­Հենց ժո­ղովր­դի աչ­քի առջև՝ ե­կե­ղե­ցում, սպան­վեց: Ե­ղեռ­նա­գործ­նե­րը նախ­կին հայ լե­գեո­նա­կան­ներ, դաշ­նակ­ցա­կան կու­սակ­ցութ­յան ան­դամ­ներ ­Մաթ­ևոս ­Լեյ­լեկ­յանն ու Ն­շան ­Սար­գիս­յանն էին: ­Պատ­ճառն այն էր, որ սո­վե­տում գա­հա­կա­լող Ա­մե­նայն հա­յոց ­Խո­րեն Ա ­Մու­րադ­բեկ­յան կա­թո­ղի­կո­սը, իբր քա­ղա­քա­կան խա­ղե­րից հե­ռու մնա­լու հա­մար՝ հրա­հան­գել էր ե­ռա­գույ­նը հե­ռու պա­հել ե­կե­ղե­ցուց ու հա­սա­րա­կա­կան վայ­րե­րից: ­Դուր­յան Սր­բա­զա­նը, ան­սա­լով այդ հրա­հան­գին, ա­վե­լի վաղ մեր­ժել էր ե­ռա­գույն դրո­շի տակ անց­կաց­նել ­Չի­կա­գո­յի մի­ջազ­գա­յին փա­ռա­տո­նը՝ զայ­րաց­նե­լով հա­յութ­յան զգա­լի մա­սին, մաս­նա­վո­րա­պես դաշ­նակ­ցա­կան հատ­վա­ծին, ո­րոնք այն ա­նար­գանք հա­մա­րե­ցին հա­յութ­յան հան­դեպ. չէ՞ որ ե­ռա­գույն դրո­շը հա­յի ո­գին է: ­Ցա­վոք, ­Խո­րեն Ա ­Կա­թո­ղի­կո­սի շրջա­հա­յաց զգու­շա­վո­րութ­յու­նը ի­րեն էլ չի փրկում, քա­նի որ պե­տանվ­տան­գութ­յան ծպտյալ չե­կիստ­նե­րը 1938 թվա­կա­նի ապ­րի­լի 6-ին նրան խեղ­դա­մահ են ա­նում ­Վե­հա­րա­նի իր բնա­կա­րա­նում:
Ք­րո­նո­տո­պում պա­տա­հա­կա­նութ­յու­նը ո­չինչ է:
­Վե­րոնշ­յալ ող­բեր­գա­կան դեպ­քե­րին նա­խոր­դող գեր­լար­ված մթնո­լոր­տում, 1932 թվա­կա­նին իմ­պե­րիա­լիս­տա­կան ­Փա­րի­զում, «­Մենք» ամ­սագ­րի 3-րդ ­հա­մա­րում հրա­պա­րակ­վում է ­Շա­հան ­Շահ­նու­րի «­Պույ­նուզ­լը­նե­րը» պատմ­ված­քը, ո­րը շատ մեծ աղ­մուկ է բարձ­րաց­նում Սփ­յուռ­քում: ­Նույն թվա­կա­նին բոլշ­ևիկ­յան Եր­ևա­նում, «Գ­րա­կան թեր­թի» մա­յի­սի 30-ի (հ. 10) և ­հու­նի­սի 10-ի (հ. 11) հա­մար­նե­րում հրա­պա­րակ­վե­ցին Ակ­սել ­Բա­կուն­ցի «Որ­դի ո­րոտ­ման» վե­պի ե­րեք գլուխ­նե­րը: Այս հրա­պա­րա­կումն էլ իր հեր­թին աղ­մուկ հա­նեց ­Խորհր­դա­յին ­Հա­յաս­տա­նում և­ օգ­տա­գործ­վեց գրո­ղի դեմ ամ­բաս­տա­նութ­յուն­նե­րի հա­մար (օ­րի­նակ՝ «Գ­րա­կան թերթ», 1936 թ. օ­գոս­տո­սի 25): Ար­տա­ռոց կար­ծես ո­չինչ չկա. եր­կու հայ գրող­ներ ի­րա­րից հա­զա­րա­վոր կի­լո­մետ­րեր հե­ռու ի­րենց գիրն են ա­նում ու հան­րայ­նաց­նում, և ­կա­րող է ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի վեր­նագ­րե­րը պա­տա­հա­կա­նո­րեն բա­վա­կա­նին նման լի­նեն: ­Բայց խորհր­դա­վորն այս­տեղ այն է, որ եր­կու գրա­կան ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­ներն էլ, անխ­նա քննա­դատ­վե­լուց զատ, հա­մար­վում են ա­նա­վարտ, ու թեև են­թա­բա­նում ու­նեն քրիս­տո­նեա­կան խրա­տա­բա­նութ­յուն, սա­կայն նրան­ցում զար­գա­ցող գոր­ծո­ղութ­յուն­նե­րը շատ հե­ռու են դրա­նից: ­Հակ­ված ենք այն մտքին, որ աշ­խար­հում ոչ մի պա­տա­հա­կան բան տե­ղի չի ու­նե­նում, ա­ռա­վել ևս ­հոգ­ևոր` ան­ժա­մա­նակ տի­րույ­թում, ե­թե ­Շա­հան ­Շահ­նու­րի գոր­ծում զեն­քին ու վրե­ժին ա­պա­վի­նած հայն է («Վ­րէ­ժի սեւ ա­րիւն մեր հող ո­ռո­գէ//­Տա­րա­գիր ­Հայն իր կեան­քը նո­րո­գէ//­Կա­տարն հայ­րե­նի լե­ռանց հե­ռա­գոյն//Եր­թանք կո­թո­ղել դրօ­շակ ե­ռա­գոյն»), ա­պա Ա. ­Բա­կուն­ցի մոտ կրա­վո­րա­կան, «Ս­լուժ­բի պրա­վի­լին» խո­նարհ­ված հա­յը. «­Մենք ժո­ղո­վուրդ չենք, օ­րեն­քի դավ­թա­րում չկանք»: ­Սա­կայն վեր­ջին հաշ­վով եր­կու գոր­ծերն ու­նեն նույն քրո­նո­տո­պը՝ խարսխ­ված հայ ազ­գի ող­բեր­գութ­յան վրա: ­Հայ դա­սա­կան եր­կու գրող­նե­րին էլ ի­րա­կա­նում նույն ցավն է ա­ռաջ­նոր­դել:
(Ն­րանց նպա­տա­կա­յին ա­սե­լի­քը հաս­կա­նա­լու հա­մար պետք է ա­ռա­ջին հեր­թին մեկ­նա­բա­նել քրիս­տո­նեա­կան ծա­գում ու­նե­ցող բա­նա­լի բա­ռե­րը՝ «Որ­դիք ո­րոտ­մա­նը» և «Որ­դի ո­րոտ­մա­նը»:
Ով­քե՞ր են ո­րոտ­ման որ­դիք:
Ք­րիս­տո­նեա­կան ա­վան­դութ­յու­նը վկա­յում է՝ սա­մա­րա­ցի­նե­րը մեր­ժում են հյու­րըն­կա­լել Երկ­նա­վոր ­Վար­դա­պե­տին, և ­Հի­սու­սի ա­մե­նամ­տե­րիմ ու վստա­հե­լի ա­շա­կերտ­նե­րից Ս. ­Հա­կո­բոսն իր եղ­բոր՝ Ս. ­Հով­հան­նես ա­վե­տա­րան­չի հետ խնդրում է ­Հի­սու­սին, որ Ե­ղիա մար­գա­րեի նման երկն­քից կրակ թա­փի մարդ­կանց վրա: Ք­րիս­տո­սը հան­դի­մա­նեց նրանց չար պահ­ված­քի հա­մար և ն­րանց տվեց «­Բա­նե­րե­գես» ա­նու­նը, որ նշա­նա­կում է «Ո­րոտ­ման որ­դի­ներ» (­Մարկ. 3:17): ՈՐԴԻ բա­ռը կար­ևոր հաս­կա­ցութ­յուն է քրիս­տո­նեա­կան աշ­խար­հում: ­Նո­րայր ­Տա­տու­րեա­նը «­Հա­յոց լե­զո­ւի աչ­քին լոյ­սը» հոդ­վա­ծում գրում է. «Որ­դի» բառն է ան, հա­յոց բա­նա­ւոր ըն­տա­նի­քին՝ մայ­րե­նիին հա­րա­զատ զա­ւա­կը, աչ­քին լոյ­սը։ ­Յար­գե­լի ըն­թեր­ցող, այս երկ­վանկն է, որ գրա­ւոր հա­յե­րէ­նի ար­շա­լոյ­սէն՝ ­Մես­րոպ ­Մաշ­տո­ցի եւ ­Սա­հակ ­Պար­թե­ւի օ­րե­րէն սկսեալ դար­ձաւ մեր ի­րա­գոր­ծում­նե­րուն խո­նարհ եւ հա­ւա­տա­րիմ դե­րա­կա­տա­րը»։ ­Հոդ­վա­ծում առ­նա­գեղ, բարձ­րա­վիզ, վառ աչ­քե­րով Որ­դուն ­Սուր­բը հարց­նում է. «Ո­րո՞ւն զա­ւակն ես դուն»: ­Պա­տաս­խա­նը լի­նում է՝ «Աս­տու­ծոյ»):
Ա. ­Բա­կուն­ցը թե­կուզ լրջո­րեն է նկա­րա­գրում բոլշ­ևիկ­յան հայ­կա­կան մի­ջա­վայ­րը՝ նե­րա­ռե­լով քրիս­տո­նեա­կան ի­մաս­տութ­յուն­նե­րը տեքս­տում, այ­նո­ւա­մե­նայ­նիվ ստաց­վել է եր­գի­ծա­կան պատ­մութ­յուն՝ զա­վեշ­տի հա­սած տխրութ­յամբ: Գ­րո­ղի ապ­րած ժա­մա­նակ­նե­րում խի­զա­խութ­յուն էր պա­հանջ­վում, ո­րի գի­նը կա­րող էր կյանք ար­ժե­նալ: Ա. ­Բա­կուն­ցը հստակ մի­ջար­կում է. «… ինչ­պես հե­տին­նե­րը ե­ղան ա­ռա­ջին, և­ ա­ռա­ջին­նե­րը՝ վեր­ջին…», կամ «…պո­չում թո­ղե­ցին միա­միտ­նե­րին, ո­րոնք ու­շա­ցան, ինչ­պես հի­մար կույ­սե­րը», ինչ­պես և «Դ­ժոխ­քի շուն», «­Կա­յե­նի կո­տոշ», «­Յոթ վերք»-ի զո­րութ­յուն: Բ­նա­կա­նա­բար, այս մտա­ծո­ղութ­յան շա­րու­նա­կութ­յու­նը պի­տի լի­ներ. «…և բ­լոկ­նո­տը ե­ղավ կար­միր փալաս, և ­ծառս ե­ղան գա­զա­զութ­յան ցու­լե­րը». հակա­բոլշևիկ­յան են­թա­տեքս­տը ա­վե­լի քան ցցուն է, որն էլ նրան խաչ հա­նե­լու ա­ռիթ­նե­րից մե­կը ե­ղավ, չնա­յած 1982 թվա­կա­նին Ա. ­Բա­կուն­ցի Եր­կե­րի 3-րդ ­հա­տո­րում դեռևս որ­պես ծա­նո­թագ­րութ­յուն բա­ցատր­ված է. «Ն­կա­տի ու­նի իս­պա­նա­կան ցլա­մար­տը»:
­Ժի­րայր ­Դա­նիել­յա­նի «­Բա­նա­սի­րու­թեան բաւիղ­նե­րուն մէջ» գրքում նե­րառ­ված նաև ««­Նա­հանջ ա­ռանց եր­գի»-ն­ իբ­րեւ վկա­յու­թիւն» հոդ­վա­ծը, որ­տեղ կար­դում ենք. «­Տա­կա­ւին, հիմ­նո­ւե­լով «­Նա­հանջ»-ի ա­ռա­ջին հրա­տա­րա­կու­թեան կռնա­կի կող­քին լոյս տե­սած ցան­կին՝ ան­պայ­մա­նօ­րէն կու­նե­նանք այն տպա­ւո­րու­թիւնն ու հա­մո­զու­մը, թէ ­Շահ­նուր ծրագ­րո­ւած կեր­պով լծո­ւած էր աշ­խա­տան­քի՝ գրի­չով քան­դա­կե­լու «­Պատ­կե­րա­զարդ պատ­մու­թիւն հա­յոց»-ը, բաղ­կա­ցած չորս գիր­քե­րէ, ո­րոնց միայն եր­կու­քը լոյ­սին տրո­ւած է, ինչ­պէս տե­սանք, իսկ եր­րոր­դը՝ «Որ­դիք ո­րոտ­ման»-ի մէկ մա­սը՝ «­Պույ­նուզ­լը­նե­րը», լոյս տե­սած է «­Մենք» հան­դէ­սի եր­րորդ հա­մա­րին մէջ, իսկ մնա­ցած­նե­րուն մա­սին ցարդ յստակ տե­ղե­կու­թիւն­ներ կը պակ­սին»: Ի դեպ, Ակ­սել ­Բա­կուն­ցի կի­նը՝ ­Վար­վա­ռա ­Չի­վիջ­յա­նը ևս պն­դում էր, որ «Որ­դի ո­րոտ­ման» եր­կը ա­վարտ­ված է ե­ղել, սա­կայն նույն­պես ան­հայտ է նրա ճա­կա­տա­գի­րը: Եր­ևու­թա­պես անց­յալ դա­րի ե­րես­նա­կան­նե­րի ազ­դե­ցիկ եր­կու գրող­նե­րի սույն գրվածք­նե­րը կար­ծես այն ժա­մա­նակ­նե­րի ի­րա­վի­ճակ­նե­րին հա­մա­պա­տաս­խան սո­վո­րա­կան ա­ռօ­րեա­կան պատ­մութ­յուն­ներ են, ի­հար­կե, գրո­ղի սուր աչ­քով դի­տարկ­ված նկա­րագ­րութ­յուն­ներ, ո­րոն­ցից զգա­լի է նրանց ներ­քի­նից ճա­ռա­գող ազ­գա­յին ճա­կա­տագ­րի լի­նե­լութ­յան հա­մար տագ­նա­պը, որն ան­դադ­րում ելք է ո­րո­նում դե­պի լույ­սը: ­Հա­մար­ձա­կո­րեն կա­րե­լի է ա­սել՝ ­Շա­հան ­Շահ­նու­րի «­Պույ­նուզ­լը­նե­րը» և Ակ­սել ­Բա­կուն­ցի «Որ­դի ո­րոտ­ման»-ի ե­րեք գլուխ­նե­րը հայ ազ­գա­յին սո­ցիալ-հո­գե­բա­նա­կան վա­վե­րագ­րու­մի ար­ժեք ու­նե­ցող եր­ևույթ են, ո­րոնք ճշտո­րեն և ­բա­ցա­ռիկ ի­րա­կան ան­մի­ջա­կա­նութ­յամբ ար­տա­ցո­լում են ե­րես­նա­կան­նե­րի «­Հա­յոց պատ­կե­րա­զարդ պատ­մութ­յու­նը»:

­Մեկ­նում նա­րեկ­յան
լույ­սով

­Շա­հան ­Շահ­նու­րը ՈՐԴԻՔ ՈՐՈՏՄԱՆ վե­պի «­Պույ­նուզ­լը­նե­րը» գրե­լուց ա­ռաջ հա­վա­նա­բար ա­ղոթ­քի պես մեկ ան­գամ ևս ­կար­դա­ցել է «ՆԱՐԵԿԻ» Ի խո­րոց սրտի խոսք Աստ­ծո հետ ԲԱՆ ԺԵ գլու­խը: Ան­հայտ է, վեպն ի՛նչ զար­գա­ցում կու­նե­նար և­ ինչ­պես կա­վարտ­վեր, բայց մեզ հայտ­նի պատմ­ված­քը, ինչ­պես վկա­յում է «­Մենք» ամ­սա­գի­րը իր հրա­պա­րակ­ման հետգ­րութ­յու­նում, պետք է լի­ներ ՈՐԴԻՔ ՈՐՈՏՄԱՆ վե­պի նա­խա­մու­տը, ո­րի են­թադր­յալ սյու­ժեի ըն­թաց­քին բնո­րոշ է ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ԲԱՆ ԺԵ, Բ բաժ­նի սույն հատ­վա­ծը. «…Խղ­ճա­լի տես­քով այն ոչ­խա­րի պես,//Որ մատն­ված հե­տին անզ­գա­յութ­յան,//­Մո­լոր­ված հե­ռու ա­մա­յաբ­նակ, ան­կոխ վայ­րե­րում՝//­Դե­գե­րում էր հեգ վայ­րի կուռ­քե­րի//Ու դևե­րի հետ գա­զա­նա­բա­րո,//Ա­ռանց մի փոքր հո­տին մոտ գա­լու»: ­Պատմ­ված­քի ի­մաս­տա­խո­հութ­յա­նը շատ հա­րիր է վե­րոնշ­յալ գլխի Դ. բաժ­նում ա­վե­տա­րա­նիչ ­Հով­հան­նե­սի ար­դա­րա­ցու­մը ստութ­յան հան­դեպ. «Ե­թե ա­սենք, որ ոչ մի մեղք չու­նենք, //Ա­պա սուտ պի­տի դուրս բե­րենք ՆՐԱՆ (ընդգ­ծու­մը-Հ.Հ.): ­Պատմ­ված­քում յու­րա­հա­տուկ շեշ­տադր­վա­ծութ­յուն ու­նի. «Ե­թէ յան­ցա­ւոր ենք, Աս­տո­ւած պէ­լա­նիս տայ»: ­Բարձր­յա­լը չնա­յած ա­սում է. «­Չա­րը չա­րութ­յամբ չփո­խա­րի­նել,//Այլ մի օր­վա մեջ նե­րել յոթ ան­գամ//­Յո­թա­նա­սուն հեղ գոր­ծած մեղ­քե­րը»: ­Բայց մարդ միշտ դեպ ար­մատ­ներ գնա­լով հաս­նում է փե­շե­րին ­Բարձր­յա­լի մաք­րութ­յան: Ա՛յ այս­տեղ մաք­րութ­յու­նը, որ ման­կութ­յամբ է խորհր­դանշ­վում, ա­ռաջ է բե­րում տա­րա­կերպ հո­գե­վի­ճակ. «­Մեզ, որ կրում ենք մեր բնութ­յան մեջ//Բ­նա­կա­նո­րեն ծլար­ձա­կած բյուր,//Ան­թիվ-ան­հա­մար բծեր չա­րութ­յան,//Ո­րոնք մարմ­նա­յին օ­րենք­նե­րով հենց//­Բող­բո­ջում են միշտ, ա­ճում, նո­րոգ­վում՝//Ա­մե­նա­տե­սակ փշեր ընձ­յու­ղող// ­Մեր այս բնութ­յան ան­դաս­տա­նի մեջ,//­Հա­մա­ձայն ան­սուտ քո վկա­յութ­յան,//­Թե՝ «­Մար­դու միտ­քը իր ման­կութ­յու­նից//­Հա­կա­մետ է միշտ չա­րիք գոր­ծե­լու»: Ի դեպ, ­Նա­րե­կա­ցին որ­դու մեջ տես­նում է Աստ­ծո կեր­պա­րան­քով հենց ­Մար­դուն, ո­րը ոչ միայն բա­րութ­յամբ հաղ­թողն է, այլև ա­ռա­ջին հեր­թին ար­դա­րութ­յամբ հաղ­թողն է, մարդ­կա­յին հո­գին խա­ղա­ղաց­նո­ղը: ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ­Բան ԺԵ գլու­խը ցույց է տա­լիս, որ ­Նա­րե­կա­ցու հա­մար աղբ­յուր են ծա­ռա­յել ոչ միայն Աստ­վա­ծաշն­չի կա­նո­նա­կան գրքե­րը, այլև ­Հի­սու­սի Տ­ղա­յութ­յան պատ­մութ­յա­նը նվիր­ված պա­րա­կա­նոն ա­վե­տա­րան­նե­րը, հատ­կա­պես ­Նա­խա­վե­տա­րա­նը և ­Թով­մա­յի Ա­վե­տա­րա­նը: ­Շա­հան ­Շահ­նուրն ու Ակ­սել ­Բա­կուն­ցը ի­րենց պատմ­վածք­նե­րի խոր­քում ծրա­րել են նույն քրիս­տո­սախ­րատ են­թա­տեքս­տը, ո­րը փաս­տո­րեն այդ Ա­վե­տա­րան­նե­րից ե­կող ա­վան­դա­պա­տում­նե­րի գի­հու խոր­հուրդն ու­նի, ին­չով և գ­րող­նե­րը, միմ­յան­ցից ան­կախ, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ու սո­ցիա­լա­կան մի­ջա­վայ­րի հա­կա­ռակ բևեռ­նե­րին ար­ձա­գան­քով փոր­ձում են ցույց տալ կո­տո­րակ­ված հա­յութ­յան ճյու­ղա­բա­ժան դրսևո­րում­նե­րը, ­Հա­յոց կեն­սա­կա­նութ­յու­նը շա­րու­նա­կող հա­վա­տի ո­դի­սա­կա­նը: ­Մեջ­բե­րեմ Ք­նա­րիկ ­Տեր-­Դավթ­յա­նի «Գ­րի­գոր ­Նա­րե­կա­ցու զրու­ցա­պա­տում վար­քի աղբ­յուր­նե­րից» աշ­խա­տութ­յան գի­հուն վե­րա­բե­րող հատ­վա­ծը. «­Սա­կայն կա ու­րիշ զրույց՝ ­Գի­հի ծա­ռի մա­սին, ո­րի աղբ­յու­րը, ըստ իս, ­Նա­խա­վե­տա­րա­նի՝ «­Հի­սու­սը ներ­կա­րա­րի ա­շա­կերտ» ա­վան­դութ­յունն է: Ա­վե­տա­րա­նում բար­կա­ցած ներ­կա­րա­րը, տես­նե­լով, որ ­Հի­սու­սը խառ­նել է բո­լոր գույ­նե­րը, նրա հետ­ևից գցում է կո­պի­չը, որն ընկ­նե­լով գե­տին՝ ան­մի­ջա­պես կա­նա­չում է: ­Գի­հու մա­սին զրույ­ցում 7 տա­րե­կան հո­տաղ Գ­րի­գո­րը տնկում է զայ­րա­ցած պա­ռա­վի՝ իր հետ­ևից շպրտված անթ­րո­ցը, ո­րը կա­նա­չում է ու վիթ­խա­րի ­Գի­հի դառ­նում:
­Մեծ բա­նա­գետ ­Սար­գիս ­Հա­րութ­յուն­յա­նը մեծ ա­ղերս է գտնում գի­հու ա­վան­դութ­յան և ­Փոքր Մ­հե­րի ան­վան հետ կապ­ված մի զրույ­ցի միջև: ­Փոքր Մ­հե­րը գնում է ­Հա­լա­բա քա­ղաք, դառ­նում տեր­տե­րի մշակ և ն­րա փո­խա­րեն ինքն է գնում կռիվ՝ մի ան­թա­րոց (կրակ­խառ­նիչ) գցած թևին»: ­Շա­րու­նա­կե­լով խոսքս՝ հարկ է նշել, որ Գր. ­Նա­րե­կա­ցին, գրե­լով ան­զու­գա­կան «­Մատ­յա­նը», միա­ժա­մա­նակ շրջա­նա­ռութ­յան մեջ դրեց հետև­յալ եր­կու ար­տա­հայ­տութ­յուն­նե­րը՝ «Որ­դիք զօ­րու­թեանց», «Որ­դիք դա­ւա­ճա­նողք»։ Ու­շագ­րավ է, որ այս բա­ռա­կա­պակ­ցութ­յուն­նե­րը դի­պուկ բնո­րո­շում են ­Շա­հան ­Շահ­նու­րի «­Պույ­նուզ­լը­նե­րը» պատմ­ված­քի և Ակ­սել ­Բա­կուն­ցի «Որ­դի ո­րոտ­մա­նի» ե­րեք գլուխ­նե­րի ա­սե­լի­քի ո­գին: Այս ի­մաս­տով, և՛ սյու­ժեով, և՛ բո­վան­դա­կութ­յամբ ի­րա­րից տար­բեր­վող գոր­ծե­րը հա­մա­տեղ դի­տար­կե­լիս ար­տա­ցոլ­վում է մի հա­մայ­նա­պատ­կեր, ո­րում պար­զո­րոշ ներ­կա­յա­նում է հե­տե­ղեռն­յա տա­րի­նե­րի թո­հու­բո­հում դե­գե­րող հա­յի հա­վա­քա­կան կեր­պա­րը: ­Հե­տա­հա­յաց վա­վե­րագ­րու­մի ծի­րում, թե­կուզ գե­ղար­վես­տա­կան տրա­մա­բա­նութ­յան մեջ կա­րե­լի է վե­րոնշ­յալ գոր­ծե­րը դի­տել որ­պես մեկ ամ­բող­ջա­կան գրա­կան ստեղ­ծա­գոր­ծութ­յուն հայ ժո­ղովր­դի պատ­մութ­յան ժա­մա­նա­կագ­րա­յին կտրված­քում: ­Սա փոր­ձենք մեկ­նել՝ ա­պա­վի­նե­լով ­Նա­րե­կա­ցու ի­մաստ­նութ­յա­նը և ­դի­տարկ­վող գոր­ծե­րը ըն­դու­նե­լով որ­պես հայ գրա­կա­նութ­յան ձեռ­քում հայտն­ված եր­կու ըմ­պա­նակ. «­Մե­կը ար­յու­նով լի, մյու­սը՝ կա­թով.//Եր­կու բուր­վառ­ներ կայ­ծակ­նացն­ցուղ,//­Մե­կը՝ խնկա­բույր, մե­կը՝ ճեն­ճա­հոտ.//Ա­նոթ­ներ, եր­կու հա­մե­մունք կրող,//­Մե­կը՝ քաղց­րութ­յուն, մե­կը՝ դառ­նութ­յուն.//­Զույգ բա­ժակ, եր­կու պա­րու­նա­կութ­յամբ,//­Մե­կը՝ ար­տա­սուք, մյու­սը՝ ծծումբ.//­Գա­վաթ­ներ, բռնած մատ­նե­րի ծայ­րով,//­Մե­կի մեջ՝ գի­նի, մյու­սում՝ լե­ղի://­Տես­նում է բաց­ված զույգ ներ­հակ դռներ,//­Մե­կը՝ դե­պի լաց, մե­կը՝ վրի­պում.//­Հա­կա­ռա­կա­գործ եր­կու հա­լոց­ներ,//­Մեկն ար­ծար­ծում է, մյու­սը՝ շի­ջում.//Աչ­քե­րի խո­ժոռ հա­յացք երկ­դի­մի,//­Մեկն՝ անզ­գա­լի, չնչին ո­ղոք­մամբ,//Մ­յու­սը՝ ցաս­մամբ, ժանտ ու ա­նո­ղորմ.//­Բարձ­րա­ցած եր­կու ա­հեղ բա­զուկ­ներ,//­Մեկն՝ հար­վա­ծե­լու, մե­կը՝ մեր­ժե­լու.//­Մի դեմք, եր­կա­կի ար­տա­հայ­տութ­յամբ՝//Տ­խուր ու ցաս­կոտ.//­Մե­կի փո­խա­րեն եր­կու կշտամ­բանք,//­Մե­կը՝ ներ­կա­յի, մյուսն՝ ա­պառ­նու.//­Տա­րա­կու­սե­լի եր­կու ա­պա­վեն,//­Մե­կը՝ «թերևս», մյու­սը՝ «գո­նե».//­Նույն բե­րա­նի մեջ եր­կա­կի բար­բառ,// ­Մե­կը՝ եղ­կութ­յուն, մյու­սը՝ խռովք.//Եր­կու զգա­ցում միև­նույն սրտում,//­Մե­կը՝ կե­ղա­կարծ, խա­բու­սիկ հույ­սի,//Մ­յուսն՝ ա­ներկ­բա, ստույգ կորստ­յան.// Ա­հագ­նա­տե­սիլ մթին, մառ­նա­մուտ//­Մի ամպ երկ­տա­րափ՝ նե­տեր ու քա­րեր.//Ա­հեղ ո­րոտ­մունք՝ եր­կու պոռթ­կու­մով,//­Մե­կը՝ կարկ­տա­բեր, մյուսն՝ հրա­ցան.//­Ցա­վա­գին գի­շեր եր­կու վտան­գի՝//Ող­բի ու մա­հու.//Ա­ռա­վոտ սգո կրկնա­կի գույ­ժով,//­Մեկն՝ սպառ­նաց­ման, մյու­սը՝ սաս­տի.//­Զույգ ա­րե­գակ­ներ եր­կու ծա­գե­րից,//­Մե­կը՝ խա­վա­րի, մյու­սը՝ կիզ­ման» («­Մատ­յան ող­բեր­գութ­յան», ­Բան Լ, Բ):
Որ­պես վեր­ջա­բան

­Ներ­կա աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կում ա­մեն­ևին էլ պա­տա­հա­կան չեն հե­տա­հա­յաց այս փոք­րիկ դի­տար­կում­ներս, քա­նի որ դրանք, հա­մոզ­ված եմ, ու­նեն լույ­սի կե­նա­րար ու­նա­կութ­յու­նը, ուս­տի՝ ա­սե­լիքս ա­վար­տեմ եր­կու մեջ­բե­րում­նե­րով: «­Պե­դե­յա­նի աչ­քե­րը փակ­վում էին, զգում էր մի ան­սո­վոր վի­ճակ, ինչ-որ խորհր­դա­վո­րութ­յուն էր տես­նում մարդ­կանց շար­ժում­նե­րի և ­խոս­քե­րի մեջ, և թ­վում էր, թե տես­նում է ա­նի­րա­կան ե­րազ կամ ե­րա­զա­խառն ի­րա­կա­նութ­յուն։ Այլևս չէր դառ­նում չար­խը։ Ա­հա այս­տե­ղից էլ սկիզբ են առ­նում այն դեպ­քե­րը, որ նկա­րագր­ված են հա­ջորդ գլխում և որ­տեղ որ­պես իս­կա­կան հե­րոս հան­դես են գա­լիս Ո­րոտ­ման որ­դին ու տան­տի­րոջ հոր­թը»: (Ա. ­Բա­կունց, Որ­դի ո­րոտ­ման):
«…Աս­տո­ւած տո­ւեր է ի­րենց պա­տի­ժը: ­Յե­տոյ ա­ւել­ցուց.-­Գո­նէ մէ­կուն պա­տի­ժը: Ա­վա­գը իր ըն­կե­րը դէ­պի տան դու­ռը հրե­լով մռլտաց խօսք մը՝ որ լաւ չը հասկ­ցո­ւե­ցավ: Այդ խօս­քը թե­րեւս կը նշա­նա­կէր «շան զա­ւակ են»: ­Թե­րեւս կը նշա­նա­կէր «շատ ծա­րաւ եմ»: (Շ. ­Շահ­նուր, Որ­դիք ո­րոտ­ման):
­Շա­հան ­Շահ­նու­րի և Ակ­սել ­Բա­կուն­ցի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի վեր­ջին տո­ղե­րը այ­սօր էլ ար­դիա­կան են հնչում, կար­ծես ե­րեկ են աս­ված, և ­վա­ղը պի­տի դրանց շա­րու­նա­կութ­յու­նը լի­նի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.