Experience the allure of renowned Swiss watchmaking with our replica iwc, available at the best prices without compromising on quality.
At https://topswiss.pw the High-Quality replica watches for the best price on fake watch website.
The trustywatches.top is best place to buy replica watches, The watch discount is as high as 85%. Free delivery of all orders. The lowest price luxury replica watch.
Եղիշե Չարենցի ծննդյան օրը՝ մարտի 13-ին, ավանդույթ է այցելությունը նրա հուշակոթողին: Այնտեղ էին գրողներ, արվեստագետներ, բանաստեղծի տուն-թանգարանի աշխատակիցները և նրա անվան դպրոցի ուսուցիչներն ու սաները: Չարենցյան ոգով աճող հերթական սերունդն էր նրա բանաստեղծությունները հնչեցնում: Գարնանային օրվա մեջ հավերժաշունչ բառերի ղողանջն էր. «Ինչ ունեցել է ժողովուրդը քո// Հնում, անցյալում լուսավոր ու վեհ,// Ինչ ունի այսօր, ի՛նչ ցնորք ու խոհ//Ո՛ղջը հավաքել և քե՛զ է տվել»:
Ե. Չարենցի տուն թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը շնորհավորեց Չարենցի ծննդյան օրվա առթիվ` նշելով, որ հուշակոթողը յուրահատուկ սրբատեղի է հայ ժողովրդի համար, որտեղ հարգանքի տուրք է մատուցվում մեծ բանաստեղծին: «Մեզ համար առանձնահատուկ տոն է Չարենցի ծննդյան օրը: Այս տարի լրանում է Չարենցի տուն-թանգարանի հիմնադրման 60-ամյակը, իսկ հաջորդ տարի՝ բացման 50-ամյակը: Այդ առիթներով թանգարանը նախաձեռնել և իրականացնելու է բազմաթիվ ծրագրեր»,- հավելեց նա: Բանաստեղծի թոռնուհին՝ Գոհար Չարենցն ասաց. «Չարենցի սեփական ճակատագիրը նման եղավ իր հայրենիքի ճակատագրին: Բայց ժողովուրդն իմաստուն է. ինչպես այն ժամանակ և հիմա՝ միշտ նրա կողքին է: Նա կենդանության ժամանակ տեսավ իր ժողովրդի պաշտամունքը և հասկացավ, որ այն լինելու է հավերժ»: Գրականագետ Դավիթ Գասպարյանի խոսքը Չարենցի կյանքի, գործունեության, Սողոմոնյանների տոհմի ու բանաստեղծի մասին իր նոր տպագրած գրքի վերաբերյալ էր, որի շնորհանդեսը լինելու էր տուն-թանգարանում: ՀԳՄ քարտուղար Նորեկ Գասպարյանը խոսեց չարենցյան պատգամների կարևորության մասին. «Անընդհատ հիշենք ու կրկնենք Չարենցի տողը. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է. այլ ճանապարհ մեզ համար գոյություն չունի»: Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն իր խոսքում նշեց. «Հայոց ամենալուսավոր հանճարներից է Չարենցը: Նա վաղուց գիտեր, որ ինքը հավերժական է: Նա այն հզորներից է, որ ոչ միայն ապրում է, այլև՝ ապրեցնում. ազգն է պահում ու ապրեցնում»: