Տավուշի մարզի Բագրատաշենի հիմնական դպրոցում Պարույր Սևակի 100-ամյակին նվիրված թատերականացված միջոցառումը կրում էր «Մի բուռ Սևակ» խոսուն խորագիրը և գիտնական-բանաստեղծի ծով պոեզիայից առած մի լեցուն բուռ էր հրամցնում ներկաներին։ Մի բուռ, որ ոգեշնչությամբ ու հուզումով պարուրեց բոլորին՝ մեկ անգամ ևս հնարավորություն տալով ըմբոշխնել Սևակի խոհուն պոեզիան ու իմաստախոսությունները։ Դպրոցի ասմունքի խմբակի անդամները՝ ուսուցչուհի Կարինե Զախարյանի ու տնօրեն Լուսինե Գևորգյանի ղեկավարությամբ, հիանալի ներկայացում էին պատրաստել։ Տպավորիչ ասմունքով ու հիշողություններով հանդես եկան մանկավարժներ Լուսինե Գևորգյանը, Կարինե Զախարյանը, Մարգո Պետրոսյանը, Նարինե Շահսուվարյանը, Աղունիկ Հախվերդյանը, Աննա Մաճկալյանը, Գոհար Արշակյանը, Տաթևիկ Կիրակոսյանը: Միջոցառումը եզրափակեցին հրավիրված գրողներ Զավեն Պետրոսյանը, Ռուսլան Մալինյանը, ուսուցչուհի Արևիկ Աղաբաբյանը, ուսուցիչ-օպերատոր Եղիշե Պետրոսյանը։
Կարդալ նաեւ․․․
Գրական անցուդարձ
*** Մայիսի 24-ին գրող Մնացական Թարյանի որդու` բարերար Նվեր Մխիթարյանի…
«Թարգմանչաց տոն»
*** Հոկտեմբերի 11-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ «Թարգմանչաց տոն»…
1915 թ.: Պատճառներ և հետևանքներ
Հունիսի 10-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ ՀԳՄ արձակի և…
