ՉԿԱ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԲԱՐԵԿԱՄ, ՔԱՆ ԳԻՐՔՆ Է

­Մա­յի­սի 4-ին ՀԳՄ ­Գե­ղար­քու­նի­քի մար­զա­յին բա­ժան­մուն­քի ղե­կա­վար ­Տիգ­րան ­Նի­կո­ղոս­յա­նի նա­խա­ձեռ­նութ­յամբ ­Գե­ղար­քու­նի­քի մար­զի Դդմա­շեն և ­Ծաղ­կունք հա­մայնք­նե­րի դպրոց­նե­րում ՀԳՄ ման­կա­պա­տա­նե­կան բա­ժան­մուն­քի ղե­կա­վար, «­Ծի­ծեռ­նակ» ամ­սագ­րի խմբա­գիր Ա­նուշ ­Վար­դան­յանն ու ­Տիգ­րան ­Նի­կո­ղոս­յա­նը հան­դի­պում­ներ ու­նե­ցան ա­շա­կերտ­նե­րի հետ: Ինչ­պես ներկա­յաց­րեց Տ. ­Նի­կո­ղոս­յա­նը, քա­նի որ հա­մա­վա­րա­կի պատ­ճա­ռով չե­ղարկ­վել էր ապ­րի­լի 2-ին ­Գա­վառ քա­ղա­քում նա­խա­տես­ված ­Ման­կա­պա­տա­նե­կան գրքի շա­բա­թի բա­ցու­մը, ո­րը պետք է տե­ղի ու­նե­նար բա­վա­կա­նին մեծ ներ­կա­յա­ցուց­չա­կան կազ­մով, և­ ո­րի շրջա­նա­կում նաև մար­զի մի շարք դպրոց­նե­րում պետք է լի­նեին հան­դի­պում­ներ, գրա­կան մի­ջո­ցա­ռում­ներ, այս հան­դի­պու­մը կազ­մա­կերպ­վեց՝ լրաց­նե­լու այդ բա­ցը:
Ա­նուշ ­Վար­դան­յա­նը մի­ջին դա­սա­րան­նե­րի ա­շա­կերտ­նե­րին ներ­կա­յաց­րեց «­Ծի­ծեռ­նակ» ամ­սա­գի­րը՝ վստա­հեց­նե­լով, որ նրան­ցից յու­րա­քանչ­յուրն էլ իր ստեղ­ծա­գոր­ծութ­յամբ և ն­կար­չա­կան աշ­խա­տանք­նե­րով կա­րող է տեղ գտնել ամ­սագ­րի է­ջե­րում: Անդ­րա­դառ­նա­լով ժա­մա­նա­կա­կից ման­կա­գիր­նե­րին՝ նա ընդգ­ծեց, որ կար­ևոր է ճա­նա­չել այ­սօր մա­նուկ­նե­րի ու պա­տա­նի­նե­րի հա­մար ստեղ­ծա­գոր­ծող գրող­նե­րին, ո­րոնց գոր­ծերն ընդգրկ­ված են դա­սագր­քե­րում:
­Տիգ­րան ­Նի­կո­ղոս­յա­նի հան­դի­պու­մը բարձր դա­սա­րա­նի ա­շա­կերտ­նե­րի հետ էր: ­Նա կար­ևո­րեց երկ­խո­սութ­յու­նը գրող­նե­րի հետ հան­դի­պում­նե­րի ըն­թաց­քում. «­Դուք այն­պի­սի տա­րի­քում և­ այն­պի­սի ժա­մա­նակ­նե­րում եք ապ­րում, որ պի­տի կա­րո­ղա­նաք գրող­նե­րի հետ մտնել ակ­տիվ բա­նա­վե­ճի մեջ՝ ինչ են գրում, ին­չու են գրում և­ ինչ­պես են գրում, բա­վա­րա­րում է ձեզ, թե ոչ»,- ա­սաց նա: ­Հոր­դո­րե­լով կապ­վել գրքի ու գրա­կա­նութ­յան հետ՝ Տ. ­Նի­կո­ղոս­յա­նը նկա­տեց. «­Թեև հա­մա­կար­գի­չը, հե­ռա­խո­սը բա­վա­կա­նին հե­ռաց­րել են գրքից, բայց ու­զում եմ ձեզ հա­վա­տաց­նել, որ չկա այս աշ­խար­հում ա­վե­լի գե­ղե­ցիկ բան, քան ըն­թեր­ցա­նութ­յունն է, և չ­կա ա­վե­լի լավ բա­րե­կամ, քան գիրքն է: ­Սա հնչում է որ­պես մեր­կա­պա­րա­նոց քա­րոզ, բայց ժա­մա­նա­կը ցույց կտա, որ սա ճիշտ է, ո­րով­հետև աշ­խար­հի բո­լոր ազ­նիվ և ­խե­լոք մար­դիկ թղթին թո­ղել են ա­մե­նա­կար­ևո­րը, և ­ցան­կա­լի է, որ այդ ա­մե­նա­կար­ևո­րը նաև ձեզ հաս­նի, և ­ցան­կա­լի է, որ մի սե­րունդ, ի վեր­ջո, կա­րո­ղա­նա ու­րիշ­նե­րի սխալ­նե­րի վրա սո­վո­րել, ոչ թե իր սխալ­նե­րի»:
Ու­րա­խա­լի է այն փաս­տը, որ նույն օ­րը մար­զում տար­բեր ձևա­չա­փով հան­դի­պում­ներ էին ի­րա­կա­նաց­վել, իսկ ­Գա­վա­ռի քա­ղա­քա­յին գրա­դա­րա­նում հան­դի­պում էր նա­հա­տակ­ված զին­վոր­նե­րի ծնող­նե­րի հետ:
­Շա­քե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն