Վերածնվեց հայ ժողովուրդը, ծաղկել սկսեց նրա կուլտուրան, արվեստը: Սակայն խորհրդային իշխանության և կուսակցության որգաններում բուն դրած ժողովրդի թշնամիները տարիներ շարունակ փորձում եյին շեղել լենինյան-ստալինյան ուղիով զարգացող ձևով ազգային, բովանդակությամբ սոցիալիստական կուլտուրան: Նրանք նացիոնալիստական թույն էին սրսկում արվեստագետներին և ձախողում եյին տաղանդավոր կադրերի առաջքաշման գործը: … Սակայն Մեծ Ստալինի և Կոմունիստական Կուսակցության ղեկավարությամբ հողմացրիվ յեղան և ոդը ցնդեցին ժողովրդի թշնամիները…
Վ. Ղազանչյան.
«Մեր արվեստի նվաճումներից»
***
Իրիկուն է, մեղմ իրիկուն,
Բայց լույսեր են շողում անգին,
ՍՏԱԼԻՆ արևն է ճառագում
Խորախորհուրդ մեծ հավաքին:
Աշոտ Շայբոն
1955 թ. մարտի 18
Մարդկության ազնիվ, աշխատավոր, խորհող և ստվար զանգվածային մասը չի կամենում պատերազմ: Մեզ մնում է հաստատապես պահանջել, որ արգելվի ատոմային զենքը, մյուս զենքերը, պատերազմն ինքը, և լինի խաղաղություն:
Դ.Դեմիրճյան
«Հանուն խաղաղության և
ընդդեմ պատերազմի»
***
Նոր Զեյթունի մասսայական գրադարանը կազմակերպեց Ե. Չարենցին նվիրված երեկո, որին մասնակցում էին շատ ընթերցողներ, բանվոր-ծառայողներ, գրողներ:
1980 թ. մարտի 14
«Լենինիե թեման մեծ թեմա է, պատմահեղափոխական ռոմանտիկայի, պաթոսի, էնտուզիազմի, սիրո սխրանքի թեմա: Դա նաև հավատ է համամարդկային նշանակություն ունեցող հասկացությունների հանդեպ… Ներկայումս աշխատում եմ «Լենինը և Կրուպսկայանե կտավի վրա:
Պետրոս Մալայան
***
Լենինյան գաղափարների իրականացումը և Ռուսաստանում ու Հայաստանում կատարված սոցիալ-քաղաքական վերափոխումները ողջունեցին նաև հայ մտավորականության դասական ներկայացուցիչները: Մեծ Հոկտեմբերի հաղթանակից անմիջապես հետո հայ նշանավոր քանդակագործ Հակոբ Գյուրջյանը… իր տաղանդը նվիրեց հեղափոխական հերոիկայի կերտմանը:
Արամայիս Մնացականյան
«Վեհ իդեալներով տեգորված»
Այդ ժամանակներից ավելի ուշագրավ բաներ դրեք:Երկու ճիվաղների պատկերները հազիվ մոռացել էնք: