ԷՄԻԼԻ ԴԻՔԻՆՍԸՆ

ԷՄԻԼԻ  ԴԻՔԻՆՍԸՆ

ԵՍ ՄԱՀԱՑԱ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Ես մահացա գեղեցկության համար,
Հազիվ էի գերեզմանիս մեջ հարմարվել,
Երբ մեկը, կողքիս գերեզմանից,
Որ ճշմարտության համար էր մահացել

Հարցրեց կամաց. «Ինչի՞ մեռարե:
«Գեղեցկության համարե:
«Ես էլ՝ ճշմարտության,
Եղբայրներ ենքե,- ասաց:

Խոսեցինք մենք, ինչպես
Գիշերն հանդիպած հարազատներ –
Մինչ մամուռը մեր շուրթերին հասավ
Եվ ծածկեց անունները մեր:

ՀԱՂԹԱՆԱԿԸ ՈՒՇ Է ԳԱԼԻՍ
Հաղթանակը ուշ է գալիս,
Դիպչում սառող շուրթերին.
Ցրտահարված արդեն-
Անզգա.
Ինչքան քաղցր կլիներ այն,
Կաթիլը միայն.
Ժլա՞տ էր այդքան Աստված:
Բարձր է Նրա սեղանը մեզ համար-
Ոտնաթաթերի վրա էլ՝ անհաս:
Փշրանքը փոքր բերանների համար է,
Շիկահավերի համար՝ կեռասը,
Արծիվներին խեղդում է ոսկի նախաճաշը:
Աստված ճնճղուկներին է հավատարիմ,
Որ քիչ սեր ունեն – քաղցել գիտեն:

ՀՈԳԻՆ ԸՆՏՐՈՒՄ Է ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ
Հոգին ընտրում է հանրությունն իր,
Հետո՝ դռները փակում-
Երկնային այդ մեծ խմբին
Ոչ ոք չի խառնվում:

Անտարբեր, երբ կառքերն են կանգնած
Դարպասի առաջ նրա ցած-
Անտարբեր, երբ գորգին
Արքան է ծնկած:
Ես գիտեմ նրան- բազմությունից
Ընտրում է մեկին-
Հետո՝ փեղկերն ուշադրության
Փակում- նման քարին:

ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ԵՄ ԿՈՐՑՐԵԼ
Երկու անգամ եմ կորցրել –
Մահվան էր նման:
Երկու անգամ եմ Աստծուց
Ողորմություն խնդրել:

Երկու անգամ էլ հրեշտակներն են
Ինձ պահապան եղել-
Կողոպտի՛չ: Բանկիր- Հայր-
Հիմա ես ավելի եմ թշվառ:

Անգլերենից թարգմանեց
ՀԵՐՄԻՆԵ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։