ՄՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ/ Գևորգ ԱՏՐՅԱՆ

Հատված «Ուրոբորոս» վեպից

Ձախ կող­մից կրկին սկսեց ա­ռա­ջա­նալ վիթ­խա­րի մի բան, բայց ակն­թարթ անց Սա­նա­սա­րը հաս­կա­ցավ, որ դա նա­վա­խելն է՝ մինչև ջրա­գի­ծը թաղ­ված հրաբ­խա­յին ա­վա­զի մեջ: Նավն էլ աս­տի­ճա­նա­բար իր վիթ­խա­րի թա­փով հայտն­վեց Սա­նա­սա­րի աչ­քե­րի առջև: Նա­վի վրա չկա­յին կայ­մեր ու ա­ռա­գաստ­ներ, կո­ղա­յին թիա­վար ա­նիվ­ներ, փրկօ­ղակ­ներ, ինչ­պես որ չկար ըն­թա­ցա­յին խցի­կը, նա­վա­կո­ղի ե­լուստն ու ան­գամ մեծ խա­րիս­խը, որն ի­ջեց­նում են շղթա­յա­կապ որձ շան պես, որ­պես­զի նա մխրճվի սո­ղա­ցող հու­նի մեջ: Նա­վա­քիթն ա­վարտ­վում էր հնա­գույն ծե­րու­նու փայ­տե գլխով, ընդ ո­րում այդ զանգ­վա­ծեղ գա­լեո­նա­յին քան­դա­կի խիտ բե­ղերն ու թավ մո­րու­քը հաս­նում էին մինչև ֆորշ­տե­վե­նը: Ըն­դար­ձակ տախ­տա­կա­մա­ծը լցոն­ված էր լայ­նա­կի գե­րան­նե­րով, և­ այդ կոշտ նստա­րան­նե­րի վրա, մտրա­կը ձեռ­քին հսկի­չի հա­յաց­քի ներ­քո, ջլերն էին պատ­ռում սափ­րա­գ­լուխ, մինչև գո­տի­նե­րը մերկ ծո­վագ­նաց­նե­րը:
Ծո­վա­հե­նա­կան ռո­մով տա­կա­ռի երկ­վոր­յակ տայ­կո թմբու­կի ռիթ­միկ ո­րո­տա­լի ձայ­նի տակ ուժգ­նո­րեն շար­ժե­լով եր­կար թիե­րը՝ նրանք հեր­կում, մինչև նա­վա­կողն էին բարձ­րաց­նում ձուղ­պա­շատ, սև­ ա­վա­զը՝ ձաղ­կե­լով ու փող­փո­ղաց­նե­լով նա­վի կող­քե­րին ամ­րաց­ված թղթե կռունկ­նե­րը՝ ա­րե­գա­կին հղված ա­ղոթք­նե­րով:
Նա­վա­խե­լին մո­տիկ, ա­ռա­ջին թիա­վա­րի մոտ, միայ­նակ նա­վաս­տին հու­սա­հատ կող­քից կողք էր պտտում կրկնա­կի ղե­կա­նի­վի եղջ­յու­րա­վոր ա­նիվ­նե­րը, փոր­ձե­լով նա­վը դուրս բե­րել նրա բոր­բոք­ված եր­ևա­կա­յութ­յամբ ծնված օր­հա­սա­կան ի­նը բա­լա­նոց փո­թոր­կից:
– Լո՛յգ, պա­հիր կեն­դա­նի­նե­րին,- կար­գադ­րեց Սա­նա­սա­րը:
– Տպ­ռո՛ւ… Կա՛նգ ա­ռեք, ան­բա՛ն ա­նա­սուն­ներ,- նույն պա­հին ար­ձա­գան­քեց Լոյ­գը:
Ու որ­քան էլ ռնգեղջ­յուր­նե­րը, զայ­րա­լից թա­փա­հա­րե­լով գլուխ­նե­րը, ֆռթաց­նեին՝ մե՛կ քարշ տուր, մե՛կ կանգ­նիր,- ստիպ­ված էին եղջ­յուր­նե­րը խո­նար­հել և՛ ա­տե­լի, և՛ հարգ­ված տի­րոջ ա­ռաջ:
Այս ան­գամ, չսպա­սե­լով որ­դու մտա­հոգ հա­յաց­քին կամ ճա­կա­տա­յին հար­ցին, մայ­րը ձայն տվեց.
– Ա­վան­դութ­յուն կա, որ մի ժա­մա­նակ այս­տեղ ծփում էին հա­մաշ­խար­հա­յին օվ­կիա­նո­սի ա­լիք­նե­րը, ու միայն մեր լե­ռան գա­գաթն էր երևում ան­սահ­ման ջրե­րի մեջ: Սա միակ նավն էր, որ կա­րո­ղա­ցավ հաս­նել բաղ­ձա­լի ցա­մա­քին: Ժա­մա­նակ անց ջրե­րը քաշ­վե­ցին, իսկ նա­վը մնաց՝ տա­րի­նե­րի հետ ծածկ­վե­լով փո­շով, մոխ­րով ու ա­վա­զով: Բայց մենք կա­րո­ղա­ցանք նրան հո­ղի տա­կից հա­նել:
Այդ ըն­թաց­քում հսկի­չը քայ­լեց դե­պի նա­վա­քի­թը, որ­տեղ բարձ­րա­նում էր պղնձե կի­սա­բո­լո­րակ կա­մա­րը, ո­րի մեջ­տե­ղից կախ­ված էր նա­վի զան­գը: Բռ­նե­լով լեզ­վա­կը՝ նա խփեց կե­սա­ժա­մը:
Ճեր­մակ գլխա­կա­պով թմբկա­հա­րը, որ զան­գի մո­տեր­քում թա­կում էր տայ­կո­յի վրա, վեր նե­տեց, օ­դում պտտեց­րեց հար­վա­ծա­յին փայ­տիկ­նե­րը, հե­տո դրանք բռնեց, պտտեց մատ­նե­րի ա­րան­քում ու իր տպա­վո­րիչ մե­նա­կա­տա­րումն ա­վար­տեց ո­րո­տըն­դոստ հա­մա­զար­կով դի­մաց­կուն մեմբ­րա­նի վրա:
Թիակ­նե­րի պա­րապ բռնակ­ներն ուղղ­վե­ցին երկ­նա­յին օվ­կիա­նոս, նրանց ի­լիկ­նե­րը, անց­նե­լով նա­վա­խե­լի անց­քե­րով, թիա­բե­րան­նե­րով խրվե­ցին ա­վա­զի մեջ, և­ այդ ակն­թար­թա­յին թմրութ­յան ըն­թաց­քում թվաց՝ նա­վը հսկա­յա­կան մգդա­կա­րով ա­մուր կա­րել են գետ­նին:
Եվ այդ պա­հին տախ­տա­կա­մած գլոր­վեց սայ­լա­կը մրոտ­ված կաթ­սա­յով: Սայ­լա­կը քշում էր կո­կը՝ մերկ փո­րին կա­պած զո­լա­վոր գոգ­նո­ցով ու բարձ­րա­գա­գաթ կեղտ­կուր թա­սա­կով: Ն­րա ձախ ոտ­քը ազդ­րից ներքև մտցված էր փայ­տե պրո­թե­զա­յին շշի մեջ, և­ այդ պատ­ճա­ռով ձախ ձեռ­քը, որ ծան­րա­բեռն­ված էր պար­տադր­ված հե­նա­կա­յին աշ­խա­տան­քով, չէր կա­րող օգ­նութ­յան ձեռք մեկ­նել ա­ջին, ո­րը շե­րե­փով կաթ­սա­յից հա­վա­քում էր ան­հայտ վռիկն ու լցնում թիա­վար­նե­րի ա­ռաջ պար­զած, թա­քուն անկ­յուն­նե­րից դուրս բե­րած ա­ման­նե­րում:
Սայ­լա­կը շարժ­վում էր դե­պի նա­վա­խե­լը, ճռինչ, ճռինչ, ոտ­քը, ճռինչ, ճռինչ, կեղծ ոտ­քը. փայ­տե պրո­թե­զին հըն­թացս ան­դադ­րում չխկչխկում էին ստրկա­կան աշ­խա­տան­քից ժա­մա­նա­կա­վոր ա­զա­տագր­ված ու­տող­նե­րի գդալ­նե­րը: Կոկն ան­հե­տա­ցավ տե­սա­դաշ­տից, անց­նե­լով տախ­տա­կա­մա­ծի հա­կա­ռակ կող­մը՝ այն­տեղ էլ ջրիկ վռի­կով կե­րակ­րե­լու աշ­խա­տող ու­ժին:
Պարզ­վեց, որ վռի­կի մեջ է­լի ինչ-որ բան կար: Սայ­լա­կառ­քից լավ չէր եր­ևում, միայն նկա­տե­լի էր, որ որկ­րա­մոլ­նե­րը դրանք բռնում էին ձեռ­քե­րով ու նա­խա­պես ա­խոր­ժան­քով շուր­թե­րը լպստե­լով՝ ծա­մում էին ա­խոր­ժա­լի կրճտո­ցով:
– Մի րո­պեով տուր հե­ռա­դի­տակդ,- դի­մեց Սա­նա­սա­րը մո­րը:
Մայ­րը պա­րա­նո­ցից կախ­ված լոռ­նե­տի ոս­կե շղթա­յի փա­կա­նը բա­ցեց:
– Վեր­ջերս տե­սո­ղութ­յունս թու­լա­ցել է, ա­հա, եր­բեմն ստիպ­ված եմ…- նման ան­կեղծ խոս­տո­վա­նութ­յու­նից նա անս­պա­սե­լի շփոթ­վեց ու լռել­յայն որ­դուն տվեց հե­ռա­դի­տա­կը:
Բռ­նե­լով սա­դա­փե բռնա­կը՝ Սա­նա­սա­րը աչ­քե­րին մո­տեց­րեց ոսպն­յակ­նե­րը, շրջեց փոք­րիկ թա­փա­նի­վը՝ լա­րե­լով ցայ­տու­նութ­յու­նը, ա­սես պատ­րաստ­վում էր նետն ար­ձա­կել թշնա­մու ռե­խին, և­ ա­հա բռնված կի­զա­կե­տում, հստակ ու պարզ ճեր­մա­կին տվեց նրբա­գույն դե­լի­կա­տե­սը: Ար­դեն ո­րե­րորդ ան­գամ Սա­նա­սա­րին հե­տա­պնդող սև մա­գի­լը շի­կա­ցած խայ­թով խո­ցեց ներ­սը: Ս­տա­մոք­սը, որ ար­դեն մար­սել էր ե­րեկ­վա ու­տե­լիքն ու դրա հա­մար կծկված ու դա­տարկ էր, ա­սես ծակ­ված փու­չիկ՝ ծառս ե­ղավ ու ապս­տամ­բեց: Սա­նա­սա­րը կտրուկ շար­ժու­մով աչ­քե­րից պո­կեց հե­ռա­դի­տա­կը: Ն­ման բան լի­նել չէր կա­րող, ո՛չ, դա նրան թվա­ցել է՝ այ­րող արև, ճա­ռա­գայթ­նե­րի ցո­լար­ձա­կում… Նա կրկին, հի­մա ար­դեն մլուլ տա­լով, հե­ռա­դի­տա­կով զննեց ա­մե­նաե­ռան­դուն որկ­րա­մո­լին: Ա­հա կծու քրտին­քի բծե­րը, հո­սե­լով ա­րե­գա­կից խանձ­ված կեղ­տոտ ճա­կա­տից դե­պի եր­կար քթի ձիան­ման ռուն­գե­րը՝ լայն բաց, ինչ­պես մոր հե­ռա­դի­տա­կի եր­կու ոսպն­յակ­նե­րը, ա­հա ան­հագ բե­րա­նը, որ չի կուլ տա­լիս, այլ հա­ճույ­քի հա­մար մար­գար­տե ա­տամ­նե­րով քիչ-քիչ կծում է հո­ղի որ­դի դո­ղա­ցող հաստ հատ­վա­ծա­մա­սե­րը: Եվ նույն­պի­սի հրա­բուխ, ո­րը մի ժա­մա­նակ գոր­ծում էր այս­տեղ, արթ­նա­ցավ, բռնկվեց Սա­նա­սա­րի ստա­մոք­սում՝ պատ­րաստ դուրս նե­տել ստա­մոք­սա­լե­ղու քլթքլթա­ցող մագ­ման: Սա­նա­սա­րը հե­ռա­դի­տա­կը վե­րա­դարձ­րեց մո­րը, ձեռ­քե­րով ա­մուր կպավ լայ­նա­դիր գե­րա­նին, փոր­ձե­լով մա­րել կրա­կը ներ­սի փոք­րիկ հրաբ­խի կենտ­րո­նում և մոր ու Լոյ­գի հար­ցա­կան հա­յացք­նե­րին լուռ, չբա­ցե­լով բե­րա­նը, վա­խե­նա­լով ան­փա­ռու­նակ, վատ բու­րող հետ­ևանք­նե­րից, աջ ձեռ­քը պո­կեց հու­սա­լի հե­նա­րա­նից ա­ռաջ ըն­թա­նա­լու շար­ժու­մով:
Լոյ­գը, քիչ բարձ­րաց­նե­լով ճա­կա­տը ծած­կող բո­լի­վա­րի եզ­րը որ­պես ան­խոս հրա­հան­գի ըն­կալ­ման նշան, փու­թով սկսեց մտրա­կել հնա­զանդ ա­նա­սուն­նե­րին, որ­պես­զի նրանք շա­րու­նա­կեն ի­րենց ճա­նա­պար­հը:
Սա­նա­սա­րի ա­րա­գա­ցած շնչա­ռութ­յու­նը ա­մեն մի շնչում-ար­տա­շնչու­մի հետ հան­դարտ­վե­լով՝ վե­րա­դառ­նում էր բնա­կա­նոն չա­փին, մատ­նե­րի նյար­դա­յին լար­վա­ծութ­յան ե­ռոց­քը նույն­պես սա­ռում էր հանգ­չող վա­ռա­րա­նի խո­ղո­վա­կի հան­գույն՝ պաղ գե­րա­նից: Եվ նա ա­նու­րախ մտո­րում ու ոչ մի կերպ չէր հաս­կա­նում, թե ին­չու, թե­կուզ և­ իր էութ­յամբ սար­սա­փե­լի, թա­քուն տե­սա­ծը այդ­պի­սի ու­ժով ար­ձա­գանք­վեց իր մեջ:
Սայ­լա­կառ­քը շա­րու­նա­կում էր հա­մա­չափ ըն­թաց­քը՝ եր­կու կող­մից պաշտ­պան­ված մարդ­կա­յին ու ձիե­րի մար­մին­նե­րով, երբ անս­պա­սե­լի, այդ ան­հաղ­թա­հա­րե­լի պատ­նե­շի մի­ջով ներս խու­ժե­ցին ե­րե­քը՝ ա­վել­նե­րով և­ ան­սո­վոր սանր­ված­քով՝ եր­կար, ա­մուր կապ­ված հյուս­քե­րով, ո­րոնց ծայ­րե­րը ու­սե­րին ար­ձակ­վել էին բազ­մա­ցո­ղուն ա­վե­լիկ­նե­րով: Տես­նե­լով, որ ոչ ոք ի­րենց չի քշում, սկսե­ցին ջա­նադ­րո­րեն ավ­լել սայ­լա­կառ­քի ճամ­փան, ճյու­ղե­րի կա­պուկ խրձե­րով ճանկ­ռե­լով տա­փա­նած գե­տի­նը, ա­նի­մաստ տագ­նա­պեց­նե­լով դրա վրա ննջող փո­շին:
Սա­նա­սա­րը նկա­տեց, որ նրանց նման ե­րի­տա­սարդ­ներ նույ­նան­ման ան­հա­շիվ հյուս­քե­րով, ա­ռանձ­նա­ցած խմբե­րով հա­վաք­վել էին ճա­նա­պար­հի եզ­րե­րին: Եվ ա­մեն մի խմբում նրանց մե­կը, եր­ևի պա­րագ­լու­խը, ինչ-որ բան էր ա­սում, ցու­ցա­մա­տով ռիթ­միկ նշե­լով մնա­ցած­նե­րին, ա­սես հո­վիվ, ո­րը հաշ­վում է ի­րեն վստահ­ված հո­տը:
Սա­նա­սա­րը լա­րեց լսո­ղութ­յու­նը: Հ­յուս­քա­վոր­նե­րի ամ­բո­խի գրգռված աղ­մու­կի մի­ջից լսվեց ծա­նոթ համ­րան­քը.
Ցուկ, ցուկ, ցու­մա­նէ,
Ա­բել, ֆա­բել, դու­մա­նէ,
Ի­կի, պի­կի, ռա­մա­տի­կի,
Դոր­մի, կոր­մի, կու­մա­նի­կի,
Պ­յան­տի, յան­տի, բես­սեր­մեն-
Օն, ֆլեն, կլեն:
Ում վրա որ ա­վարտ­վեց համ­րան­քը, դուրս ե­կավ շրջա­նա­կից ու մո­տե­ցավ մարդ­կա­յին ան­դադ­րում ջղա­յին աղ­մու­կից տան­ջա­հար ձիե­րին: Ձիա­վոր­նե­րի կեն­դա­նի վա­հա­նի եր­կայն­քով սկսե­ցին հա­վաք­վել յու­րա­քանչ­յուր բջի­ջից դուրս մնա­ցած­նե­րը, և ն­րանց ե­ռան­դուն շար­ժի մեջ ինչ-որ կաս­կա­ծե­լի, տհաճ տագ­նա­պա­լի բան կար:
Մայ­րը հով­հա­րի շար­ժու­մով մոտ կան­չեց Կ­վի­րի­նին: Նա մո­տե­ցավ, խո­նարհ­վեց:
– Դու գի­տակ­ցո՞ւմ ես, որ նրանք կա­րող են փորձ ձեռ­նար­կել,- ա­մե­նայն լրջութ­յամբ հարց­րեց նա:
– Դժ­վար թե, տի­րու­հի՛, ես մտա­ծում եմ…
– Այս­տեղ ե՛ս եմ մտա­ծում,- չոր կտրեց մայ­րը,- հետ­ևիր, որ­պես­զի նրան­ցից մեկ­նու­մե­կը ան­գամ չհա­մար­ձակ­վի:
– Լ­սում եմ, պայ­ծա­ռա­փա՛յլ տի­կին,- վհատ­վեց Կ­վի­րինն ու փոր­ձե­լով իր զրնգուն ձայ­նին տի­րա­կան ո­րո­տա­լի մռնչյուն հա­ղոր­դել՝ գո­ռաց ժո­ղովր­դի վրա.
– Բո­լո­րը ե՛տ քաշ­վեն: Ձիե­րի փա­կո­ցից դուրս չգա՛լ: Անհ­նա­զանդ­նե­րին մտրա­կի տա­սը հար­վա՛ծ:
Ն­րա ջո­կա­տը շտա­պով, ան­խիղճ ան­տար­բե­րութ­յամբ ձիե­րով սկսեց տրո­րել ա­ռանձ­նա­պես սան­ձար­ձակ­նե­րին՝ միա­ժա­մա­նակ բո­լո­րին անխ­տիր քշե­լով ճամ­փեզ­րե­րը:
– Եվ ի՞նչ է սա նշա­նա­կում,- հե­տաքրքր­վեց Սա­նա­սա­րը:
Մայ­րը թեթ­ևա­կի ու­շաց­րեց պա­տաս­խա­նը, այ­դու­հան­դերձ դժկամ պար­զա­բա­նեց.
– Ս­րանք հյուս­քա­վոր­ներ են – մեր հա­վատ­քի մո­լի երկր­պա­գու­նե­րը, և ն­րանց հա­մար մեր սայ­լա­կառ­քը Աստ­վա­ծա­յին Պայ­ծա­ռութ­յան հաղ­թա­կառքն է, ո­րով նա անց­նում է իր ա­մե­նօր­յա ու­ղին երկ­նա­կա­մա­րում, իսկ դու Ն­րա մար­դե­ղե­նա­ցումն ես, դու Ն­րա ա­վա­տարն ես, ու ե­թե նրանք ընկ­նեն Ժա­մա­նա­կի մեր ա­նիվ­նե­րի տակ, ե­թե նրանց մար­մին­նե­րի վրա­յով անց­նի Աստ­ծո լու­սա­ծին է­ներ­գիան, ա­պա նրանց հի­վան­դա­գին պատ­կե­րաց­մամբ, նույն վայրկ­յա­նին, շրջան­ցե­լով խա­վա­րի թա­գա­վո­րութ­յու­նը, նրանք կանց­նեն ի­րենց եր­ևա­կա­յութ­յամբ ստեղծ­ված հա­վեր­ժա­կան ե­րա­նութ­յան դյու­թիչ ար­ևա­յին օթ­ևա­նը:
Այդ պա­հին խլա­ցու­ցիչ-ռազ­մա­տենչ ոռ­նոց բարձ­րա­ցավ ա­ռա­ջին շար­քե­րից և շա­ռա­չուն հար­վա­ծե­լով ա­կանջ­նե­րին՝ սլա­ցավ եր­կինք:
– Սա… նա… սա՛ր…
Ոռ­նա­ցող­ներն ան­վախ նետ­վե­ցին ձիա­վոր­նե­րի վրա՝ ար­դեն բա­ցա­հայտ փոր­ձե­լով հաս­նել սայ­լա­կառ­քին: Զին­վոր­նե­րը մտրա­կում էին նրանց, ետ էին քշում ձիե­րի մար­մին­նե­րով, բայց կա­մա­կոր մի կտրիճ գուն­դուկ­ծիկ գլոր­վեց ա­մե­նա­մո­տիկ ձիու փո­րա­տա­կով, ոտ­քի թռավ ու հաղ­թա­կան ճի­չով նետ­վեց դե­պի սայ­լա­կառ­քը:
Ու նույն պա­հին էլ Լոյ­գը, ի­րեն չկորց­նե­լով, փութ­կոտ քա­շեց նստի­քի տակ թաքն­ված փոք­րիկ լծա­կը: Սայ­լա­կառ­քը ցնցվեց, ճռնչաց, Սա­նա­սա­րը նա­յեց ներքև ու տե­սավ, որ հաստ, զրա­հա­պատ հա­տա­կից դուրս են ե­կել մա­հա­ցու ծի­լեր՝ ար­շի­նա­նոց, ման­գա­ղաձև սայ­րեր:
Այդ պա­հին սայ­լա­կառ­քը ճոճ­վեց ա­վե­լի ու­ժեղ ու նույ­նիսկ կող­քի գնաց:
Ռն­գեղջ­յուր­նե­րը կանգ ա­ռան:
Ա­նիվ­նե­րի տա­կից ինչ-որ բան ցատ­կե­լով դուրս պրծավ ու գլոր­վեց ճա­նա­պար­հով՝ անխղ­ճո­րեն ծեծկ­վե­լով հան­դի­պա­կաց սա­լա­քա­րե­րին:
Դա կտրի­ճի կտրված գլուխն էր:
Ռու­սե­րե­նից թարգ­մա­նեց
Կա­րի­նե ԽՈԴԻԿՅԱՆԸ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։