ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԵՎ ԷՌՆԵՍՏ ՀԵՄԻՆԳՈՒԵՅ / ­Սեյ­րան ԳՐԻԳՈՐՅԱՆ

3
Հ­րանտ Մաթ­ևոս­յա­նը մեծ ու­շադ­րութ­յամբ է վերա­բեր­վել 20-րդ դա­րի ա­մե­րիկ­յան ար­ձա­կին։ 1970 թ. գր­ված «Ս­տի­լի­զա­ցիա­յի մա­սին» հոդ­վա­ծում նա այն գնա­հա­տում է որ­պես իր ե­րա­զանք­նե­րի գրա­կա­նութ­յուն. «­Վեր­ջի­վեր­ջո պարզ­վում է, որ ա­մե­րի­կա­ցի յու­րա­քանչ­յուր կար­գին գրո­ղի յու­րա­քանչ­յուր կար­գին գործ ա­վե­լի է մեր ժո­ղովր­դի ու մեր կյան­քի, ա­վե­լի է մեր մա­սին, քան մեր իսկ գրած­նե­րը»:
Նույն 1970 թ. «­Սո­վե­տա­կան գրա­կա­նութ­յուն» ամ­սագ­րում տպագ­րած «­Խում­հար» վի­պա­կում Մաթ­ևոս­յա­նը ար­դեն գե­ղար­վես­տո­րեն, բայց հա­կա­նե-հան­վա­նե անդ­րա­դարձ է կա­տա­րում ա­մե­րի­կա­ցի ե­րեք ար­ձա­կա­գիր­նե­րի՝ Ջոն Ս­թայն­բե­քին, Ջե­րոմ Դեյ­վիդ Սե­լին­ջե­րին և Էռ­նեստ Հե­մին­գո­ւե­յին։ Այս շար­քում ա­ռանձ­նա­հա­տուկ հե­տաքրք­րութ­յուն է ներ­կա­յաց­նում Հե­մին­գո­ւե­յի պա­րա­գան։ Հայտ­նի է, որ ա­մե­րի­կա­ցի մեծ ար­ձա­կա­գիր, Պու­լիտ­ցեր­յան և Նո­բել­յան մրցա­նակ­նե­րի դափ­նե­կիր, իր կյան­քով ու մա­հով լե­գենդ դար­ձած Էռ­նեստ Միլ­լեր Հե­մին­­գուե­յին գրա­կան շրջա­պա­տում դի­մում էին Հեմ, Պա­պա Հեմ կամ պար­զա­պես Պա­պա մա­կա­նուն­նե­րով։ Եվ ա­հա «­Խում­հար» վի­պա­կի վերջ­նա­մա­սում՝ հոր ծան­րո­ցը բա­ցե­լուն հա­ջոր­դող դրվա­գում, երբ Ար­մեն Մ­նա­ցա­կան­յա­նը հան­րա­կա­ցա­րա­նի իր սեն­յա­կում գրում էր, հայտն­վում է սցե­նա­րա­կան բարձ­րա­գույն դա­սըն­թաց­նե­րի ունկն­դիր ըն­կեր­նե­րից մե­կը և հայ գրո­ղին հու­մո­րով դի­մում է «­Հեմ» մա­կա­նու­նով. «­Դու­ռը ծե­ծե­ցին: Ներս նա­յեց Տի­մուր Պու­լա­տո­վի ժպտուն դեմ­քը:
– Հե՛մ, աշ­խա­տո՞ւմ ես, Հե՛մ: Էս ինչ լավ հո­տեր են:
– Աշ­խա­տում եմ…
– Ա­մե­րի­կա­ցի­նե­րի Հե­մը շալ­վա­րը հա­գին էր աշ­խա­տում,- ներս մտավ նա խնամ­ված, ար­դուկ­ված, գոհ,- իսկ դու ու­րեմն տկլոր ես աշ­խա­տում: Պահ, հա­յե­րի Հե­մը նատ­յուր­մորտ է սար­քել. խնձոր ու պա­նիր, ու հաս­ցե, Ց­մա­կուտ: Դու ին­չո՞ւ չես գրա­կա­նութ­յու­նը թող­նում, զբաղ­վում նկար­չութ­յամբ, Հե՛մ, հայ գրա­կա­նութ­յունն ա­հա­գին կշա­հեր, հը՞»:
Արդ­յո՞ք Մոսկ­վա­յում սո­վո­րե­լու տա­րի­նե­րին Մա­թևոս­յա­նին լուրջ կամ կա­տա­կով կո­չել են «­Հեմ» կամ «հա­յե­րի Հեմ», այ­սինքն՝ հայ­կա­կան Հե­մին­գո­ւեյ։ Սա մտա­ծում ենք՝ նկա­տի ու­նե­նա­լով Ար­մեն Մ­նա­ցա­կան­յա­նի կեր­պա­րի բա­ցա­հայտ ինք­նա­կեն­սագ­րա­կան բնույ­թը։ Բայց ե­թե նույ­նիսկ ի­րա­կան Մաթ­ևոս­յա­նը չի ու­նե­ցել այդ­պի­սի մա­կա­նուն, վի­պա­կի գրող-սցե­նա­րիստ գլխա­վոր հե­րո­սին «­Հեմ» մա­կա­նուն հատ­կաց­նե­լը ոչ պա­կաս պեր­ճա­խոս է և վ­կա­յում է, որ Էռ­նեստ Հե­մին­գո­ւե­յը ե­րի­տա­սարդ հայ գրո­ղի գրա­կան մտա­ծութ­յուն­նե­րի մեջ ինչ-որ տեղ այ­նո­ւա­մե­նայ­նիվ գրա­վել է։
Որ մա­կան­վան դրվա­գը սոսկ գրա­կան խաղ կամ բնագ­րա­յին դիպ­ված չէ, այլ գրա­կան լուրջ առն­չութ­յուն­ներ մատ­նող փաստ, ա­պա­ցուց­վում է ան­չափ ու­շագ­րավ մեկ այլ ի­րո­ղութ­յամբ։
Հայտ­նի է նաև, որ «­Խում­հա­րի» գրա­կա­նո­րեն հա­գե­ցած ին­տեր­տեքս­տա­յին բնագ­րում կան շե­ղա­տառ տասն­յակ ներ­դիր­ներ։ Այս հնա­րան­քը, ի դեպ, առն­վազն տե­սո­ղա­բար հի­շեց­նում է Հե­մին­գո­ւե­յի «­Կի­լի­ման­ջա­րո­յի ձյու­նե­րը» պատմ­ված­քը, ո­րում տեղ գտած շե­ղա­տառ հինգ ներ­դիր­նե­րը հատ­ված­ներ են ա­մե­րի­կա­ցի մեռ­նող գրող Հար­րի Ս­մի­թի հղաց­ված ու չի­րա­գործ­ված պատմ­վածք­նե­րից։ Բայց սա միայն կոմ­պո­զի­ցիոն կապ չէ։ Հ­ղաց­ված, գրվող, դեռ ա­նա­վարտ պատմ­ված­քի ստեղծ­ման ըն­թաց­քը ներ­կա­յաց­նե­լը Հե­մին­գո­ւե­յի ստեղ­ծա­գոր­ծութ­յան հա­ճա­խա­դեպ մո­տիվ­նե­րից է, որ մեծ տեղ ու­նի նաև «­Տոն, ո­րը միշտ քեզ հետ է» և «Դ­րախ­տի այ­գին» գրքե­րում։
«­Խում­հար» վի­պա­կի ա­ռա­ջին և գլ­խա­վոր ներ­դի­րը մեջ­բե­րում է նոր մա­հա­ցած կնոջ գե­րեզ­մա­նի մոտ մեռ­նե­լու եր­դում տված ծե­րու­նու մա­սին պատ­մող դեռ ա­նա­վարտ պատմ­ված­քից։ Այն վի­պա­կում ու­նի կոն­ցեպ­տո­ւալ նշա­նա­կութ­յուն։ Գ­րող հե­րո­սի ստեղ­ծա­գոր­ծա­կան ներշն­չան­քը, աշ­խար­հա­յաց­քա­յին և գե­ղա­գի­տա­կան նա­խա­սի­րութ­յուն­նե­րը խտաց­նող այդ գոր­ծը քա­նիցս ու­ղեկց­վում է մի ար­տա­հայ­տութ­յամբ, որ հա­ճախ էին օգ­տա­գոր­ծում նաև Հե­մին­­գուե­յի գրող հե­րոս­նե­րը. «­Պատմ­ված­քը լավ է ստաց­վում»։ Պատմ­ված­քը Ե­վա Օ­զե­րո­վա­յից պաշտ­պա­նե­լիս և­ այլ պա­հե­րի Մ­նա­ցա­կան­յա­նը օգ­տա­գոր­ծում է «Իմ ծե­րու­նին» ար­տա­հայ­տութ­յու­նը, որ բա­ռա­ցիո­րեն կրկնում է Հե­մին­գո­ւե­յի լա­վա­գույն պատմ­վածք­նե­րից մե­կի վեր­նա­գի­րը։
Մ­նա­ցա­կան­յա­նը պատմ­ված­քը գրում է հան­րա­կա­ցա­րա­նում, որ­տե­ղից ըն­կեր­նե­րի հետ պի­տի գնա կի­նո­յի տուն՝ դի­տե­լու Մ. Ան­տո­նիո­նիի ֆիլ­մը։ Եվ ա­հա տղա­նե­րը ո­րո­շում են դուրս գա­լուց ա­ռաջ ոտ­քի վրա ճա­շել հան­րա­կա­ցա­րա­նում՝ ու­տե­լով խա­նու­թից գնած ու­տե­լի­քը։ 1978 թ. լույս տե­սած «­Ծա­ռե­րը» գրքում Մաթ­ևոս­յա­նը այդ հատ­վա­ծի մեջ կա­տա­րել է մի ցնցող հա­վե­լում, ո­րը բա­ցա­կա­յում էր 1970 թ.­ ամ­սագ­րա­յին ա­ռա­ջին հրա­պա­րակ­ման մեջ։ Դր­վա­գում հայտն­վում է Հե­մին­գո­ւե­յի ազ­գա­նու­նը, և բ­նա­գի­րը ձևա­վոր­վում է այս­պես. «­Կա­րա­գով ու կար­միր պղպե­ղով՝ խին­կա­լին հեշտ էր ուտ­վում, դժվար չէր ուտ­վում: Մենք հա­ցով, Հե­մին­գո­ւե­յի նման, սրբե­ցինք հալ­ված կա­րագն ու կե­րանք, ափ­սե­նե­րը մաքր­վե­ցին, բա­ցե­ցինք շշե­րի բե­րա­նը և­ եր­կու շնչով խմե­ցինք սա­ռը ա­րա­ժա­նը, և­ այդ յու­ղոտ սառ­նութ­յու­նը ան­չափ հա­ճե­լի էր ամ­բողջ գի­շեր ծխե­լուց հե­տո»։
«­Հե­մին­գո­ւե­յի նման» կա­պա­կան կա­ռույ­ցը ու­նի բնագ­րա­յին հստակ ծա­գում­նա­բա­նութ­յուն։ Գ­րա­կան մուտ­քից մինչև վերջ Մաթ­ևոս­յա­նը շատ լավ ծա­նոթ է ե­ղել Էռ­նեստ Հե­մին­գո­ւե­յի վե­պե­րին ու պատմ­վածք­նե­րին, բարձր է գնա­հա­տել դրանց գե­ղար­վես­տա­կան ար­ժե­քը, սի­րել է ա­մե­րի­կա­ցի գրո­ղի պոե­տի­կան ու ո­ճը և նր­բո­րեն կրել դրանց բա­րե­րար ազ­դե­ցութ­յու­նը։
Հե­մին­գո­ւե­յի հետ Մաթ­ևոս­յա­նի ու­նե­ցած առն­չութ­յուն­նե­րը միջ­նոր­դա­վոր­ված են ռուս խորհր­դա­յին գրա­կա­նութ­յան փոր­ձով։ Գ­րա­կա­նա­գետ Ռաի­սա Օր­լո­վան «­Հե­մին­գո­ւե­յը Ռու­սաս­տա­նում» ըն­տիր մե­նագ­րութ­յան մեջ ա­սում է, որ Հե­մին­գո­ւե­յով ռուս­նե­րի հմայ­վա­ծութ­յու­նը սկսվել է 1920-ա­կան թթ. վեր­ջին, ընդ­հատ­վել 1939 թ. և վե­րա­կանգն­վել հետս­տա­լին­յան շրջա­նում՝ տևե­լով 1955 թվա­կա­նից մինչև 1970-ա­կան թթ. վեր­ջը։ Ն­րա­նով հիա­ցել են Մաք­սիմ Գոր­կին, Ան­նա Ախ­մա­տո­վան, Մա­րի­նա Ց­վե­տա­ևան, Անդ­րեյ Պ­լա­տո­նո­վը և շատ ու­րիշ­ներ։ Այդ «կես­դար­յա սի­րա­վե­պի» երկ­րորդ մա­սը՝ 1955-ից սկսվող շրջա­նը, հա­մընկ­նում է Հր. Մաթ­ևոս­յա­նի գրա­կան մուտ­քի և կա­յաց­ման շրջա­նի հետ։ Այդ տա­րի­նե­րին լե­գեն­դար թարգ­մա­նիչ Ի­վան Կաշ­կի­նի, Եվ­գեն­յա Կա­լաշ­նի­կո­վա­յի և մ­յուս թարգ­մա­նիչ­նե­րի ջան­քե­րով ռու­սե­րեն են թարգ­ման­վել Հե­մին­գո­ւե­յի գրե­թե բո­լոր կար­ևոր գոր­ծե­րը, իսկ 1965-ին՝ նաև «Ում մահն է գու­ժում զան­գը» աղմ­կա­հա­րույց վե­պը։ Նույն տա­րում Մոսկ­վա­յում տպագր­վում է նաև Հե­մին­գուե­յի ան­տիպ մնա­ցած փա­րիզ­յան հու­շա­գրութ­յու­նը։ Գ­րո­ղի այ­րու կող­մից «­Շար­ժա­կան տոն» («A Moveable Feast») վեր­նագր­ված այդ կար­ևո­րա­գույն գոր­ծը ռուս­նե­րը թարգ­մա­նել էին մի վեր­նագ­րով, որ շու­տով կրկնվում է նաև հա­յե­րեն թարգ­մա­նութ­յան մեջ՝ «­Տոն, ո­րը միշտ քեզ հետ է»։ 1966 թ., երբ Հր. Մաթ­ևոս­յանն ար­դեն Մոսկ­վա­յում էր, և ձ­ևա­վոր­վում էր «­Խում­հա­րի» կեն­սան­յու­թը, տպագր­վում են նաև Հե­մին­գո­ւե­յին նվիր­ված ռու­սե­րեն ա­ռա­ջին մե­նագ­րութ­յուն­նե­րը՝ Ի­վան Կաշ­կի­նի «Էռ­նեստ Հե­մին­գո­ւեյ» և Զիլ­մա Մա­յան­ցի «­Մար­դը մե­նակ չի կա­րող» գրքե­րը։
Նո­բել­յան մրցա­նա­կի շնոր­հու­մից կարճ ժա­մա­նակ անց Հե­մին­գո­ւե­յի ստեղ­ծա­գոր­ծութ­յու­նը ներ­թա­փան­ցում է նաև հայ գրա­կա­նութ­յուն։ Մաթ­ևոս­յա­նի գրա­կան մուտ­քից մի փոքր ա­ռաջ՝ 1957 թ., Վա­հե Մի­քա­յել­յա­նի թարգ­մա­նութ­յամբ լույս է տես­նում ա­մե­րի­կա­ցի գրո­ղի հա­յե­րեն ա­ռա­ջին գիր­քը՝ «­Ծե­րու­նին և ծո­վը» վե­պը։ Խորհր­դա­յին ի­րա­կա­նութ­յան մեջ Հե­մին­գո­ւե­յի նկատ­մամբ հե­տաքրք­րութ­յունն ուժգ­նա­նում է գրո­ղի ա­ռեղծ­վա­ծա­յին ինք­նա­սպա­նութ­յու­նից հե­տո, որ տե­ղի ու­նե­ցավ 1961 թ. հու­լի­սի 2-ին։ «Գ­րա­կան թեր­թի» հու­լի­սի 7-ի հա­մա­րում լույս տե­սավ «­Հե­մին­գո­ւե­յի մա­հը» հա­ղոր­դու­մը։ Այդ ցնցող ի­րա­դար­ձութ­յու­նը ան­մի­ջա­պես հա­ջոր­դեց «Ահ­նի­ձոր» ակ­նար­կի շուր­ջը բոր­բոք­ված աղ­մու­կին։ 1963 թ. լույս տե­սավ ա­մե­րի­կա­ցի գրո­ղի «­Կի­լի­ման­ջա­րո­յի ձյու­նե­րը» պատմ­ված­քը, որ անգ­լե­րե­նից թարգ­մա­նել էր Պերճ Զեյ­թունց­յա­նը։ Իսկ 1966 թ., ռու­սե­րե­նից Ռա­ֆա­յել Ա­վագ­յա­նի թարգ­մա­նութ­յամբ Եր­ևա­նում հրա­տա­րակ­վեց նաև «­Տոն, ո­րը միշտ քեզ հետ է» ստեղ­ծա­գոր­ծութ­յու­նը։
1960-ա­կան թթ.­ երկ­րորդ կե­սին Էռ­նեստ Հե­մին­գո­ւե­յը հայտն­վում է նաև Մաթ­ևոս­յա­նի գրա­կան-քննա­դա­տա­կան գոր­ծե­րում, ա­վե­լի ուշ՝ նաև հար­ցազ­րույց­նե­րում։ «­Խում­հա­րից» մեկ-եր­կու տա­րի ա­ռաջ՝ 1968 թ. գրված «Այս­պես կոչ­ված գյու­ղագ­րութ­յան մա­սին» բա­նա­վի­ճա­յին հոդ­վա­ծում Մաթ­ևոս­յա­նը ա­սում է. «Դժ­գո­հութ­յան նույն ար­մա­տից են ա­ճել Կաֆ­կա­յի «­Կեր­պա­փո­խութ­յու­նը»՝ Կաֆ­կա­յի զզվան­քը մար­դուն ման­րաց­նող պայ­ման­նե­րից ու ման­րա­ցող մար­դուց, և Հե­մին­գո­ւե­յի «­Ծե­րու­նին և ծո­վը»՝ Հե­մին­գո­ւե­յի հիա­ցու­մը տա­ռա­պան­քի մեջ մե­ծա­ցող-աստ­վա­ծա­ցող մար­դով։ Մարդ-բլո­ճի դեմ՝ մարդ-մո­նու­մենտ»։ Մի ու­րիշ տեղ նա նշում է նաև «իս­պա­նա­կան հո­ղի հայտ­նա­գոր­ծութ­յու­նը Հե­մին­գո­ւե­յի ստեղ­ծա­գոր­ծութ­յամբ»։ «­Հե­մին­գո­ւե­յի նման» հա­մե­մա­տութ­յու­նը «­Խում­հա­րի» բնագ­րում ամ­րա­կա­յե­լուց եր­կու տա­րի անց Հր. Մաթ­ևոս­յա­նը «­Լեզ­վի պոե­զիան» հան­րա­հայտ հար­ցազ­րույ­ցում ևս­ եր­կու ան­գամ խո­սում է Հե­մին­գո­ւե­յի մա­սին.
1. «Ինչ­պես ա­սել է Հե­մին­գո­ւե­յը. միայն մի վար­չա­կարգ չի կա­րող լավ գրող­ներ ու­նե­նալ՝ ֆա­շիզ­մը»։
2. «­Հե­մին­գո­ւե­յը, ինչ­պես նաև Գար­սիա Մար­կե­սը, հիա­նա­լի զրու­ցա­կից­ներ են: Ն­րանք գտել են ի­րենց ազ­գա­յին ռիթ­մը»։
Իսկ 1993 թ. մի գրութ­յան մեջ Մաթ­ևոս­յա­նը հի­շա­տա­կում է «­Կի­լի­ման­ջա­րո­յի ձյու­նե­րը»։
Չ­մո­ռա­նա­լով հան­դերձ, որ և՛ Հե­մին­գո­ւե­յը, և՛ Մա­թ­ևոս­յա­նը բա­վա­կան նի­հի­լիս­տո­րեն են մո­տե­ցել ազ­դե­ցութ­յուն­նե­րի խնդրին, և­ աք­սիո­մա հա­մա­րե­լով եր­կու հե­ղի­նակ­նե­րի բա­ցա­հայտ տար­բե­րութ­յուն­նե­րը, ար­ձա­նագ­րենք, որ Մաթ­ևոս­յա­նի գոր­ծե­րում առ­կա են Հե­մին­գո­ւե­յի ստեղ­ծա­գոր­ծութ­յա­նը մո­տե­ցող տասն­յա­կից ա­վե­լի սկզբունք­ներ, գա­ղա­փար­ներ, մո­տիվ­ներ և գե­ղար­վես­տա­կան ձևեր։ Դ­րանց մեջ ա­ռա­վել շո­շա­փե­լի են «այս­բեր­գի սկզբուն­քը», «­Մարդ-մո­նու­մենտ» կեր­պա­րաս­տեղծ­ման ե­ղա­նա­կը, «­Մար­դը մե­նակ չէ» գա­ղա­փա­րը, ինք­նա­կեն­սագ­րա­կա­նի թե­լադ­րան­քը և գ­րող-ըն­թեր­ցող հո­գե­հա­րա­զա­տութ­յուն ամ­փո­փող «Ե­թե իմ մա­սին չէ, ոչ մե­կի մա­սին չէ» սկզբուն­քը, գյու­ղագ­րութ­յուն-քա­ղա­քա­գրութ­յուն դի­լե­ման շո­շա­փող «­Փա­րի­զը և Մոսկ­վան» զու­գա­հե­ռը, լրագ­րութ­յան և գ­րար­վես­տի ներ­թա­փան­ցումն ամ­փո­փող «­Հին թղթա­կի­ցը գրում է» դի­տաե­ղա­նա­կը, «Գ­րա­կա­նութ­յու­նը՝ որ­պես բռնցքա­մարտ» սկզբուն­քը՝ իբրև թե­մա և­ այ­լա­բա­նութ­յուն։ Ա­ռանձ­նա­հա­տուկ ար­ժեք ու­նեն նաև ար­ձա­կագ­րութ­յան պոե­տի­կա­յի փո­խան­ցում­նե­րը, ո­րոնք առնչ­վում են ա­մե­րիկ­յան գրա­կա­նութ­յան մեջ «կարճ պատմ­վածք» և «նո­վել» կնքված ժան­րե­րին, պա­տու­մի այս­բեր­գա­յին ձևե­րին, ար­ձա­կի ազ­գա­յին ռիթ­մին, կրկնութ­յուն­նե­րին և­ ե­րաժշ­տա­կա­նութ­յա­նը, երկ­խո­սութ­յուն­նե­րի դո­մի­նանտ նշա­նա­կութ­յա­նը և­ այլն։ Ընդ­հան­րութ­յուն­նե­րից ա­ռա­վել հե­տաքր­քիր է «Ա­մա­նը հա­ցով սրբե­լու» մո­տի­վը։
Ափ­սեի տակ մնա­ցած յու­ղը կամ սոու­սը հա­ցի պա­տա­ռով սրբե­լը սիր­ված պատ­կեր է Հե­մին­գո­ւե­յի գե­ղար­վես­տա­կան գոր­ծե­րում։ Այդ սո­վո­րութ­յունն ու­նեն նաև «Ում մահն է գու­ժում զան­գը» վե­պի հե­րոս Ռո­բերտ Ջոր­դա­նը, «Դ­րախ­տի այ­գին» վե­պի գրող հե­րոս Դեյ­վի­դը։
Հե­մին­գո­ւե­յը այդ պատ­կե­րը հղա­ցել է Փա­րի­զում։ «­Տոն, ո­րը միշտ քեզ հետ է» գիր­քը, որ տպագր­վել է հետ­մա­հու, նա գրել է կյան­քի վեր­ջում, երբ դառ­նութ­յամբ էր հի­շում, որ 1920-ա­կան թթ. սկզ­բին, երբ ար­դեն ա­մուս­նա­ցած էր, Փա­րի­զում ու­նե­ցել է դրա­մա­կան տագ­նապ­ներ, հա­ճախ էլ քաղ­ցած է մնա­ցել։ «­Քաղ­ցի դպրո­ցը» ցնցող գլխում Հե­մին­գո­ւե­յը դի­մում է ծայ­րա­հեղ ան­կեղ­ծաց­ման և պատ­մում դա­ժան դրվագ­ներ իր աղ­քատ ու քաղ­ցած օ­րե­րից։ Մի օր նա ծրա­րով հո­նո­րար է ստա­նում Գեր­մա­նիա­յից։ Գ­նում է Սեն Ժեր­մեն պո­ղո­տա­յում գտնվող «Brasserie Lipp» ռես­տո­րա­նը և պատ­վի­րում սրտի ու­զած ու­տե­լի­քը։ Ա­հա այդ պա­հին էլ ծնվում է այն պատ­կե­րը, ո­րին «­Խում­հար» վի­պա­կի հիշ­յալ դրվա­գում հղում է ա­րել Հր. Մաթ­ևոս­յա­նը. «­Գա­րե­ջու­րը շատ սառն էր, և­ ես խմե­ցի մեծ հա­ճույ­քով։ Կար­տո­ֆի­լը չէր ճխլել, հա­մեմ­ված էր քա­ցա­խով ու սև պղ­պե­ղով, իսկ ձի­թապտ­ղի յու­ղը հիա­նա­լի էր։ Ես սև պղ­պեղ ցա­նե­ցի սա­լա­թի վրա և հա­ցը թա­թա­խե­ցի ձի­թապտ­ղի յու­ղի մեջ։ Գա­րեջ­րի ա­ռա­ջին տեն­չա­գին կու­մից հե­տո ես սկսե­ցի ու­տել ու խմել անշ­տապ։ Երբ սա­լա­թը վեր­ջաց­րի, պատ­վի­րե­ցի մի բա­ժին ևս, ինչ­պես նաև cervelas՝ եր­կայն­քով եր­կու մա­սի բա­ժա­նած ու մա­նա­նե­խի հա­տուկ սոու­սով հա­մեմ­ված հաստ ու մեծ նրբեր­շիկ։ Ես հա­ցով սրբե­ցի ամ­բողջ յուղն ու սոու­սը և… պատ­վի­րե­ցի demi՝ կես լիտ­րա­նոց մի գա­վաթ, հետ­ևե­լով, թե ինչ­պես է այն լցվում…»։
Որ հենց այս դրվագն է տպա­վոր­վել Մա­թևոս­յա­նի մեջ, ա­պա­ցուց­վում է նաև նրա­նով, որ «­Տոն, ո­րը միշտ քեզ հետ է» գրքում գրո­ղին հա­ճախ դի­մում են «­Հեմ» կո­չա­կա­նով։ Այդ գոր­ծում գլխա­վոր հե­րոսն ըն­կեր­նե­րի հետ շատ-շատ է խմում և հա­ջորդ օ­րը հայտն­վում խում­հա­րի մեջ։ Ի­հար­կե, խում­հար եր­ևույ­թը, ո­րից ծնվել է վի­պա­կի ա­ռա­ջին և վերջ­նա­կան վեր­նա­գի­րը, առ­կա է Հե­մին­գո­ւե­յի բազ­մա­թիվ ու­րիշ գոր­ծե­րում։
Գ­րո­ղի հա­րա­զատ­նե­րի վկա­յութ­յամբ՝ Հր. Մաթ­ևոս­յա­նը շատ է սի­րել Էռ­նեստ Հե­մին­գո­ւե­յի «Օվ­կիա­նո­սի կղզի­նե­րը» ստեղ­ծա­գոր­ծութ­յու­նը: Ի՞ն­չը կա­րող էր գրա­վել գրո­ղին մեծ ա­մե­րի­կա­ցու այդ վե­պում։
«Օվ­կիա­նո­սի կղզի­նե­րը» Հե­մին­գո­ւե­յի ան­տիպ մնա­ցած գոր­ծե­րից է։ Գր­վել է 1950-51 թթ., խմբագր­վել կնոջ՝ Մե­րի Ո­ւելշ-­Հե­մին­գո­ւե­յի կող­մից և հ­րա­տա­րակ­վել հետ­մա­հու՝ 1970 թ.։ Ռու­սե­րեն ա­ռա­ջին թարգ­մա­նութ­յու­նը տպագր­վել է 1977 թ.։ Մաթ­ևոս­յա­նին կա­րող էր հրա­պու­րել վե­պի ընդգծ­ված ինք­նա­կեն­սագ­րա­կան բնույ­թը՝ որ­պես «Ե­թե իմ մա­սին չէ, ոչ մե­կի մա­սին չէ» սկզբուն­քի ար­տա­հայ­տութ­յուն։ Ն­կա­րիչ Թո­մաս Հադ­սո­նի նա­խա­տի­պը ին­քը՝ Հե­մին­գո­ւեյն է, ո­րը, ինչ­պես և վե­պի հե­րո­սը, եր­կու տար­բեր կա­նան­ցից ու­նե­ցել է ե­րեք տղա­ներ։
Թեև «Օվ­կիա­նո­սի կղզի­նե­րը» վե­պի գոր­ծո­ղութ­յուն­նե­րը կա­տար­վում են ա­մե­րիկ­յան նա­վա­հանգս­տա­յին մի քա­ղա­քում, բայց հե­րո­սի հի­շո­ղութ­յուն­նե­րի մեջ դարձ­յալ կար­ևոր տեղ է գրա­վում Փա­րի­զը։ Մի ան­գամ, երբ գնա­ցել էին ձկնոր­սութ­յան, Թո­մաս Հադ­սո­նը ու­տե­լիք է պատ­րաս­տում տղա­նե­րի հա­մար, այդ թվում՝ կար­տո­ֆի­լով սա­լաթ, նրա­նից, որ Հե­մին­գո­ւե­յը կե­րել էր Փա­րի­զի «­Լիպպ» ռես­տո­րա­նում։ Ա­հա վե­պի այդ հատ­վա­ծը. «­Թո­մաս Հադ­սո­նը բա­ժա­նեց սա­ռը սա­լա­թը, որ պատ­րաստ­ված էր մա­րի­նաց­ված և վ­րան խո­շոր ա­ղաց­ված­քի պղպեղ ցա­նած կար­տո­ֆի­լից։ Նա էր Էդ­դիին սո­վո­րեց­րել պատ­րաս­տել այն այն­պես, ինչ­պես պատ­րաս­տում էին Փա­րի­զի «­Լիպպ» ռես­տո­րա­նում»։
Ինչ­պես Հե­մին­գո­ւե­յը կա­սեր, քաղ­ցը իս­կա­պես որ դպրոց է։ Փա­րիզ­յան ցնցող դրվա­գից շատ տաս­նամ­յակ­ներ անց ար­դեն իր հայ­րե­նի­քում և լիա­կա­տար ա­պա­հո­վութ­յան մեջ ապ­րող ա­մե­րի­կա­ցի մեծ գրո­ղը ա­մե­նայն ման­րա­մաս­նութ­յամբ հի­շում էր ա­մա­նը մինչև վերջ սրբե­լու պատ­մութ­յու­նը։ Հե­մին­գո­ւե­յը, որ ի­րա­կան կյան­քում ակն­հայ­տո­րեն ու­նե­ցել է այդ սո­վո­րութ­յու­նը, իր բո­լոր ան­տիպ գոր­ծե­րում վե­րար­տադ­րել է այն։ Վի­պա­կա­նո­րեն՝ պար­զա­պես որ­պես հե­րո­սի նա­խա­սի­րութ­յուն, այն դրսևոր­վել է «Դ­րախ­տի այ­գին» ան­տիպ վե­պում։ Իսկ հենց փա­րիզ­յան դրվա­գը ուղ­ղա­կիո­րեն պատ­կեր­վել է «­Տոն, ո­րը միշտ քեզ հետ է» հու­շագ­րութ­յան մեջ և «Օվ­կիա­նո­սի կղզի­նե­րը» վե­պում։ Ա­ռա­ջի­նը Մաթ­ևոս­յա­նը հա­մե­մա­տութ­յան ե­ղա­նա­կով օգ­տա­գոր­ծել է «­Խում­հար» վի­պա­կում, իսկ երկ­րոր­դը սի­րում էր կար­դալ՝ այն շատ հա­վա­նե­լով մի­գու­ցե նաև մոս­կով­յան հան­րա­կա­ցա­րա­նի իր դառն ու ա­նուշ օ­րե­րը հի­շեց­նե­լու հա­մար։
Պայ­ծառ և­ ի­մաս­տա­վոր այդ հի­շո­ղութ­յուն­նե­րի մա­սին ու­նենք նաև գրո­ղի բաց խոս­տո­վա­նութ­յու­նը։ 1999 թ. կա­յա­ցած մի հար­ցազ­րույ­ցի ըն­թաց­քում զրու­ցա­վար Գուր­գեն Խանջ­յա­նը Հ­րանտ Մաթ­ևոս­յա­նին հարց­նում է.
«- Տե­սա­կետ կա, թե Հե­մին­գո­ւե­յը մեծ գործ չի գրել, և պատ­ճառն այն է, որ ձա­խող­վե­լուց վա­խե­նում էր: Բայց այդ­պե՞ս է որ»:
Մաթ­ևոս­յա­նը այդ հար­ցին տա­լիս է մի պա­տաս­խան, որ թե՛ «Հ­րանտ Մաթ­ևոս­յան և Էռ­նեստ Հե­մին­գո­ւեյ» առն­չութ­յան հե­ղի­նա­կա­յին հա­վաս­տումն է, թե՛ գրա­կան կա­պի ժա­մա­նա­կագ­րութ­յան մատ­նան­շու­մը, թե՛ հա­րա­զա­տութ­յան հա­րատև բնույ­թի խոս­տո­վա­նան­քը.
«- Ինձ Հե­մին­գո­ւե­յը շատ է տվել. հա­մա­րիր իմ ե­րի­տա­սար­դութ­յան ըն­կերն է, ես չեմ կա­րող հա­մա­ձայ­նել, թե մեծ գործ չգրեց: Այ­սօր, ե­թե վստա­հե­լու կա­րիք ու­նեմ, ե­թե գրող եղ­բոր կա­րիք ու­նեմ, ի­րեն եմ հի­շում»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։