ԿԱՐՈՏԻ ՀՈԳԵԲՈՒԽ ՃԱՄՓԱՆԵՐՈՎ

hogu ev karoti chanpeqov.cdr«Է­դիթ Պ­րինտ» հրա­տա­րակ­չութ­յու­նը «­Լույս» մշա­կու­թա­յին, գի­տա­կան, կրթա­կան հիմ­նադ­րա­մի հո­վա­նա­վո­րութ­յամբ լույս է ըն­ծա­յել Ար­տակ Վար­դան­յա­նի «­Հո­գու և կա­րո­տի ճամ­փա­նե­րով» խո­րա­գի­րը կրող խո­հագ­րութ­յուն­նե­րի, ու­ղեգ­րութ­յուն­նե­րի, հու­շագ­րութ­յուն­նե­րի ժո­ղո­վա­ծուն, որ­տեղ նե­րառ­ված է հե­ղի­նա­կի շուրջ չորս տաս­նամ­յա­կի ստեղ­ծա­գոր­ծա­կան գոր­ծու­նեութ­յան ըն­թաց­քում հա­յաս­տան­յան և սփ­յուռ­քա­հայ մա­մու­լում հրա­պա­րակ­ված և­ ան­տիպ էս­սե­նե­րի ընտ­րա­նին: Գե­ղար­վես­տա­կան վա­վե­րագ­րութ­յան տե­սակ­նե­րից էս­սեն յու­րօ­րի­նակ հի­շա­տա­կա­րան-օ­րա­գիր է՝ որ­ևէ բնա­պատ­կե­րի, ի­րա­դար­ձութ­յան, ուղ­ևո­րութ­յան, հան­դիպ­ման տպա­վո­րութ­յու­նից ծնված գե­ղար­վես­տա­կան ար­ձակ ստեղ­ծա­գոր­ծութ­յուն, որ հա­ճախ բնու­թագր­վում է որ­պես «պատմ­վածք ու­րույն ո­ճով», ո­մանք էլ ան­վա­նում են «խո­հա­վի­պա­կան ար­ձակ» կամ «ան­սո­վոր ար­ձակ»։
Ո­րոշ հե­ղի­նակ­ներ էս­սեն ան­վա­նում են նաև գրա­կան ուր­վա­գիծ, փոքր ծա­վա­լի և­ ա­զատ կոմ­պո­զի­ցիա­յի ար­ձակ ստեղ­ծա­գոր­ծութ­յուն, որն ար­տա­հայ­տում է հե­ղի­նա­կի ան­հա­տա­կան տպա­վո­րութ­յուն­ներն ու նկա­տա­ռում­նե­րը ո­րո­շա­կի հար­ցի մա­սին և չի հա­վակ­նում քննութ­յան ա­ռար­կա­յի սպա­ռիչ ու վերջ­նա­կան մեկ­նա­բա­նութ­յան:
Հե­տաքրք­րա­կան է Ա­վե­տիք Ի­սա­հակ­յա­նի դի­տար­կու­մը այս ժան­րի վե­րա­բեր­յալ. «­Հու­շեր գրե­լը մի սայ­թա­քուն ու­ղի է, որ սկսվում է հա­մես­տութ­յամբ ու վեր­ջա­նում ինք­նա­գո­վութ­յամբ: Պատ­մութ­յու­նը հու­շե­րի վրա է հիմն­ված և մա­նա­վանդ երբ վա­վե­րա­կան տվյալ­նե­րից են բխում: Ես շատ եմ սի­րում հու­շեր կար­դալ, երբ նրանք գրված են լի­նում պարզ, ան­կեղծ կեր­պով հա­մեստ, խո­հուն և փորձ­ված ան­ձե­րի կող­մից»: Այս ժո­ղո­վա­ծուն հենց այդ­պի­սի հե­ղի­նա­կի՝ գրող-հրա­պա­րա­կա­գիր Ար­տակ Վար­դան­յա­նի հու­զաշ­խար­հի ան­կեղծ բա­ցա­հայ­տումն է։ Բազ­մա­թիվ ար­ձակ, չա­փա­ծո և թարգ­մա­նա­կան գրքե­րի հե­ղի­նա­կը այս ան­գամ մեկ ամ­բող­ջութ­յան մեջ ներ­կա­յաց­նում է գե­ղար­վես­տա­կան հրա­պա­րա­կագ­րութ­յան այս հե­տաքր­քիր ժան­րին վե­րա­բե­րող իր ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը, ո­րոնք յու­րա­հա­տուկ հի­շա­տա­կա­րան­ներ են՝ գու­նա­գեղ և հե­տաքր­քիր դի­պա­շա­րով։
Գր­քում ան­կեղծ տպա­վո­րութ­յուն­ներ և հե­տաքր­քիր ման­րա­մաս­ներ կան դե­պի Արևմտ­յան Հա­յաս­տան, Ար­ցախ, Ի­րան, Սուրբ քա­ղաք Ե­րու­սա­ղեմ և­ այլ վայ­րեր հե­ղի­նա­կի ուղ­ևո­րութ­յուն­նե­րից, ան­մո­ռաց ակն­թարթ­ներ իր հա­մար թանկ և հա­րա­զատ մարդ­կանց հետ հան­դի­պում­նե­րից, իսկ ողջ ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի մի­ջով կար­միր թե­լի նման անց­նում են հայ­րե­նի Գողթն-­Նա­խիջ­ևա­նի, Վի­շա­պա­սա­րի, կո­րուս­յալ ծննդա­վայր Ազ­նա­բեր­դի պաշ­տե­լի բնա­պատ­կեր­նե­րի, պատ­մա­կան վայ­րե­րի, հու­շար­ձան­նե­րի և մարդ­կանց մա­սին հի­շո­ղութ­յուն­նե­րը։ Դ­րանք հայ­րե­նի ե­զեր­քի հան­դեպ ա­նանց կա­րո­տի ու սի­րո, ար­մատ­նե­րի հան­դեպ պաշ­տա­մուն­քի յու­րօ­րի­նակ դրսևո­րում­ներ են:
Ու­րույն բա­ռա­պա­շա­րով, հա­կիրճ և­ ան­կեղծ խոս­քով կա­ռուց­ված էս­սե­նե­րում ա­մե­նուր առ­կա է հե­ղի­նա­կը՝ իր մտո­րում­նե­րով ու անձ­նա­կան դի­տում­նե­րով. «­Լու­սա­դե­մին մոտ, արթ­նա­նա­լով Կար­սի «­Թե­մել» հյու­րա­նո­ցում, կար­ծես հայտն­վում եմ երկ­րորդ քնի և զար­մա­նահ­րաշ ե­րազ­նե­րի աշ­խար­հում», «Այ­սօր ա­ռա­ջին ան­գամ ոտք եմ դրել հռչա­կա­վոր մայ­րա­քա­ղա­քի նվի­րա­կան հո­ղին», «Ան­պատ­մե­լի կա­րո­տով լե­ռան վե­հա­շուք գա­գա­թից հա­յացքս սա­հում է դե­պի հար­թա­վայ­րը ձգվող փե­շե­րը», «Ա­կա­մա մտո­րում եմ մար­դու և մարդ­կա­յի­նի, բա­րու և չա­րի, ան­ցո­ղի­կի և մ­նա­յու­նի շուրջ» և­ այլն։ Հու­շագրա­կան բնագ­րե­րը հա­ճախ ամ­բող­ջաց­վում են աղբ­յու­րա­գի­տա­կան ճշգրիտ ման­րա­մաս­նե­րով, ո­րոնք հարս­տաց­նում են նյու­թը։ Փոխ­հա­ջոր­դող հատ­ված­նե­րում տրա­մա­բա­նա­կան կամր­ջա­կին զու­գա­հեռ պահ­պան­ված են «հի­շում եմ», «պատ­կե­րաց­նում եմ», «մտա­ծում եմ» բա­յե­րի ձևաի­մաս­տա­յին հատ­կա­նիշ­նե­րը, ո­րոնք ժան­րը բնու­թագ­րող հայ­տա­նի­շեր են։ Էս­սե­նե­րի բնագ­րե­րին ո­ճա­կան նրբի­մաստ է հա­ղոր­դում հատ­կա­նուն­նե­րի ա­ռատ գոր­ծա­ծութ­յու­նը. դրանք տե­ղա­նուն­ներ են՝ լեռ­նա­նուն­ներ, ջրա­նուն­ներ, սրբա­վայ­րե­րի ա­նուն­ներ, ինչ­պես նաև անձ­նա­նուն­ներ, ո­րոնք ամ­բող­ջա­նում են բնու­թագ­րա­կան տար­րե­րով։ Օ­րի­նակ՝ «­Մու­շը փռված է Սիմ լե­ռան ստո­րո­տից իջ­նող ա­ներ­ևա­կա­յե­լի գե­ղե­ցիկ թե­քութ­յան վրա: Օ­դը մեղմ է, մա­քուր ու հա­ճե­լի: Պարզ­վում է, որ քա­ղա­քի խորհր­դա­նիշն էլ վար­դա­կա­կաչն է, ինչ­պես Վա­նում Վա­նա կա­տուն էր… Մու­շի փո­ղոց­նե­րում այն­քան շատ են սպի­տա­կա­մաշկ, շի­կա­վուն հա­յան­ման դեմ­քե­րը, որ բո­լորս զար­ման­քից քար ենք կտրում…»:
Իր հու­շագ­րութ­յուն­նե­րում ազ­գագ­րա­գետ-բա­նա­հա­վաք-բար­բա­ռա­գետ գրո­ղը քա­ղա­բե­րել է նաև բա­նահ­յու­սա­կան հատ­ված­ներ՝ եր­գեր, տա­ղեր, օրհ­նանք­ներ, զվար­ճա­լի մի­ջա­դե­պեր, ո­րոնք խո­հա­կան զգա­լի լիցք են պա­րու­նա­կում։ Այս­պես՝ «­Հետ­դար­ձին բո­լորս լուռ ենք, միայն տի­կին Շա­քեն է ինքն իր հա­մար կա­մա­ցուկ եր­գում.
Սուրբ Կա­րա­պետ վան­քին մո­տիկ
Կար աղ­բուր մը խո­րո­տիկ,
Ով որ խմեր պուտ մը ջրիկ,
Կ­հո­վա­նար ուր սրտիկ…
Բո­լորս, ի­հար­կե, խմե­ցինք սրբա­զան ջու­րը, բայց մեր սրտիկ­նե­րը հա­զիվ թե հո­վա­նա­յին…»:
Ժո­ղո­վա­ծո­ւի պատ­մո­ղա­կան էս­սե­նե­րը ոչ միայն ար­տա­հայ­տում են հե­ղի­նա­կի վե­րա­բեր­մուն­քը՝ ի­րա­կա­նութ­յան նկատ­մամբ ու­նե­ցած հա­րա­բե­րութ­յան տե­սանկ­յու­նից, այլև ան­կեղ­ծո­րեն բա­ցա­հայ­տում են նրա զգա­ցա­կան նե­րաշ­խար­հը։ Այս­տեղ երկ­խո­սութ­յու­նը՝ որ­պես մտքի մա­տուց­ման ե­ղա­նակ, յու­րա­հա­տուկ դրսևո­րում ու­նի։ Էս­սե­նե­րի բնորդ­նե­րը խո­սում են ջեր­մութ­յամբ, ա­սե­լի­քի յու­րա­հա­տուկ ա­ռո­գա­նութ­յամբ և շեշ­տադ­րում­նե­րով։ Այդ են վկա­յում նաև ո­րոշ էս­սե­նե­րի վեր­նագ­րե­րը՝ -իմ- անձ­նա­կան դե­րան­վան ա­ռա­տութ­յամբ՝ «Այն­տեղ իմ ար­մատ­ներն են», «Եր­կիրն իմ աչ­քե­րով», «Իմ ա­վեր պայ­ծա­ռութ­յու­նը», «Ե­րիցս սի­րե­լի իմ Շու­շի» և­ այլն:
Պատ­մո­ղա­կան խոս­քի բա­ղադ­րիչ­նե­րից են նաև բնա­պատ­կեր­նե­րը, ո­րոնք ծա­ռա­յում են հե­ղի­նա­կի պատ­կե­րա­ցում­նե­րի ու զգաց­մունք­նե­րի բա­ցա­հայտ­մա­նը։ Այս­տեղ զար­մա­նա­լի ներ­դաշ­նա­կութ­յամբ հա­մադր­ված են նաև բնութ­յան գույ­նե­րը, ո­րոնց հե­ղի­նա­կը տի­րա­պե­տում է պատ­կե­րա­հա­նի նուրբ զգա­ցո­ղութ­յամբ:
Լեզ­վա­կան ա­ռու­մով՝ նո­րա­կազմ բա­ռե­րի թար­մութ­յուն, լեզ­վաո­ճա­կան գյու­տեր, շրջա­սույթ­ներ, հե­տաքրք­րա­կան սույն ժո­ղո­վա­ծուն կա­րող է օգ­տա­կար լի­նել գե­ղար­վես­տա­կան վա­վե­րագ­րութ­յան ժան­րով զբաղ­վող մաս­նա­գետ­նե­րին, ու­սա­նող­նե­րին, ու­սու­ցիչ­նե­րին, ա­շա­կերտ­նե­րին։ Այն կա­րող է ծա­ռա­յել որ­պես բաշ­խիչ նյութ ու­սում­նա­կան գոր­ծըն­թա­ցում և, ան­շուշտ, նպաս­տել պա­տա­նի­նե­րի ու ե­րի­տա­սարդ­նե­րի հայ­րե­նա­սի­րա­կան դաս­տիա­րա­կութ­յա­նը:
Եվ վեր­ջում՝ հու­շագ­րութ­յան մի հատ­կութ­յուն ևս, ո­րը, կար­ծում ենք, հե­տաքրք­րա­կան նշա­նա­կութ­յուն կա­րող է տալ այս ժան­րին: Մաս­նա­գետ­նե­րը նշում են, որ հու­շեր գրե­լը այս­պես կոչ­ված «թե­րապև­տիկ» ազ­դե­ցութ­յուն կա­րող է ու­նե­նալ: Հայ գրող Վահ­րամ Ա­լա­զա­նը հի­վան­դութ­յան ծանր շրջա­նում հո­գեն­յար­դա­բան պրո­ֆե­սոր Գ­րո­յի խորհր­դով զբաղ­վել է հու­շա­գ­րութ­յամբ, ո­րը թու­լաց­րել է պրկված նյար­դե­րը, ա­ռող­ջութ­յուն պարգ­ևել նրան: Բա­ցի այս, նշա­նա­վոր մարդ­կանց կյան­քի մա­տե­նա­շա­րե­րը հա­ճույ­քով են կար­դում ըն­թեր­ցող­նե­րը: Ն­րանց կյան­քի ման­րա­մաս­նե­րը ան­չափ հե­տաքրք­րա­կան են և­ ու­սա­նե­լի: Ինչ­պես նշում է Պա­րույր Ս­ևա­կը, «վեր­հի­շել անց­յա­լը չի նշա­նա­կում տե­ղա­փոխ­վել անց­յալ, այլ անց­յա­լը տե­ղա­փո­խել ներ­կա»: Վարդ­գես Պետ­րոս­յանն էլ ի­րա­վամբ նկա­տում է, որ հա­մաշ­խար­հա­յին գրա­կա­նութ­յան «ա­մե­նա­կեն­սա­կան ե­րակ­նե­րից մե­կը վա­վե­րա­կան ուղ­ղութ­յունն է, և թող ոչ ոք չկար­ծի, թե սա երկ­րորդ կար­գի գրա­կա­նութ­յուն է»:
Բա­րի երթ մաղ­թենք Ար­տակ Վար­դան­յա­նի «­Հո­գու և կա­րո­տի ճամ­փա­նե­րով» խո­հագ­րութ­յուն­նե­րի, ու­ղեգ­րութ­յուն­նե­րի և հու­շագ­րութ­յուն­նե­րի այս հո­գե­բուխ ժո­ղո­վա­ծո­ւին։
Ա­շոտ ԳԱԼՍՏՅԱՆ
Բան. գիտ. դոկ­տոր, պրո­ֆե­սոր

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։