ԱՆՑԱԾ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ
1
Երեկոյան, դեռ գիշեր չեկած,
ծանր երազներ են ժամանում,
անտեր, գզգզված,
ասես ծանր լուրեր ռազմաճակատից,
որին սովոր ենք այսքան տարի,
չկար երազի այն թեթևությունը,
որ մանկություն էր կոչվում՝
Ստեփանակերտի մեր
այգու հետ ձուլված,
որի համար ասես ծնվել էինք
ճիշտ ժամանակին,
ազնիվ խաղերի դոփապարում,
և ամեն մի ճիչ, այգու խորքից եկող
(գիշերվա թանձր կուպրի մեջ
թաթախված),
մեզ կարծես հուշում էր՝
կյանքը դրսում է իրական…
2
Հետո՝ կեսգիշերին,
այնպիսի լռություն էր տիրում,
որ լսվում էր անգամ
հարևան բարդիների կեղևի տակ
շարժվող
գաղտնածին թրթուրի շրշյունը,
և մթան մեջ կորած հողի
գաղտնի շշուկ-զրույցը,
որ քչփչում էր մեր մասին ինչ¬որ բան,
նրան արհամարհում էինք,
կարծում էինք՝ խուլ ու համր է,
Արցախի գիշերային այգու
վրա կախված
աստղի պես,
որ չէր հոգնում անվերջ ներքև
նայելուց,
ուզում էր հյուր գալ իր շքախմբով
և դեռ հարցնում էր սրան-նրան՝
ո՞րն է իմ հասցեն վերջնական…
ՄԱՇՎԱԾ ԱՐԱՀԵՏՆԵՐ
Մաշված արահետներ,
որ տրորել, տպել են հողին
զինվորի (ջոկատի) ցեխոտ կոշիկները…
Ծանր, տձև կոշիկներ՝
դեպի օրհաս առաջխաղացող,
դեպի խելագար կածանի
բախումը՝
անհայտության հետ
(անէության վախը՝ աչքաբիբում)…
Ես բնակեցնում եմ
հիմա կածանի զով լռությունը
(Աղդամից տասը կիլոմետր այս կողմ)
զոհվածների անուններով,
որ հետևում են ինձ
հանց գնդի ցաքուցրիվ
անդամներ…
Կեսօրին՝ նորից
հոգու մեղմ սահանք,
բայց որ արթուն է
ապրելու համար…
և՝ … ահագնության
սարսափով լեցուն…
Աստված,
հաշվի առ մեր փխրունությունը,
չնայած Դու ճիշտ ես,
հոգին երբեմն
հիմար է և ագահ…
բայց նաև կարծր է,
հանց բարձրավանդակի
ցրտի բյուրեղների մեջ
եփված գրանիտ
և հիմա դիմադրում է
թուրքին,
ինչպես օրգանիզմը՝
բացիլին…
Օրեցօր Ավետարանը
(և ոչ թե դասական
մյութոսը),
դարձնում եմ իմ տեքստը հարատև…
Չափից շատ զոհ կա ամենուրեք…
և մխիթարանքը սոսկալի պակասում է.
համարյա՝ չիք…
Իսկ հավասար շարված,
հանց հնձած խոտի դեզեր՝
մառախուղի շերտերը (ծվենները)
և խորքից հայտնվող
վառված տների շարքը,
ասես խոսում են իրար հետ
գաղտնի լեզվով
և կտրուկ լքվում՝
քամու շնչով,
որ բերում է
այրվածքի սուր հոտ
և սուրհանդակ է
ձևանում…
ԱՐՑԱԽԻ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԵՏԵՎԻՑ
1
Մենք հետևում էինք
Արցախի ազատագրական
բանակին,
ծանր ցեխը մաշում էր
կոշիկ ու հոգի…,
ծանր քայլի շունչը
հպվում էր թոքերին`
հանց սուրսայր սառնամանիք…
Մարմնի մեջ սեղմված, թակարդված,
քարշ էինք տալիս մեր կարկասը
ժամից ժամ
ընկած խավար հատվածում,
թշնամու կլոր գնդակին ընդառաջ,
որ թաքնվել էր խավար
աստղերի արանքում…
Մարդը՝
ցավի տոպրակ,
պատրանքներից
մի կերպ հարության հասնող
պատրանք,
որ սնում է ունք ու աչք,
տանում մեզ առաջ,
թշնամու լուսարձակներին ընդառաջ,
որ սուր են՝ հանց դաշույնի սայր,
պատրանք,
որ պահում է մեզ արթուն,
ասես չի եղել ուրիշ
մարդկային վիճակ,
ասես հսկա գիշերային այս
ջրավազանը,
ուր միլիոն աղճատված
հոգիներ են լողում,
թրաձկան սուր ասեղը դեմքին,
և ուր որ է այդ մախաթը կճեղքի
մարմինը թմրած,
նա հարություն է առնում,
պատեպատ խփվում,
դուրս լողում հանկարծ՝
մթությունից մաշված
բիբիդ ընդառաջ՝
տեղը թողնելով
սոսկ անուն¬ազգանուն…
Գիշերային արահետները
խառնվել էին իրար,
դարձել խճճված կծիկ,
մութ հնչյուն կար ամեն մի
ցեխոտ չլմփոցի մեջ…
Մարդը դարձել էր անտես մի դիմակ,
իսկ գունդը շարժվում էր
առաջ ու առաջ.
դեպի պատերազմը անհավատների
դեմ հարատև:
Եվ ես բանաստեղծ եմ,
այսինքն՝
միանձնյա մի ճիչ,
և միասնական ճիչ,
երազների քրքրված
գոչյուն, հարայ¬հրոց,
որ հասունացել է
վտանգից վտանգ
ընկած հատվածում,
բայց քո զինվորները,
պտուղներ են տվել,
Հայաստան,
դուրս են եկել նույն հողից,
ինչ ես և մյուսները
և զինվորական
հագուստի ծալքերում կորած,
իմ այս մարմինը
մեզ հետ դաշն է կնքել,
ասես հայտնվել եմ
Շուշի քաղաքի պապական օրորոցում,
ուր միշտ բերկրանք կար և արև:
2
Առաջին կրակոցը
թշնամու բանակից,
մեզ միշտ ուշքի է բերում՝
արթնացնում:
Առավոտյան,
գիշերային մարտից հետո,
ոչինչ չի մնում
հրեշավոր լարումից,
ձևավորված հոգեվարք
ապրող ֆերմենտից:
Պոեզիան մեր
կյանքն ինքն է,
աշխարհի տեսիլքն է ու
բարությունը, որ
նրանք, ովքեր գիշերն ընկան կռվում,
նրանք՝ ինձ նման էակներ,
այլևս չկան՝
երկնակամարի պես հօդս ցնդեցին`
տեղը թողնելով մթությունից մաշված
ցեխոտ ցնցոտիներ,
գիշերային ընդհարումից
պատառոտված շորեր…
ԲԱՇԻԲՈԶՈՒԿ ՉԱՐԻՔԻ ԿԵՆՏՐՈՆՆ ԸՆԿԱՎ
1
Աղդամն ընկավ…
Կիրովաբադի խաժամուժից հետո՝
Չարիքի երկրորդ կենտրոնը…
Իզուր են թուրքերը վառում
ցորենի, եգիպտացորենի արտերը,
որ հետ քշեն հայերին…
Հայկական տանկերը մտան
Աղդամ…
Համառ առաջխաղացումից հետո
քաղաքը հանձնվեց
մի ակնթարթում…
Հրճվանքի միասնական ճիչ
ազատագրված հողերի,
որոնց նախշուն երանգը
փոխվում է ժամ առ ժամ…
Աղդամն ընկավ,
Չարիքի բունը ցրիվ եկավ…
2
Եվ
Արցախի լեռներն արթնանալով
և լուրն իմանալով`
համառ պտտվում են հեռվում,
իրենց քրիստոնյա մաքուր
դեմքերը մի պահ
հանձնելով երկնքին,
ասես
Սուրբ Խաչի զորությունն են
փորձում,
որ միշտ այնտեղ է`
քրքրված ամպերի խորքում
և պատրաստ է հայտնվել
հրեշտակի մաքրամաքուր թևերով,
մեր տարածքների վերևում,
«ցավիս ճիշտ պահին»…1
3
Լեռները պտտվում են,
հանց կարծր պահակներ,
որ մարդկայնացել են հանկարծ
և մաքառումից՝ ձև ստացել…
Դողացող օդում՝
նշաններ-
կորստի, ցնծության,
մարդ արարածի փխրունության,
որ հենց իր մարմնի դատավորն է
և իր իսկ վճռի
ի կատար ածողը…
Տարօրինակ կենսափորձ,
ում հետևում ենք մենք
վաշտի հետ միասին,
որ նոսրացել է
և սեղմվել…
ԱՇԽԱՐՀԸ ԱՉՔ ՈՒՆԻ ԵՎ ՏԵՍՆՈՒՄ Է ՄԵԶ…
1
Աշխարհը աչք ունի
երազիդ վրա
և հեգնում է քեզ`
երբ արթնանա
(օ՜« ինչ շփոթ է տեսիլքի միջանցքը):
Հպվենք երկրին մեր կեցությամբ«
և թույլ չտանք« որ
կախարդը վերադառնա
մութ անտառից
(հին ճիվաղը հեքիաթների«
բայց նոր զենքով):
Եվ երբ մենության տոպրակը
լցվում է հյուլե կրակներով
(վարք ու բարքի որքան
հեգնանք ամենուրեք)
և պարտադրում լինել նրանց նման՝
իրե՛նց նման՝
ուրվականով վխտող խաչմերուկում«
որտեղ մարդը հալչում է տես՝
հանց հաստաբեստ մոմի կտոր՝
մոմակալի էությունը
կաթիլ-կաթիլ ավերելով…
2
Ես հիմա աչքս պահում եմ
համառորեն ապրող
կենդանիների ուղղությամբ«
նրանք համեստ են
և չեն պարտադրում ընկերություն«
ոչ էլ պարտադրում են մենություն«
սոսկ խռխռում են« հաչում և նվնվում«
իսկ ոմանք պատրաստ են
բանակցության՝
առանց դիպլոմի և կրթության«
սոսկ սև հողի վրա գոյության«
որ նույնպես սնում է մեզ տեսիլքով«
փոխարենը չպահանջելով ոչ մի բան«
նրանք՝ կենդանիները,
ապրում են այլ տարածքում՝
իրենց գաղտնի կյանքը մսխելով«
և հետո հայտնվում կտրուկ՝
ինչ-որ տեղ« ինչ-որ ժամանակում«
անտառին կցված ինչ-որ պուրակում«
մե՛րթ որպես գուշակ՝ ապագայի նշան«
մե՛րթ Չարիքի արձան«
հետո դառնում կենդանակերպի
վաղուց մաշված
շրջիկ-նշան…
ԱՇԽԱՐՀԸ ԱՉՔ ՈՒՆԻ ԵՎ ՏԵՍՆՈՒՄ Է ՄԵԶ…
1
Աշխարհը աչք ունի
երազիդ վրա
և հեգնում է քեզ`
երբ արթնանա
(օ՜« ինչ շփոթ է տեսիլքի միջանցքը):
Հպվենք երկրին մեր կեցությամբ«
և թույլ չտանք«
որ կախարդը վերադառնա
մութ անտառից
(հին ճիվաղը հեքիաթների«
բայց նոր զենքով):
Եվ երբ մենության տոպրակը
լցվում է հյուլե կրակներով
(վարք ու բարքի որքան
հեգնանք ամենուրեք)«
և պարտադրում լինել նրանց նման՝
իրե՛նց նման՝
ուրվականով վխտող խաչմերուկում«
որտեղ մարդը հալչում է տես՝
հանց հաստաբեստ մոմի կտոր՝
մոմակալի էությունը
կաթիլ-կաթիլ ավերելով…
2
Ես հիմա աչքս պահում եմ
համառորեն ապրող կենդանիների
ուղղությամբ«
նրանք համեստ են
և չեն պարտադրում ընկերություն«
ոչ էլ պարտադրում են մենություն«
սոսկ խռխռում են« հաչում և նվնվում«
իսկ ոմանք պատրաստ են
բանակցության՝
առանց դիպլոմի և կրթության«
սոսկ սև հողի վրա գոյության«
որ նույնպես սնում է մեզ տեսիլքով«
փոխարենը չպահանջելով ոչ մի բան«
նրանք՝ կենդանիները ապրում են
այլ տարածքում՝
իրենց գաղտնի կյանքը մսխելով«
և հետո հայտնվում կտրուկ՝
ինչ-որ տեղ« ինչ-որ ժամանակում«
անտառին կցված ինչ-որ պուրակում«
մերթ որպես գուշակ՝ ապագայի նշան«
մերթ Չարիքի արձան«
հետո դառնում կենդանակերպի
վաղուց մաշված
շրջիկ-նշան…
ՀՈՂԻ ՄԵՋ ԹԱՂՎԱԾ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Արևմտյան Հայաստանի ողբը
Օ՜, թաղված աշխարհագրություն՝
Թուրքիայում սփռված¬կորսված,
Հայոց հողերի կորսված աշխարհ,
որ գիշերները ֆոսֆորի
պես լույս են տալիս
Աստծո աչքի առաջ:
Նա, որ Բարձրյալն է,
որ անթարթ վտառը աստղերի
մոնոկլի պես մեկնում է մեզ,
որ լավ տեսնենք ցավը կորստյան՝
հենց մեր տարածքը ցրիվ եկած¬
մարդկային ցեղի չարիքից սահմռկած,
Աստված հիմա քնած է,
երկնային հանքափորի պես հոգնած,
սև աստղերից սարքած իր որջում,
որ գազապաստարանի մի
տեսակն է Տիեզերքում,
և իբր պաշտպանը
մաղձոտ մարդկության,
ուր օրեցօր նոր, խաշնարած
ցեղի դեմքեր են հայտնվում,
դեմքեր հենց մեր հողերի վրա,
որ մենք չենք ճանաչում,
չենք էլ փորձի ճանաչել…
Սա թաղված
աշխարհագրությունն է մեր,
նաև՝ կրակի մեջ
պրկված գիտակցություն,
նաև՝ Հայոց հողի
հանքաքարերի հազվագյուտ
տարածք և հավաքածու,
որից պոկված մարմինս,
հողի դուռը բացելով,
սարսափահար է՝ այսքան կորսված,
ավերված հող տեսնելով,
այսքան հանքաքարեր՝ որբացած:
Ես՝ արձագանք Հայոց հողի,
որ հպարտ է՝
չի ճանաչում պարտություն,
որ ետ կգա, վառված հողը ափերում,
և կճչա՝ ճեղքված աշխարհը վերևում,
քար կդառնա ամպը, անձրևը՝ ջրվեժ,
դա համր բառն է հողի,
որ նորից խոսել է սովորում,
և ճիգը նման է երկրաշարժի:
Թուրքիայում ես այս մերկ օրերն եմ՝
համառորեն ձգվող,
ասես հարկահավաքի հետք,
ձգվող այս ամիսները,
որտեղ չկա սփոփիչ եղանակի խորք,
Ստամբուլը անտարբեր գլորում է
իր սև ամբոխները փողոցներով,
և չեն լռում
խոշտանգվածների ճիչերը,
իսկ հայկական թաղամասերը ամայի
են հանց կտրած ծառի բուն,
Իսկ թուրքը չի լսում ոչինչ,
բացի նամազի ոռնոցից,
և մեկ էլ հարևան
պետություններին ուղղված
Էրդողանի սպառնալիքներից,
որոնք վերջում իրականանալու են
ի վնաս կատաղած թուրքի,
որ հիմա էլ ուզում է Սիրիան թալանի…
ԱՍՏԾՈ ԱՐՎԱՐՁԱՆԻՑ՝ ՄԱՐԴԱԿԵՐՊ ԿԵՆՏՐՈՆ
1
Նորից ամենօրյա Հադեսի
խորքն են իջնում մարդիկ-
մետրո, ուրբաթ օրվա ավարտ՝
դեպի ջղաձիգ հանգիստ և
երկիմաստ հայացք՝ մետրոյում…
Բայց այս ի՞նչ արցունքներ են
շարվել-կետկիտվել
քաղաքի ճաղատացող
գլխին« ուսերին«
Ո՞ւր է կառույցը Աստծո,
որի բարձունքից ընկնողը անմահ էր
մնում մի ժամանակ՝
չհասնելով սուրսայր հողի
մահացու խոռոչին…
Դառնահամ հյութ են արտադրում
հիմա բոլորը (քաղաքական
պիտակով դաջված)«
անգամ հյութ չունեցող
Կենդանակերպի նշանները
(որ փորձում են դառնալ
կեղծ հավատք),
որ հիմա ավետում են Աստծո կրակի՝
Ահեղ դատաստանի հայտնվելը
երկրագնդի վրա«
աշխարհի վրա« որ սարսափած է
իր բաժին կրակի ահագնացումից«
արյան սոսկահար ռիթմերը
խժռում են հոգնած
մարմինը դեռ ապրող մարդու…
2
Բայց Աստծո կրակը մի ժամանակ
Սիրո կրակ էր,
հիմա այն փոխվել է
Պետության ջանքերով
Ատելության, Ցավի…
Աստծո սիրասուն հայացքի դրոշներ՝
կրակի ամրապինդ կտորից«
նեղլեզու բոց՝ այդ նույն
կտորից հյուսված…
Բայց մեկ է՝ մարդ արարածը
մտնում է համառորեն դժոխքի իր որջը,
չլսելով կանչը
Երկնային Խոսքի…
Բայց հրկիզված« թալանված Շուշիում«
դարասկզբին վառված
խոտն ու տատասկը
դեռ մնում են թարմ,
և կարելի է փշե պսակ հյուսել
Քրիստոսի կրակներից բոսոր
ճակատի համար,
որ չի ատում մեզ՝
ցավի կրակներում տապակվելով…
3
Երկնքում բարձրացավ լուսինը«
բառաչում են նրա ցոլքերը ամպերում«
որ սփռված են Ստամբուլի
աղքատ թաղամասերում«
ջարդված գաղթականի
աչքի սպիտակուցը« բիբը«
դուրս են պրծնում ակնախոռոչից
և թափառում տաճիկ
մարդասպանի հետևից«
որ գորգը ձեռքին« յուղով օծված«
գնում է շեղաչվի իսլամի
ոռնոցը լսելու«
և քամակը ցցելու
Մուհամեդի ուղղությամբ…
4
Իսկ ես ձայներ եմ հավաքում
Հանդերձյալ կյանքում
ապահով ապրելու համար«
թոշակս նման է
ցեցը կերած հնոտի գոգնոցի«
որ կորցրել է հրաշքի կախարդանքը…
Բացարձակ մի Տեսիլք
հոտոտում է մարդկանց
հանց շունն իր տիրոջը«
բայց չի մխիթարում ոչ մեկին«
այնքան արագ է քայլում լքված,
անհավատ ամբոխը
(գորշ մառախուղի վերարկուն հագին),
գործից հետո տուն«
այնքան մտազբաղ է նրա սարսափը
կյանքի առաջ«
որ մտմտում է ինքնասպանություն«
Կամ՝
Եկեղեցու ծանր կամարի ներքո
հայտնվելու ցանկություն«
երբ կգա Վշտի աղճատված դեմքը՝
որպես վերջնական Հայտնություն…
Այնժամ բոլորն իբր
Եղբայրներ են,
այնժամ Աստծո երկճյուղ բոցե լեզուն
(մեկն՝ ատելություն, մյուսը՝ սեր),
վերուվար կանի դռանդ շեմին,
կժայթքի՝ հանց մեկ միասնություն,
փշրելով Չարի կճղակը կարծրածին…
ԱՍՏՎԱԾ ԵՎ ՇՈՒՇԻՆ
Ժամանակը հաշվում է մեր օգտին՝
Աստված և հրկիզված Շուշին,
որ հիմա ուշքի է գալիս
սոսկալի հարվածից:
Շուշիի բարձունքից ներքև՝
հսկա մի տարածք,
լեռնակուտակումներ՝
աջ ու ձախ,
ուր արևը հիմա,
դուրս ցատկելով Աստծո բաց ափից,
սպեղանի է դնում Արցախի ավերված
գյուղերի վրա…
Հանկարծ-
ճայթող-ուղեղացող լույսը՝
արևի շողի սրված շեղբը,
վերից շրջապատում է
լեռնագոյացումները
և ցույց է տալիս
ողջ ահագնությունը
բարձրավանդակի,
ասես արարչագործությունը
հենց ինքն է՝
անթաքույց…
Ուր ամեն մի հայ
բիբլիական գյուղ իր պատմության մեջ
զմռսված է ամուր,
մարդ արարածը նույնպես
քարաժայռի պես
քնքշորեն փշրված է
Քարինտակի ահավոր
կռիվներից հետո,
և երկտակ ստվերներ
խոր ձորերում,
ուր մարդու որսն է
դեռ հարատևում…
Միայն լեռնային
օդն է մնում
անտարբեր, խաղաղ,
սահանքների մեջ
իր վեհության…
Եվ Աստծո
Ահեղ դատաստանի շեփորը
հնչում է նորից ու նորից՝
Աշխարհի վրա,
ուր դեռ պատասխան
պիտի տա
հայության առաջ
ամեն մի մեղսագործ,
և դեռ աղեղը
ձգված է մինչև վերջ…
Մինչև բորենին փաթթոցավոր
աշխարհից կջնջվի հիմնավոր…
ՉԿԱ ԵՐԿՐԻ ՎՐԱ ՄԻ ՎԱՅՐ, ՄԻ ԵՐԿԻՐ, ՄԻ ՏԵՂ…
Չկա երկրի վրա մի վայր,
մի երկիր, մի տեղ,
որ հայը կարողանար
վերջնականապես տեղավորվել,
դադար առնել, հանգստանալ,
զգալ իրեն վերջնական քաղաքացի…
բայց ամեն նոր երկիր
բերում է նոր եղանակ,
և միայն Հայաստանն է,
որ պահում է իր շունչը, իրական
առ այսօր, մինչ հիմա, բոլորիս համար,
այդպես է թվում մեզ և այդպես էլ կա,
բայց արի ու տես,
մարդկանց մի մասի նպատակը
երկիրը լքելն է,
ավա՜ղ, մինչև ե՞րբ, մինչև ո՞ւր:
Ես ինքս ինձ միշտ դուրս եմ քաշում
հարատևող վայրից,
ասես նորելուկ օտարական,
ես աքսորում եմ ինձ
տարբեր ուղղություններով,
գնում մի նոր չափմանն ընդառաջ,
ասես արյանս մեջ ինչ¬որ գործոն կա,
որ երբեմն մութ է ու խավար,
այդ նոր մթության մեջ,
սառած ձեռքերով
շոշափում եմ դեմքս,
փնտրում մի այլ դեմք,
ասես կան երկրներ
(մտքո՞ւմ, թե՞ իրականում),
որտեղ դեմքս իբր նորից եմ գտնում,
որտեղ ես շատ երկար եմ ապրել,
ապրել եմ հազարամյակներ առաջ
և հիմա հիշելով վայրը,
ես փոխում եմ բնակավայրս,
գնում նոր կենսափորձին ընդառաջ,
բայց, միևնույն է,
այսքան թափառումներից հետո,
վերադառնում եմ Հայաստան,
որի ապագան է հիմա
մի նոր և անմեղ երեխա,
որի անունն է՝ Արցախ երկիր,
և որը հիմա Հայաստանի
գրկում է վերջապես…
———————
1. «Աստվածային կատակերգությունում» Դանթեի խոսքերը՝ ուղղված Բեատրիչեին Երկնային Էմպիրիայում:
Բանաստեղծ Արտեմ Հարությունյանի վերի ստեղծագործություններում ինչոր բնանյութազերծ տարածքներ են վխտում, որոնցից խուսանավելով կարոտում եմ նրա նախորդ ստեղծագործություններին։
Ընկերաբար՝ Գրիշ Դավթյան, grishdavtian@gmail.com