ԽՐԱԽՃԱՆՔ ԱՌԱՆՑ ԵՐԳԻ / ԷՔՆՈՍ

ԷՔՆՈՍ  (Բալլադ)

Խրախճանք է:
Եվ երգ:
Եվ առանց երգի:
Այս աղջիկն այստեղ էլ չի դիմանում:
Բոլորը ծուռ են և ծռված մի քիչ…
Աստված այս մեկին ներիր քիչ հետո:

Մերկ է երեկոն:
Եվ գինին անբավ:
Գոնե մեկը մերկ իր շապիկն հագներ…
Կարծում եմ ուշ չէ…Մի գավաթ ևս…
ԳինԱստված վերից նայում է ներքև:

Նա ինքն է
և մերկ,
պատրաստ այս խաղին…
Ծածկեք: Եվ ծածկեք մարմինները ձեր:
Մենք մոլորված չենք,
խմում ենք
և դեռ.
մեր գինին և մեր երազներն հեռու…

Գավաթներն այսօր բոլորը քոնն է,
քոնն է և բոլոր զեղումներն անմեղ:
Հայացք: Եվ հայացք: Եվ հայացք: Եվ վերջ:
Այլընտրանք չունեն հարբածներն անսուտ:

***
Քոնն է ոսկեթամբ ձիերն հեքիաթի,
և վրնջացող զամբիկներն ազատ:
Այրվում է գինին և գույներն հեռվում,
գինեբոցն ելել, տարել է նրան:

Գինեքույր, գինե գինաղջիկ գինով,
գինեշուրթ շրթիդ և շրթիդ ծարավ…
Քոնն է արգելված հնարքներն անձև,
և արքաների լռությունն անձայն:

Քոնն է և նորից ներբողներ չասված,
և չհորինված եղեգնյա մի երգ…
Ոչ ոք և ոչինչ, և ոչ մի հնարք,
և նույնիսկ մեր այն բառերն անհեթեթ:

Բառեր՝ և հեթեթ, անհեթեթ, ուղիղ,
և բառեր, և մեղմ, ունկերիդ շատ նուրբ…
Մերժված և վեհ, և կրքեր դեղին,
մաշկից դուրս, հեռու մտերիմ և մոտ:

Եվ մեկն ուշացած մեկնում է նրան,
մեկնում է և վեր՝ եղջրափող, եղջյուր…
Վերցնում է և նա ներբողներն հրե,
Լցնում է դատարկ պարկի մեջ թեթև:

***
Եվ ճայերը սև, և ձկներն հեռու,
և բանն ավազին՝ մեկնված և մերկ…
Եվ բոլորն անկեղծ, և խև, և խելառ,
փորձում են կրծել կարկանդակն աղի…

Թե կգա, կիջնի… և կգա ճերմակ,
և ձին կթողնի ոտնահետքն այնտեղ…
Եվ ձեռքն ասպետի երազների մեջ,
Գինեգավը լիքը կմեկնի իրեն…

Եվ նա, հենց այնպես և իբրև ներկա,
կերել է կարմիր խնձորներն անփույթ…
Եվ հիմա անհոգ, ինչ-որ տեղ՝ հեռվում,
ավլում է դանդաղ իր մեղքի փոշին:

Եվ ձիեր, և մերձ, մերձեցում փափուկ,
գինեհունց և հինձք, հնձվորներ գինարբ…
Հնձվորներ և հունձ, և հնձան մարմին,
մարմնի շուրջ՝ և նուրբ, և կապույտ թավիշ:

Գժվել է գինին, երեկոն նաև,
խելագար և խենթ, և խենթին հարմար…
Եվ խենթերն այստեղ, և մի խենթ նորից,
և մի խենթ պակաս, և առանց երգի:

One thought on “ԽՐԱԽՃԱՆՔ ԱՌԱՆՑ ԵՐԳԻ / ԷՔՆՈՍ

  1. Տպագրելուց առաջ խմբագրությունը կարդացե՞լ է այս անգրագետ ու լեզվական անհեթեթություններով լեցուն «բանաստեղծությունները»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.