Աֆրիկյան ծագմամբ ամերիկացի գրող, արձակագիր, բանաստեղծ և հրապարակախոս: Համարվում է Ջազային պոեզիայի սկզբնավորողներից մեկը և «Համլետյան վերածնունդ» մշակութային շարժման առաջատար գրողներից մեկը:
ԵՐԱԶԱՆՔՆԵՐ
Ամո՛ւր պահեք երազանքները,
Քանզի եթե նրանք մահանան,
Կյանքը կնմանվի թևը կոտրած թռչնի,
Որ չի կարողանում թռչել:
Ամո՛ւր պահեք երազանքները,
Քանզի երբ նրանք հեռանան,
Կյանքը կդառնա անբերրի հող՝
Ձնից ցրտահարված:
ՀԱՄԵՍՏ ԱՂՋԻԿ
Թե չլինեին քո աչքերը,
Ես կհամեմատեի քեզ
Առանց աստղերի գիշերվա հետ:
Թե չլինեին երգերը քո,
Ես կհամեմատեի քեզ
Առանց երազի քնի հետ:
ԵՐԱԶՆԵՐԻ ՊԱՀԱՊԱՆԸ
Դո՛ւ, երազող,
Բե՛ր ինձ բոլոր երազանքներդ,
Բե՛ր ինձ բոլոր մեղեդիները սրտիդ,
Հեռու աշխարհի անչափ կոպիտ ձեռքերից՝
Ես կարող եմ փաթաթել նրանց
Կապույտ ամպի կտորով:
ԱՊՐԻԼՅԱՆ ԱՆՁՐԵՎԻ ԵՐԳԸ
Թող անձրևի արծաթե կաթիլներն
Իջնեն գլխիդ ու համբուրեն քեզ,
Թող անձրևը օրորոցային երգի քեզ համար:
Ես սիրում եմ անձրևը,
Որ ջրափոսեր է ստեղծում մայթերին,
Որ ջրհորներ, հորդացող ջրափոսեր է ստեղծում,
Որ գիշերով փոքրիկ օրորոցային է երգում մեր տանիքներին:
Թարգմանությունը անգլերենից՝
Գոհար ՂԱՍԱԲՅԱՆԻ