Ծնվել է 1922-ին ԱՄՆ-ում, խարբերդցի Թորոս Միմոնյանի և նույնպես ԱՄՆ-ում ծնված Արաքսի Ավագյանի ընտանիքում: Ամուսնանալով շվեյցարացու հետ՝ հաստատվել է Ցյուրիխում, որտեղ ապրում է մինչ օրս: Հեղինակն է «Բանաստեղծություններ վերապրողների համար» ժողովածուի:
ԱԶԱՏ ՀՈԳԻ
Միշտ ընտրելով
կա՛մ թռիչք, կա՛մ փախուստ՝
հոգին գործարք է կնքում՝
նվազել
կրկին, վերադառնալ
պարզունակ
կեցությանը:
Մեկընդմիշտ մերժելով
թշնամությունը
հանդուրժելը
կամ հասկանալը
ատելությունից ազատված՝
հոգին ընդարձակվում է
և ազատ ճախրում:
ՀԱՅԵՐ
(կոտորածներից հետո)
Այս հին ցեղը
հետևել է արևին,
քայլել արնոտ
ճանապարհով դարերի՝
հպարտ, որ իր երկրում տապանն ընդունեց,
իր կորցրած երկրում
քայլել է մենակ՝
մթին, լուսին, պահած
հավատը իր մեծ,
մի ճամփով, որ դեռ
պիտի ցույց տա նրան,
իր երկիրն է դարձրել
աշխարհը համայն:
Անգլերենից թարգմանեց
Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆԸ