ԱՇՈՒՆ, ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱԿ / Վազգեն ՍԱՐԳՍՅԱՆ

Աշնան ջինջ կեսօր՝ արևի քաղցրժլատ ջերմությամբ, որ տերևաթափի պատրաստվող թթենու տակ, ցածրիկ աթոռին կուչ եկած հալևորի մի բուռ ոսկորները տաքացնում ու չի տաքացնում: Ծեր թթենին տարվա հետ իր հաշիվները փակել ու տխուր սվսվոցով արև է վայելում: Ո՞վ գիտե, այս աշունն իր կյանքում կարող է նաև վերջինը լինել. բնի մեջ սև խոռոչը մեծացելխորացել է՝ այնքան, որ […]

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ – 60

  ԻՆՔՆ ԻՐ ՈՒ ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ Ես երջանիկ մարդ եմ: Որովհետև ինձ պատիվ ընձեռվեց իրականացնել այն երազանքները, որպիսիք փայփայում էինք գրողներս, լրագրողներս: Բայց դա բախտի բան չէ. ես եմ ընտրել իմ ճանապարհը: Երբ այդ ուղին ընտրեցի, չգիտեի, որ նախարար եմ դառնալու: Իմ գրած նախադասությունների համար չեմ կարմրում, կեղծիք չկա: Ես հիմա էլ, որպես Պաշտպանության […]

1999 թվական, հոկտեմբերի 27. ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ / ՀԱՅԻ ՎԵՐՋԻՆ ԽԵԼՔԸ

Աշտարակից Ուջան, ելևէջուն ճանապարհով, ցեխ ու անձրև, արև, արքայություն, ձյուն ու բքի միջով փոքրամարմին մի մարդ է առաջանում՝ մանդոլինը թևի տակ, գլուխը բարձր: Երգի դասատու է, 1918-19 թվերին Պետերբուրգից՝ Թիֆլիս, Թիֆլիսից՝ Երևան երթուղով է եկել: Իր կարեցածը հայ երեխային հայ երգ ուսուցանելն է: Ո՞ւր գնամ, ասել է: Ուջան, ասել են: Երդվել ու գնացել է: Մանդոլինը […]

27.10.1999

Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, նաև հեռադիտակով դիտվող երկիր չէ, քարի հետևում քար կա, մշուշի ետևում` մշուշ: Այս երկրի սահմանները գծվում են արյամբ և ամրանում քրտինքով: Միջազգային գեղեցիկ ու հարթ նշանառության օրենքները դիպչում են մեր քարերին ու ցաք ու ցրիվ լինում: Այս երկիրը անտրամաբանական սիրով և անտրամաբանական ատելության երկիր է: Օրենքներն այստեղ ծնվում են […]

Մարտի 5-ին արձակագիր, հրապարակախոս, Սպարապետ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ կդառնար 55 տարեկան

Սիրում ենք դրսերում մեղավորներ փնտրել, հիմա որոշեք` ո՞վ է մեղավոր… Եկեք վերջապես քաջություն ունենանք խոստովանելու, որ մեղավոր ենք մենք բոլորս, մեր համընդհանուր անպատասխանատվությամբ և անփութությամբ: Վարչապետից, նախարարներից սկսած մինչև պետական ծառայողներ և մասնավոր ձեռնարկատերեր, բիզնեսմեններ, ֆերմերներ, քաղաքացիներ, գյուղացիներ… Ափսոս են վերջին տարիների մեր հրաշալի ձեռքբերումները` անկախ պետականության վերականգնում, պատերազմական հաղթանակներ, ժողովրդավարության սաղմնավորում, միջազգային հարգանք ու […]