Արժևորեցին բանաստեղծի ձեռքբերումները

Սամվել-ՄարգարյանԵրևանի հայ-ռոաական (Սլավոնական) համալսարանի մեծ դահլիճում կայացավ շիրակցի բանաստեղծ Սամվել-Մարգարյանի վերջին մեկ տարում հրատարակված «Սրբազան լեռնաշխարհ», «Հայդուկապետն հայոց», «Աստղի նման ու խաչքարի» (վրացերեն) գրքերի շնորհանդեսը: Բանաստեղծին ողջունեցին և հաջողություններ մաղթեցին համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, հայ գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանը: Մի խումբ շնորհալի ուսանողներ արտասանեցին բանաստեղծություններ «Սրբազան լեռնաշխարհ» գրքից: Ելույթներ ունեցան, Սամվել Մարգարյանի վերջին տարիների բանաստեղծական հունձքը, ձեռքբերումներր արժևորեցին ՀԳՄ նախագահ, բանաստեղծ էդվարդ Միլիտոնյանը, գրող, հրապարակախոս Ռուզան Ասատրյանը, թատերագետ-արվեստաբան Լևոն Մութաֆյանր, «Շիրակ» հայրենակցական միության նախագահ Վարազդատ Ավոյանը, անվանի գյումրեցիներ Դոնարա Հարությունյանը, Ռազմիկ Դարբինյանը և ուրիշներ: Շնորհակալական խոսքով հանդես եկավ Սամվել Մարգարյանը և պատմեց իր ստեղծագործական ծրագրերի, անելիքների մասին:

Գոհար ՄԿՐՏՉՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.