«ԼԻՏԵՐԱՏՈՒՐՆԱՅԱ ԱՐՄԵՆԻԱ», 3.2015

litarmeniaԼույս է տեսել «Լիտերատուրնայա Արմենիա» գրական-գեղարվեստական և հասարակական-քաղաքական հանդեսի երրորդ համարը: «Արձակ, պոեզիա, դրամատուրգիա» բաժնում տեղ է գտել Պերճ Զեյթունցյանի «Հարյուր տարի անց» պիեսը՝ Մարգարիտա Գևորգյանի թարգմանությամբ: Արձակը ներկայացված է Վահան Տեր-Ղազարյանի «Ձկան արցունքներ», «Վրեժ» (թարգմ.՝ Արուս Ահարոնյան), Ներսես Խառատյանի «Խաղ մահվան հետ» (թարգմ.՝ Լիլիթ Հովսեփյան), Հովիկ Վարդումյանի «Երկու աշխարհների միջև», «Թող քո կամքը լինի, Աստված» (թարգմ.՝ Նարե Մկրտչյան), Արմեն Սարկիսովի «Օտարը», «Խաղաղ շնորհ», Միքայել Աբաջյանցի «Թռիչքի հավանականությունը» պատմվածքները: Գալինա Կլիմովայի և Գուրգեն Բարենցի թարգմանությամբ տպագրվել են Կարինե Աշուղյանի և Մանվել Միկոյանի բանաստեղծական շարքերը:
«Ակնարկ, հրապարակագրություն» խորագրի ներքո տեղ են գտել Նանեի «Վերադարձ այսօր և…ընդմիշտ» (թարգմ.՝ Իրինա Մարգարյան) հրապարակագրությունը, Նարինե Էյրամջյանի «Պայթած լռություն. Գրիգոր Խանջյանի «Ավարայրի ճակատամարտը» գրախոսականը, Իրմա Սաֆրազբեկյանի «Իմ հանդիպումները Վարպետի հետ» հուշագրությունը, Գոհար Ռշտունու «Պալմիրյան քարը» հոդվածը:
«Գրականագիտություն» բաժնում հրապարակվել է Մագդա Ջանփոլադյանի «Տողեր տաք սրտից» գրականագիտական հոդվածը:
Գլխավոր խմբագիր՝ Ալբերտ Նալբանդյան:

One thought on “«ԼԻՏԵՐԱՏՈՒՐՆԱՅԱ ԱՐՄԵՆԻԱ», 3.2015

  1. Ռուբեն Սևակն ոչ թե միայն նշանավոր գրող էր, այլ հերոս հայ, հավատացյալ հայ և անբասիր մտավորական ու գործիչ հայ էր, իսկական պանծալի հայ մարդ։ Մարդկության անեծք, դահիճ և մարդասպան թուրքերը այն ժամանակների հայության սերուցքը ոչնչացրին և մնում են անպատիժ ցեղասպանության և հայրենիքի բռնազաֆթվան հարցում։ Ռուբեն Սևակը ոչ թե այդտեղի կոչումին է արժանի, այլ՝ նաև Երևանում ևս անմահացնել նրան։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։