Լույս են տեսել ՀԳՄ գրական-գեղարվեստական և հասարակական-քաղաքական «Լիտերատուրնայա Արմենիա» հանդեսի այս տարվա առաջին և երկրորդ համարները: Առաջին համարում պոեզիան ներկայացված է Գևորգ Խաչատուրի (թարգմ.՝ Կ. Շաքարյան), Ռուզաննա Ոսկանյանի (թարգմ.՝ Գ. Բարենց), Կոնստանտին Շաքարյանի բանաստեղծական շարքերով: Արձակի բաժնում տեղ են գտել մի հատված Իվետ Ալեքսանդրի «Կիթառով աղջիկը» վեպից, Ռուսլան Սաղաբալյանի «Արգելափակոց» և «Տրամվայ», ինչպես նաև Սվետլանա Հովհաննիսյանի «Կար-չկար մի ծերուկ՝ իր պառավի հետ» պատմվածքները: Ակնարկ, հրապարակախոսություն խորագրով տպագրվել է Գրիգոր Ջանիկյանի «Հայաստանում և ոչ մի այլ տեղ» (թարգմ.՝ Ս. Մարդանյան) ակնարկը, Էմմա Պետրոսյանի «Ուսուցիչը»՝ հիշողություններ Սրբուհի Լիսիցյանի մասին, Արտակ Վարդանյանի «Սուրբ հողի մասունքները» (թարգմ.՝ Ա. Խարմանդարյան) ակնարկը: Արվեստը ներկայացված է Սվետլանա Ղուլյանի «Դերասանն, ինչպես լեռնագնաց…» հարցազրույցը Միխայիլ Ուլյանովի հետ:
Երկրորդ համարը բացվում է Ալիս Հովհաննիսյանի «Բոլորը իրականություն է. հորինվածքը քիչ է այստեղ» (թարգմ.՝ Ս. Մարդանյան) վիպակով: Տպագրվել են նաև Արմեն Խանբաբյանի «Ութսունյոթ», Արամ Պաչյանի «Թափանցիկ շշեր» (թարգմ.՝ Ա. Մելյան), Ալեքսանդր Ժդանովի «Ամառային բնանկար խաչքարի մոտ» պատմվածքները: Պոեզիայի բաժնում ներկայացված են Արթուր Անդրանիկյանի (թարգմ.՝ Գ. Բարենց), Գոհար Մարկոս-Կասպերի, Սուրեն Դավթյանի (թարգմ.՝ Ն. Գաբրիելյան) բանաստեղծական շարքերը: Ակնարկ, հրապարակախոսություն խորագրի տակ ներկայացվել են Ա. Բախչինյանի «Հանդիպումներ» հրապարակումը` Դայանա Տեր-Հովհաննիսյանի մասին, Ելենա Մովչանի «Երկու դիմանկար» և Կարինե Հարությունովայի «Ծիրանի կուտ» էսսեները, Սերգեյ Լոպատինի «Հրամանատար Գրիգորյանի ռազմական ուղին» և Կոնստանտին Զաքարյանի «Հայաստանի մասնատումը, բոլշևիկացում և կարմիր ահաբեկչություն» հրապարակագրությունները: Տպագրվել է նաև Ֆելիքս Բախչինյանի «Ծանոթություն կախարդական աշխարհի հետ. Հայաստանը Էդուարդաս Մեժելայտիսի հրապարակախոսական գործերում» հոդվածը:
Գլխավոր խմբագիր` Ալբերտ Նալբանդյան: