ՀԳՄ նախագահ
պարոն Էդվարդ Միլիտոնյանին
Հարգելի Էդվարդ Գևորգովիչ
Միջազգային Գրական հիմնադրամը (2014 թվականից՝ «Համառուսական գրական միություն») ԽՍՀՄ գրական հիմնադրամի իրավահաջորդն է, որն ընդգրկված էր ԽՍՀՄ գրողների միության կազմում, իսկ ԽՍՀՄ գրողների միության իրավահաջորդը «Գրողների միությունների միջազգային ընկերություն» հասարակական կազմակերպությունների Միջազգային Միությունն է։
Սրա հիման վրա հաստատում ենք, որ ԽՍՀՄ Գրական հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի գործունեության ֆինանսավորումն իրականացվել է բացառապես ԽՍՀՄ Գրական հիմնադրամի միջոցների հաշվին։
ԽՍՀՄ Ժողովրդական Կոմիսարների խորհուրդը, 1934 թվականի հուլիսի 28-ի թիվ 1788 Որոշմամբ, որոշեց ստեղծել ԽՍՀՄ Խորհրդային գրողների միությանն առընթեր գրական գործիչներին աջակցող հատուկ կազմակերպություն, որը կոչվում է ԽՍՀՄ Գրական հիմնադրամ (ԽՍՀՄ Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի 1934 թվականի հուլիսի 28-ի թիվ 1788 «ԽՍՀ միության Գրական հիմնադրամի մասին» Որոշման 1-ին կետ):
«ԽՍՀՄ Գրական հիմնադրամի հիմնական խնդիրն է աջակցել ԽՍՀՄ Խորհրդային գրողների միության անդամներին՝ բարելավելով նրանց մշակութային և կենցաղային սպասարկությունները և նյութական վիճակը, ինչպես նաև օգնություն ցուցաբերել երիտասարդ գրողներին՝ ստեղծելով նրանց համար անհրաժեշտ նյութական և կենցաղային պայմաններ» (ԽՍՀՄ Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի 1934 թվականի հուլիսի 28-ի №1788 «ԽՍՀ միության Գրական հիմնադրամի մասին» Որոշման 2-րդ կետ):
Բացի այդ, հաստատում ենք, որ ԽՍՀՄ Գրական հիմնադրամը պետական ֆինանսավորում չի ստացել։ Համաձայն ԽՍՀՄ-ում գործող հասարակական կազմակերպությունների իրավական կարգավորման՝ ԽՍՀՄ Գրական հիմնադրամի բյուջեի ձևավորման աղբյուրներն էին.
ա) գեղարվեստական գրականության հրատարակչությունների և ամսագրերի խմբագրությունների կատարած ներդրումները՝ գրական-գեղարվեստական բնօրինակ և թարգմանական ստեղծագործությունների համար վճարված հեղինակային հոնորարների 10 տոկոսի չափով.
բ) պահումներ հանդիսադիր ձեռնարկությունների կողմից ներկայացումների համախառն մուտքերից (պահումներ՝ ըստ մեկ բեմադրության)՝ 2% մեծ բեմական ներկայացումներից և ½%՝ փոքրածավալ բեմադրություններից (էսքիզներ, մեկ գործողությամբ վոդևիլներ և այլն).
գ) խորհրդային գրողների միության անդամների վճարումները՝ Միության կանոնադրությամբ սահմանված չափով.
դ) եկամուտը ԽՍՀ միության Գրական հիմնադրամին ենթակա գույքից և կապիտալից (Ստեղծագործական տներ, կլինիկաներ, գրախանութներ, գրողների ակումբներ, հանգստյան տներ և առողջարաններ ԽՍՀՄ առողջարանային վայրերում):
«Սույն հոդվածի «ա» և «բ» կետերով նախատեսված վճարներն ու պահումները պետք է կատարվեն ԽՍՀՄ Գրական հիմնադրամին՝ սկսած 1934 թվականի օգոստոսի 1-ից» (ԽՍՀՄ Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի 1934 թվականի հուլիսի 28-ի №1788 «ԽՍՀ Միության Գրական հիմնադրամի մասին» Որոշման 4-րդ կետ)։
ԽՍՀՄ Գրական հիմնադրամի գործունեության ֆինանսավորումը ներառում էր Հայաստանի ստեղծագործական տների շինարարությունը, հիմնանորոգումը և սպասարկումը, Հայաստանի գրողների միության շենքի վերակառուցումն ու ընդլայնումը, ԽՍՀՄ Գրական հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի մաս կազմող բոլոր կառույցների ընթացիկ գործունեության ֆինանսավորումը։
Այսպիսով, բոլոր ֆինանսական մուտքերը, որոնք ապահովում էին ԽՍՀՄ Գրական հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի գործունեությունը, կազմում էին ԽՍՀՄ Գրական հիմնադրամի ընդհանուր միջոցների մաս և կապված չէին պետական բյուջեի հետ։
Վերոնշյալը հաստատող փաստաթղթեր.
1) ԽՍՀՄ Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի 1934 թվականի հուլիսի 28-ի №1788 «ԽՍՀ միության Գրական հիմնադրամի մասին» Որոշում,
2) ԽՍՀՄ Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի 1935 թվականի փետրվարի 20-ի №269 «ԽՍՀ միության Գրական հիմնադրամի» կանոնադրության հաստատման մասին» Որոշում,
3) «ԽՍՀՄ Գրական հիմնադրամի» կանոնադրություն//Հիմնական դիրեկտիվներ և օրենսդրություն մամուլի վերաբերյալ. համակարգված ժողովածու/ Կազմ. Լ. Գ. Ֆոգելևիչ-6-րդ հրատ.- Մոսկվա. Խորհրդային օրենսդրություն, 1937 -305 էջ։
Հարգանքով՝
Յ. Վ. ԿՈՆՈՊԼՅԱՆՆԻԿՈՎ
«Գրողների միությունների միջազգային
ընկերություն» հասարակական կազմակերպությունների Միջազգային Միության նախագահ,
Ռուսաստանի Դաշնության մշակույթի
վաստակավոր գործիչ
