ՄԵՆՔ ՑՆՑՎԱԾ ԵՆՔ

Թանկագի՛ն բարեկամներ.

Վրաստանի գրողների միությունը և վրացի գրողները ցնցված են համացանցում շրջանառվող այն լուրից, որ Հայաստանի կառավարությունը, որը տասնամյակներ շարունակ եղել է հայ գրականության իսկական ջատագովն ու հովանավորը, մտադիր է մեր գրող ընկերներին զրկել իրենց պատկանող շենքից, Ծաղկաձորի և Սևանի ստեղծագործական տներից։
Ձեր նկատմամբ Հայաստանի կառավարության վերաբերմունքը մեզ համար միշտ եղել է օրինակելի և, անկեղծ ասած, հարուցել է մեր բարի նախանձը։ Մենք հավատում էինք, որ նրանք լիովին հասկանում են համաշխարհային պատմության մեջ խոր հետք թողած հայ գրի դերն ու նշանակությունը ձեր վաղնջական ժողովրդի կյանքում՝ թե՛ հնում և թե՛ ամբողջական ինքնիշխանության և անկախության կերտման դժվարին ճանապարհին։
Կցանկանայինք հավատալ, որ առկա անհեթեթ թյուրիմացությունը շուտով կփարատվի, և դուք դատական քաշքշուկներից կվերադառնաք ձեր գրասեղաններին նույն ոգևորությամբ և ոգեշնչվածությամբ, ինչպես նախկինում, և կստեղծեք ձեր ազգը փառաբանող բազմաթիվ գործեր։
Մեծագույն սիրով՝
Մաղվալա Գոնաշվիլի
Վրաստանի գրողների միության
նախագահ, Ռուսթավելիի անվան
մրցանակի դափնեկիր
Ռևազ Միշվելաձե
Վրաստանի գրողների միության
համանախագահ, Ռուսթավելիի անվ. մրցանակի դափնեկիր
Սոսո Սիգուա
ակադեմիկոս, Վրաստանի գրողների միության համանախագահ,
Պետական ​​մրցանակի դափնեկիր
Բաղաթեր Արաբուլի
Վրաստանի գրողների միության
համանախագահ, Պետական ​​
մրցանակի դափնեկիր
Բադրի Քութաթելաձե
Վրաստանի գրողների միության
համանախագահ,
Պետական ​​մրցանակի դափնեկիր
Մանանա Գորգիշվիլի
«Մերանի» հրատարակչության տնօրեն,
Իլյա Ճավճավաձեի անվան
մրցանակի դափնեկիր