
ԲՈՒԼԱՏ ՕԿՈՒՋԱՎԱ
Ապրիլի 23-ն էր: Սկայպով խոսում էի մտերիմ ընկերուհուս՝ «Литературная газета» շաբաթաթերթի Սան Ֆրանցիսկոյի թղթակից Իրինա Թոսունյանի հետ: «Օկուջավայի՝ Եղեռնի մասին բանաստեղծությունը կարդացե՞լ ես»,- հարցրեց Իրինան: Չէի կարդացել: Խնդրեցի, որ ուղարկի: Ուղարկեց: Ցնցվեցի: Թարգմանությունը կայծակնորեն ծնվեց գլխումս: Անգամ յուրաքանչյուր քառյակի վերջին տողը, որ Օկուջավան գրել էր հայերեն (Ի՞նչ պիտի անեմ, ի՞նչ պիտի ասեմ:) ինքնաբերաբար թարգմանվեց ռուսերեն, […]