ԲՈՒԼԱՏ ՕԿՈՒՋԱՎԱ

Ապրիլի 23-ն էր: Սկայպով խոսում էի մտերիմ ընկերուհուս՝ «Литературная газета» շաբաթաթերթի Սան Ֆրանցիսկոյի թղթակից Իրինա Թոսունյանի հետ: «Օկուջավայի՝ Եղեռնի մասին բանաստեղծությունը կարդացե՞լ ես»,- հարցրեց Իրինան:
Չէի կարդացել: Խնդրեցի, որ ուղարկի: Ուղարկեց: Ցնցվեցի:
Թարգմանությունը կայծակնորեն ծնվեց գլխումս: Անգամ յուրաքանչյուր քառյակի վերջին տողը, որ Օկուջավան գրել էր հայերեն (Ի՞նչ պիտի անեմ, ի՞նչ պիտի ասեմ:) ինքնաբերաբար թարգմանվեց ռուսերեն, զարմանալիորեն պահպանելով վանկերի քանակը: Ի դեպ, Օկուջավայի մայրը Վահան Տերյանի զարմուհին էր. ահա և նրա ոչ միայն հայերենի իմացության, այլև բանաստեղծի շնորհի գաղտնագիրը:
Ստորև ներկայացնում եմ այդ բանաստեղծությունը, որը ենթադրաբար գրվել է Սումգայիթի ջարդից հետո:
Ռոզա ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

ԲՈՒԼԱՏ ՕԿՈՒՋԱՎԱ
***
Կեսգիշեր: Բոսֆոր: Լռության պահեր:
Ստամբուլում խավար, ամենուր սարսուռ:
Նախնիքիս ճիչն է միայն տարածվում:
Как мне поступить? Как мне промолчать?

Սրտիցս ինչպե՞ս այդ ցավը հանեմ,
Ջնջեմ, մոռանամ
Շիրիմներին հին, սև հուշը արյան:
Как мне поступить? Как мне промолчать?

Այս դառը թույնից ինչպե՞ս ազատվեմ:
Գիշերը կարճ է: Ժամանակը՝ սուղ:
Ես որ չգիտեմ, իմ հեռու եղբայր,
Как ты поступишь? Промолчишь ты как?

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։