Խորքային «պատասխաններ» արդիական խնդիրներին / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

Ուրախալի է, որ անկախացումից հետո գրականության հրատարակչական դաշտը ավելի բազմազան է դարձել՝ տպագիրից մինչև էլեկտրոնային: Բայց, ցավոք, դրանից ընթերցողների քանակը, ինչպես հայտնի է, չի ավելացել, պակասել է. պակասել է հետաքրքրությունը գրականության, ընդհանրապես մշակույթի նկատմամբ: Չխորանալով օբյեկտիվ և սուբյեկտիվ շատ պատճառների մեջ՝ նկատենք միայն, որ պակասել է… ընթերցողական զանգվածի քանակը, իսկ շահագրգիռ, որակյալ ընթերցողների թիվը, ըստ […]

ԱՆՍԱՀՄԱՆ ԷՐ ՆՐԱ ՀՈԳՈՒ ՃԱԽՐԸ ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

Քիչ է ասել, թե Թումանյանը հայ գրականության, հայ պոեզիայի բարձր գագաթներից մեկն է՝ եթե ոչ ամենաբարձրը, քանզի մեծ է նա ոչ միայն որպես ստեղծագործող, բանաստեղծ, ազգի հոգսերով կլանված գործիչ, այլև որպես մարդ, իր հոգեկան անհուն տիեզերքն ունեցող անհատականություն: Անսահման էր նրա հոգու ճախրը ժամանակի և տարածության մեջ, բազում գաղտնիքներով ու առեղծվածներով լի, որոնց մի չնչին […]

ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ԱՆՈՒՆՆԵՐ. ԳԵՂԱՄ ԳԱՎԱՖՅԱՆ / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

Այսօր, թերևս, կարող ենք արձանա­գրել, որ Անկախացումից հետո անցած տասնամյակների մեր գրական ընթացքի կարևորագույն երևույթներից մեկը հայ գրականության միասնականության ըմբռնման և գործնական կիրառման ուղղությամբ իրականացվող ջանքերն են: Ձերբազատվելով գաղափարական, կուսակցական և այլ նեղ ու կաշկանդիչ սահմանափակումներից՝ գրականագիտությունն աստիճանաբար նվաճում է նոր տարածքներ, ընդարձակում գրական դաշտը՝ գրական-գիտական մտքին վերադարձնելով հանիրավի մոռացված, լիարժեքորեն չարժևորված անուններ: Ահա վերջերս […]

ԱՐԴԻԱԿԱՆ ԽՈՀԵՐ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ, ԱՐՔԵՏԻՊԵՐԻ ՈՒ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԵՐԻ ՇՈՒՐՋ / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

«Այնքան շատ եմ շրջել աշխարհով մեկ, որ արդեն չեմ կարող ասել՝ աշխարհը փո՞քր է, թե՞ մեծ». այս խոստովանությամբ է սկսում Ֆելիքս Բախչինյանը «Մի գիշեր Աթաթուրքի սենյակում» բավական ինտրիգային վերնագրով իր նոր գիրքը: Աշխարհով այդքան շատ շրջած, բազում (նաև վտանգավոր) արկածների հանդիպած ու… դարձյալ շրջագայության ելնող մարդը, գրողը պետք է որ շատ անհանգիստ մարդ լինի՝ «անգամ […]

Լավ սկիզբ՝ խոստումնալից շարունակությամբ / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

Լույս է տեսել հալեպահայ (Քեսապում ծնված), ներկայումս ԱՄՆ-ում բնակվող երիտասարդ բանաստեղծուհի Սեւան Հանէշեան-Պետուրեանի անդրանիկ ժողովածուն՝ «Արեգնատենչ հորիզոններ» խորագրով (հրատ.՝ Բերիոյ Հայոց թեմի, Քեսապ-Հալէպ, 2018): Չնայած երիտասարդ տարիքին, Սեւանը բավական հիմնավոր ու բազմակողմանի կրթություն է ստացել՝ ավարտելով նախ Քեսապի Ազգային Ուսումնասիրաց Միացյալ Ճեմարանը, ապա նաև Լաթաքիայի համալսարանի տնտեսագիտական բաժինն ու Հալեպի Համազգայինի Հայագիտական Հիմնարկը: Ժողովածուի մուտքի […]

Բանավիճելու ունակությունը / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

– Լրատվամիջոցներում հազվադեպ են դարձել գրական բանավեճերը: Արդյո՞ք մեր գրականության բոլոր խնդիրները լուծ­ված են, և մեզ մնում է պարզապես հետևել նրա «խաղաղ» ընթացքին: – Բանավեճերը գրական կյանքի շարժիչ ուժն են: Մտքերի, կարծիքների, տեսակետների փոխանակությունը, շատ դեպքերում նաև բախումը, հանգեցնում է նոր, ժամանակի ոգուն արձագանքող գաղափարների ու մտայնությունների ի հայտ գալուն, ինչը, անկասկած, նպաստում է գրական […]

«ՀԱՃԸ՜ՆԸ ՍԻՐՈՒՆ»՝ ՄԽԱՑՈՂ ԿԱՐՈՏԻՑ, ՄՐՐԿՈՂ ՄՏԱՏԱՆՋՈՒԹՅՈՒՆԻՑ ԾՆՎԱԾ ՎԵՊԸ / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

Անցյալ՝ 2017 թվականին լրացավ սփյուռքահայ վաստակաշատ գրող՝ արձակագիր, թատերագիր, թարգմանիչ և խմբագիր Սարգիս Վահագնի ծննդյան 90-ամյակը: Հոկտեմբերի սկզբի հոբելյանական օրերին նա Հայրենիքում էր և մասնակցում էր Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների ՀԳՄ ծաղկաձորյան 6-րդ համաժողովին: Եվ, ինչպես միշտ, ձեռնունայն չէր եկել, հասցրել էր Լոս Անջելեսում հրատարակել «Ծաղկաքաղ պատմուածքներու» (2016) ընտրանին և իր ստեղծագործական կյանքի, թերևս, […]

ՌՈՒԲԵՆ ԱԴԱԼՅԱՆ՝ «ՀՈԳՈՒ ՏՐՈՅԱՅԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ…» / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

Լույս է տեսել Նորայր Ադալյանի վերլուծական գրքույկը Հայաստանի ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր Ռուբեն Ադալյանի կյանքի և ստեղծագործության մասին: Այն ընդգրկում է հեղինակի շուրջ մեկուկես տասնամյակ առաջ մտահղացած էսսեն՝ «Իմ եղբայր Ադալյանը» վերնագրով, հայերեն և ռուսերեն: Գրքույկը փոքրածավալ է, բայց տարողունակ: Եվ ունի ավելի ընդհանրական խորագիր՝ «Ռուբեն Ադալյանի ժամանակը և տարածությունը (անշրջանակ դիմանկարի փորձ)» Եր., […]

Հիշողություն, որի արմատները շատ խորքերից են գալիս… / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

Անդրանիկ Հակոբյանը ստեղծագործել սկսել է վաղ հասակից, սակայն նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն` «Քամու դեմ մենակ» խորագրով, լույս տեսավ 2001 թվականին, երբ նա արդեն հատել էր իր կյանքի չորս տասնամյակի շեմը: Բայց այդ «ուշացման» պատճառը ամենևին էլ իր թերացումը կամ «ծուլությունը» չէր, այլ վերջին տասնամյակներին մեր ժողովրդի կյանքում կատարված արմատական հեղաբեկումները, որոնք իրենց շրջապտույտի մեջ էին […]

Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ ՀԳՄ քարտուղար

Քանի՞ տասնամյակ է անցել Ե. Չարենցի հանճարեղ պատգամից`«Ո՜վ Հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Եվ ահա, անկասկած, նույնքան անկեղծ մղումից դրդված, ծայր է առել համահայկականության ալիքը` ցավոք, հաճախ ունքը շտկելու փոխարեն, աչքը հանելու հետևանքներով: Օրինակները բազմաթիվ են Հայրենիքում թե Սփյուռքում` համահայկական կառավարություններ, ազգային ժողովներ ու համագումարներ, տնտեսական, գիտական, մշակութային, գրական միություններ, […]

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ – 95. «ՄԵԿ Է` ԱՊՐԵՄ ՊԻՏԻ ՆՈՐԻՑ, ՄԵԿ Է` ՊԻՏԻ ՀԱՎԵՐԺԱՆԱՄ» / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

Վահագն Դավթյան բանաստեղծի մասին շատ է գրվել, նրա ստեղծագործական վաստակը վերլուծվել-գնահատվել է գրչընկերների` գրողների, քննադատ-գրականագետների կողմից, իր ուրույն տեղը նվաճել բազմահազար ընթերցողների սրտերում: Այնուամենայնիվ, կա մի շրջան, որի հունձքը, մեղմ ասած, մնացել է համընդհանուր ուշադրությունից դուրս: Պատճառը, սակայն, բանաստեղծն ու բանաստեղծությունը չեն, այլ ծայրաստիճան լարված ժամանակը. մի կողմից` ցուրտ ու մութ, մյուս կողմից` ջերմ ու […]

Ասք Մեծն Կոմիտասի հետմահու գողգոթայի մասին / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

«Այսպես չպետք է սկսվեր այս պատմությունը, բայց եթե արդեն սկսվել է, հեղինակն ի՞նչ կարող է անել»: Այսպես` ընթերցողի հետաքրքրությունը հետագա շարադրանքի վրա լարելու գրողական հնարանքով է սկսում «Հայր Կոմիտասի մահն ու հետմահու գողգոթան» ներկայացնող իր պատումը Գրիգոր Ջանիկյանը: Իսկ սկսվում է նրանով, որ Արփիար Ակնունու որդին` Սեղբոս Ակնունին, հիշում է, որ երբ Պոլսի թուրքական զինվորական […]

ՃԱՆԱՉԵԼ ԵՎ ՃԱՆԱՉԵԼՈՎ ՍԻՐԵԼ. ԴԱ ՊԵՏՔ Է ԲՈԼՈՐԻՍ / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

Եթե մեկ-երկու բառով բնորոշելու լինենք գրականագետ, թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանի կյանքի նպատակն ու գրական գործունեության գլխավոր ուղղությունը, պետք է արձանագրենք՝ ժողովուրդների բարեկամությունը: Թերևս նաև՝ բարի կամքի դեսպան. կամավոր նախաձեռնությամբ ստանձնած մի առաքելություն, որ նա կատարում է ահա արդեն գրեթե չորս տասնամյակ: Հայտնի է նրա արդյունավետ գործունեությունը հայ-վրացական, հայ-լիտվական, հայ-նորվեգական ազգային, գրական-մշակութային կապերի խթանման, սերտացման և ամրապնդման […]

Ճանապարհ դեպի Լույսը… / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

Վերջերս աշխուժացել են համաշխարհային հանրության կողմից Հայաստանի՝ որպես քրիստոնեությունը պետականորեն առաջինն ընդունած երկրի ու ժողովրդի կերպարի ընկալմանն ուղղված ջանքերը: Վկա՝ Հռոմի պապի արդեն հաճախակի դարձած Հայաստանյան այցերի ժամանակ արված հայտարարությունները, Գր. Նարեկացուն Տիեզերական վարդապետ հռչակումը… Բայց, իհարկե, հայոց քրիստոնեացման պատմությունը շատ ավելի հին արմատներ ունի: Ավելին՝ մարդասիրական քրիստոնեական հավատքի համար նահատակվածների մեջ ևս կան նշանավոր […]

Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ / Նա հրաժեշտը տալիս էր հերոսի պահվածքով… ”

Հռոմի Ֆրանցիսկոս Առաջին Պապի Հայաստան կատարելիք այցի այս օրերին հրատարակված նոր գրքերի շարքում առանձնանում է մեկը, որն, ըստ էության, յուրատեսակ արձագանք է նշանավոր այդ իրադարձությանը: Խոսքը գրող-հրապարակագիր Հովհաննես Պապիկյանի «Ոգու հերկը» ժողովածուի մասին է, որը երջանկահիշատակ Վազգեն Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսի կյանքին ու գործունեությանը նվիրված հեղինակի երկրորդ գիրքն է՝ 1998-ին Վեհափառի ծննդյան 90-ամյակի առիթով հրատարակված […]

ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆ – 155 / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

Եվ քո անունը անմահ է, ինչպես Հյուսիսային բևեռի սառույցը… Այսօր դժվար է գտնել մի հայի, ով լսած չլինի Ֆրիտյոֆ Նանսենի մասին: Այդ անունը մշտապես գրանցվել է հայ ժողովրդի օտարազգի ամենաանկեղծ ու սրտացավ բարեկամների շարքում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին անմարդկային կոտորածներից մինչև հոգու խորքը ցնցված նորվեգացին թողեց բևեռախույզի, օվկիանոսագետի, բնագետի իր գիտական հետաքրքրություններն ու ամբողջովին լծվեց […]

Ներկայացված է «Գրական թերթիե մրցանակաբաշխությանը Արցախյան ազատամարտը և գրականությունը / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

Անկեղծ ասած, վաղուց էի ուզում անդրադառնալ այս նյութին, բայց անընդհատ ինչ-որ բան ետ էր պահում, թվում էր դեռ ժամանակ կա՝ մինչև պատկերն ավելի ամբողջանա, հստակվի: Բայց սահմանային գոտում սանձազերծված ադրբեջանական ռազմական նոր ագրեսիան ցույց տվեց, որ այլևս դանդաղել չի կարելի, որովհետև իսկական հերոսներ են ո՛չ միայն նրանք, որ առաջինը ձեռք մեկնեցին զենքին, մարտի դաշտում պաշտպանել […]

ՀԳՄ անդամակցությունը նախևառաջ աշխատանք է (Պատասխանում է ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը)

– Այս տարի հայտարարվել է ընդունելություն Հայաստանի գրողների միության մեջ: Այդ կապակցությամբ շատերն են դիմում նաև խմբագրությանը՝ որոշ հարցերի պարզաբանման խնդրանքով: Մենք ուզում ենք դրանցից մի քանիսը փոխանցել Ձեզ: Թերևս, սկսենք նրանից, թե ինչո՞վ է պայմանավորված այդ որոշումը: Պետրոս Դեմիրճյան – Նախ և առաջ դա, իհարկե, բնական ընթացք է: Վերջին ընդունելությունը եղել էր 2013 թվականին, […]

ՔՍԱՆ ՀԱԶԱՐՆԵՐԻ ՎԵՐԱՓՈԽՎՈՂ ՔՍԱՆԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

Վերջին տարիներին, նկատի ունենալով նաև Եղեռնի մեկդարյա տարելիցը, Հայրենիքում թե Սփյուռքում, բնականաբար, գրողներն ավելի հաճախակի են անդրադառնում մեր պատմության ինչպես ողբերգական ու ցավոտ էջերին, այնպես էլ հերոսական դրվագներին, ազատամարտիկների, վրիժառուների մասին գեղարվեստական պատումներին: Շատ անգամ շեշտվում է նաև այդ երկերը այլ լեզուներով թարգմանելու անհրաժեշտությունը, քանի որ մեր պատմությունը, կարծում ենք, մենք մեզ չենք ներկայացնելու, այլ՝ […]

ԻՆՏՐԱ – 140. Ծանոթ և անծանոթ Ինտրայի երկհատորյակը / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

Այս տարի այս օրը՝ սեպտեմբերի 11-ին, լրանում է 19-րդ դարավերջի-20-րդ դարասկզբի հայ ամենաինքնատիպ անհատականություններից մեկի՝ գրող, բանաստեղծ, մտածող, մանկավարժ Տիրան Չրաքյան-Ինտրայի ծննդյան 140-ամյակը: Ինտրան հայ գրականության ամբողջ պատմության մեջ այն ամենաառեղծվածային դեմքերից է, ում կյանքն ու ստեղծագործությունը հենց սկզբից ենթարկվել է ամենահակասական, նույնիսկ ծայրահեղ գնահատականների՝ հանճարից մինչև կեղծ հանճար, եսակենտրոն անհատապաշտությունից մինչև համաստվածյան հակումներով խմորվող […]