
Դերենիկ Դեմիրճյանը՝ ծաղրանկարիչ
Ներկայացնում ենք Դերենիկ Դեմիրճյանի հերթական ծաղրանկարը՝ արված «Վերնատան» հավաքների ժամանակ: Այս գծանկարում դասականի երգիծանքն ուղղված է Պերճ Պռոշյանի դեմ, որը եղել է նրա կրոնի ուսուցիչը Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: Պռոշյանին այսպես է բնութագրել Դեմիրճյանը «Հայրենախոս գրողը, լավ մարդը» հուշագրության մեջ. «Ամենաբարի դասատուն էր նա. հաճախ էր շեղվում դասի առարկայից և հայրենասիրության մասին զրուցում. այնպես որ՝ նրա […]