27 Հոկտեմբեր. 1999

Աշ­խար­հագ­րա­կան տա­րածք չէ Մեղ­րին, հայ­րե­նի­քի մի բուռ չէ։ Եվ երբ դու Մեղ­րին տա­լիս ես օ­տա­րին, քո տան դու­ռը փա­կում ես քեզ վրա։ Չ­գի­տեմ՝ ներ­սից, չգի­տեմ՝ դրսից, ու բա­նա­լին կա­խում ես կրծքիդ։ (…)
Ա­սել, ա­սում եմ՝ Մեղ­րին ա­վե­լի կարևոր է, քան ցան­կա­ցած այլ բան։
Մեղ­րին իր քար ու քռա­յով այս եր­կի­րը դարձ­նում է աշ­խար­հի հզոր­նե­րին իր դու­ռը բե­րող։ Եվ այ­սօր տալ Մեղ­րին, թե­կուզ դի­մա­ցը ծո­վի ճա­նա­պարհ ստա­նալ, սուտ է։ Մեծ, հա­մաշ­խար­հա­յին սուտ։ Նախ՝ չեն տա, հա­զար ու մի ձև կա չտա­լու։ Ղա­րա­բա­ղը՝ ա­պա­ցույց, որ հո­ղը գրի­չով չեն վերց­նում։ Չեն տա։ Ե­թե տան, ա­վե­լի վատ։ Ո­րով­հետև ի­րենք շատ են, ի­րենք այ­սօր մե­զա­նից ու­ժեղ են։ Տ­վե­ցին, գա­լու են ու մեզ ու­տեն։ Ի­րենց թվով։ Ի­րենց տնտե­սութ­յամբ։ Ի­րենց փո­ղով։ Ի­րենց խել­քով։ Ի­րենց Շա­հով։ Ես չեմ վա­խե­նում։ Ես ոչ մե­կից չեմ վա­խե­նում։
Ես զգու­շա­նում եմ՝ պատ­մութ­յու­նը նաև ա­վարտ­վում է ոտ­նա­հետ­քե­րով։ Մեր ոտ­նա­հետ­քե­րով մեր պատ­մութ­յու­նը չպի­տի ա­վարտ­վի։ Ե­թե տաք Մեղ­րին, ձեր ար­յա­նը խառ­նում եք այն բեն­զի­նը, ո­րը չի թու­նա­վո­րե­լու, պայ­թեց­նե­լու է ձեր գան­գը։ Ես զգու­շաց­նում եմ՝ Մեղ­րին մի օր պայ­թե­լու է հենց Եր­ևա­նի կենտ­րո­նում։
Վազգեն ՍԱՐԳՍՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։