Դե­րե­նիկ Դե­միրճ­յա­նը՝ ծաղ­րան­կա­րիչ

Պռոշյան 3

Ներ­կա­յաց­նում ենք Դե­րե­նիկ Դե­միրճ­յա­նի հեր­թա­կան ծաղ­րան­կա­րը՝ ար­ված «Վեր­նա­տան» հա­վաք­նե­րի ժա­մա­նակ:
Այս գծան­կա­րում դա­սա­կա­նի եր­գի­ծանքն ուղղ­ված է Պերճ Պ­ռոշ­յա­նի դեմ, ո­րը ե­ղել է նրա կրո­նի ու­սու­ցի­չը Թիֆ­լի­սի Ներ­սիս­յան դպրո­ցում: Պ­ռոշ­յա­նին այս­պես է բնու­թագ­րել Դե­միրճ­յա­նը «­Հայ­րե­նա­խոս գրո­ղը, լավ մար­դը» հու­շագ­րութ­յան մեջ. «Ա­մե­նա­բա­րի դա­սա­տուն էր նա. հա­ճախ էր շեղ­վում դա­սի ա­ռար­կա­յից և հայ­րե­նա­սի­րութ­յան մա­սին զրու­ցում. այն­պես որ՝ նրա ա­վան­դած կրո­նա­կան ա­ռար­կան մո­ռաց­վեց հե­տա­գա­յում, և մեր հի­շո­ղութ­յան մեջ մնա­ցին հա­յոց պատ­մութ­յու­նը և հայ­րե­նա­սի­րութ­յու­նը»:
Եվ ա­հա, տա­րի­ներ անց Դե­միրճ­յա­նը պի­տի այս­պի­սի ծաղ­րան­կա­րով անդ­րա­դառ­նար իր ու­սուց­չին:
Այս նկա­րում հի­շա­տակ­ված են Պ­ռոշ­յա­նի եր­կե­րը՝ «­Հա­ցի խնդիր», «Կռ­վա­ծա­ղիկ», «­Շա­հեն», «Բղ­դե», «­Սոս և Վար­դի­թեր»: Գր­ված է նաև եր­կու լա­տի­նա­տառ ա­նուն՝ Saco և ARTUR LEIST:
Են­թադ­րում ենք, որ ա­ռա­ջին ա­նունն ակ­նար­կում է «­Հա­ցի խնդիր» վե­պի հան­րա­հայտ Մի­կի­տան Սա­քո­յին, մա­նա­վանդ որ ծաղ­րան­կա­րի մեջ այդ վե­պի վեր­նա­գի­րը զբա­ղեց­նում է զգա­լի տեղ:
Իսկ Ար­թուր Լեյս­թը (1852-1927թթ.) ե­ղել է գեր­մա­նա­ցի գրող, թարգ­մա­նիչ, ապ­րել է Թիֆ­լի­սում: Նա Պ­ռոշ­յա­նի և Դե­միրճ­յա­նի ժա­մա­նա­կա­կիցն էր, հայտ­նի մարդ գրա­կան շրջա­նակ­նե­րում: Գեր­մա­նե­րեն է թարգ­մա­նել հայ և վ­րա­ցի դա­սա­կան­նե­րին: Հա­վա­նա­բար, ինչ-որ առն­չութ­յուն է ու­նե­ցել Պ­ռոշ­յա­նի կամ գու­ցե՝ Դե­միրճ­յա­նի հետ: Չի բա­ցառ­վում, որ ծաղ­րան­կա­րե­լու պա­հին մաս­նակ­ցել է «­Վեր­նա­տան» հա­վա­քույ­թին. չէ՞ որ խմբա­կի հիմ­նա­կան կազ­մից բա­ցի, Թու­ման­յա­նի տա­նը լի­նում էին նաև ժա­մա­նա­կի այլ նշա­նա­վոր դեմ­քեր մշա­կույ­թի և հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան ո­լորտ­ներ­րից:
Ա­հա այս­պես է ան­մա­հաց­րել Պերճ Պ­ռոշ­յա­նին ծաղ­րան­կա­րիչ Դե­րե­նիկ Դե­միրճ­յա­նը:
Կա­րի­նե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ
Դե­րե­նիկ Դե­միրճ­յա­նի
տուն-թան­գա­րանի վա­րիչ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։