
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ / Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ամեն ազգի մեջ կան և միշտ կլինեն ամեն տեսակի հասարակական ու քաղաքական կուսակցություններ ու հոսանքներ, բայց բոլորովին ուրիշ բան է ժողովրդի ամբողջությունը: Հովհ. Թումանյան Հովհ. Թումանյանը ազգային մտածողության կրողն է, հայի ու հայկականության խտացումը: Նրա աշխարհազգացողությունը բխում էր ժողովրդի լինելիության ընկալումից: Գոհար Գասպարյանն ասում էր. «Միշտ զարմանում եմ, թե որքա՜ն իմաստուն է […]