Բոլոնիայում երկու տարին մեկ տեղի է ունենում Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակաբաշխության կազմկոմիտեի կոնգրեսը: Այս տարվա ապրիլի 3-ին Բոլոնիայի մանկապատանեկան գրքի միջազգային ցուցահանդեսի ժամանակ Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակաբաշխության կազմկոմիտեն հայտարարել է այն հեղինակների անունները, որոնք ընդգրկվել են մրցանակաբաշխության թեկնածուների վերջնական ցանկում: IBBY ներկայացուցչությունն ինքն է ներկայացնում տարբեր հեղինակների՝ երկու անվանակարգերում՝ ձևավորող և հեղինակ: Հեղինակների ցանկում ընդգրկված է 33 մանկագիր: Առաջին անգամ հայաստանյան IBBY (պատանիների համար ստեղծված գրքերի ինտերնացիոնալ հարթակ) ներկայացուցչությունը հայ հեղինակ է ընդգրկել այդ ցանկում: Ներկայացվել են Էդվարդ Միլիտոնյանի հայերեն և այլ լեզուներով (անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, ուկրաիներեն, բելառուսերեն, կիրգիզերեն, բուլղարերեն, գերմաներեն և այլն) տպագրված գրքերը: Մեկ տարվա ընթացքում ժյուրին ուսումնասիրելու է գործերը: Մրցանակաբաշխության ժյուրին հաշվի է առնում նաև գրողի մասնակցությունը, դերը, նրա գործունեությունը պատանեկան գրականության հրատարակման, տարածման գործում, ինչպես նաև` գրողի ստեղծագործական ողջ կյանքը: Իսկ 2018 թ. Բոլոնիայի միջազգային ցուցահանդեսի ժամանակ կհայտարարվեն հաղթողը և դիպլոմակիրները: Մրցանակաբաշխությունը, զուրկ դրամական հիմքից, ավելի բարոյական արժեք է հետապնդում` գերադասելով հեղինակների հանրաճանաչությունը:
Կարդալ նաեւ․․․
«Արմավ» հրատարակչության գլխավոր խմբագիր Արմեն Ավանեսյանի այցը Լոռու մարզային գրադարան
Հոկտեմբերի 22-ին Լոռու մարզային գրադարանը հյուրընկալել էր գրականագետ, բան. գիտ.…
Հուշ-ցերեկույթ՝ նվիրված Արմեն Շեկոյանի ծննդյան 70-ամյակին
Մարտի 28-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ Արմեն Շեկոյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ներկայացնելով բանաստեղծ, արձակագիր, մանկագիր Արմեն Շեկոյանին, որի հետ ընկերացել է 74-75 թթ.-ից, հիշեց, որ նա շփվում էր ամենատարբեր շրջանակներում բազմաթիվ մարդկանց հետ, լուրջ հարցեր էր քննարկում,…
Կյանքի, հավատքի, նվիրումի և սիրո ավետարանը
Հոկտեմբերի 14-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ Լևոն Անանյանի հիշատակին…
